Իրանը երկու ատոմակայան է կառուցելու

Իրանը ծրագրում է երկու ատոմային էլեկտրակայան կառուցել երկրի հարավում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բուշիրի հարավային նահանգում էլեկտրակայանների կառուցման նախագիծը նախատեսված է երեք - չորս տարվա համար, դրա արժեքը կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար, շուրջ 15 հազար տեխնիկ-մասնագետներ կներգրավվեն աշխատանքում, ասել է Սալեհը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանը եւ Իրանը համաձայնություն են ձեռք բերել Իրանի հարավի Մաքրանի ափամերձ գոտում երկու նոր ատոմային կայանների կառուցման շուրջը։

Ռեջեբ Թայիբ Էրդողանի մղձավանջը

Թուրքիայի խորհրդարանական վերջին ընտրություններում Թուրքիայի Ազգերի Դեմոկրատական կուսակցությունը շահելով ձայների 13 տոկոսը և ձեռք բերելով նոր խորհրդարանում 80 պատգամավորական մանդատ, բաղկացած լինելով քուրդ, հայ, ալավի և կոլի կրոնական ու ազգային փոքրամասնություններից, առաջացրեց ուժեղ շարժում և վերջ դրեց Ռեջեբ Թայիբ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության մենատիրությանը, որը նախկին խորհրդարանում մեծամասնություն էր կազմում և հսկողության տակ էր վերցրել ամբողջ խորհրդարանը:
Էջ 19, 19-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: