Լիբանանյան Ուժեր կուսակցությունն արդեն երկրորդ տարին կազմակերպում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն՝ կուսակցության ղեկավար Սամիր Ժաաժայի նախագահությամբ։ Ապրիլի 22-ի հետմիջօրեին տեղի ունեցած ոգեկոչման արարողությունը վերնագրված էր «Կյանքի, մահվան և իրավունքի պատմություն»։ Մասնակցում էին՝ Լիբանանում ՀՀ դեսպանը, լիբանանահայ և արաբ պետական մի շարք պաշտոնյաներ, բազմաթիվ հայորդիներ։ Ելույթ ունեցան հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Սևակ Հակոբյանն իր խոսքում շեշտել է Արևելքի քրիստոնյաների հետ լիբանանահայության իրական դաշնակից լինելը, Արևելքի ժողովուրդների մտահոգություններն ու ճակատագիրը կիսելու մեծ փորձը։ «Չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը, որովհետև անկարելի է ջնջել հիշողությունն ու մոռանալ նահատակներին։ Ճշմարտությունն ավելի զորավոր է, քան մահը՝ հաստատելով, որ ազատությունը, ազգասիրությունն ու արդարությունն անգին են, և…
Թուրքիայի Մեջլիսի հայազգի անդամ Կարո Փայլանը խորհրդարան է տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավորներ, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: Վերջում Կարո Փայլանը հայերենով ասել է․ «Աստուած անոնց հոգին լուսաւորէ»: Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ սպանությունից 101 տարի հետո նրանք վերադարձան խորհրդարան: 

Արդարադատության նախարարը մեկնել է Բուլղարիա

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովին: Վերջինի նպատակը Եվրոպայի խորհրդի և նրա անդամ պետությունների միջև երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ և անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը: Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բեռնի Սանդերսի խոստովանությունը

Բեռնի Սանդերս՝ ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, 2007 թ․-ից ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր, 2013-2015 թթ․Վետերանների հարցով Սենատի հանձնաժողովի նախագահ, 1991-2007 թթ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, 1981-1989 թթ․ Բեռլինգթոնի քաղաքապետ, այսօր՝ ԱՄՆ նախագահի թեկնածու։ Սանդերսն ընտրապայքարի ընթացքում Ամերիկայի ժողովրդին անկեղծորեն խոստովանեց, որ «ԱՄՆ-ում իշխող տնտեսական ու քաղաքական համակարգը այնքան կոռումպացված է, որ հնարավոր չէ նախագահին փոխելով երկրի ցավոտ հարցերը կարգավորել: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իմ նպատակն այն է, որ օգնեմ ժողովրդին ներքևից ստեղծել ժողովրդական քաղաքական շարժում»: ԱՄՆ-ի քաղաքական բարեփոխականների մեջ նման անկեղծ մարդու շատ քիչ կարելի է հանդիպել: Սանդերսը բացահայտում է Ամերիկայի քաղաքականության իրականությունը․ «Մեր երկրի իսկական սպառնալիքը անտեսանելի…
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԻԻՀ խորհրդարանի 10-րդ շրջանի ընտրությունները։ Հայ համայնքի ութ թեկնածու՝ Կարեն Խանլարյանը, Իվեթ Դանիելյանը, Ալբերտ Պողոսյանը, Արբի Թահմազյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, Արմոնդ Բաղրամյանը նույնպես մասնակցում էին ընտրապայքարին։ Հայ համայնքի ակտիվ մասնակցության արդյունքում Թեհրանի և Հյուսիսային Իրանի հայ համայնքի պատգամավոր է ընտրվել Կարեն Խանլարյանը, իսկ Սպահանի և Հարավային Իրանի հայ համայնքի ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Ժորժիկ Աբրահամյանը։ ԻԻՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փետրվարի 5-ին, «Հույս» երկշաբաթաթերթի գրասենյակում տեղի է ունեցել բանավեճ, որին մասնակցում էին հինգ թեկնածուներից երեքը՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը, դոկտ. Կարեն Խանլարյանը և տիկ. Իվեթ Դանիելյանը, ներկա էին նաև մի շարք հասարակական ու ազգային ակտիվիստներ: Թեկնածուները հերթականությամբ…

Վերահաս դաժան պատերազմի վտանգը

Արաբ լրագրող Հասսան Հալապին մեկնաբանելով Սիրիայի իրադարձությունները գրում է, որ Հալեպը առաջիկա օրերին գտնվելու է աշխարհի ուշադրության կենտրոնում, քանի որ հակամարտող տարածաշրջանային և միջազգային կողմերը լավ գիտեն, որ առաջիկա օրերի անկյունադարձը գտնվելու է Հալեպին իշխող կողմի ձեռքում։ Կան շատ դաժան և դժվարին սցենարներ Հալեպի ժողովրդի համար, որ պիտի փոխեն ոչ միայն Հալեպի, այլև ամբողջ տարածաշրջանի ապագան։ Մինչ ռուսները շարունակում են իրենց ծրագրերը՝ աջակցելով Սիրիայի կառավարությանը, ապահովելով օդային տարածքի անվտանգությունը, հակառակ կողմում Սաուդիան Արաբիան և Թուրքիան Հալեպի անկումը համարում են կորուստ տարածաշրջանում իրենց շահերի տեսանկյունից և իրանական ազդեցութեան ընդարձակում: Թուրք և արաբ ղեկավարները իրարահաջորդ հայտարարություններ են անում, որոնցով ակնարկում են անխուսափելի…

Սիրիայում հրադադար կհաստատվի

Սիրիայի օգնության միջազգային խումբը, որում ներառված են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ երեկ ամփոփել են Մյունխենում կայացած հանդիպումը: Գերտերությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ բանակցող կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի տարածքում հրադադարի ռեժիմ հաստատել: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպումը տևել է 5 ժամ՝ նախատեսվածից կրկնակի երկար: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Հորդանանի, Իրաքի, Իրանի, Իտալիայի, Քաթարի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ներկայացուցիչները, ովքեր հանդես են եկել նաև համատեղ ասուլիսով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը որոշել են դադարեցնել կրակը և վերջ տալ արյունահեղությանը: «Մենք համաձայնել ենք դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկրների շահերից ելնելով: Ինչպես նախատեսել…
«Վաշինգտոն փոստ»-ի հաղորդման համաձայն, Միչիգանի և Նորթ Վեսթեռնի համալսարանների իրավաբանական բուհերի «ԱՄՆ-ում անմեղության ապացուցման արձանագրումը» վերնագրով համատեղ ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված զեկույցը վկայում է, որ 2015 թվականին ԱՄՆ-ում անմեղ են ճանաչվել սխալմամբ դատապարտված 149 անհատ: Զեկույցի համաձայն, անցած տարի անմեղ ճանաչված բոլոր դատապարտյալները, միջին հաշվով, անազատության մեջ են եղել ավելի քան 14 տարի։ Նրանց մեկ երրորդին սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:

Ն․ Պատրուշև․ «ՆԱՏՕ-ն դրժել է խոստումը»

Երեքշաբթի, փետրվարի 2-ին, «Ասոշիեյթիդ պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ-ին։ « Քանի դեռ ՆԱՏՕ-ն անտեսում է Ռուսաստանի ազգային շահերը և չի կատարում խոստումները, անհնար է համագործակցել այդ կազմակերպության հետ», շեշտել է նա: Պատրուշևն ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության կասեցումը, ինչը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ, ավելի է սրել կողմերի միջև անվստահության և լարվածության մթնոլորտը: Նշելով, որ Մոսկվան չի պատրաստվում առճակատման գնալ ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հստակեցրել է. «Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ միայն այն դեպքում, եթե այդ կազմակերպությունը…
Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը, ՌԴ-ի և Արևելքի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը կարևոր ու ազդեցիկ է բնութագրել: Երեքշաբթի օրը, փետրվարի 2-ին, Մոսկվայում ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի և կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրան-Ռուսաստան երկարատև ու ռազմավարական շահերի նշանակությունը, Ալի Աքբար Վելայաթին ասել է. «ՌԴ և Իրանի շահերի համաձայնության երաշխիքներից մեկը Սիրիայի խնդիրն է: Այդ դաշտում հաղթանակ արձանագրելը չափազանց կարևոր է և տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելուց բացի, կարող է նաև ապահովել Իրաքի ու Սիրիայի պես երկրների շահերն ու տարածքային ամբողջականությունը»: Վելայաթու խոսքերով, Իրանը և ՌԴ-ն կանգնած են երկարատև ռազմավարական շահերի համաձայնեցման ճանապարհին և ԻԻՀ-ն պատրաստ է…
Լիբանանահայ մի խումբ երիտասարդներ կոչ են արել շահագրգիռ հայրենակիցներին վաղը մասնակցել Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ցույցին։ Նրանք նշել են, որ բողոքի ցույցը կազմակերպվում է ի հիշատակ Հրանտ Դինքի սպանության։ Ցուցարարների պաստառների վրա լինելու են թուրքի գնդակից նահատակված Հրանտ Դինքի և քուրդ իրավապաշտպան Թահեր Էլչիի նկարները։

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: