Սահմանադրության փոփոխություններ ու տնտեսական բարեփոխություններ Կուբայում: Վերադարձ դեպի սոցիալիզմ

07 Օգոստոսի 2018

Առավել դռներ են բացվում այս երկրի առջև: Այդ նոր նախագծի որոշ կետեր հատկացված են մասնավոր սեփականությանը, կրոնի ազատությանը, արտասահմանյան կապիտալի ներդրմանը և հնարավորինս միասեռների ամուսնությանը: 

Կուբայի ներկայիս սահմանադրությունը հաստատվել է 1976 թվականին կոմունիստական հասարակարգ ստեղծելու նպատակով: 40 տարի անց Կուբայի պետությունը որոշել է կոմունիզմից հեռանա ու վերադառնա դեպի սոցիալիզմ: Այս փոփոխութոյւնների նպատակը այն է, որ հեշտացնել որոշ աշխատանքների թույլատվությունը, որոնք կը նպաստեն արտասահմանյան կապիտալի ներդրմանն ու տուրիզմի զարգացմանը Կուբայում: Տուրիզմը Կուբայի ամենակարևոր եկամուտներից է: Կուբայի տնտեսությունը, որը սկսվել է Ֆիդել Կաստրոյի իշխանության ժամանակվանից՝ 1959 թվականից հանդիպել է բազմապիսի դժվարությունների և խիստ կարիք ունի արտասհամանյան կապիտալի ներդրմանն ու տնտեսական աճի համար մասնավոր սեկցիայի ամրապնդմանը:


Կուբայի սահմանադրության մյուս փոփոխություններից, պետության մեջ վարչապետի պաշտոնատեղի ստեղծումն է և նախագահը իրավունք չի ունենալու երկու շրջանից ավել ընտրվելու: Նախքան դա նախագահի պաշտոնի համար ժամանակի սահմանափակում չկար: Որոշված է նոր սահմանադրությունը ներկայացվի երկրի խորհրդարան, որի հաստատումից հետո կը դրվի Կուբայի ժողովրդի ռեֆերանդոմի: Այս նոր սահմանադրությունը հաստատելուց հետո առաջին անգամ Կուբայի տնտեսությունում մասնավորեցում կլինի, սակայն կը շարունակվի պետության հսկողությունը այդ երկրի տնտեսության ու առևտրի վրա: Կենտրոնացված տնտեսական համակարգը կը պահպանվի և ամբողջովին պետության հսկողության ներքո կը լինի:


Նոր սահմանադրությունում նախատեսված է նաև իրավուքններ տալ համասեռների ամուսնությանը, սակայն սրա դեմ բողոքները շատ են: Բոլոր դեպքերում նշվում է «սոցիալիստական համակարգի անվերադարձ լինելու իրականությունը»: Կոմունիստական կուսակցությունը կը ճանաչվի որպես իշխող կուսակցություն, սակայն նախագահի իրավուքների մի մասը սահմանափակվում են ու տրվում են վարչապետին: Ըստ այդ նոր սահմանադրության առավել տարիքը նախագահ ընտրվելու համար 60 տարեկան է նախատեսված:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: