Ճապոնիայի հյուսիում նավ է հրդեհվել

Այսօր Ճապոնիայի Հոկայդոյի հյուսիսային կղզու նավահանգստային Տոմակոմայ քաղաքից 50 կմ հեռու այրվում էր ուղևորատար Sunflower DT լաստանավը։ Այդ մասին հայտնում են Ճապոնիայի առափնյա պահպանության տարածաշրջանային բաժնից։ Տեղեկությունների համաձայն, լաստանավում գտնվում է 94 մարդ, ներառյալ 71 ուղևոր։ Անձնակազմից մեկ հոգի արդեն համարվում է անհայտ կորած։ Դեպքի վայր են ժամանել Ճապոնիայի առափնյա պահպանության նավերը, ինչպես նաև ափին մոտ գտնվող այլ նավեր։ Հրդեհի պատճառների մասին դեռ ոչինչ չի ասվում, սակայն նշվում է, որ հրդեհի բռնկման էպիկենտրոնը կարող էր ծագած լինել տախտակամածում, որը նախատեսված էր ավտոմեքենաներ փոխադրելու համար։ Նավի անձնակազմը սկզբում փորձում էր հրդեհի դեմ սեփական ուժերով պայքարել, սակայն ավելի ուշ որոշում են ընդունում…
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Չինաստանի մայրաքաղաք Պեկինն է ընտրել 2022 թ․ տեղի ունենալիք Օլիմպիական խաղերի անցկացման համար։ 2020 թ․ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը տեղի կունենան Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Այս որոշումն ընդունվել է Կուալա Լումպուրայում տեղի ունեցած ՄՕԿ-ի 128-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է kommersant.ru-ն։
Անգլիայի «Գարդիան» օրաթերթը գրում է, որ առաջիկայում տեղի ունեցող ՄԱԿ-ի համընդհանուր նիստի առաջին օրը ելույթ են ունենալու Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որոնք արտահայտելու են իրենց տեսակետները նոր աշխարհաքաղաքական իրադրության մասին: Մեծ հավանականությամբ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներն առանձին հանդիպում կունենան: Համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։ Իրանի նախագահն առաջին օրն առավոտյան է ելույթ ունենալու: Սա ՄԱԿ-ի 70-րդ համաժողովն է լինելու։ Անդամ երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դրա նկատմամբ և այն ելույթների, որ պետք է արտասանեն տարբեր երկրների նախագահները:
Գերմանիայի ԱԳՆ-ն իր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Թուրքիա, զգուշացնում է, որ Ստամբուլի մետրոյում և ավտոբուսի կանգառներում կարող են ահաբեկչական գործողություններ տեղի ունենալ։ «Թուրքիայում կարող է մեծ լինել Քրդստանի Բանվորական շարժման հարձակումների վտանգը։ Բացի այդ, Ստամբուլի գետնուղի երկաթուղային ցանցի և ավտոբուսի կանգառների վրա հնարավոր հարձակումների նախանշաններ կան», հայտարարում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։ Այդ հակազդեցության պատճառը վերջերս Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերի վրա Թուրքիայի հարձակումներն են։
Մերձավոր Արևելքում հակամարտությունը ծավալվելու և ԻՊ սպառնալիքի մեծացման դեպքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կարող է հայտնվել վտանգավոր գոտում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ «Մերձավոր Արևելքում հակամարտությունն ամեն պահի կարող է հարվածի տակ դնել Նախիջևանի սահմանը, քանի որ ԻՊ զինյալները հեշտորեն կարող են տեղաշարժվել դեպի այնտեղ։ Այդ ֆոնին, ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը երկրորդ պլան կմղվի», նշել է ռուս քաղաքագետը։ Նրա խոսքերի համաձայն, ԻՊ վտանգը սպառնում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին։ «Սակայն հայերը ավելի լավ վիճակում են, քանի որ նրանք քրիստոնյա են և «Իսլամական պետության» համար ներքին բազա չունեն», ասել է փորձագետը։

Ահաբեկչական գործողություն Հնդկաստանում

Հնդկաստանի հյուսիսային շրջանի Բենջաբ նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա ահաբեկիչները հարձակում են գործել և մի քանի անձանց պատանդ են վերցրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանության և հանրակառքի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է վեց և վիրավորվել ինը մարդ։ Նախնական տվյալների համաձայն, հարձակմանը մասնակցել է 15 ահաբեկիչ։ Բացի այդ, հատուկ ծառայությունները պարզել են, որ անհայտ անձինք դեպքի վայրից ոչ հեռու ճանապարհն ականապատել էին, հաղորդում է «Զարթօնք» թերթը։

Թուրքիան ցամաքային զորքեր չի ուղարկի Սիրիա

Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել սիրիական ընդդիմությանն օդային պաշտպանություն տրամադրելու անհրաժեշտության հարցում, միաժամանակ հավաստիացնելով, որ Անկարան մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա։ Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ուզում ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ դրացիություն անել, այլ ընդամենն ուզում են Սիրիայի Տաեշից ազատագրված տարածքներում տեղակայել չափավոր ընդդիմության ուժեր։ Թուրքիան նաև հերքել է քուրդ մարտիկներին թիրախ ընտրելու մասին լուրերը, թեև Սիրիայի հյուսիսային շրջանների վրա իրականացրած իր օդային հարձակումների ընթացքում շարունակում էր հարվածել Տաեշի և ՔԱԿ-ի դիրքերը։ Լոնդոնում գործող Սիրիայի մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալների համաձայն, թուրքական հրասայլերը երեկ կրակ էին բացել Սիրիայի հյուսիսային շրջանի Հալեպ…

Սիրիայի բանակն առաջանում է դեպի Թտմոր

«Զարթօնք» թերթը գրում է, որ Սիրիայի բանակն առաջանում է դեպի Թտմոր քաղաքը, որը գտնվում է Տաեշ իսլամական ծայրահեղական կազմակերպության տիրապետության տակ։ Նրանք վերագրավել են նաև Թտմորի մոտ գտնվող լեռնաշղթան։ Մարտերն ընթանում են քաղաքից 1կմ հեռավորության վրա։ Մինչ այդ, Սիրիայի բանակն ու Հզբոլլահի զինված միավորումները բախումներ են ունեցել Ժապհաթ Նուսրա և Ահրար Շամ կազմակերպության զինյալների հետ։
Բեյրութում աղբերի շուրջ ցույցերը շարունակվում են։ Բեյրութի մի շարք շրջանների բնակիչներ շարունակում են իրենց բողոքի ցույցերը բնակարանների և վաճառակետերի շուրջ աղբակուտակման դեմ։ Նրանք փակել են Պըրճ Աբու Հայդարի, Գոռնիշ Մազրաայի և այլ շրջանների ճանապարհները՝ կասեցնելով երթևեկությունը։ Միաժամանակ ցույցեր են տեղի ունենում Ռիատ Սոլհ հրապարակում ։ Պահիա Հարիրին դիմել է Բեյրութի բնակիչներին Լիբանանի երեսփոխան Պահիա Հարիրին ուղերձ է հղել Բեյրութի բնակիչներին՝ հայտնելով իր տխրությունն ու ամոթը մայրաքաղաքի առաջ ծառացած դժվարությունների համար։ Նա ներողամտություն է հայցել մայրաքաղաքից ու բնակիչներից, ովքեր դիմացել են պատերազմի, սպանությունների անարդարություններին, որոնց մեղսակից չեն եղել երբևէ։ Հարիրին ասել է, որ մայրաքաղաքը ամենադժվար պահերին մնացել է այն վայրը, ուր…
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քննադատել է թուրքական օդուժի հարվածները Քուրդստանի Աշխատավորական կուսակցության կառույցների ուղղությամբ։ Նախարարն իր հարցազրույցի ընթացքում ընդգծել է, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու ԻՊ ահաբեկչական խմբավորումից, սակայն շատ կարևոր է Քուրդստանի Աշխատավորական կուսակցության հետ հաշտեցման ուղով շարժվելը»։ Նախարարը մինչ այդ ԻՊ դեմ պայքարում Անկարային աջակցելու մասին ելույթներ էր ունեցել, սակայն լռում էր քրդերի դեմ հարվածներ հասցնելու մասին։ Այդ առիթով Իրաքի Քուրդստանի Ինքնավար Մարզի ղեկավար Մասուդ Բարզանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի հետ և մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարության և ՔԱԿ-ի միջև գոյություն ունեցող լարվածության առիթով։ Նա նշել է, որ նախընտրելի է՝ կողմերը բանակցեն, այլ…

Բշարա Ռայ․ «Լիբանանը վտանգավոր սահմանի է հասել»

Մարոնիների պատրիարք Բշարա Ռայը մտահոգություն է հայտնել, որ Լիբանանում պառակտումը վտանգավոր սահմանի է հասել, նշելով, որ այս երևույթն անընդունելի է և անհանդուրժելի կենսական, օրինական և ժողովրդավարական բոլոր կանոնների տեսանկյունից։ Նա կոչ է արել լրջորեն վերաբերվել շուրջ մեկ տարի և երկու ամիս թափուր մնացած նախագահի աթոռի հանգամանքին։ «Այս իրավիճակն ինքնին քաոսի տարածման գլխավոր դրդապատճառն է, հատկապես օրենսդրական և կառավարական կառույցներում։ Այս է պատճառը, որ թերանում ենք աղբահանման և առողջապահական, նաև կենսոլորտի պահպանման հարցերում։ Սա ամոթալի է, իսկ մենք ամաչելու փոխարեն կառչած ենք մնացել անհատական և հատվածական շահերից, որի հետևում միայն գծուծ հաշիվներ են», ասել է պատրիարքը։ Նա նաև նշել է, որ…
Էջ 16, 16-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: