Համերաշխություն Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության հետ

12 Դեկտեմբերի 2017

   Ամերիկան ու Վենեսուելայի օլիգարխիան ամեն կերպ աշխատում են հեղաշրջում կատարել այդ երկրում: Սա համարվում է ԱՄՆ-ի ոտնահարություններից մեկը Լատին Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների դեմ, որոնք ինքնուրույն են ուզում որոշել իրենց ճակատագիրը և ապրելակերպը: ԱՄՆ-ին դյուր չի գալիս նրանց հակաիմպերիալիստական և առաջադիմական պահվածքը և ամեն կերպ աշխատում է իր տնտեսական ու քաղաքական իշխանությունը տարածել այդ երկրներում: Նրանք աչք են դրել Վենեսուելայի բնական ռեսուրսների, հատկապես նավթի վրա, նրանց դյուր չի եկել Հոգու Չավերզի 18 տարի առաջ մշակած քաղաքականությունը, որտեղ բնական աղբյուրները ցանկանում էր երկրի ժողովրդի բարեկեցության ուղղությամբ:

  ԱՄՆ-ի և Վենեսուելայի ներքին ֆաշիստական խմբերի քայքայիչ գործողությունների նպատակը օրինական պետության տապալումն է: Նրանք Վենեսուելայի ոչ իրական պատկեր են ներկայացնում աշխարհին, նրանք փորձում են հանդես գալ, որպես մարդու իրավունքի պաշտպաններ ու դեմոկրատիայի կողմնակիցներ: Ամերիկան պայքարում է Վենեսուելայի ժողովրդի ու նրա ձեռքբերումների դեմ:

   Մենք` ներքո ստորագրողներս, պաշտպանելով Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության իշխանության և Վենեսուելայի ժողովրդի իրավունքը իրենց ճակատագրի ինքնորոշման գործում, դատապարտում ենք արտաքին միջամտությունները և ահաբեկչական խմբերի գործողությունները Վենեսուելայի ժողովրդի, ազատության ու անվտանգության դեմ: Մեր համերաշխությունն ենք հայտնում Վենեսուելայի հակաիմպերիալիստական, դեմոկրատական, առաջադիմական ու ազգասեր ուժերի հետ:

Հնդկաստանի ընդհանուր համերաշխության ու խաղաղության կազմակերպություն

Իրանի դեմոկրատական, համերաշխության ու խաղաղության պաշտպան միություն

Բրազիլայի ազգերի հետ համերաշխության և պայքար հանուն խաղաղության կենտրոն

Բրիտանիայի  խաղաղության համագումար

Բուլղարիայի խաղաղության ազգային խորհուրդ

Կանադայի խաղաղության համագումար

Չեխոսլովակիայի Հանրապետության պատերազմի դեմ զինվորների քաղաքացիական միություն

Կուբայի ազգերի իշխանության և խաղաղության շարժում

Կիպրոսի խաղաղության խորհուրդ

Չեխոսլովակիայի խաղաղության շարժում

Գերմանիայի խաղաղության խորհուրդ

Իտալիայի հակապատերազմական համագումար

Բելգիայի համաշխարհային համերաշխության կազմակերպություն

Իռլանդիայի խաղաղության և անկողմնակալության դաշինք

Մեքսիկայի զարգացման ու խաղաղության շարժում

Պորտուգալիայի համագործակցության ու խաղաղության խորհուրդ

Սուդանի համերաշխության ու խաղաղության խորհուրդ

Շվեցարիայի խաղաղության խորհուրդ

ԱՄՆ-ի խաղաղության խորհուրդ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: