Վահան Իշխանյան․«Մահացավ Ֆիդել Կաստրոն, հուսամ, որ նա այս ագահ աշխարհի վերջին հեղափոխականը չէր» :

25 Օգոստոսի 2017

«Ես հեղափոխությունը սկսեցի ունենալով 82 հետևորդ: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ կհերիքեր 15 կամ նույնիսկ 10 հոգի: 10 մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չի թե քանի հոգի եք, կարևոր է ունենալ հավատ և հստակ ծրագիր»։ Ֆիդել Կաստրո


1959 թվին Ֆիդել Կաստրոն եղբոր Ռաուլի և Չե Գևարայի հետ Կուբայում հեղափոխություն արեց: Կաստրոն բոլոր օլիգարխների ձեռքից առավ ունեցվածքը ու պետականացրեց: Բժշկական համակարգն ամբողջովին փոխեց, որի շնորհիվ այսօր Կուբայի բժշկությունը լավագույննեից է աշխարհում, իսկ իր բոլոր քաղաքացիների համար հասանելի: Ամբողջ Ամերիկյան աշխարհամասում ամենացածր մանկան մահացությունն է Կուբայում (բացառությամբ Կանադայի): Ստեղծեց միացյալ կրթական պետական համակարգ, բացեց 10 հազար դպրոց, 20 տարի անց գրագիտությունը 95 տոկոս էր: Կուբան այսօր միայն տուրիզմից տարեկան 2 միլիարդ եկամուտ ունի:

Կաստրոն հարուստ հողատերերի ընտանիքի զավակ է.«ես աղքատ չեմ ծնվել: Հայրս հազարավոր հեկտարներ հող ուներ, այսուհանդերձ ես պատիվ ունեմ նշել որ ես այժմ ոչ մի դոլար չունեմ: Իմ ամբողջ ունեցվածքը հեշտությամբ կտեղավորվի Բուշի օսլայած վերնաշապիկի գրպանում: Եվ եթե երբևէ ինձ անհրաժեշտ լինի իմ բոլոր խնայողությունները մի տեղ դնել, որը հուսալի պաշտպանված է հարձակուներից միջազգային տեռորիզմի դեմ պայքարի մեջ, ես անպայման կխնդրեմ Բուշին փոխարինաբար տալ այդ հրաշալի գրպանը և եթե Բուշին թվա իմ ունեցվածքը չափից շատ, ապա ես նախապես նրան եմ նվիրում իմ ամբողջ ունեցվածքը որպես մուծում գրպանի վարձակալության դիմաց»:

Այսօր 90 տարեկանում մահացավ Ֆիդել Կաստրոն, հուսամ, որ նա այս ագահ աշխարհի վերջին հեղափոխականը չէր:

Վահան Իշխանյան

Աղբյուրը՝ Hetq.am

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: