Բենիամին Նաթանյահուն Մոսկվա է այցելել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մոսկվա է այցելել և հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նաթանյահուն նշել է, որ Թել Ավիվը և Մոսկվան Մերձավոր Արևելքի անվտանգությունը պահպանելու միասնական նպատակներ ունեն։ Ըստ Նաթանյահուի, ՌԴ նախագահի հետ որոշել են Սիրիայի շուրջ վարվող իրենց քայլերը համակարգել։ Վլ․ Պուտինն, իր հերթին, նշել է, որ Մերձավոր Արևելքի հանդեպ Ռուսաստանը որդեգրելու է պատասխանատվություն գործողություններում։ Նա ասել է, որ Ռուսաստանը չի ուզում երկրորդ ճակատ բացել, այլ փորձելու է պաշտպանել պետությունն ու պետական հաստատությունները։
Ինչպես 1939-ին համատարած «տեղական» պատերազմներ ու հեղափոխություններ էին, այսօր էլ 21-րդ դարին «վայել» բռնատիրական վարչակարգեր, գվարդիական լրտեսական արբանյակներ, համատարած կոտորածներ ու բռնագաղթեր են։ Ամեն օր հայտարարվում է նոր, կործանիչ, միջուկային գլխիկներով հրթիռի և ձայնից երեք անգամ ավելի արագ թռչող ռմբահարող ինքնաթիռի չարաբաստիկ ստեղծման մասին։ Միլիոնավոր գաղթականներ, տապալելով պետական սահմանների արհեստական արգելքները, ներխուժում են Եվրոպա, այն դարձնելով եվրոպական մահմեդական երկրների միություն՝ շուտով։ Անբարոյականությանը, միասեռականությանը, ոճրագործությանը, հազարամյա պատմական հուշարձանների ոչնչացմանն անտարբեր, սառած աչքերով նայում են նավթի և փառքի մոլուցքով խելագարված երկրագնդի մերօրյա ղեկավարները՝ փաստորեն մարդկային քաղաքակրթությունը տանելով կործանման։ 1939-ին, եթե Լեհաստանի վրա հարձակմամբ սկսված և Հիտլերի սանձազերծած Համաշխարհային երկրորդ պատերազմը 60 միլիոնից…
Ճապոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագծերի փաթեթը, որոնք վերանայելու են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունած արտասահմանում բանակի գործունեության արգելքը։ Իսկ ում հետ է պատրաստվում պատերազմել Ճապոնիան, մի երկիր, որն առանձնանում է իր ցուցադրական խաղաղասիրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացի տխրահռչակ միլիտարիստները, որոնց բոլոր պետությունները գերմանացի նացիստների և իտալացի ֆաշիստների շարքին էին դասում, վնասազերծվեցին։ Դրանից հետո Ճապոնիան հրաժարվեց լիարժեք զինված ուժերից։ Այսօր Ճապոնիայի զինված ուժերը աչքի են ընկնում և՛ քանակով, և՛ մարտական կազմով։ Սակայն դրանք կոչվում են ինքնապաշտպանության ուժեր և ձևականորեն ոստիկանական բնույթ են կրում, այսինքն՝ պետք է գործունեություն ծավալեն միայն երկրի ներսում և երկրի ջրային տարածքներում։ 1947 թ․ ընդունած…
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը Սիրիայի իր գրաված տարածքներում աճող բամբակը վաճառում է Թուրքիային, գրում է BBC-ի թրքական ծառայությունը։ «Ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ մինչև վերջերս ԻՊ-ն իր ֆինանսական միջոցները լրացնում էր Ռաքքա և Դեր Զոր շրջաններում աճող բամբակը Թուրքիային վաճառելով», գրում է աղբյուրը։ Ռաքքան և Դեր Զորը ապահովում են Սիրիայի բամբակի արտադրության 1/3-ը։ Սկսված պատերազմի պատճառով բամբակի արտահանումը մեծ վնաս է կրում։ Մինչև պատերազմը Սիրիայից տարեկան 600.000 տոննա բամբակ էր արտահանվում, իսկ այսօր այն նվազել է մինչև 70.000-ի, որից միայն 3.000 տոննա է պաշտոնապես արձանագրվում։ Ահաբեկչությունների ֆինանսական հարցերով զբաղվող Ժան Շառլ Պրիսարտը հայտնել է, որ ԻՊ-ն Թուրքիայի հետ բամբակի առևտրի…
Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին՝ տվյալ տարածքում հայտարարված պարետային ժամի պայմաններում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ։ Հասըրլը կոչվող թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին շատ է տուժել ոստիկանների հարձակումից, որոնք գողացել են եկեղեցում գտնվող շատ պատմական իրեր։ Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Գարակյոզյանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել այդ փաստի առնչությամբ։ Նա նշել է, որ եկեղեցուն բարբարոս թուրքերը հասցրել են 300 հազար թրքական լիրա գումարի վնաս։ «Ոստիկանները եկեղեցի են մտել՝ կոտրելով հնադարյան պատմական դռները։ Ակնհայտ է, որ մեծ հարձակում են գործել եկեղեցու վրա։ Գողացել են հախճապակե պատմական վեց նկար, ինչպես նաև պահեստում գտնվող փորագրված…

Բ․Ասադ․«ԻՊ-ն արևմտյան ծայրահեղական ծրագիր է»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորումները համարում է ահաբեկչական և արևմտյան ծայրահեղական ծրագիր։ «Այդ երկու խմբավորումները Արևմուտքի ստեղծած քաղաքական կազմակերպությունների երրորդ ալիքն է, որով տարածում են իրենց թունավոր գաղափարախոսությունը։ Նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում։ Առաջին ալիքով անցած դարի սկզբին ի հայտ եկան «Մահմեդական եղբայրները», երկրորդ ալիքով՝ «Ալքաիդան», որը կռվում էր Աֆղանստանում ԽՍՀՄ-ի դեմ։ Երրորդ ալիքը՝ «Իսլամական պետություն», «Ջեբհատ ան Նուսրան» և դրանց նման այլ կազմակերպություններն են։ Ինչ են իրենցից ներկայացնում ԻՊ-ն և մյուս խմբավորումները․ դրանք արևմտյան ծայրահեղական նախագիծ են», հայտարարել է Բաշար Ասադը։ Նա նաև նշել է, որ ԻՊ-ն որպես կազմավորում ոչ պետություն և ոչ…
Միջազգային հանրային կարծիքը յուզուած է ստոյգ ջարդէ, աւելի ճիշդ՝ ցեղասպանութենէ Իրաքէն, Սուրիայէն եւ այլ երկիրներէ ճողոպրած հարիւր հազարաւոր փախստականներու հարցով: Յուզուած հանրային կարծիքը միշտ ալ անմիջականի հետամուտ կ’ըլլայ, անկարողութիւն ցուցաբերելով կացութիւնները իրենց ընդհանրութեան մէջ գնահատելու: Մարդկային իրաւանց յայտարարութեան հաւատարմութեամբ, եւրոպական երկիրները, հակառակ ոմանց կողմէ երբեմն դրսեւորուող չափաւորական կամ բացասական վերաբերումներու, Սուրիայէն եւ Իրաքէն փախստականններ կ’ընդունին: Գերմանիան գրկաբաց կ’ընդունի զանոնք, յայտարարուած է որ մինչեւ 800 հազար գաղթականներ պիտի ընդունի, պիտի տրամադրէ բնակարան եւ աշխատանք: Ֆրանսան աւելի մսկոտ է, երկու տարուան ընթացքին պիտի ընդունի միայն 24 հազար: Մարդկային Իրաւանց յայտարարութիւնը, որքան որ ալ հմայող ըլլայ, բոլորին կողմէ նոյն ձեւով չ’ընդունուիր, հակառակ սովորական…

Ջերեմի Կորբինը Բուշի «շնիկի» դեմ

Սեպտեմբերի 12-ին Բրիտանիայում լեյբորիստները կուսակցության առաջնորդ ընտրեցին Ջերեմի Կորբինին։ Բոլորն սպասում էին, որ ամերիկամետները ջենթլմենի պես կընդունեն Կորբինի հաղթանակը, հաշվի առնելով ժողովրդի կամքի արտահայտման հանդեպ հարգանքը։ Կորբինն ստացել էր ձայների 60%-ը, իսկ նրա մրցակիցը 20%-ից էլ քիչ ձայն էր հավաքել։ Սակայն և՛ Բրիտանիայում, և՛ Արևմուտքում բացասական վերաբերմունք արտահայտեցին, գրելով, որ «Լեյբորիստների կուսակցությունը պատվավոր մահվան է գնում» ընտրելով Կորբինին։ Ջ․ Կորբինի դեմ հանդես եկան երկրի բոլոր ԶԼՄ-երը, գործարարները, չինովնիկների խավը, Մեծ Բրիտանիայի ամերիկամետ հակումներ ունեցող բոլոր անձինք, վերջապես՝ Թոնի Բլերը, ում Անգլիայում անվանում են Բուշի «շնիկ»։ Պարզվում է, Կորբինին անգլո-ամերիկյան բարձրաշխարհիկները չեն հանդուրժում միայն այն բանի համար, որ նա Russia Today-ի…

 Ռոն Պոլ․ «Վերջ տանք կայսրությանը»

Եվրոպան անցած շաբաթների ընթացքում վերապրեց վերջին տասնամյակի ամենասարսափելի ճգնաժամերից մեկը։ Տասնյակ հազարավոր փախստականներ Հունգարիայի տարածքով հատել էր Եվրամիության սահմանը, ձգտելով հասնել իրենց համար ցանկալի վայր՝ Գերմանիա։ Հիմա, երբ ԶԼՄ-երի ուշադրությունը կենտրոնացած է մարդկային ողբերգության վրա՝ թե մարդիկ ոնց են վռնդվում և ստիպված ճանապարհորդում են վտանգներով լի պայմաններում, շատ քիչ են ուշադրության արժանանում այն իրադարձությունները, որոնք պարտադրում են այդ դժբախտներին լքել հարազատ երկիրը։ Բոլորս, իհարկե, ցավում ենք այդ փախստականների վիճակի, հատկապես երեխաների համար, սակայն չենք կարող մոռանալ, որ այդ ճգնաժամը մարդկանց ձեռքի գործն է, իսկ նախաձեռնողները կառավարություններն են։ Այն, որ շատ-շատերը լքում են Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը կամ Իրաքը, պատճառն այն է,…
Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձև է ընդունել։ Բանաձևի օգտին քվեարկել են նիստի 365 մասնակիցներից 202-ը։ Բանաձևի մեջ նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների և ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին։ Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներ (նաև վիզայի արգելք) մտցնելու հարցը։ Բացի այդ, Եվրամիությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարելու ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը և շարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը։ Բանաձևի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիության երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են արել հրաժարվել…
Նոր պահպանողականները «ռեժիմը փոխելու» իրենց գաղափարախոսությամբ Մերձավոր Արևելքում քաոս են տարածում, հիմա արդեն նույնն անում են Եվրոպայում, ընդ որում, նրանք առաջվա պես վերահսկում են ԱՄՆ տեղեկատվական դաշտը և լայն զանգվածների մոտ արմատավորում են «ռեժիմը փոխելու» անհրաժեշտության մասին գաղափարը։ Եվրոպայում օրեցօր սրվող գաղթականների առաջացրած քաոսն սկսվել է ամերիկացի նոր պահպանողականների անպարկեշտ ամբիցիաներից և նրանց օգնական-ազատականներից՝ զավթողականության կողմնակիցներից, ովքեր ծրագրում էին վերաձևել Մերձավոր Արևելքն ու աշխարհի այլ տարածքները՝ «ռեժիմը փոխելու» միջոցով։ Խոստացած «ժողովրդավարության առաջխաղացման» և «մարդու իրավունքների» փոխարեն նրանք ձեռք բերեցին ընդամենը մահ, կործանում և անկայունություն Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում, հիմա նաև Ուկրաինայում և Եվրոպայի սրտում։ Նրանց գաղափարախոսությունը դեռևս գերիշխող է լայն…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: