Վտանգավոր դասախոսներ

17 Մայիսի 2017

       ԱՄՆ-ում արդեն երկար տարիներ է, որ հրատարակվում է Ամերիկայի կոմունիստական կամ ձախակողմյան ամսագիր, որը կոչվում է «Մանթլի Ռիվիու»: Կապիտալիստները և հատկապես Ամերիկայի կապիտալիստ մոնոպոլիստները միշտ մտահոգված են եղել աշխատավորների շահերը պաշտպանող կոմկուսից կամ ձախակողմյա սոցիալիստներից: «Մանթլի Ռիվիու» ամսագիրը ծնունդ է առել Ամերիկայում հակակոմունիստական աշխատանքների ծայրաստիճան ժամանակահատվածում: Այդ հակակոմունիստական աշխատանքները ղեկավարվում էին 1950 թվականից, սառը պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի Հանրապետական սենատոր Ժոզեֆ Մաք Քարտիի միջոցով, այդ իսկ պատճառով այդ շրջանը կոչվում է հակակումիստական Մաք Քարտիի շրջան: Այդ ժամանակահատվածում տարվում էին աջակողմյա պոպուլիստական աշխատանքներ, ճնշման էին ենթարկվում ձախակողմյա մտավորականները, գործում էր ուժեղ ցենզուրա, ստեղծվում էին սև ցուցակներ ու աշխատանքի ընդունելիս մարդը ենթարկվում էր գաղափարական խտրականության, ներկայացնում էին թատերական կամ ցուցադրական դատարաններ և այլն:
     Հենց այն ժամանակ էլ բերման էին ենթարկում «Մանթլի Ռիվիու» ամսագրի տարբեր խմբագրերի, թղթակիցների ու համագործակցողների:
     Այդ ժամանակահատվածից երկար տարիներ հետո և Տրամպի աջակողմյա իշխանության գալուց հետո նկատվում են սահմանափակումների առաջացում առաջադեմ ու ձախակողմյա անհատների նկատմամբ: Դրա վառ օրինակն է սև ցուցակի կազմելը Տրամպի՝ «Աջ Ալտերնատիվ Կազմակերպության» (TPUSA) կողմից կազմված «Վտանգավոր Դասախոսներ Ցուցակ»-ի կազմելը:
«Մանթլի Ռիվիու» ամսագրի խմբագիրը այս կապակցությամբ հանդես է եկել մի հոդվածով և Բլամի Ֆաստերը նաև անդրադարձել է այդ հոդվածին, որը հրատարակվել է 2017 թվականի հունվար ամսին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: