Գործարան առանց գործարանատերի: Աշխատավորների ինքնակառավարման փորձը Արգենտինայում

14 Նոյեմբերի 2018

Արգենտինայում աշխատավորների ինքնակառավարման հիմնարկները սերմեր են ցանում, որպեսզի ապագա սերունդները կարողանան ջախջախել կապիտալիզմի տրամաբանությունը և այնպիսի տրամաբանություն ձևավորել, որի հիման վրա արտադրությունը լինելու է հասարակության համար և ոչ թէ գործարանատերի համար շահ ձեռք բերելու նպատակով: Այնպիսի մի տրամաբանություն ձևավորել, որի հիման վրա աշխատավորները հզորանան և ոչ թէ շահագործողները: "Զանոնը" առևտրական հիմնարկների գրավման շարժման մի մասնիկն է, այնպիսի մի շարժում, որը աշխատավորների ինքնակառավարման և դեմոկրատիկ ալտերնատիվները գործնականում իրականանում են:

"Զանոն" գործարանի բանվորներից մեկը՝ Ալխանդրո Գիորգան այսպես է ասում. «Մեր աշխատանքը հուսադրելի մի մեծ փոփոխություն է գործարանների կառավարման ձևի մեջ: Մենք գործարանում նոր հասարակական հարաբերություններ ենք ստեղծել: Դաշինք ենք կնքել անգործ բանվորների կազմակերպությունների, արհմիությունների և համալսարանների հետ: «Զանոն»-ը ոչ մի կերպ բացառիկ կամ խելագառ փորձառություն չէ, այլ լրացուցիչ փորձ, որտեղ մի խումբ բանվորներ գործնականում իրականացրել են: Շատերը այն կարծիքին են, որ «Զանոն»-ը աշխատավորների երազանքները իրականացնելու մի լաբարատորիա է: Սակայն արդեն հինգ տարի անցնելուց հետո պետք է ասել, որ դա լաբարատորիա չէ, մենք կապիտալիստական մոդելի դիմաց տնտեսական մի ալտերնատիվ ենք ցուցադրում»:
Արգենտինայի ինքնակառավարման գործարանները ամբողջ աշխարհի աշխատավորների դիմաց ներկայացրել են մի նմուշ, որտեղ ցույց է տրվում, որ աշխատողները առանց գործարանատերի կամ ղեկավարի ավելի լավ կարող են բիզնես անել: Այս նոր երևույթը, որ աշխատավորները իրենց ձեռքն են վերցնում, իրենց աշխատավայրը սկսվել է 2000 թվականից և իր գագաթնակետին է հասել 2001 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ Արգենտինան ընդգրկված էր ամենածանր տնտեսական ճգնաժամով: Այս ճգնաժամային տարիներում հազարավոր գործարաններ փակվեցին ու միլիոնավոր մարդիկ գործազուրկ դարձան:
Զանոն կերամիկական սալիկների գործարանը Արգենտինայում համարվում է ամենամեծ գործարաններից մեկը, որը աշխատավորները ետ են վերցրել և 2001 թվականից իրենց հսկողության տակ են պահել: Այս գործարանը գտնվում է Արգենտինայի Նեոկոն նահանգում և Պաթագոնիա շրջանում և 2005 թվականից 470 բանվոր է աշխատում այդ գործարանում: Զանոնը և ուրիշ 180 գրավված գործարաններ կարողացան 10000 աշխատատեղ ստեղծել: Այս փորձը արտադրության հիմնական գաղափարը նորից է իմաստավորվում: Գործարանատերերը առանց գործավորների չեն կարող բիզնես անել, սակայն գործավորները կամ աշխատողները առանց գործատուի կամ գործարանատերի ավելի լավ են կարող բիզնես անել: Այսպիսով մեր առջև աշխատանքային նոր մշակույթի հեռանկար է ձևավորվում:
2001 թվականին "Զանոն" գործարանի տերերը որոշեցին դադարեցնել գործարանի աշխատանքները և առանց մի քանի ամսվա աշխատավարձերի մուծման ու վնասների փոխհատուցման՝ աշխատանքից հեռացրին բանվորներին: Նախորդ տարի բանվորները իրենց ընկերների մի մասին հեռացնելու և արտադրության որոշ գծերի դադարեցման կապակցությամբ ցույցեր էին կազմակերպել: Գործարանի տերը՝ Լուիս Զանոնը, որը մասնավոր և պետական պարտքատերերին 75 միլիոն դոլար պարտք ուներ, ամբողջ բանվորներին մեկտեղ աշխատանքից հեռացրեց և 2001 թվականին փակեց գործարանը: 2001 թվականի հոկտեմբեր ամսին բանվորները հայտարարեցին, որ գործարանը պարտքերի դիմաց պետք է նրանց տրամադրության տակ լինի: Նրանք չորս ամիս գործարանի դրսի մասում վրաններ փակցրեցին ու ցույց կազմակերպեցին, բրոշյուրներ հրատարակեցին և փակեցին մեծ տրանսպորտային ճանապարհի մի մասը, որ գնում էր դեպի կենտրոն՝ Նեոկոն: Այն ժամանակ, երբ բանվորները գործարանի դրսում ցույց էին կազմակերպել, դատարանը վճիռ կայացրեց, որ մնացած բաժնետոմսերը բաժանվի աշխատողների միջև, որպես իրենց չմուծած աշխատավարձերի դիմաց: 2002 թվականին բանվորական միությունը որոշեց վերսկսել արտադրությունը առանց գործարանատերի:

Այսպիսով գործարանը չորս տարի աշխատեց առանց օրենքով ճշտված կարգավիճակի: Նրանք իրենց աշխատանքով մասնավոր սեփականության տրամաբանությունը հարցականի տակ դրեցին: Աշխատավորների պահանջը հենց սկզբից այն էր, որ բիզնեսի կենտրոնների սեփականությունը երկարատև ժամանակում պետք է հանձնվի աշխատավորներին: Այդ պայքարի հետ զուգահեռ նրանք մի ուրիշ քաղաքական աշխատանք էլ առաջ տարան՝ ստիպեցին ֆեդերալ դատարանին ճանաչել «գործարան առանց գործարանատերի՛ նախագիծ-օրենքը: Այդ ընթացքում իշխանությունը տարբեր ճնշումներ գործադրեց բանվորների հանդեպ և տարբեր տակտիկաներ կիրառեց, որպեսզի բանվորներին դուրս հանի գործարանից: Հինգ անգամ կիրառվել է զինվորական ուժ, սակայն նրանց չի հաջողվել բանվորներին հեռացնել գործարանից: Այդ պարագայում սովորական ժողովուրդը նաև հրապարակ է եկել՝ ի պաշտպանություն բանվորների:
2006 թվականի հոկտեմբեր ամսին աշխատավորները գործարանի աշխատանքի լիցենզիան երկարացրին: Նրանք մեծ հաջողություններ են ձեռք բերել աշխատանքի միջավայրը և արտադրությունը բարելավելու և հասարակական տարբեր ծրագրեր իրականացնելու գործում: Նրանք մյուս գործարանների բանվորներին հրավիրում են այցելել "Զանոն" գործարան ու տեսնել, որ իրենք էլ կարող են նույն հաջողությունների հասնել՝ աշխատել առանց գործարանատերի:
Նման գործարանները կոչվում են «Ինքնակառավարվող» (իսպաներեն auto-gestion) գործարաններ, որտեղ բոլոր որոշումները հատկապես ղեկավարման ու ծրագրավորման որոշումները կայացվում են աշխատավորների միջոցով՝ խմբային ձևերով:
Զանոն գործարանի նախկին ղեկավարը աշխատում էր տարանջատել և օտարացնել բանվորներին մեկը մյուսից, օրինակ յուրաքանչյուր գծի բանվորներին մի գույնի շորեր էին հագցնում, որպեսզի իրար հետ չշփվեն: Օրինակ կապույտ գույնի աշխատավորները իրավունք չունեին կարմիր կամ մյուս գույնի աշխատավորների հետ զրուցել և այլն: Նրանք ճաշարաններում իրավունք չունեին ազատ և հանգիստ իրար հետ զրուցել և գնալ մեկը մյուսի սենյակ: Աշխատավորների օտարացումը իրարից օգտագործվում էր որպես մի գործիք նրանց համախմբման դեմ և արհմիություն ստեղծելու և աշխուժացնելու ուղղությամբ: "Զանոն" գործարանի աշխատավորների պայքարը վերադառնում է 1998 թվականին, որտեղ նրանց հաջողվեց հաղթել արհմիության ընտրություններում ու չթողեցին ձևական ընտրություններ կայանան:
Նրանք ստեղծեցին դեմոկրատիկ հասարակական հարաբերություններ գործարանում: Նրանք այն կարծիքին են, որ բոլոր բանվորները հավասար են ու մեծ ու կարևոր որոշումները պետք է կայանան ընդհանուր միության նիստերում: Գործարանի բոլոր բանվորների աշխատավարձը հավասար է ու բացառություններ կան, սակայն տարբերությունը շատ չէ: Նոր աշխատողներ ընդունելիս կարևորում են աշխատողի քաղաքական հայացքները: Ներկայումս գործարանը ունի 473 աշխատող, որոնցից 230-ը գործարանը գրավելուց հետո են ընդունվել:
Յուրաքանչյուր ամիս գրասենյակի մի պատասխանատու ընդհանուր ժողովի ժամանակ զեկույց է ներկայացնում եկամուտների ու ծախսերի կապակցությամբ ու ժողովը որոշում է, թէ ինչպես ծախսել հավելյալ եկամուտները կամ շահը: Այդ հավելյալ գումարներով նրանք կամ նոր աշխատողներ են վարձում, կամ էլ բանվորների բարորության համար են ծախսում:
2004 թվականին ազգային համագումարի անցկացումից հետո, որը վերաբերում էր տղամարդկանց ու կանանց հավասարության թեմային, ստեղծվեց «Զանոն կանանց խորհուրդ»-ը (Comision de Mujeres de Zanon): Նրանք սկսեցին հրատարակել մի տեղեկատու 470 օրինակով, որը բաժանվում է ամբողջ աշխատողների միջև:
Զանոնի աշխատողները հաճախ օգտվում են իրենց վստահելի իրավաբաններից և այլ մասնագետներից: "Զանոնը" գրավելուց հետո բոլոր մասնագետ ղեկավարները թողեցին ու հեռացան, սակայն աշխատավորները սկսեցին մասնագիտանալ տարբեր բնագավառներում և որակապես ու քանակապես բարձրացրին կերամիկական սալիկների արտադրությունը:
Նրանք ունեն հանրային հարաբերության կազմ: Նրանք ստեղծել են մի լրատվական հանձնախումբ, որը "Զանոնի" լուրերն է արտացոլում և քաղաքական վերլուծություններ ներկայացնում: Նրանք օգտվում են օրաթերթերից, կայք էջերից, ռադիոհեռուստատեսությունից, պատրաստում են տեսաֆիմեր ու տրամադրում հասրակությանը: Նրանք հրատարակում են օրաթերթ՝ 8000 քանակով:
Արգենտինայում արդեն առաջացել են 40 ինքնակառավարման արդյունաբերության ու բիզնեսի կենտրոններ, որոնք համախմբվել են «Գրավված բիզնեսի ազգային շարժման» շուրջ (MNER): Օրինակ «Բուեն» հյուրանոցը, ներկ արտադրող «Չիլավերտ» գործարանը, մսի փաթեթավորման գործարան, տրակտորաշինության գործարան և այլ կենտրոններ ներգրավված են այդ շարժման մեջ:
"Զանոն" գործարանի աշխատավորները անգամներ ճամբորդել են արտասահմանյան տարբեր երկրներ հատկապես Իտալիա, Իսպանիա և Գերմանիա: Այնտեղ ծանոթացրել են աշխատավորներին իրենց գաղափարախոսության հետ ու ձգտել են միջազգային համերաշխություն ձեռք բերել:

Մարիա Թիրգոնա
Թարգմանեց՝ Ռուբիկ Սարդարյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: