Թուրքիան պայքարելու  է Տաեշի դեմ

06 Օգոստոսի 2015

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն նշել է, որ իրենք լայնածավալ գործողություններ պիտի ձեռնարկեն Տաեշի դեմ։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցելու ամերիկացիների հետ՝ Սիրիայի ընդդիմադիրներին մարզելու գործում։

Թուրք նախարարը հանդիպել է նաև Ս․Լավրովի հետ։

 Նշենք, որ Քաթարը վերապահությամբ  էր ընդունել Արաբական լիգայի հրապարակած վերջին որոշումը, որը դատապարտում էր Իրաքի հյուսիսում քրդական շրջանների ուղղությամբ թուրքերի ռմբակոծությունները։ Մինչ այդ գերմանացի մի պաշտոնյա նշել է, որ Տաեշին միացող գերմանացիների թիվն արդեն հասել է առնվազն  720-ի։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: