Նեոլիբերալիզմը, որպես աշխարհի կապիտաիզմի իսկական դեմք

05 Օգոստոսի 2017

 Բացի կապիտալիզմի մեծ ճգնաժամերից 1857, 1866, 1873, 1907 տարիներին և 1920 ու 1930 թվականների տասնամյակներում, համաշխարհային կապիտալիզմը  պարբերաբար ճգնաժամեր է ունեցել, սակայն երբեք մշտական ճգնաժամ չի ունեցել: Մարքսը հենց սկզբից այն կարծիքին էր, որ մշտական ճգնաժամեր գոյություն չունեն: Չնայած անընդհատ կապիտալիզմի համար նոր ճգնաժամեր են առաջանում, սակայն կապիտալիստական համակարգը յուրաքանչյուր անգամ տարբեր մեխանիզմներով և հիմնականում իշխանությունների միջամտությամբ անց են կացնում այդ ճգնաժամերը՝ կապիտալի կենտրոնացումով ու խտությամբ առաջացնում են աճի շրջան ու տնտեսական առաջխաղացում են ստեղծում մի նոր փուլի համար:
 Կապիտալիզմի ներկայիս ճգնաժամը, որը առաջացել է համաշխարհայնացման ժամանակաշրջանում ու ընդգրկում է առևտրի, արդյունաբերության և ֆինանսական կապիտալը, հիմնականում արդյունք է վայրի և անհսկելի կապիտալիզմի գաղափարախոսության իշխանության, այսինքն նեոլիբերալիզմի: Կապիտալիզմը իր կյանքի ընթացքում տարբեր եղանակներ ու ձևեր է ներկայացրել և բազմաթիվ ու բազմաբնույթ սպեկտր է ներկայցրել տնտեսական տեսականներից՝ մի կողմից նեոկլասիկ «մոնետարիզմ» և մյուս կողմից «Կինեզի» և «Նեոկինեզի» ու դրանց խառնուրդներից բաղկացած տեսակետներ, կապիտալիստական տարբեր երկրներում: Սակայն, ամենից առաջ կապիտալիստական հոսանքների իշխանության հաստատմամբ՝ կապիտալիստական զարգացած երկրներում, նեոլիբերալիզմը, որը ըստ էության ավելի շատ է համապատասխանում կապիտալիստական համակարգի հետ, աստիճանաբար 1970 տասնամյակից վերածվում է որպես իշխող և տիրապետող գաղափարախոսություն:
 Այդ գաղափարախոսության հիման վրա պետության դերը տնտեսական հարցերը կարգավորելու գործում նվազեց, շուկայի բոլոր հենարաները իշխեցին տնտեսական բոլոր բնագավառների վրա, անհաշիվ մասնավորեցումները, առանց որևէ հիմնավորումների՝ մրցակցությունները բոլոր բնագավառներում, պետական հսկա ծառայությունների վերացումը, բարեկեցիկ պետության վերացումը, տնտեսական ճնշումների պարտադրումը ժողովրդի մեծամասնության վրա և հսկա հարկերի մուծումը դրանց կողմից, քանի միլիոն դոլարանոց աշխատավարձերի հատկացումը բարձրագույն տնօրեններին, ընկերությունների հարկերի կրճատում կամ վերացում, ներդրումային ու առևտրային բանկերի գործունեության վրա պետության հսկողության վերացում, օֆշոր (Offishore) բանկերի տարածումը տնտեսական ազատ գոտիներում՝ առանց որևէ պետական հսկողության, 24 ժամյա վալյուտայի ու բորսաների առ ու ծախը աշխարհի բորսաներում: Սրանք բոլորը այդ ծայրահեղական գաղափարախոսության ու հետադիմական կողմերից կամ հատկություններից է: Բոլոր այս անկանոնության ու խառնաշփոթ վիճակի պատճառով է, որ ըստ կատարված նոր հետազոտությունների, այսօր օֆշորային տնտեսական ծավալը ավելի քան 20 տրիլիոն դոլար է, այսինքն մոտավորապես հավասար է ԱՄՆ-ի և Ճապոնիայի ազգային անմաքուր եկամուտներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: