Դամասկոսից հայտնել են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն հասնի իրենց նպատակներին` Սիրիայի դեմ հարձակումներ իրականացնելով

14 Հունվարի 2019

ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի դեմ իրենց հարձակումներով փորձում են ձգձգել հակամարտությունը, սակայն նրանք չեն կարողանա հասնել իրենց նպատակներին, ինչպես և նախկինում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարի օգնական Այման Սուսանը:

Սիրիական ռազմական աղբյուրն ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելցի զինվորական ինքնաթիռները շաբաթ գիշեր մի քանի հրթիռ են արձակել Դամասկոսի մերձակայքի ուղղությամբ: Սիրիայի ՀՕՊ համակարգը խոցել է հրթիռների մի մասը, վնաս է հասցվել միայն Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում տեղակայված պահեստին:

Պաշտոնական Դամասկոսը հերթական անգամ ՄԱԿ-ից պահանջել է միջոցներ ձեռք առնել Իսրայելի հետագա հարձակումները կանխելու համար:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելական ռազմաօդային ուժերն օրեր առաջ հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող «իրանական կառույցների» ուղղությամբ:  

«ԱՄՆ-ն կամ Իսրայելը չեն կարող որևէ փաստարկով կամ պատրվակով արդարացնել այդ ագրեսիան: Դա ագրեսիայի բառի ամբողջական իմաստով: Նրանք այդ հարձակումներով չեն կարող հասնել նրան, ինչին ավելի վաղ չեն հասել Սիրիայում», - ասել է Այման Սուսանը:

Աղբյուրը՝ iravunk.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: