Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցնեը չեն ազդել Իրանի տնտեսության վրա

10 Նոյեմբերի 2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ամերիկյան պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Դրանք ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի տարրեր: Վաշինգտոնը չի կարող դադարեցնել իրանական նավթի արտահանումը», -ասել է Ռոհանին: Նրա խոսքով, իրանական տնտեսությունը կարող է հաղթահարել Ամերիկայի կողմից ստեղծված ցանկացած խնդիր:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի համատեղ բաղկացուցիչ գործողությունների ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին: Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել նախորդ պատժամիջոցները, այլեւ նորերը ներկայացնել Թեհրանի նկատմամբ, իսկ Պետդեպարտամենտն էլ հայտարարել էր Իրանի՝ նավթի արտահանման եկամուտները ոչնչացնելու Վաշինգտոնի մտադրության մասին:

ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ին: Սահմանափակումները վերաբերում էին Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու եւ մի շարք մետաղների առեւտրին: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ է մտել նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ Իրանի նավթային հատվածի դեմ: ԱՄՆ-ի  կողմից հայտարարված պատժամիջոցները կիրառվել են ավելի քան 700 իրավաբանական անձանց եւ անհատների, իրանական նավերի եւ օդանավերի դեմ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: