Արխիվ Օգոստոսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Բարձր ֆինանսներ. Կորզող ոլորտ
Հարցազրույց Սասկիա Սասենի հետ

«Սև Բիբարը» սկսել է գլոբալ ֆինանսական համակարգն ու տիրապետումն ըմբռնելուն ուղղված տեքստերի թարգմանության ու արտադրման շարք:

Ամեն ինչ սկսվեց ROAR անգլալեզու ամսագրում զետեղված` «Օֆշորային ֆինանսներ: Ինչպես է կապիտալն իշխում աշխարհին» հոդվածից, որը, պարզվեց, Անդրազգային ինստիտուտի` «Ուժի դրությունը 2019 թ.» խոշոր զեկույցից հատված էր: Անդրազգային ինստիտուտը (Transnational Institute, TNI) Ամստերդամում գտնվող, սակայն ամբողջ աշխարհից գիտնականների, հետազոտողների և սոցիալական շարժումների մասնակիցների համախմբող միջազգային ցանց է, որն արդեն քառասուն տարի աշխատում է համաշխարհային սոցիալական փոփոխության ուղղությամբ: Այն իր գործունեության ընթացքում հետաքննել ու համաշխարհային օրակարգ է բարձրացրել զինաթափման ու կայսերական էքսպանսիայի, ապարտեիդի ու բռնապետությունների, «երրորդ աշխարհի» նկատմամբ նորգաղութարարության ու նրանց պարտքի, ջրի մասնավորեցման, համաշխարհային գյուղացիության, գլոբալ ֆինանսականացման ու կապիտալիզմի ճգնաժամի, այլընտրանքային տնտեսության, ֆեմինիզմի և բնապահպանության հարցեր:
«Սև Բիբար»-ի առաջին անդրադարձն ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի սոցիոլոգ Սասկիա Սասենի հետ հարցազրույցիթարգմանությունն է: Զրույցն անդրադառնում է այն հարցին, թե ինչպես է ֆինանսական համակարգը փոխել քաղաքի բնույթն ու նոր թափ հաղորդել քաղաքից դուրս մղմանն ու ունեզրկմանը: Սա «ջենտրիֆիկացում» երևույթի մասին հետաքրքիր ու եզակի տեսակետ է: Սասենը նաև խոսում է «բարձր ֆինանսների» կուտակած իշխանության մեջ առկա ճեղքերի մասին և թե քաղաքացիական շարժումները ինչպես կարող են օգտվել դրանցից և ֆինանսների նկատմամբ վերահաստատել ժողովրդավարական վերահսկումը:


Բարձր ֆինանսներ. կորզող ոլորտ 
Հարցազրույց Սասկիա Սասենի հետ

Մեդիայի, ճարտարապետության ու դիզայնի Ստրելկա ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան, նկարի աղբյուրը՝[CC BY 2.0(https://creativecommons.org/licenses/by/2.0)]

Հեղինակի մասին
Սասկիա Սասենըդասավանդում է սոցիոլոգիա Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Նրա վերջին գիրքը հրատարակել է Հարվարդի համալսարանական հրատարակչությունը 2014թ.: «Վտարումներ. Գլոբալ տնտեսության բարդությունն ու բիրտությունը» գիրքն արդեն թարգմանվել է 15 լեզուներով: Սասկիա Սասենը պարբերաբար գրում է OpenDemocracy կայքում և Հաֆինգթոն փոստ թերթում:

Որքա՞ն իշխանություն ունի ֆինանսական ոլորտը մեր օրերում, որտեղի՞ց նրան այդ ուժը:

Նախ, ֆինանսական ոլորտը չպետք է շփոթել ավանդական բանկային գործի հետ: Բանկերն անհրաժեշտ բան են, նրանք փող են վաճառում, մինչդեռ ֆինանսական ոլորտը կորզման մի եղանակ է, ինչպես հանքարդյունահանությունը. հենց արդյունքը հանվեց, կորզվեց, կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա դրա հետ: Ավանդական բանկը ցանկանում է, որ իր հաճախորդների երեխաները դառնան իր ապագա հաճախորդները, ուստի այն մտածում է հարաբերություններ պահպանելու մասին, իսկ ֆինանսական ոլորտը նման անհատական մակարդակով չի էլ մտահոգվում՝ բացառությամբ, եթե խոսքը չափից դուրս հարուստների մասին է:

Երկրորդ, ֆինանսական ոլորտը վտանգավոր ոլորտ է, որովհետև ֆինանսիստները սովորել են ֆինանսականացնել տառացիորեն ամեն ինչ: Եվ նրանք դա անում են ոչ թե ավանդական բանկային գործի միջոցով, այլև ալգորիթմների ու խիստ սպեկուլյատիվ մանիպուլյացիաների միջոցով: Նրանք հնարել են գործիքներ, որոնք ծառայում են հենց իրենց, այլ ոչ թե իրենց խորհրդատվությունը ստացող հաճախորդներին: Սա նշանակում է, որ իրենք հաճախ ոչ մի կորուստ չեն կրում, նույնիսկ եթե իրենց հաճախորդները կրում են կորուստներ:

Ֆինանսական ոլորտը յուրացրել է տառացիորեն ամեն ինչ ֆինանսականացնելու դասը և գլոբալ տնտեսության հետ հարաբերակցության առումով՝ արձանագրել ահռելի աճ: Պատկերը՝ Ուժի դրությունը 2019թ.

Բերեք, օրինակ, դիտարկենք ԱՄՆ-ում ուսանողների պարտքի խնդիրը: Ուսանողական պարտքն անցել է մեկ տրիլիոն դոլարի սահմանը: Պարտք վերցնողները մեծամասամբ համեստ եկամուտներով ընտանիքներն են: Բանկը չէր էլ իմանա՝ ինչ անել նման պարտքի հետ բացի տոկոսավճար գանձելուց, իսկ ահա ֆինանսական ոլորտը կարող է դրա հետ աշխատել` պայմանով, որ այն լինի բավականին մեծ պարտք, ընդհուպ մինչև մարդկային բարձր գին, քանզի ֆինանսական ոլորտը եթե այստեղ շահելու բան ունի, պարտապանները (օրինակ` ուսանողների ծնողները) միայն մի բան ունեն. պարտք:

Ֆինանսական ոլորտն ի վիճակի է պարտքից արդյունք կորզել (ի լրումն տոկոսավճարների), քանի որ մշակել է դա հնարավոր դարձնող գործիքներ` հօգուտ ֆինանսական ընկերության և ի վնաս պարտապանի:
Նայեք մի ուրիշ օրինակի. ես հարցազրույցներ էի վարում ԱՄՆ «Միդ-ուեսթյան» նահանգներում աշխատող բեռնատար վարորդների հետ, ովքեր մետաղյա թիթեղների բեռնափոխադրմամբ էին զբաղված, բայց ասում էին, որ գաղափար չունեն, թե ինչ են անում: Պարզվում է, նրանք մետաղը մի տեղից մյուսն էին տեղափոխում, որովհետև «Գոլդման Սաքս» կորպորացիան միտումնավոր ձգձգում էր թիթեղյա հումքի մատակարարումը, որպեսզի ստեղծի պատկեր, թե իբր շինարարական մետաղի սակավություն կա, ու այդպիսով կարողանա բարձրացնել դրա գինը ու ի վերջո շահել դրանից:

Այս դեպքը իմ կարծիքով ցույց է տալիս ֆինանսական ոլորտի մի երրորդ չափում. այն զբաղեցնում է եզակի մի տարածություն, որը տարբեր է արտադրության ու սպառման տարածություններից: Սա մի տարածություն է, որը շահույթ է ստանում ամեն բանի սպեկուլյացիայից, սկսած փողից և ներդրումներից` մինչև մետաղներ ու նավթ: Նման բան անելու կարողության բանալիներից մեկն այն է, որ ֆինանսական ոլորտն օգտագործում է ալգորիթմային մաթեմատիկան: Սովորական մարդը չի հասկանում կամ չի կարող իմանալ հարստություն կորզելու նման բարդ եղանակների մասին:

Բայց արդյոք ֆինանսիստները չե՞ն պնդի, որ այդ գործիքներն օգնում են հավասարակշռել ռիսկն ու դյուրին դարձնել աճը:

Անշուշտ, կպնդեն: Ֆինանսական ոլորտը դրական արդյունքներ է ստեղծել շատ դերակատարների համար: Այն ահռելի մակարդակի հարստություն է ստեղծել: Սակայն նման հարստություն կերտելու և կուտակելու համար այն օգտագործել է շատ այլ սուբյեկտների և մեծ վնաս է հասցրել նրանց: Ֆինանսական ոլորտի հսկայական շահույթները երկնքից չեն ընկել, դրանք ստեղծվել են, իսկ դա ենթադրել է այլ սուբյեկտներին վնասելու գործընթաց: Դրանք են` ընտանիքները, ավանդական բանկերը, տեղական ինքնակառավարման մարմինները և շատ ուրիշներ:

Օրինակ, Կալիֆորնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամը` «ԿԱԼՊԵՐՍ»-ը, տարիներ շարունակ ունեցել է շատ լավ կառավարում, որը նշանակալի շահույթ է ապահովել իր թոշակառուների համար: Բայց «ԿԱԼՊԵՐՍ»-ն ընկավ կասկածելի ֆինանսիստների ծուղակը, ովքեր առաջնորդվում էին ոչ թե թոշակառու աշխատավորների, այլ հենց իրենց շահերով: Արդյունքն այն էր, որ նոր կառավարիչները հարստացան, իսկ աշխատավորների ֆոնդը դրամական կորուստներ ունեցավ, ինչն էլ բացասաբար ազդեց կենսաթոշակառուների վրա:

Ավանդական բանկային գործը պարզապես առևտուր է. այն վաճառում է մի բան որոշակի գնով, մինչդեռ ֆինանսական ոլորտը կորզող է:

Նման գործընթաց տեղի է ունեցել արևմտյան մի քանի երկրների կենսաթոշակային հիմնադրամների հետ: Օրինակ, հոլանդացի հետազոտողների մի խումբ վերջերս սկսեց հետևել, թե ինչ է արվում Հոլանդիայի կենսաթոշակային ֆոնդերի հետ: Կարծես աշխատավորների կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներից շատերն ավելի լավ արդյունքներ կարող էին ապահոված լինել: Հոլանդացիները կարողացան հասնել նրան, որ իջեցվի շահույթի այն բաժինը, որը գնում է այդ ֆոնդերը կառավարող ֆինանսական ընկերություններին:

Երբ պարզում ենք, թե ինչ է տեղի ունենում ֆինանսական ընկերությունների կողմից կառավարվող կենսաթոշակային հիմնադրամների հետ, հասկանում ենք, որ իրական չարաշահումների միայն մակերեսն ենք շոշափել: Սա շատ լուրջ ոլորտ է:

Իսկ ամեն ինչ շատ ավելի է բարդանում նրանից, որ սա պարզապես կոռուպցիա չէ, այլև աշխատավորների թոշակային ֆոնդերի այնպիսի մանիպուլյացիա, որը ֆոնդերի կառավարիչներին ահռելի օգուտներ է բերում: Սա դժվար չէ անել ֆինանսական ոլորտի բարդ կառուցվածքի պայմաններում, երբ սովորական աշխատավորի համար դժվար է ըմբռնել տեղի ունեցածը: Բայց ահա կան վիճակագրական տվյալներ. շատ են այնպիսի դեպքերը, երբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվողները չափազանց շատ փող են ստանում կառավարչական իրենց «աշխատանքի» համար:

Կրկին, իմ մեկնաբանմամբ, սա հերթական օրինակ է, որը ցույց է տալիս, որ ֆինանսական ոլորտն ունի կորզման տրամաբանություն: Ավանդական բանկային գործը պարզապես առևտուր է. այն վաճառք է անում՝ որոշակի գնով, մինչդեռ ֆինանսական ոլորտը կորզող է:

Բարձր ֆինանսները զբաղեցրել են քաղաքային տարածքի զգալի մասեր:

Որքանո՞վ է ֆինանսական ոլորտը զգալի մերօրյա գլոբալ քաղաքում: Որքանո՞վ են քաղաքները կարևոր ֆինանսների ուժի համար:

Ֆինանսական ոլորտի զավեշտն է, որ թեև այն բարձր աստիճանի թվայնացած է, այն այդուհանդերձ ունի խոշոր նյութական ներկայություն, և ոչ մի տեղ դա այդքան մեծ չէ, որքան քաղաքում: Կարելի է կարծել, թե այն պետք է որ չունենա այդքան ընդարձակ նյութական ներկայության կարիք, չէ՞ որ գործարքների մեծ մասն էլեկտրոնային են: Բայց փաստն այն է, որ դրանք զբաղեցրել են քաղաքային տարածքի զգալի մասերը երկու տարբեր եղանակներով:

Մեկը հարուստ ֆինանսական ընկերությունների ճոխ շենքերն են:
Բայց կա նաև երկրորդ տարածությունը, որը հաճախ տեսանելի չէ: Ես այն առաջին անգամ նկատեցի Հոնկ Կոնգի ու Նյու Յորքի պես խոշոր քաղաքների ֆինանսական կենտրոններում. բացի ֆինանսիստներին, նրանց համակարգիչները ու հանդիպումների սենյակները պարփակող շենքերից, կան նաև դրանց շրջակայքում տեղակայված հսկայական պահեստներ, որտեղ գտնվում են օր ու գիշեր բարձր մակարդակի համակարգչային գործառույթներ իրականացնող սարքավորումներ: Այս համակարգչային սարքերը նաև իրականացնում են այն բարդ ալգորիթմային մաթեմատիկական հաշվարկները, որոնք սահմանում են, թե որոնք են ցանկալի ներդրումներ և որոնք` ոչ:

Ֆինանսական ոլորտի զավեշտն է, որ թեև այն բարձր աստիճանի թվայնացած է, այն այդուհանդերձ ունի խոշոր նյութական ներկայություն և ոչ մի տեղ դա այդքան մեծ չէ, որքան քաղաքում:

Էլեկտրոնային հեղափոխությանն իրականում անհրաժեշտ է խիստ նյութական տարրերի մի ամբողջ շարք, իսկ դրա մասին ո՛չ բավարար քննարկումներ են տարվում, ո՛չ էլ կա բավարար ըմբռնում: Եթե նայեք օպտիկամանրաթելային մալուխներին` ֆինանսների համար խիստ կարևոր մի ենթակառուցվածք, դրանք պահանջում են շինարարական աշխատանքներ օվկիանոսներով մեկ, քաղաքներից քաղաքներ, շենքերից շենքեր:

Այստեղ էական նշանակություն ունի արագությունը: Օրինակ, Չիկագոյի ու Մանհեթենի միջև անցկացված կարևոր օպտիկամանրաթելային մալուխը մասնակիորեն վերստին անց է կացվել, քանի որ ինչ-որ աննշան մի շեղում գործարքները դանդաղեցնում էր վայրկյանի մի մասնիկի չափով: Երբ արագությունն ամեն ինչ է, մալուխի փոքրիկ ծռվածությունն ուղղելը, որը կնպաստի կեսվայրկյաններ խնայելուն, արժե այդ գինը:

Այս օրինակը թույլ է տալիս դիտել արտադրության մի ծայրահեղ տեսակի ներսում կատարվողը: Նմանօրինակ շատ քիչ իրավիճակներ կան, առնվազն մեր` Երկիր մոլորակի վրա, թերևս միջմոլորակային գործընթացներում նման իրավիճակներ շատ կլինեն:

Եվ ինչպե՞ս է դա ձև տալիս քաղաքներին կամ վերաձևում դրանք:

Արժե հետադարձ հայացք ձգել 1980–90-ականներին, երբ խոշոր արևմտյան քաղաքները` Լոնդոնը, Նյու Յորքը, Չիկագոն, Փարիզը, ինչ-որ չափով աղքատացած էին, երբ միջին դասակարգը լքում էր կենտրոնը դեպի արվարձաններ:

Լրատվամիջոցներում շատ հոդվածներ հայտնվեցին, թե քաղաքները աղքատացած էին, մարդիկ լքում էին դրանք անհավասարության, թմրանյութերի օգտագործման, հանցագործությունների ու այլ հանգամանքների պատճառով: Սակայն ճիշտ այդ ժամանակ ձևավորվում էր մի նոր տնտեսություն: Դրա շարժիչ ուժը ֆինանսականացումն էր, գլոբալացումը, ուստի կտրուկ մեծացավ աշխարհի բազմազան տնտեսությունների մասին մասնագիտացած գիտելիքի կարիքը :

Լոնդոնի Canary Wharf անվանվող կենտրոնական հատվածը, նկարի աղբյուրը՝ Flickr/ James Broad / CC BY-NC 2.0

Մինչ մասնավոր ընկերությունները փորձում էին մտնել գլոբալ շուկա և անհրաժեշտ էր աշխատել մի քանի երկրներում՝ դրանցից յուրաքանչյուրում իրեն հատուկ տնտեսական ձևով, նրանք բացահայտեցին, որ չեն կարող արտադրել դա անելու համար անհրաժեշտ ողջ գիտելիքը (իրավական խորհրդատվություն, ներդրումային տարբերակներ և այլն) ընկերության ներսում: Սա առաջ բերեց խիստ մասնագիտացած ընկերությունների մեծ աճ, որոնք կարող էին մատուցել գլոբալ ընկերությանն անհրաժեշտ տեղեկատվությունը: Ես սա անվանեցի «միջանկյալ տնտեսություն»:

Անդրազգային կորպորացիան, օրինակ, այսօր կարող է ունենալ աշխարհի տարբեր երկրների մասին խիստ կոնկրետ, սակայն մասնակի գիտելիքի տարբեր բաղադրիչներ գնելու կարիք, ասենք` 15 ժամվա տեղեկատվություն Մոնղոլիայում հաշվապահությունից, 20 ժամվա տեղեկատվություն Լոնդոնում իրավական խորհրդատվությունից և այլն:

Սա հանգեցրեց խոշոր քաղաքներում նոր տեսակի տնտեսության, որոնք ես անվանեցի գլոբալ քաղաքներ: Այս քաղաքների կարևորագույն բնութագրիչը դարձավ այն, որ իրենց մեջ էին տեղավորել այդ միջանկյալ հատվածին՝ բաղկացած հարյուրավոր խիստ մասնագիտացած ընկերություններից, որոնք ունեն գլոբալ գործունեություն վարելու համար գլոբալ ընկերություններին անհրաժեշտ ամբողջ գիտելիքն ու խորհրդատվությունը մատակարարելու կարողությունը: Սրա ազդեցություններից մեկը եղավ ավելի ու ավելի շատ տարածքների յուրացումը ոչ միայն էլեգանտ գրասենյակների համար, այլև ճոխ բնակարանների, ռեստորանների, խանութների, հյուրանոցների և այո՛ այդ բոլոր համակարգիչների համար, որոնք երբեք չեն դադարում աշխատել:

Ահա այս միջանկյալ հատվածն է, որ ընդարձակվեց խոշոր քաղաքներում ու ստեղծեց չափազանց բարձր եկամուտ ունեցող աշխատուժ և չափազանց թանկ բնակարանների, գրասենյակների, խանութների, հյուրանոցների արագ ընդարձակում: Սա իր հերթին հանգեցրեց նոր տեսակի միջին դասակարգի աճին, որն ուներ շատ փող, աշխարհի հետ էր կապված, շատ էր ճամփորդում:

Նման թանկարժեք աշխարհի կերտմանն ականատես ենք լինում ոչ միայն արևմտյան ոճ ունեցող շատ քաղաքներում, բայց նաև Չինաստանի խոշոր քաղաքներում, Տոկիոյում, Մումբայում, Բանգալորում, Նայրոբիում, Բուենոս Այրեսում և այլն: Այս խոշոր քաղաքների մնացած հատվածները գուցե աղքատ են ու դեգրադացված, սակայն թանկարժեք բիզնեսների, շքեղ բնակարանների, հյուրանոցների կորիզը ներկայիս քաղաքային վիճակի առանցքային բնորոշիչն է: Արժե հիշել ութսունականները` թվայնացման աճի շրջանը, երբ շատ փորձագետներ կանխատեսում էին, թե քաղաքներն ավելի ու ավելի քիչ նշանակություն կունենան: Դե իհարկե ո՛չ:

Ասեմ ավելին, խոշոր քաղաքների այս հարստացումը նաև տեղահանեց առավել ավանդական տնտեսական գործունեություն վարողներին` միջին դասակարգին (հաշվապահներ, ուսուցիչներ, բժիշկներ), որն այլևս չի կարող իրեն թույլ տալ ապրել խոշոր քաղաքների կենտրոնական մասերում: Այն տեղահան արեց բուժքույրերին, ուսուցիչներին, հրշեջներին, ոստիկաններին, ինչը նշանակում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն այժմ հավելյալ գումարներ պետք է վճարեն բազային ծառայություններ մատուցող նման աշխատողներ ունենալու համար:

Բացի սրանից, կա նաև հենց բարձր ֆինանսների աշխարհը, որը ձև է տալիս մեր քաղաքներին, քանի որ ոչ միայն ֆինանսականացնում է նյութական իրերը, այլև` շենքերը: Ալգորիթմների գործադրմամբ կարելի է շենքը, դրա մի հարկը, նույնիսկ զուգարանակոնքը վերածել ակտիվով ապահովված արժեթղթի (asset-backed security): Սա սովորական քաղաքային բնակչին անտեսանելի մի գործընթաց է: Նույնիսկ քաղաքի մի շարք շենքեր կարող են շահույթ ստանալ, եթե հանդես գան որպես ակտիվով ապահովված արժեթուղթ:

Դատարկ երկնաքերներ Դուբայում. Լուսանկարի աղբյուրը` Flickr/ Hafsteinn Robertsson / CC BY 2.0

Հիպոթեքային ճգնաժամի գագաթնակետին մենք ականատես եղանք հենց այս վիճակին, երբ կորը թեքվում էր դեպի բացասական առանցք: Ու թեև շատ ընտանիքներ սնանկացան, ինչպես և մի շարք ընկերություններ, որոնք շարունակեցին խաղի մեջ մնալ, ու դրա պատճառով ճգնաժամը հարվածեց նաև իրենց, այլ ընկերություններ նույնիսկ չդանդաղեցրին հարստության կորզումն ու շարունակեցին առաջ ընթանալ:

Եվրոպական ու ամերիկյան շատ ֆինանսական ընկերություններ հսկայական փողեր աշխատեցին ակտիվով ապահովված նման արժեթղթերից, իսկ Դաշնային պահուստային խորհրդի (ԱՄՆ կենտրոնական բանկի) օգնությամբ, որը քանակական մեղմման (թրգմ՝ quantitative easing, փողի զանգվածի ավելացում` փող տպելով) միջոցով հսկայական քանակությամբ փող ներարկեց ֆինանսական համակարգ, կանխվեց այդ ընկերությունների սնանկացումը, որոնք ոչ միայն գոյատևեցին, այլ ավելի ծաղկեցին:

Կարդա ավելին` Հռոմ` ֆինանսական ուժն ընդդեմ զորակցության քաղաքի

Քաղաքները նույնպես կրել են սրա ազդեցությունը: Իտալիայում ամբողջ քաղաքներ են սնանկացել ճիշտ նույն ժամանակ 2018*թ.-ի կեսերին: Պարզվում է ի՞նչ. նրանց բոլորին վաճառվել է նույն ածանցյալ գործիքը (թրգմ.՝ derivative, բարդ պայմանագրով ածանցյալ), ոչ թե վարկ: Ինչն է զարմանալի, որ այդքան երկար ժամանակ է տևել մինչև մարդիկ արթնացել են ու տեսել, որ իրենց քաղաքը ֆինանսականացված է ու ներքաշված չմարվող վարկերի մեջ: Նման մի դեպքի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 20 տարի առաջ. Կալիֆորնիայի Օրանժ քաղաքն էր, որից, սակայն, մենք ոչ մի դաս չքաղեցինք:
*Թրգմ. Հավանաբար բնօրինակում վրիպակ է, պետք է լինի 2008թ.:

Որտե՞ղ են ֆինանսական հատվածի իշխանության հնարավոր ճեղքերը կամ թույլ կետերը:

Ֆինանսները հանքի նման են, դրանք կորզում են ու ի վերջո այլևս կորզելու ոչինչ չի մնում: Դրա համար եմ ասում, որ այն կորի տեսք ունի: Կան սահմաններ, որոնց շեմին ավարտվում է ֆինանսական հատվածի կողմից կորզման գործընթացը: Բայց մինչև պետական մարմինները կգիտակցեն, թե ինչ գնով է կորզումը տեղի ունեցել, ֆինանսական հատվածն արդեն կորզած կլինի այնքան շատ, որ թույլ կտա իրեն առաջ անցնել:

Ներկա պահին կախված է այն հարցը, թե ո՞րը կլինի կորզման հաջորդ խոշոր ոլորտը: Ֆինանսականացնելու է՞լ ինչ է մնացել: Ակտիվով ապահովված արժեթղթերը դեռևս շարունակում են պոպուլյար մնալ, ինչպես և բնակարանային բիզնեսի սպեկուլյացիաները: Չինաստանը ֆինանսականացնելու մի հսկայական տարածք է, սակայն պարզ չէ, թե վերջում ինչ կստացվի: Ավելին, համակարգը կարծես ինչ-որ ստազի (կանգի) մեջ է, ներսում կա զգացողություն, որ ամեն ինչ չէ, որ լավ է ընթանում: Ես ինքս էլ պատրաստ չեմ մատնանշել, թե հաջորդիվ ինչ տեղի կունենա:

Ինչ վերաբերում է քաղաքներին, այնտեղ նույնպես կան ճեղքեր ու բացվածքներ: Քաղաքը բաց և միևնույն ժամանակ բարդ համակարգ է` արտակարգ տնտեսական, սոցիալական, կրոնական ու մշակութային խառնուրդով: Այն մի տեսակ առաջնագծային համակարգ է, որտեղ տարբեր աշխարհների դերակատարները կարող են հանդիպել, այդ հանդիպման համար չկան շփման ֆիքսված կանոններ: Խոշոր շատ քաղաքներում համեստ կարողություններով միջին դասակարգերն ավելի ու ավելի են շպրտվում դեպի ծայրամասեր: Բայց միևնույն ժամանակ մարդիկ միշտ էլ օգտագործել են քաղաքները համախմբվելու և հակազդող ուժեր ձևավորելու նպատակով: Նայեք, օրինակ, «դեղին բաճկոնավորների» պայքարը Ֆրանսիայով մեկ: Կարծում եմ հիմա անկայունության շրջան է, և սա մի ժամանակ է, երբ անկայունությունը ողջունելի է քիչ առաջ իմ նկարագրած ծայրահեղ ուժերի առկայության պատճառով:

Ինչպե՞ս կարող են քաղաքացիները վերականգնել ֆինանսների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը:

Ֆինանսական հատվածի կուտակած իշխանության հարցը ռազմավարական կերպով լուծելու համար անհրաժեշտ է հիշել, որ այն ունի նյութական բաղադրիչ, այն ամբողջությամբ վերացական չէ: Օրինակ, գիտենք, որ կան բանկերի կամ կորպորացիաների տիրապետմանն անցած դատարկ շենքեր մի ժամանակաշրջանում, երբ կա բնակարանային լուրջ ճգնաժամ և բնակվարձի անտրամաբանական բարձր մակարդակ: Այսպիսով, մեր քաղաքների կառուցապատված միջավայրը հարթակ է ստեղծում, որպեսզի պահանջներ ձևակերպենք, որպեսզի բողոքենք, սա բարձրաձայնելու առիթ է:

Զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչներն անտեսել են ֆինանսական ոլորտի խորքային փոխակերպումները, էլ չասած` Միացյալ Նահանգներում սկանդալային գործողությունները, երբ փողի զանգվածի ավելացմամբ (քանակական մեղմում, quantitative easing) բանկերում տեղի ունեցավ փողի ներհոսք, իսկ 14.5 միլիոն ընտանիք կորցրեց իր տունը: ԱՄՆ կոնգրեսն էլ այս խնդրից լրիվ անտեղյակ էր։ Հրավիրում էին այդ նույն ֆինանսիտներին, որ բացատրեն, թե նրանք ինչ են անում, նրանք էլ իհարկե բացատրում են այնպես, որ քաղաքական գործիչները ոչինչ չհասկանան, բայց դե վերջիններս էլ ձևացնում են, թե հասկանում են, որ հիմարի տպավորություն չթողնեն, ու վերջնական արդյունքում ընդունում են ֆինանսիստների ասածները:

Մեր տնտեսություններն այնքան են բարդացել, որ որպես քաղաքացիներ պետք է հավաստիանանք, որ մեր քաղաքական գործիչներն իրե՛նք են զանազան հարցերի փորձագետները` սկսած բնապահպանությունից, մինչև ֆինանսներ, և որոնց լուծմամբ կարող են զբաղվել: Քաղաքական յուրաքանչյուր մակարդակում` մունիցիպալ, նահանգային, պետական, թե միջազգային, մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կստանձնեն մեր ժողովրդավարական համակարգում բարդ խնդիրներն ըմբռնելու և ըմբռնել սովորելու հանձնառություն, ներառյալ` բնապահպանական ու ֆինանսական ոլորտների խնդիրները: Մեզ պետք են փորձագետներ, ովքեր կկարողանան ոտք ձգել արտառոց նորարարությունների արագության հետ ոչ միայն ֆինանսական , այլև` կենսաբանական ոլորտում, ովքեր կկարողանան խորհուրդներ տալ և ովքեր չեն վճարվի այդ ոլորտներից շահույթ կորզող ընկերությունների կողմից` մի բան, որ այդքան տարածված է ԱՄՆ-ում:

Մենք կարող ենք դասեր քաղել հոլանդացիներից, ովքեր տեսան կենսաթոշակային հիմնադրամների չարաշահումների խնդիրները, արեցին իրենց տնային աշխատանքը և կարողացան վերականգնել իրենց կորուստների կեսը:

Մի բան է պարզ. ութսունականներին ներդրված գլոբալացման, ապակարգավորման ու ֆինանսականացման մոդելը չի աշխատում, դրա միտումների հետևանքները ջրի երես են դուրս եկել ինչպես գլոբալ Հարավում, այնպես էլ` Հյուսիսում: Սա պարզ կարելի է տեսնել Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքի օրինակով: Մինչ օրս քաղաքի երեխաները շարունակում են թունավորվել ծանր մետաղներով աղտոտված խմելու ջրից, թեև ջրի աղտոտվածության մասին արդեն տարիներ է` հայտնի է:*

Մենք` քաղաքացիներս անելու շատ բան ունենք: Չափից շատ բան ենք պատվիրակել, ենթադրել ենք, որ փորձագետները կարող են դա անել ու վերջնական արդյունքում հայտնվել ենք չարաշահող հարաբերություններում: Մենք պետք է զարգացնենք մեր սեփական փորձագիտական կարողությունները:

Թարգմանեց Աննա Շահնազարյանը

*Թրգմ. ծնթգր.` Ֆլինտ քաղաքը 2013 թ. մասնավորեցրեց ջրի մատակարարման համակարգը ֆրանսիական անդրազգային Վեոլիա ընկերությանը, ինչպես Հայաստանում: Քաղաքն իր խմելու ջուրը ստանում էր մղոններ հեռու գտնվող Հյուրոն լճից: Քաղաքային և նահանգային իշխանությունները ջրամատակարարման մասնավորեցմանը գնացին քաղաքային բյուջեի դեֆիցիտի և պարտքերի պատճառով: Մասնավորեցման պահին արդեն կար համաձայնություն Վեոլիայի հետ, որ 2014թ. կկրճատվեն ջրի մատակարարման ծախսերը և կմեծացվի շահույթը` փոխելով ջրի աղբյուրը, և հեռվից բերվող ջրի փոխարեն կվերցվի Դեթրոյթ գետի ջուրը և կմատակարարվի բնակչությանը: Առանց համապատասան փորձակումներ կատարելու և ստուգելու ջրամատակարարման ենթակառուցվածքներով սկսում է հոսել քիմիական այլ բաղադրություն ունեցող գետի ջուրը, որն արագացնում է ջրամատակարարման խողովակների կոռոզիայի գործընթացը: Կապարային պարունակությամբ խողովակների կոռոզիան գրեթե անմիջապես հանգեցնում է ծանր մետաղների արտազատմանը խմելու ջրի մեջ: Ջրի որակի վերահսկողության համար պատասխանատու ո՛չ ընկերությունը և ո՛չ էլ պետական մարմինները խնդրի մասին չեն բարձրաձայնում: Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մանկական բժիշկները սկսում են ահազանգել, որ անհասկանալիորեն մեծացել է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների թիվը, ում արյան մեջ կապարի պարունակությունը թույլատրելիից շատ բարձր է: 2016թ. Միչիգանի նահանգը հայտարարում է արտակարգ դրություն և տալիս շշալցված ջուր գործածելու ցուցում խմելու և կենցաղային բոլոր նպատակներով: Բնակիչները մինչ օրս ջուրը խանութից են գնում: Խնդրի լուծումը ենթադրում է ջրամատակարարման ողջ համակարգի փոխարինում նոր խողովակներով: Ֆլինտի ճգնաժամի արդյունքում ծախսվել են միլիոնավոր դոլարներ ենթակառուցվածքներ փոխելու, ջրի վարձը փոխհատուցելու, բժշկական և դատական ծախսերի համար: Ընթանում են բազմաթիվ դատական գործեր ինչպես ընդդեմ նահանգային իշխանությունների, այնպես էլ դաշնային կառավարության կողմից` ընդդեմ Վեոլիա ընկերության: Պատմության մասին ավելին` այստեղhttps://theintercept.com/2018/05/20/pittsburgh-flint-veolia-privatization-public-water-systems-lead/:

Աղբյուր՝ https://medium.com 

Միգուցե դեռ շուտ է խոսել այն մասին, թե ինչ իրավիճակում է քաղհասարակությունն այս պահին (քանի որ, միգուցե, դեռ վերադասավորվում է): Բայց կարծում եմ՝ արժե որոշ հարցեր բարձրացնել: Նշեմ, որ խոսքս այն քաղհասարակության մասին է, որը տարիներ ի վեր պայքարել է արդարության համար տարբեր ձևաչափերով՝ հկ-ներում, քաղաքացիական նախաձեռնություններում, հետազոտություններով և այլն: Նման մի հարց հետևյալն է՝ արդյո՞ք ներկա պահին քաղհասարակությունն այնպիսինն է, ինչպիսին որ հետհեղափոխական ժամանակ էր, թե՞ ներկայումս այն ֆրագմենտացվել է: Ի վերջո քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր նաև քիչ թե շատ ակտիվ ներգրաված էին որոշակի շարժումներում, այսօր արդեն կառավարման համակարգի մաս են կազմում: Արդյո՞ք ներկայումս առկա որևէ խնդրի դեպքում, որը կպահանջի քաղհասարակության միավորված ջանքեր (գոնե մինչհեղափոխական մակարդակով), կարելի՞ է ակնկալել, որ նման միավորում կլինի, թե՞ նախահեղափոխական իրավիճակն էր, որ բոլորին համախմբում էր մեկ հիմնական նպատակի շուրջ, այն է՝ ոչ լեգիտիմ կառավարությունից ազատվելը: Իսկ հիմա երբ ունենք լեգիտիմ կառավարություն, արդյո՞ք քաղհասարակության ներկայացուցիչները հարկ եղած դեպքում կարող են համատեղ ջանքեր գործադրել և պայքարել որևէ հարցի շուրջ, կլինի դա Ամուլսար, թե բռնության կամ համահարթի դեմ պայքար:

Սրանք հարցեր են, որոնք թերևս իրենց պատասխանը կարող են ստանալ մի որևէ կրիտիկական իրավիճակում. միգուցե: Բայց պատկերացումներ ունեմ, որոնցով կուզեի կիսվել ու, որոնք, միգուցե, եթե այնքան էլ սխալ չեն, ուրեմն կարող են ինչ որ առումով օգնել հենց քաղհասարակության ներկայացուցիչներին վերհիշել՝ ով էինք, ուր էինք գնում, ինչի համար:

Ըստ իս քաղհասարակությունը ներկայումս ֆրագմենտացվել է (ավելին, քան երբևէ) ու դա բնական է, քանի որ քաղհասարակության մի մաս արդեն կառավարման տարբեր օղակներում է: Ընդ որում այս խումբը իսկապես հետաքրքիր իրավիճակում է հայտնվել, քանզի վստահ եմ, որ հավատում են, որ կկարողանան համակարգը փոխել ներսից և ստեղծել իսկապես այն ներկան և ապագան, որը միշտ ցանկացել ենք մեզ համար: Ու թեև ինքս չեմ հավատում համակարգի ստեղծած այդ լեգենդին, այնուամենայնիվ, սրտանց մաղթում եմ բոլոր ներգրաված պրոֆեսիոնալներին հաջողություն:

Քաղհասարակության մեկ այլ մաս էլ, ըստ իս, հավատում է, որ ներկայումս կառավարման օղակներին մոտ լինելու իր «արտոնված» դիրքի շնորհիվ կկարողանա որոշումների կայացման գործում կարևոր դեր խաղալ: Բայց սա, ըստ իս, նույնպես միֆ է, քանի որ ի վերջո հանգեցնում է հենց համակարգի կողմից այդ իրավիճակի ճկուն օգտագործմանը, ինչում համակարգը մեծ փորձ ունի, ի տարբերություն քաղհասարակությանը:

Կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե նշեմ, որ կան նաև քաղհասարակության առանձին ներկայացուցիչներ, ովքեր նորովի են ներկայանում հանրությանը, ավելի անվախ են որպես անհատ սեփական մտքերն ու կարծիքները արտահայտելուց, այդ կերպ փորձելով իրենց ալտերնատիվ մտքերն ու առաջարկները, մասնագիտական երանգավորմամբ, ներկայացնել նույն կառավարման օղակների ներկայացուցիչներին:

Ըստ իս շատ ավելի փոքրաթիվ, բայց շարունակում են լինել նաև քաղհասարակության այն ներկայացուցիչները, որոնք թերահավատ լինելով համակարգի գթությանը, շարունակում են իրենց ճանապարհը՝ առջևում տեսնելով ոչ այնքան կառավարման օղակներին մոտենալու, կամ կառավարման օղակների որոշումների վրա ազդեցություն ունենալու տեսլականը, այլև այն համընդհանուր բարօրության նպատակների իրականացումը, որին հավատում էին ի սրտե խորոց:

Երևի էլի ֆրագմենտներ կան, բայց այսքանն եմ հասցրել դիտարկել և ինձ մտահոգող հարցը թերևս մեկն է՝ արդյո՞ք նման ֆրագմենտացված պարագայում հնարավոր կլինի պահպանել քաղհասարակության այն զորությունը, որը կարող է համընդհանուր բարիքին ծառայել: Միգուցե ամենևին էլ սա խնդիր չէ՞, և հարկ եղած դեպքում կլինի այն մոբիլիզիացիան, որն անհրաժեշտ է այդ համընդհանուր շահերի պաշտպանման համար: Այնուամենայնիվ, եթե դիտարկումներս հեռու չեն իրականությունից, ապա նման հարցերի քննարկումը, թեկուզ ինքներս մեզ հետ, ամենաքիչը կարող է առողջարար ազդեցություն ունենալ:

Աղբյուր՝ medium.com

Բաժին՝ Հայաստանում

Վահան Իշխանյանը գրում է.

Ամեն կառավարություն հայտարարում է, թե երկրի տնտեսական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաներն են, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հարկային ինչ որ արտոնություններ են տալիս, հետո տեսնում են, որ Երևանը Բանգալոր կամ Դուբլին չի դառնում, բյուջեն լցնելու համար կրկին հանքարդյունաբերությանն ն են զոռ տալիս։

Հեղափոխական նոր իշխանությունները ճիգ են թափում նախորդներից տարբերվեն ավելի հաճախ կրկնելով, թե իրենց առաջնահերթությունը նոր տեխնոլոգիաներն են, և որ հրաժարվելու են հանքարդյունաբերությունից, սակայն, մեկ է, օրիգինալությամբ աչքի չեն ընկնում։

Նախ, նոր տեխնոլոգիաների մասնագետները կբացատրեն, որ Հայաստանը այս պահին հեռանկար չունի ՏՏ֊ի երկիր դառնալու, մասնագիտական ներուժը հազիվ հերիքում է դրսի ձեռնարկությունների սևագրերը մշակելու համար, որ ՏՏ֊ի երկիր դառնալու համար անհրաժեշտ է մի այնպիսի ռազմավարություն մշակվի, որի արդյունքները կզգացվեն 10-20 տարի անց, որ այդ ռազմավարության հիմնական մասը կրթության ոլորտն է, որտեղ բարեփոխումների ու ներդրումների շնորհիվ կպատրաստվեն բարձրորակ մասնագենտեր ու այնպես, որ երկրից չհեռանալով արդեն տեղում աշխատանք ունենան։

Ինչևէ, Փաշինյանի կառավարությունը այդպիսի ծրագիր չունի, փոխարենը աղաղակային պուպուլիզմ՝ բարձր տեխնոլոգիաների երկիր, կանաչ երկիր և այլն, և այն մակերեսային պատկերացումը, թե հես է, հարկային արտոնությունններ տան, Տոկիոյի ու Դուբլինի մասնգենտրեը ողողելու են երկիրը, փլվում է, և կառավարությունը ստիպված ձեռք է մեկնում հանքարդյունաբերությանը։

Այժմ Ամուլսարն են ուզելու բացել, բայց հասարակական պարսավանքին դիմադրելու համար իրենց բացելը գցում են նախորդ իշխանության վրա՝ մենք մեղք չունենք, նախորդներն են թույլտվություն տվել, և շանտաժ են անում, եթե թույլ չտանք շահագործեն, մի միլիարդ տուգանք կմուծի երկիրը։ Ինչպես պարզվեց, տուգանքի հավանականությունը չնչին է, քանի որ Լիդիանը որպես օվշորում գրանցված կազմակերպություն չի կաորղ դիմել միջազգային դատարան։

Իրականում նոր իշխանությունները անընդունակ եղան տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու, ավելին, իրենց ագրեսիվությամբ մի մթնոլորտ ստեղծեցին, որտեղ լուրջ ներդրումները անհնարին են լինելու, և ստիպված կառչած են մնում նախորդ իշխանությունների տնտեսական ծրագրերին։

Հեղափոխությունը կլիներ այն, որ որևէ իշխանություն հանքարդյունաբերությունը դարձներ պետական մենաշնորհ, վերացներ մասնավոր հանքահանությունը, ներգրավեր մասնագետներ, մշակեր հանքարդյունպբերության պետական ծրագիր։ Սակայն սա այլ աշխարհայացք է և ստեղծագործական հսկա ջանքեր, իսկ նոր իշխանությունը ցանկանում է նստել տեղը, ինքն իրեն ինչ որ մասնավորներ հիանան հեղափոխական տղաներով ու աղջիկներով, գան, երկիրը զարգացնեն։ Չէ, տենց չի լինում։

Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված մի հարց, որ մանսագիտական ուսումնասիրության է արժանի և ձախ քաղաքական ուժերի օրակարգը պիտի լինի. հանքերը շահագործում են մասնավոր ընկերությունները, որի արդյունքում բյուջե միայն հարկեր են մտնում, հարստանում են մասնավոր անձինք, իսկ շրջակա միջավայրն աղտոտվում է, բնակչությունն էլ առողջությունը կորցնում է։

Եթե ամբողջ հանքարդյունաբերությունը պետականացվի, ապա այս նույն ծավալների հանքահանության արդյունքում պետության եկամուտները ինչքա՞ն կլինեն, և կոնկրետ, Ամուլսարը, եթե պետությունը շահագործեր, ի՞նչպիսի տարբերություն կլիներ պետության եկամուտների, պետությունը ինչքան եկամուտ կունենար ու նաև կոնկրետ Ջերմուկի համայնքը։

 

Թեև չեմ սիրում նույն թեմայից “տրիլիոն” անգամ գրել, բայց այս մեկն էլ գրեմ Ամուլսարի թեմայով:
Ես ուզում եմ շեշտեմ, որ ինձ համար այս խնդրում առանցքայինը, կարևորը թիվ մեկը հետևյալն է:

Ամուլսարի խնդրի քննարկումը մենք առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի:
Մենք ընդհանրապես նորմալ, ճիշտ, ընդունելի համարո՞ւմ ենք, որ որևէ հանք, որևէ բնական պաշար, որը պատկանում է հայ ժողովորդին՝ անկախ բոլոր բնապահպանական, տեխնիկական, և այլ մանրամասներից, շահագործվի անպես, որ դրա եկամտի մեծ մասը հասնի ոչ թե Հայաստանի պետբյուջե, ոչ թե այդ բնական պաշարի սահմանադրական տեր՝ հայ ժողովորդին, այլ գնա մասնավորին, և հատկապես օտարերկրյա մասնավորին:

Էս հարցի պատասխանն է առանցքային:
Սա եմ ուզում լսել:
Սրա մասին բանավեճ եմ ուզում տեսնել՝ փաստարկներով և հակափաստարկներով:

Ինձ համար ինտուտիվի պատասխանն ակնհայտ է:

Ես չեմ հասկանում ինչ բան է ժողովորդի իշխանությունը, ՀՀ ինքնիշխանությունը, հեղափոխական քաղաքականությունը, լեգիտիմ իշխանությունը և նույնիսկ ազատ և արդար ընտրությունը, եթե մեզ համար նորմալ է, որ Հայաստանի ժողովորդին պատկանող որևէ բնական ռեսուրսի եկամուտը հարստացնի ոչ թե հայ ժողովորդին, այլ մասնավոր անձին՝ տեղական թե օտարեկրյա: Եթե եկամտի մեծ մասը հայ ժողովորդին չէ:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է բնապահպանական բոլոր ռիսկերը կրի հայ ժողովուրդը, իսկ դրանց դիմաց ստացած եկամտի մեծ մասը ստանա մեկ այլ սուբյեկտ, ու սա համարվի նորմալ, լավ, ընդունելի: Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է:

Բայց սա իմ պատասխանն է, գուցե կան այլ մոտեցումներ:

Միգուցե ես սխալվում եմ: Այդ դեպքում խնդրում եմ ինձ փաստարկված պատաասխանել: Պատասխանել հենց իմ դրված հարցին: Այլ ոչ թե դասախասություններ կարդալ հուզականության, իրատեսության, պետականամետության մասին և այլն:

Հ.Գ.
Ի դեպ հույզերի մասին:
Հույզն ինքնին ոչ միայն վատ բան չէ, այլև քաղաքականության անհրաժեշտ հիմք, նաև բանականության անհրաժեշտ մաս:
Ես չեմ հասկանում ինչ գործ ունի մարդը քաղաքականության մեջ, եթե նրա հիմանակն դրդապատճառը հետևյալ երեք հույզերից մեկը չէ
սեր սեփական երկրի ու ժողովորդի նկատմամբ
սեր արդարության նկատմամբ
սեր ազատության նկատմամբ
այս երեք հզոր հույզերն են քաղաքականի հիմքում, ու դրանք չեն կարող փոխարինվել որևէ կեղծ սթափությամբ և այլնով:

Հրանտ Տէր-Աբրահամեան

 Աղբյուր՝ http://norkhosq.net 

Բաժին՝ Հայաստանում
Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019 20:35

Իրան - ԱՄՆ հակամարտությունը

Վերջերս արտակարգ սրվել են Իրան - ԱՄՆ, Իրան - Անգլիա հարաբերությունները, հնչում են երկուստեք մեղադրանքներ, սպառնալիքներ, կե՞ղծ, հնարովի՞, թե՞ հիմնավոր փաստեր կան։ Նման այլ դեպքերում միջազգային հանրությունը երբեք հնարավորություն չի ունեցել ժամանակին և առանց վերապահության, իմանալ դրանց պատճառները, միայն տարիներ հետո, երբ բացվում են փակ արխիվները, կամ, երբ արևմուտքի մի քանի խիզախ ու համարձակ թղթակիցների հաջողվում է համառ, երբեմն նաև վտանգավոր աշխատանքների գնով, բացահայտել ճշմարտությունը, նոր միայն հանրությանը պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված փաստարկները, գրեթե միշտ էլ շինծու, հնարովի են եղել, կամ էլ հիմնվել են CIA-ի կողմից կեղծված լուրերի և փաստերի վրա։

            Այսօր արդեն իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները զգալի վնաս են հասցրել Իրանի ազգային տնտեսությանը, վերջին երկու տարվա ընթացքում Իրանի դրամ՝ թումանը  արժեզրկվել է ավելի քան չորս անգամ։ Եվ այդ ամենը այն պատճառով, իբր՝ ըստ Թրամփի, Իրանը հակառակ Եվրոպայի հինգ երկրների և Ամերիկայի հետ պայմանագրի, չի դադարեցրել և շարունակում է, ատոմային ռումբ ստեղծելու ծրագրերի վրա աշխատանքները: Ինչպես միշտ,57կշնմղլ     դա ուռճացված հայտարարություն է, որը հերքվել է նաև Եվրոպական երկրների կողմից, որոնք դեմ են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներին, սակայն ԱՄՆ-ի հետ առճակատման չգնալու համար, ստիպված մասնակցում են դրան։

            Երկրորդ պատերազմից հետո, Իրան – ԱՄՆ հարաբերությունները զարգացել են տարբեր ուղղություններով։ Ահա, թե ինչ է գրում գերմանացի թղթակից՝ Միխայել Լյուդերզը, իր՝

 «Ով հողմ է ցանում» «Թե արևմուտքը՝ իր քաղաքականությամբ ինչ է ստեղծում արևելքում», գրքի՝ հրատարակված 2015 թվականին, նախաբանում.

           

            «Ով միջին արևելքի ներկայիս հակամարտությունների, այդ թվում «Իսլամական պետության» առաջխաղացումը, Իրանի ատոմային ծրագրերի շուրջ ստեղծված տարաձայնությունների, կամ՝ Սիրիայում  քաղաքացիական պատերազմի ծագման պատճառները հասկանալ է ուզում, ապա պետք է մանրազնին ուսումնասիրի երկրորդ պատերազմից հետո արևմուտքի բանեցրած քաղաքականության հետևանքները այդ տարածաշրջանում։ Իհարկե ինքնին հասկանալի է, որ միայն  արևմուտքը  չէ հրդեհաձիգը, բայց յուրահատուկ է եղել և որոշիչը։ Սկսած 1953 թվականից Իրանում  Մոսադեղի դեմ կազմակերպած հեղաշրջումով, կարելի է նկատել, որ՝

                        արևմուտքի կողմից արաբական-իսլամական երկրներում  տասնամյակներ շարունակ բանեցրած քաղաքականության հիմնական դրույթները, բոլորովին չեն փոխվել։ Նախ և առաջ այն ձգտումը՝ հակամարտության կողմերին «լավ» ու «չար»-ի բաժանելով:»

           

            «Այն դեպքում, երբ մի պետություն, կազմակերպություն, կամ իշխանության ղեկավար, որպես «չար» է որակվում, ապա բոլոր հնարավոր միջոցներով հրեշացվում է նա և նրա դեմ պայքարը դառնում է օրակարգի հարց:»

 

            Եվ այսպես, տասնիներրորդ դարավերջից մինչ մեր օրերը, արևմուտքը նախ Անգլիայի, հետո ԱՄՆ-ի գլխավորությամբ, տիրանալու համար օրեցօր ավելի մեծ պահանջ ունեցող նավթին, որի անսպառ պաշարները Իրանում և միջին արևելքի իսլամական երկրներում են գտնվում, բոլոր հնարավոր,  նաև իր դրածո իշխանությունների միջոցով, իշխել է այդ երկրներում և անարգել ու իր համար ամենանպաստավոր պայմաններով, արտահանել է այդ երկրների նավթը։ Իրանի օրինակը ավելի քան ցայտուն է։

 

            Միխայել Լյուդերզը իր վերոհիշյալ գրքում գրում է.

          «Մեծ Բրիտանիան 1909 թվականից սկսյալ, միայնակ տիրում էր Իրանի նավթարդյունաբերությանը։ Մինչ երկրորդ պատերազմը 800 միլիոն  ֆունդ ստերլինգ օգուտ էին հոսել դեպի Անգլիա, մինչդեռ Իրանը ստացել էր միայն 105 միլիոն ֆունդ ստերլինգ։ Անգլիայի վարչապետ՝ Վինստոն Չերչիլը այդ գումարը որակում է ՝ «որպես նվեր, մի ինչ որ հեքիաթային աշխարհից, հեռու մեր բոլոր սառնարյուն երազանքներից»։ Միևնույն ժամանակ Պարսից Ծոցում գտնվող՝ Աբադան քաղաքը, որտեղից արտահանվում էր նավթը,  դարձել էր անգլիական գաղութ, որտեղ տիրում էին ռասայական խտրականության պայմաններ։ «Ոչ իրանցիների համար», գրված էր խմելու ջրհորների վրա։ 1940 թվականի վերջերին Աշխատանքային վատ պայմանների հետևանքով, հաճախակի տեղի էին ունենում ցույցեր ու գործադուլներ, որոնք բռնությամբ ճնշվում էին։ Տարվա վերջում, խորհրդարանի մի խումբ պատգամավորներ միավորվելով, պահանջում էին վերանայել Մեծ Բրիտանիայի հետ կնքված նավթարդյունաբերական պայմանագրերը։ Նրանց խոսնակը՝ Ֆրանսիայում և Շվեցարիայում ուսանած, փաստաբան՝ Մոհամադ Մոսադեղն էր։ Տարվա վերջում նա և նրա համախոհները հիմնադրեցին «Ազգային Ճակատ» կուսակցություն- խմբավորումը, որպեսզի վերջ տան բրիտանական բռնակալությանը և պայքարեն թագավորի ինքնիշխանության դեմ։ Միաժամանակ Նրանք պահանջում էին մամուլի ազատություն, ազատ և չկեղծված ընտրությունների հնարավորություն և սահմանադրական թագավորություն, որը ամրագրված էր Իրանի սահմանադրությունում։

     Մեծ Բրիտանիան փորձում էր թագավորի և նրա հավատարիմների օգնությամբ, որոնք, կեղծված ընտրությունների շնորհիվ, խորհրդարանում ձայների մեծամասնություն ունեին, սահմանափակել նրանց հզորացումը, սակայն 1950 թվականի պառլամենտական ընտրությունների ընթացքում նրանք դարձան ամենաուժեղ կուսակցություններից մեկը և Անգլո- Իրանական նավթարդյունաբերության ընկերությանը (AIOC Anglo-Iranien Oil Company) ներկայացրին մի առաջարկ, չափավոր կերպով բաժանել  եկամուտները, սակայն ընկերությունը մերժեց բանակցությունները, որից հետո ամբողջ երկրում տեղի ունեցան ցույցեր ու գործադուլներ, որի ընթացքում արդեն բնակչության մի մասը պահանջում էր ազգայնացնել Նավթարդյունաբերությունը։ Ազգային Ճակատը, որը արդեն հակադրված էր ընկերությանը, միացավ բնակչության այդ պահանջին, ինչպես նաև ազդեցիկ հոգևորականության մի զգալի մասը։

            Երբ  1951 թվականի մարտին Մոսադեղը վարչապետ ընտրվեց, ապա նրա հակառակորդները զգացին պահի լրջությունը։ Անգլիայի կառավարությունը հաստատակամ կառչել էր՝ Իրանի նավթի պաշարների շահագործմանը։ Այստեղ պետք է մեջբերել, որ այդ տարիներին Եվրոպայում վաճառվող նավթի 90 տոկոսը, գալիս էր Իրանի Աբադան քաղաքից։ Այդ ժամանակ ՄՆ-ի նախագահ՝ Տրումենի կառավարությունը  շատ զգույշ քաղաքականություն էր ընտրել Մոսադեղի նկատմամբ և հույս ուներ, այդտեղ ևս, որպես գերիշխող ուժ, տիրանալ անգլիական փլուզվող կայսրության ժառանգությանը։ Այդ պատճառով էլ Իրանում նավթարդյունաբերության ազգայնացումը ԱՄՆ-ում խուճապ չառաջացրեց։

            Այնուամենայնիվ վարչապետ Չերչիլը և նրա արտաքին գործերի նախարար Անտոնի Էդենը, ովքեր դեռ վաղուց ծրագրել էին տապալել Մոսադեղին, ստիպողաբար կախված էին ԱՄՆ-ի աջակցությանը։ Սակայն Վաշինկտոնում, միայն 1953 թվականին, երբ Այզենհաոերը նախագահ դարձավ, պատրաստակամ գտնվեցին ուշադրություն դարձնել անգլիական ծրագրերին, ավելին, Ամերիկան ինքը հանձն առավ կազմակերպել հեղաշրջումը։ Եթե նախկին նախագահ՝ դեմոկրատ Տրումենը ահազանգում էր, որ Մոսադեղի դեմ բռնի հեղաշրջումը, տարածաշրջանում ողբերգություն է նշանակելու, ապա հանրապետականները Մոսադեղին դիտում էին որպես կոմունիստ, իսկ նավթարդյունաբերության ազգայնացումը՝ վտանգավոր մի նախադեպ։

            1953 թվին Մոսադեղի դեմ հեղաշրջումը մի ցայտուն օրինակ է, որի նմանը հետագայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից գործադրվել է մի շարք երկրներում, իշխանափոխություն կատարելու համար։ Գործընթացքը միշտ նույնն է, նախ հրեշացվում է տվյալ երկրի ղեկավարությունը։ Էդենը հաճախակի Մոսադեղին նմանեցրել է Հիտլերին։ 2013 թվականին հրապարակված CIA-ի մի փաստաթղթում նա այնպիսի որակում է ստանում, որը հետագայում, փաստորեն բառ առ բառ օգտագործվել է այլ բռնակալների, օրինակ՝ Սադամ Հուսեյնի, Ղադաֆի-ի, Բաշր Ալ-Ասադի պարագայում, ովքեր որակվում են որպես՝ «անվստահելի, խելագար, բռի, կամ, մեկը այն վտանգավոր առաջնորդներից, որոնց հետ մենք երբևէ գործ ենք ունեցել:»

            «Դեմոկրատական հիմունքներով ընտրված վարչապետ՝ Մոսադեղի դեմ հեղաշրջումը, ծրագրվել էր մանրակրկիտ, ամիսների ընթացքում։ CIA („Operation TPAJAX) և բրիտանական MI 6 գաղտնի ծառայությունը (Operation Boot), ոչինչ չէին թողել պատահականությանը։ Նպատակը պարզ էր.

            «Գործողություն սկսել՝ Իրանում արևմուտքին համակիր կառավարություն տեղադրելու համար»։

          Այդպես է գրված 1953 թվականին CIA-ի կողմից պատրաստված մի փաստաթղթի մեջ, որը կարճ ժամանակ առաջ հրատարակվեց։

            Դեռ ավելին.

            «Նշանակետը՝ Վարչապետ Մոսադեղն էր և նրա կառավարությունը։

            Գործողության տեսակները՝ լեգալ և իբր ոչ լեգալ մեթոդներով տապալել՝ վարչապետ Մոսադեղի կառավարությանը, նրա փոխարեն տեղադրել արևմտամետ կառավարություն(...)։

            CIA-ի Ծրագիր -Գործողությունը  իրագործվեց չորս փուլերով։

  1. (Գրաքննության ենթարկված)(…) Թագավորին աջակցել, որպեսզի նա իր սահմանադրական իրավունքը առավելագույնս իրագործել կարողանա և այնպիսի դեկրետներ ստորագրի, որոնց միջոցով հնարավոր կլինի Մոսադեղին հեռացնել վարչապետի պաշտոնից։
  2. Իրանում ի-մի բերել քաղաքական այն խմբավորումները և համաձայնեցնել նրանց գործողությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Մոսադեղի նկատմամբ, այդ թվում նաև հոգևորականությանը, որպեսզի նրանք թագավորին պաշտպանեն, լեգալ միջոցներով Մոսադեղին հեռացնել իր պաշտոնից։
  3. (Գրաքննության ենթարկված)(…) Իրանի ժողովրդին ապակողմնորոշել այն հարցում, որը Մոսադեղի հայրենասիրության առասպելին է վերաբերում, շեշտելով նրա համագործակցությունը կոմունիստների հետ, ընդգծել, որ նրա այն հավակնությունը՝ որ սահմանադրության կողմից է իրեն բացարձակ իրավունք տրվել, խաբեություն է, որը բխում է միայն նրա իշխանամոլությունից։
  4. Միևնույն ժամանակ պետք է ներվային պատերազմ մղել Մոսադեղի դեմ։ Այն նպատակով, նրան և հանրությանը պարզ դարձնել, որ իրենք չպետք է տնտեսական օգնություն ակնկալեն և որ ԱՄՆ-ը շատ մեծ անհանգստությամբ են՝ Մոսադեղի քաղաքականությանը հետևում.

             a)ՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մի շարք հրապարակային հայտարարություններ հրատարակել, ովքեր պարզաբանում են, որ Մոսադեղը ոչ մի սպասելիք չպետք է ունենա, որ ինքը ՄՆ-ի կողմից  հավելյալ օգնություն կստանա։

            b)ՄՆ-ի թերթերում ու ամսագրերում հոդվածներ հրատարկել, որտեղ նրան և նրա մեթոդները քննադատվում են:

            c)(Գրաքննության ենթարկված)(...) Ամերիկայի դեսպանի բացակայությունը Իրանում, որը այն տպավորությունն է ընդգծելու, որ ԱՄՆ-ը կորցրել են իրենց հավատը Մոսադեղի և նրա կառավարության նկատմամբ (…)

            Եվ այսպիսով 1953 թվականի օգոստոս 19-ին Մոսադեղի դեմ

Հեղաշրջում իրականացնողը CIA -ի աշխատակից Կերմիտ Ռուզվելտն էր, նախկին Նախագահ՝ Թեոդոր Ռուզվելտի թոռը։ Նա հետևում էր, որ վերոհիշյալ չորս կետերը մանրակրկիտ իրագործվեն, հավելյալ հինգերորդ կետով, որը դեռ գրաքննադատությունով չի անցել, նա միլիոններ դրամ էր բաժանում շահի կողմնակիցներին, հատկապես գնում էր զինվորականներին և փողոցայիններին, որոնք էլ փողոցները դարձնում էին անապահով, որը խիստ անհրաժեշտ է իշխանափոխություն կատարելու համար։ Տասնյակ թղթակիցներ կաշառվեցին, որպեսզի Մոսադեղին մեղադրեն, որ նա Սովետմիության գործակալ է։

            Վճռական, այսինքն 1953 թվականի օգոստոս 19 -ին, CIA-ն  օրը բաժանել էր չորս մասերի։

            Առաջին մաս.

            -Մասսայական ցույցեր են սկսվում առավոտյան ժամը 6-ից 10:30։

            - Ստեղծվել էին չորս կռվազան խմբեր, կազմված հարյուրավոր հանցագործ մարդկանցով, մի խմբին գլխավորում էր հայտնի ոճրագործ՝ Շաբան բի մոխը (Շաբանը առանց ուղեղի), (տարիներ անց, երբ նրա ազատությունը ամոթի խարան էր իշխանության համար, ապա նա ձերբակալվեց, դատվեց ու գնդակահարվեց, հոդվածի հեղ.)։ Ստեղծված խմբերը քաղաքի տարբեր կողմերից ուղղվում են դեպի բազար, ամենուր վախ ու սարսափ տարածելով։»

            Երկրորդ մաս.

            -Ժամը 10:00 -15:00- ը զինված և գաղտնի գործակալության ուժերը անցնում են հարձակման, գրավելով ներքին և արտաքին նախարարությունները, նաև պետական այլ կառույցներ։ Ավերում և հրդեհի են մատնում Մոսադեղին կողմնակից թերթերի հրատարակչությունները,  գրավում են տարբեր կուսակցությունների գրասենյակներ, քաղաքապետարանը, հեռագրատունը, ոստիկանության և զինված ուժերի գլխավոր կայանները։

            Երրորդ մաս.

            Ժամը 5:00 -14:30 -ը, տանկերը շրջափակում են Թեհրանի կենտրոնը։

            Չորրորդ մաս.

            Ժամը 14:00 – 16:00-ը, զինված ուժերը գրավում են Թեհրանի ռադիոկայանը։

            Ժամը16:00 – 17:00-ը, Զահեդին (թագավորին հավատարիմ գեներալ և նրա կողմից նշանակված նոր վարչապետը) ռադիոյով դիմում է Իրանի ժողովրդին։

            Ժամը14:00 – 19:00-ը, շրջափակվում է Մոսադեղի տունը։

            Ժամը19:00-ին Մոսադեղին հնարավորություն է տրվում փախչելու, որպեսզի նրան՝ որպես վախկոտ ներկայացնեն ժողովրդին...»

            «...Հեղաշրջումից մի քանի օր հետո, թագավորը, ով փախել էր երկրից, Թեհրան է վերադառնում...»

            Միխայել Լյուդերզը ավելացնում է.

            Նախ հեղաշրջում, հետո հեղափոխություն

            «Այսօր արդեն ոչ մի պատմաբան չի կասկածում, որ Իրանում «իսլամական հեղափոխությունը» և Խոմեին-ի կողմից իշխանության գրավումը, հետագայի պատասխանն էր 1953 թվականի հեղաշրջմանը, իհարկե որ դա ծայրահեղ հակազդեցություն էր, այն էլ տարիներ հետո։ Ամերիկա-անգլիական հավակնությունը բիրտ ուժերով ոչնչացրեց Իրանում նոր սաղմնավորվող և այնքան խոստումնալից պառլամենտական ժողովրդավարությունը և փոխարենը տեղադրեց թագավորի բռնակալությունը, ով արևմուտքում հայտնի էր որպես հուսալի գործընկեր, սակայն երկրի ներսում քաղաքացիական հասարակություն ստեղծելու յուրաքանչյուր քայլ ճնշում էր, այս ամենի հետևանքը այն էր, որ կրոնը, իսլամը, դժգոհների՝ փախուստի և հավաքատեղի -ի վայր դարձավ, որը ավելի հզոր էր, քան երկրի անվտանգության ծառայությունը, SAVAK-ը։

Թագավորի ուշադրության կենտրոնը ուղղված էր մեծածավալ պրոյեկտների, 1957 թվականից նաև ատոմային էներգիայի վրա, սակայն դա չէր կարող բավարար կերպով փոխել երկրի տնտեսությունը, և ժողովրդի մեծ մասը, մանավանդ՝ գյուղերում և քաղաքային ծայրամասերում դարձյալ ապրում էր ծայրահեղ աղքատության և կարիքի պայմաններում,  եվ հենց այդ պատճառով էլ նա չկարողացավ իր ժողովրդականությունը բարձրացնել։ Երկրում նրա հենարանն էին՝ բանակը, վերնախավը և գաղտնի գործակալությունը, իսլամական հեղափոխության ժամանակ պարզվեց, որ իշխանության նման հենարանները շատ թույլ էին։

            Առանց 1953 թվականի հեղաշրջումը, ոչ մի իսլամական հեղափոխություն, ԱՄՆ-ի քաղաքական գործիչնրը մեծ դժվարություն ունեին նման տեսակետը ընդունել:

            Որ ճնշված ժողովուրդները, Ամերիկայի և արևմուտքի գործադրած քաղաքականությունը մերժում են, անհասկանալի է մնացել ամերիկացիների և արևմուտքի համար, նրանք դժվարություն ունեն դա պատկերացնել:»

            «Այս հարցը՝  իրենց գործողությունների պատճառները և դրանց ազդեցությունը ընդունել, նրանց համար անհաճո է, ավելի հեշտ է, մոլեռանդ իսլամը, որի մարմնավորումը Խոմեինին էր, պատմական իրադարձությունների պատճառը ներկայացնել։  Հենց այդ իմաստով էլ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», կոչերը՝ ընկալվում էին և այսօր էլ ընկալվում են, որպես անհաշտ թշնամության դրսևորում, խարսխված իսլամական կրոնի մեջ և ոչ որպես հակազդեցություն այն իրականության, որ իրենք տեղադրել և տասնամյակներ շարունակ պաշտպանել են թագավորի բռնակալ և ապազգային իշխանությունը...»

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, օգոստոս 2019

«Դժոխքը այնտեղ է, որտեղ ես կամ»: Սա Մոֆիստոֆելի (Mophistopheles-Գերմանական գրականության մեջ սատանայական անձնավորություն է) չար հոգու պատասխանն է, որը հանկարծակի ներկայացվեց դոկտ. Ֆաստուսին՝ Քրիստոֆեր Մալրոյի հայտնի վեպի գլխավոր անձնավորությանը: Ֆաստուսը հարցնում է, թէ արդյո՞ք նա միանգամից է ուղարկվել դժոխք, և Մոֆիստոֆելը պատասխանում է. «Որտեղ որ գնամ, նույնպես դժոխքում եմ»:
Գիտեմ, որ դեռ այն սև պատմությունը չես կարդացել, թէ ինչպես Ֆաստուսը իր հոգին վաճառեց Մոֆիստոֆելուսին: Այն, թէ ինչո՞ւ մինչ այժմ այս պատմությունը քեզ չեմ ներկայացրել, դրա անհանգստացնող և սարսափելի պատճառը չէ: Ինչ էլ որ լինի, դու կարդացել ես Գրիմ եղբայրների փերի մասին հեքիաթները (Եակուբ և Վիլիհամ Գրիմ-Գերմանացի գրողներ են, որոնք 19-րդ դարում հավաքագրել են ժողովրդական հեքիաթներ), որտեղ նշված արյուն և արյունաթափության և ոչ դյուրեկան պատկերների մասին խոսքերը ավելի վատ են: Ոչ, պատճառը այն է, որ դրա պատմությունը մի հասկացողության մասին է, որը անհարմար է երեխաների համար՝ Պարտք:
Մալրոյի հեքիաթն այսպես է: Մոֆիստոֆելը գայթակղիչ մի առաջարկ է անում դոկտ. Ֆաստուսին: Նա Ֆաստուսին 24 տարվա համար բացարձակ իշխանություն և անսահման հաճույք է տալիս այն պայմանով, որ նա խոսք տա դրանից հետո իր հոգին հանձնի իրեն: Ֆաստուսը այս առաջարկի մասին մտածում է և հասնում է այն եզրակացության, որ 24 տարի բացարձակ իշխանություն և երջանկությունը բավական է, և երբ ժամանակը հասավ Մոֆիստոֆելը իմ հոգու հետ ինչ ուզում է թող կատարի: Այսպիսով համաձայնվում է և Մոֆիստոֆելը ժպտալով նրանից պահանջում է, որ պայմանագիր կնքեն և ստորագրի ինքը, Ֆաստուսը այդ պայմանագիրը ոչ թէ թանաքով այլ իր արյունով է ստորագրում:
Մարդիկ միշտ պարտքի մեջ են ընկել: Երբ մի հարևան պահանջի դեպքում մյուս հարևանին օգնում է, երկրորդ հարևանը շնորհակալություն է հայտնում և ասում է. «կփոխարինեմ»: Նրանք առանց որևէ պայմանագրի և ստորագրությամբ իմանում են, որ շուտով այդ լավ արարքը, բարոյական պարտքի մասին համաձայնությամբ, կփոխարինվի: Սակայն այս տեսակ համերաշխությունը երկու պատճառով տարբերվում է այն հասկացողությունից, որ այսօր մենք ունենք պարտքի մասին: Նախ պայմանագրի և երկրորդ մի բանի, որ կոչվում է շահույթ:
Համաձահնագիրը ոչ պաշտոնական պայմանագիր է, օրինակ «Այսօր դու ինձ օգնի և ես վաղը քեզ կօգնեմ» նման մի օրինական պարտադրանք՝ որոշակի պայմաններով վերածում է փոխանակման արժեքի մի տեսակի, և երբեմն ու ոչ միշտ, փողի հիման վրա է արտացոլվում: Այս պայմանագրի նյութը, որը կոչվում է վարկի պայմանագիր, հաճախ այսպես է, որ ով որ վարկ է վերցնում (պարտապան) վերջում պետք է ում որ վարկ է տվել (պարտքատեր) իր ծախսածից ավելի շատ գումար վերադարձնի: Այս տեսակ հատուկ օգուտին, որը ստացվում է վարկ տրամադրելուց շահույթ են անվանում: Այսպիսով տարբերությունը հենց այստեղ է՝ համերաշխության պայմաններում, ուրիշ մարդուն օգնելու խրախուսանքը փորձարարական արժեք է, որը ստացվում է լավ գործից, ներքին ջերմությունից, որը զգում ես ուրիշին օգնելուց, ճիշտ այն ժամանակ, որ դու կապիտան Կուստաին օգնեցիր ծովում խրված խարիսխը դուրս բերելու համար: Սակայն վարկի պայմանագրի դեպքում, մի օրինական պայմանագիր, քո դրդապատճառն այն է, որ դրա դիմաց հավելյալ փոխանակման արժեք ձեռք կբերես, որպեսզի տրամադրած փողից շահույթ ստանաս:
Դոկտոր Ֆաստուսի դեպքում, Մեֆիստոֆելը որևէ ցանկություն չուներ համերաշխության հիման վրա փոխանակմանըշ համար: Այդ չար հոգին, հոգնած ու ատելությամբ լի չարչարանքի արժանի մարդկանց քաշելուն դեպի դժոխք, այն էլ նրանց կամքին հակառակ, ցանկանում է ավելի մեծ չափի պարգև: Մի լավ մարդ, որ ազատ ձևով ընտրում է հավիտենական տանջանքը: Նա այս գործը անում է մի լավ բժիշկին պարտքի տակ դնելով՝ մի ազատ և արդար կնքված պայմանագրով: Հենց որ ժամը վարկյան առ վարկյան մոտենում է 24-րդ տարվան, Ֆաստուսի երջանկության, բնականաբար դոկտորը ավելի է հուսահատվում ու փոշմանում է իր ստորագրած պայմանագրից և գիտակցում է այն ահռելի «շահույթի» մասին, որ պետք է մուծի:
Ֆաստուսի պատմությունը և նրա պարտքը Մեֆիստոֆելին շատ կարևոր է, որովհետև արտացոլանքն է ժողովրդի այն անհանգստություններին, որտեղ իրենց հասարակությունը շուկա ունեցող հասարակությունից վերածվում է շուկայական հասարակության: Բոլորովին պատահական չէ, որ Մալրոն իր թատրոնը 16-րդ դարում գրեց, երբ փոխանակման արժեքը աստիճանաբար հաղթում էր փորձարարական արժեքին: Այս թատրոնը ցույց է տալիս ազատ ընտրության, պարտադրող պայմանագրի, պարտքի և շահույթի միջև հարաբերությունները: Շատ գեղեցիկ ձևով արտացոլում է շահույթի դրդապատճառի առաջացումը՝ սկզբնական մոդերն Եվրոպայում, և առաջացրած անհանգստությունը:
Հենց այս պատճառով է, որ քեզ ասում եմ ֆաստուսի և Մեֆիստոֆելի պատմությունը հեքիաթ չէ, այլ մարդու պատմության ընթացքում ցավալի պահ է ցույց տալիս, մի պահ, երբ պարտքը և շահը գործընկեր են դառնում:
Թող տեսնենք այս գործը ինչպես պատահեց:
(Շարունակելի)

Բաժին՝ Հայաստանում

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Արևմուտքի հերթական լկտի և ցինիկ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։

Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Արևմուտքի հերթական լկտի և ցինիկ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, ինչի ականատեսը եղանք վերջին օրերի Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության կողմից:

Մտահոգ ենք այն առումով, որ սադրանքի մասնակիցն ուղղված հայ ժողովրդի երկու հատվածների Հայաստանի և Արցախի միջև սեպ խրմանը հանդես է գալիս այն երկրի պետական գործակալությունը, որն ունի լայն բիզնես շահեր Ադրբեջանում:

Հայացք գցելով պատմությանը համոզվում ենք, որ դեռևս Անտանտայի ժամանակներից Մեծ Բրիտանյան աչքի է ընկել հակահայկական քաղաքականությամբ: Այս ամենն արվում է Ղարաբաղի շուրջ լարվածության աճի պայմաններում: Հերթական սադրանքը տեղավորվում է ԱՄՆ-ի մասնավորապես Բոլթոնի կողմից Հայաստանին պարտադրվող միակողմանի զիջումներին Ղարաբաղյան հարցում՝ դեմ գնալով տարածաշրջանում ՌԴ-ի, Իրանի և հատկապես Հայաստանի կենսական շահերին:

Տեղի ունեցածը հանդիսանում է օրինաչափ հետևանքն այն ռեակցիայի բացակայության իշխանության կողմից, ինչում Կոմունիստները բազմիցս զգուշացրել են, այն է՝ ձերբազատվել Սորոսի ֆոնդի և հայ ժողովրդին թշնամաբար տրամադրված Արևմտյան այլ կառույցների ներկայացուցիչներից:

Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ ձերբազատվել այդպիսի ներկայացուցիչներից, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու համար և դատապարտել Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության սադրիչ գործողությունները, որպեսզի երկիրը զերծ պահենք ներքաշվելուց մեկ անգամ ևս Արևմուտքի կողմից սանձազերծվող արդրբեջանամետ աշխարհաքաղաքական խաղերից»:

Տարածաշրջանում Կուբան երկրի խորհրդարանում ամենամեծ թվով կանայք ունի՝ 53,2 տոկոս: Բրազիլիայում կանանց մասնակցության ամենացածր մակարդակն է եւ օրենսդիրների միայն 11,3 տոկոսն են կանայք կազմում:

Բոլիվիայի ընտրություններին նկատվելու է տարածաշրջանում կանանց ամենաբարձր թվով մասնակցությունը՝ 49,7 տոկոս՝ առաջիկա հոկտեմբերյան խորհրդարանական  ընտրություններում: Նախագահ Էվո Մորալեսը" շարժում դեպի սոցիալիզմ " (MAS) առաջատարն է իր կուսակցական ցուցակներում՝ կին թեկնածուների մեծամասնության հետ:

Բոլիվիան Լատինական Ամերիկայի քաղաքական կյանքում կանանց մասնակցության մեծությամբ երկրորդ ցուցանիշն ունի, ընդ որում օրենսդիրների 51,8 տոկոսը կանայք են, ինչը զգալիորեն ավելի է 2014 թվականի համեմատությամբ, երբ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 30 տոկոս: Մի շարք կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում, Օրինակ, Սենատի նախագահն է 28-ամյա Ադրիանա Սալվատորան ։ 

Հոդվածն ամբողջությամբ աղբյուրից՝ https://www.telesurenglish.net/news/Almost-Half-of-Bolivian-Election-Candidates-Are-Women--20190723-0008.html 

Բաժին՝ Կանայք

Մի գուցե վերոհիշյալ տերմինը շատ անգամ ես լսել: Նման պատկերացում մարդու նկատմամբ, ի վերջո պրոֆեսիոնալ ձևով՝ ցինիկ և խիստ հոռետեսական է, սակայն դժբախտաբար կարող է մեծ հավանականությամբ ճիշտ լինել: Սակայն նույնիսկ, եթե փողը այս օրերում ամբողջ կյանքի նպատակն ու բովանդակությունը լինի, այն է, ինչ աշխատում եմ այստեղ քեզ ասել, որ միշտ դա այդպես չի եղել:
Հնարավոր է փողը միշտ կարևոր գործիք լինի, որը մարդկանց օգնել է հասնել իրենց նպատակին, սակայն նպատակն իր մեջ ու իր համար այն մակարդակի, որ այսօր գոյություն ունի՝ չի եղել: Ֆեոդալական համակարգի օրոք մի հողատիրոջ մտքով երբեք չէր անցնում իր պալատը վաճառելու մասին, ինչքան գումար էլ որ իրեն առաջարկեին: Նա այն կարծիքին էր, որ այդ արարքը ոչ բարոյական ու ամոթալի է: Եթե ստիպված լիներ կարիքի բերումով այդ գործը կատարել, իրեն նսեմացած կզգար ու այդ արարքը կնկատեր որպես վատ պարտություն: Այսօր հազվադեպ կարող ես նկատել, որ եթե պալատի, նկարչության, զբոսանավի համար շատ հարմար գին առաջարկեն, մարդիկ չեն վաճառի ու կասեն վաճառելու համար չէ: Փոխանակման արժեքների հաղթահարմամբ՝ փորձարարական արժեքների նկատմամբ նույնպես շուկա ունեցող հասարակությունների վերաճը կամ զարգացումը շուկայական հասարակության ժամանակ պատահեց նաև մի ուրիշ բան՝ փողը միջոցից վերածվեց նպատակի:
Հիմա ժամանակն է հասել, որ քեզ հասարակ լեզվով ու համառոտ բացատրեմ, թէ ինչպես դա պատահեց: Մարդը ստեղծեց շահույթի դրդապատճառը (profit motive): Սակայն արդյո՞ք շահույթի դրդապատճառը միշտ մարդու էության մասը չի կազմել: Ոչ, չի կազմել: Հստակ կարելի է ասել, որ ցանկություններ գոյություն ունեցել են՝ կուտակելու ուժ, ոսկի, գեղարվեստական ստեղծագործողություններ, նորաձևությանը հետևող ընկերներ և հողատարածքներ: Սակայն շահույթն ամբողջովին տարբեր բան է, և ոչ մի կերպ, մինչև վերջերս պատմությունը առաջ տանող գործոն չի եղել:
Եվ հիմա թող ավելի բարդ գաղափարի մասին քեզ հետ խոսեմ: Շահույթի գլուխ բարձրացնելը, որպես խրախուսանք մարդկանց՝ աշխատանք կատարելու համար, մի նոր դեր տալով պարտքին:

Կուբայի առողջապահության համակարգը գտնվում է ռեկորդային բարձր մակարդակի վրա, քանի որ երկրում կան ինը բժիշկներ 1000 քաղաքացիների համար եւ ավելի քան 485 000 բուժաշխատողներ, որոնք աշխատում են  ազգային առողջապահության համակարգում: Առողջապահության նախարարության ղեկավար Խոսե Անխել Միրանդան ասել է, որ հեղափոխությունից հետո Կուբայում հազիվ 3000 բժիշկ է եղել: Այդ ժամանակից ի վեր, Հավանայի բժշկական գիտությունների համալսարանը պատրաստել է ավելի քան 376 000 բժշկական աշխատողներ, այդ թվում, բժիշկների, բուժքույրերի եւ այլ առողջապահական աշխատողների: 

Առողջապահության ազգային համակարգի (ՍԱԽ) ավելի քան 485 000 աշխատակիցներից մոտ 234 000-ը բժշկական գիտությունների տարբեր ոլորտների մասնագետներ են, որոնք աշխատում են երկրի ավելի քան 13 000 բժշկական հաստատություններում:

Կուբան մշտապես կատարելագործում է իր առողջապահության ոլորտը։ Ներկայումս երկրում իրականացվում են զարգացման նոր ծրագրեր, ինչպիսիք են առողջապահության ինֆորմատիզացիան, ճշգրիտ բժշկությունը, նանոմեդիցինը, ռոբոտատեխնիկան:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք աղբյուրից՝ https://www.telesurenglish.net/news/cuba-cuban-doctors-highest-number-in-history-20190723-0009.html 

Էջ 2, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: