Երախտագիտության ծրագիր՝ Մերձավոր Արևելքին

Հոկտեմբերի 28-ին Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ)՝ Նյու Յորքում տեղի ունեցած հարյուրամյա հոբելյանին 100 LIVES-ը և NEF-ը հայտարարել են համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին, որն օժանդակելու է արաբական Մերձավոր Արևելքում դժվար կացության մեջ հայտնված 100 երեխայի։ Համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի համաշխարհային հայության անունից երախտագիտություն հայտնել Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան ու սնունդ են տրամադրել Հայոց ցեղասպանության ընթացքում տեղահանված գաղթականներին։ Հայկական կոտորածների ընթացքում ներկայիս Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Պաղեստինի, Իսրայելի և Եգիպտոսի տարածքում հիմնված որբանոցներում սնունդ, հագուստ և խնամք են ստացել հարյուր-հազարավոր գաղթականներ։ Այսօր՝ 100 տարի անց, հայությունն իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արևելքի արաբ և մյուս ժողովուրդներին։…
Բեյրութի «Ալ Ժադիդ» կայանը հաղորդում է, որ Անգլիայի հարյուրավոր ակադեմիկոսներ և դասախոսներ ուղերձ են ստորագրել, որով բողոք են հայտնում ընդդեմ Իսրայելի և խոստանում են չհամագործակցել այդ երկրի ակադեմիական ու կրթական հաստատությունների հետ։ Անգլիական «Գարդիեն» թերթը գրում է, որ ուղերձը ստորագրել են Անգլիայի 72 կրթական հաստատությունների, այդ թվում՝ Օքսֆորդի, Քեմբրիջի և Լոնդոնի ամենանշանավոր Իմպերիալ համալսարանների ակադեմիկոսներն ու դասախոսները։ Բողոքի ուղերձը պատրաստել էին Անգլիայի նշանավոր արտադրող և երաժշտագետ Բրեան Ինոն և Ազատ դեմոկրատների կուսակցության անդամ Բարոնա Ջեյնի Թոնկը, ում հեռացրել են հասարակական ժողովի կուսակցության ղեկավարությունից այն բանի համար, որ պաշտպանում էր պաղեստինցիներին։ 343 ակադեմիկոսի և արվեստագետի ստորագրությամբ ուղերձը և նրանց հայտարարագրերը տպագրվել…

Հալեպը հինգ օր պաշարված է

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Հալեպը պաշարման մեջ է։ Հալեպը սիրիական նահանգներին կապող Խանասեր գլխավոր մայրուղին հինգ օր շարունակ փակված է և գտնվում է ահաբեկիչ զինյալների տիրապետության տակ։ Պաշարման հետևանքով կտրուկ աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Քաղաքը զրկված է էլեկտրականության և ջրի մատակարարումներից։ Հալեպի «Ալ Ռամուսա» գազի գլխավոր գործարանում մեծ հրդեհ է տեղի ունեցել, որը պատճառ է դարձել, որպեսզի դադարեցվի նաև գազի մատակարարումը։ Սիրիայի բանակը թեժ մարտեր է մղում զինյալ ահաբեկիչներից Խանասեր-Ասրիա մայրուղին ազատագրելու համար։ Դաեշի ահաբեկչական խմբավորումը Հալեպի հարավում գտնվող Ասրիա հատվածում պայթեցնելով չորս տոննա պայթուցիկ նյութ տեղափոխող բեռնատար մեքենան, կարողացել է գրավել շրջանի անցարգելման կետը։ Լավատեղյակ աղբյուրները…
Այսօր թուրքական «Դեյլի սաբահը» գրում է, որ շաբաթ օրը Թուրքիայի արևելյան շրջանի Էրզրում նահանգում պաշտպանական ուժերի հետ տեղի ունեցած բախման ընթացքում ՔԲԿ երկու անդամ սպանվել է, երկուսը վիրավորվել։ Թուրքական զորքերը ոչնչացրել են զինամթերքի մեկ կենտրոն։ Հարավային չորս նահանգում ՔԲԿ անդամության մեջ մեղադրվող 32 կասկածյալ ձերբակալված է։ Ավելի քան 45.000 մարդ է մահացել 1984 թ․-ից ի վեր, երբ Քրդական բանվորական կուսակցությունն իր պայքարը սկսեց թրքական պետության դեմ։ Այդ շրջանում մոտավորապես 30.000 քուրդ զինյալ է սպանվել, իսկ քրդական ծագում ունեցող թրքահպատակ մոտավորապես 6000 քաղաքացի զոհվել։ Թրքական անվտանգության ծառայության զոհերի թիվը մոտավորապես 7.000 զինվոր է։ Շարունակվում են արյունալի իրադարձությունները Թուրքիայում։ Այդ պետության պաշտպանական…
ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովը հռչակագիր է ընդունել Համաշխարհային կազմակերպության կանոնադրության ուժի մեջ մտնելու 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոնսենսուսով հաստատված երկու էջանոց բանաձևում ՄԱԿ-ի 193 անդամ-երկրները հաստատել են իրենց վճռականությունը՝ «ազատել գալիք սերունդներին պատերազմի աղետից», ինչպես նաև հայտարարել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին իրենց հակվածության մասին: «Մենք կրկին հայտարարում ենք մեր պարտավորությունների բարեխիղճ կատարման գործին մեր հակվածության մասին՝ համաձայն մեր ընդունած կանոնադրության, ինչպես նաև արդարադատության և միջազգային իրավունքի մեր սկզբունքների՝ բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության, նրանց տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի, ազգերի ինքնորոշման իրավունքի, պետությունների ներքին գործերին չմիջամտելու և միջազգային վեճերը խաղաղ միջոցներով հարթելու մասին»,- ասվում է հռչակագրում: Աղբյուրը՝ http://www.hartak.am/arm/index.php?id=49452

Գաղթականների հոսքը Եվրոպա շարունակվում է

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը պահանջել է պաշտպանական պատ կառուցել Եվրոպայի սահմաններին, որպեսզի փախստականների հավելյալ հոսքը սահմանափակվի։ Մինչ այդ Գաղթականների միջազգային կազմակերպությունը նշել էր, որ առաջիկա օրերի ընթացքում ակնկալվում է, որ 48 000 նոր փախստականներ են հասնելու Հունաստան։ Սա համարվում է 2015 թ․ մրցանիշ։ Գաղթականների միջազգային կազմակերպությունը հայտնել էր նաև, որ Սիրիայում ներքին տեղահանության ենթարկված քաղաքացիների թիվը նվազել է մինչև 6,3 մլնի, ավելի քան մեկ միլիոն քաղաքացի գաղթել է Եվրոպա։

Վիեննայում քննարկվել է Սիրիայի հարցը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարվել էր Սիրիայի հարցի քննարկման հատուկ համաժողով, որին մասնակցում էին Մ․Նահանգների պետական քարտուղարը, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Սաուդիան Արաբիայի արտաքին գործերի նախարարները։ Համաժողովի ընթացքում քննարկվել է Սիրիայի հակամարտությունը լուծելու գլխավոր հնարավորությունը։ Սիրիայի հարցով միջազգային պատվիրակ Ստեֆան Դեմիսթուրան նախապես ցանկություն էր հայտնել, որ Սիրիայում ընտրությունները կայանան եկող տարվա ընթացքում։ Նա նաև ընդգծել է, որ Դաեշի դեմ մղվող մարտերը և դրան պարտության մատնելու գործողությունները պետք է ընթանան հակամարտության խաղաղ լուծման աշխատանքներին զուգահեռ։ Նշենք նաև, որ Դեմիսթուրան հաստատել է, որ իրենք պետք է շարունակեն բանակցությունները, ինչպես նաև կարևորել է Վիեննայում տեղի ունեցած համաժողովը։ Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն…

Մահմուդ Աբասի և Պան Գի Մունի համատեղ ասուլիսը

Պաղեստինի դեմ Իսրայելի շարունակվող ոտնձգությունների մասին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ համատեղ մամոււլի ասուլիս են տվել։ Մահմուդ Աբասն զգուշացրել է, որ Իսրայելի ոտնձգությունները կրոնական հակամարտության հող են նախապատրաստում, որից անհրաժեշտ է պաշտպանել պաղեստինցիներին։ Նա ասուլիսին նշել է նաև, որ խաղաղության բանակցությունները պետք է վերականգնվեն միայն միջազգային օրինականության հիման վրա։ Պան Գի Մունն, իր հերթին, ինքնազսպման և բռնությունները դադարեցնելու կոչ է ուղղել Իսրայելին, մատնանշելով, որ քաղաքական լուծումը ենթադրում է բռնագրավման դադարեցում և Պաղեստինի պետության հաստատում։ Հիշեցնենք, որ բռնագրավված տարածքներում լարված իրավիճակը մեղմացնելու նպատակով Պան Գի Մունը Մերձավոր Արևելք կատարած շրջայցի օրակարգի շրջանակներում հանդիպել է նաև…

200 երիտասարդ պաշտպանում է հայկական թաղամասերը

Ղամիշլին Սիրիայի ամենապաշտպանված շրջաններից մեկն է։ Շրջանի պաշտպանությունն ստանձնել են YPK քրդական կազմակերպությունը և հայերը։ Ղամիշլիում գործում է երկու հայկական կենտրոն և ազգային Եփրատ վարժարանի նախակրթարանն ու միջնակարգը։ Կենտրոններում գործում են օգնության մարմիններ, հայկական կենտրոններն ունեն նաև դեղորայք բաժանելու ծրագիր և, ըստ անհրաժեշտության դեղերը բաժանվում են հայ բնակիչներին։ Շրջանը ջրի մեծ կարիք ունի, այդ հոգսը լուծում են պատասխանատուները՝ անհրաժեշտ մեքենաներով տեղի հայ և մյուս քրիստոնյա ժողովուրդներին ձրի ջուր են բաժանում։ Ղամիշլիում պաշտպանական միջադեպեր տեղի չեն ունենում, գիշերները շրջիկ մեքենաներով հայկական թաղամասերի անվտանգությունը պահպանվում է։ Կենտրոնների պաշտպանությունն ապահովող 200 երիտասարդի տրվել են հատուկ անձը հաստատող փաստաթղթեր, որպեսզի շրջանում եղած այլ ուժերին…
Ինչպէս որ ամերիկեան ժողովրդավարական մամուլը ակնարկեց քանի մը օր առաջ` թէ Ուաշընկթըն եւ իր դաշնակիցները կը բողոքեն Ռուսիոյ դէմ, «իրենց» ահաբեկիչները ռմբակոծելու համար... իսկապէս որ այս ողբերգա-կատակերգական արտայայտութեանց մէջ բիւրաւոր սպաննուածներու, գլխատւածներու, անտունիներու, թափառաշրջիկներ դարձած երբեմնի յարգելի քաղաքացիներու արիւնն ու տառապանքները կը փորձեն պարփակուիլ: Միջին Արեւելքը «ֆութպոլի դաշտ» դարձուցած, իրենց բազմապիսի ահարկու զէնքերն եւ ինքնաթիռները փորձարկած Արեւմուտքը, այսօր վայնասուն կը բարձրացնէ, երբ վերստին համաշխարհային քաղաքականութեան ու ռազմական ուժի հաւասարակշռութեան բեւեռ դարձած Ռուսիան եւ իր դաշնակիցները, Սուրիոյ մէջ մահացու հարուածներ կը հասցնեն ոճիրի ու ծայրայեղականութեան, հետախուզական վարչութիւններու վերջին արիւնարբու «նորաձեւութիւն», ՏԱԷՇ-ին ու Ճեպհեթ Ալ-Նուսրային: Մենք բոլորս ալ ճաշակած ենք սուրիական բռնատիրական…
«Ռուսաստանի նախագահը զգաց, որ Դամասկոսի վարչակարգը խարխլվում է և իրավիճակի վատթարացումը կանխելու համար ուղղակիորեն միջամտեց սիրիական պատերազմին», ասել է Լիբանանի ՍԴՀԿ ատենապետ Ալեքսան Քյոշկերյանը։ Նրա կարծիքով, «Ցամաքային ռազմական գործողությունների ժամանակ իրավիճակը դուրս էր գալիս Բաշար Ասադի վերահսկողությունից և անցնում էր իրանցիների ձեռքը, որոնք արդեն սկսել էին հանդես գալ որպես աջակից և բանակցում էին՝ Սիրիայի վարչակարգին հաշվի չառնելով, երբեմն նույնիսկ, հակադրվում էին նրան»։ Քյոշկերյանի խոսքերի համաձայն, իրանյան դերի աճի ապացույցը վերջերս Զապատանիում և Իտլիպում գտնվող երեք շիիթական գյուղերի շուրջ բանակցություններն են։ Իրանցիների ներկայությունից մեծացավ շիիթ համայնքը ի հաշիվ ալևիների, հատկապես ծովեզրյա ալևիական շրջաններում, ուր շիիթ կրոնավորները քարոզչական աշխատանք են տանում։ Այս…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: