Հարցազրույց Հայաստանի Հանրային Խորհրդի Ֆինանսա-տնտեսական Հանձնաժողովի և Հայրենական ապրանք արտադրողների Միության նախագահ` Վազգեն Սաֆարյանի հետ

05 Հունիսի 2017

(Մաս 1)

«Հույս Երկշաբաթաթերթ»

Ապրիլյան նահատակների ոգեկոչման միջոցառումների հետ կապված, Թեհրանում էր գտնվում Հայաստանի նախագահին կից Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ և Հայաստանի Առաջադիման Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը: Առիթից օգտվելով «Հույս» երկշաբաթաթերթը անցկացրեց մի հարցազրույց նրա հետ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հարց.- Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ ներկայանալու և հարցազրույցի համար «Հույս» երկշաբաթաթերթի գրասենյակ: Խնդրում ենք համառոտ կերպով ձեզ ներկայացնել:

Պատ.- Ես Վազգեն Սաֆարյանն եմ, ծնվել եմ 1950 թվականին Երևանում, 1991-95 թվականներին մեծամասնական համակարգով ընտրվել եմ Երևանի Էրեբունի համայնքի շրջանայաին խորհրդի պատգամավոր և պատգամավորական ընթացքում վերականգնել եմ Էրեբունու Կոմունիստական Կուսակցության շրջանային կոմիտեն և ունեցել ենք կումիստների խմբակցություն, 90 պատգամավորներից 36-ը եղել են մեր խմբակցության անդամներ:1995 թվականին կոմկուսի ցուցակով ես ընտրվել եմ Ազգային Ժողովի պատգամավոր մինչև 1999 թվական: Այդ թվականից ի վեր ես զբաղվում եմ հասարկական և քաղաքական գործունեությամբ, 1999 թվականին հիմնադրել եմ Հայաստանի ապրանք արտադրողների միությունը ապրիլի 4-ին և դրանից երկու ամիս անց մենք, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նագահ`Նիկալայ Ռիժկովի նախաձեռնությամբ 7 տարբեր երկրների ապրանք արտադրողների Միությունների հետ Մինսկ քաղաքում հիմնադրել ենք ապրանք արտադրողների միջազգային միությունը, որի նախագահն է եղել Ռուսաստանի այն ժամանակվա պետ Դումայի պատգամավոր Նիկալայ Ռիժկով: Մենք նպատակ ենք դրել վերականգնել մեր տնտեսական և արդյունաբերական կապերը, այդ իմաստով որոշակի ձեռք բերումների ենք հասել ներքին կոպերացիայի անհրաժեծտության զարգացման արդյունաբերական, ինչպես նաև արտաքին տնտեսական կոպերատիվ կապերի զարգացման վերականգնման ուղղությամբ: 2009 թվականին ընտրվել եմ Հայաստանի Հանրային Խորհրդի անդամ, որը Հանրապետության նախագահին կից հասարակական կառույց է և համարվում եմ ֆինանսա-տնտեսական և բյուդջետային հանձնաժողովի նախագահը: Հանրային Խորհրդի նպատակն է դառնալ կամուրջ հանրային հնչեղություն ունեցող հարցերի քննարկմանը և այդ հարցերը  իշխանություններին ներկայացնելու համար: Այսինքն մենք հանրային կարծիքը ձևավորող կառույց ենք , ինչու չէ նաև հանրային կարծիքը տեղավորող կառույց ենք: Այս իմաստով մենք որոշակի ճանաչում և ձեռք բերումներ ունենք հանրության մեջ, որովհետև մեր ընդունած շատ որոշումներ դարձել են իրողություններ և կասեցրել ենք այնպիսի գործողություններ, որոնք որ հանրության մեջ կառաջացնեն բացասկան տրամադրություններ օրինակ Զվարթնոց օդանավակայանի քանդելու հարցը և այդպիսի շատ հարցեր, մենք այդպիսի հարցերի վերաբերյալ հայտնել ենք մեր կարծիքը, որ գերակայել է և դրանք չեն քանդվել կամ չեն ապամոնտաժվել և պահպանվել են: Այնպես որ իմ գործնական շրջանակը լայն է և քաղաքական և հասարակական և այդ իմաստով ես որոշակի հարցերի տիրապետում եմ և կարող եմ դրանց մասին տալ որոշակի պատասխաներ:

Հարց.- Հանրային Խորհուրդը ի՞նչ հիմունքներով է ընտրվում և քանի տարվա համար:       

Պատ.- Հանրային Խորհուրդը ընտրվում է նախագահի ժամանակին համապատասխան, այն բաղկացած է 36 անդամներից, որոնցից 12-ին նշանակում է Հանրապետության նախագահը և այդ 12 անդամները նախաձեռնում են որպեսզի ստեղծվի Հանրային Խորհրդի հանձնաժողովներ: 1900-ից ավելի հասարակական կազմակերպություններ իրենց ներկայացուցիչներին գործուղել են հանրային խորհուրդ և ովքեր ընդգրկվեն ըստ նախասիրությունների 12 հանձնաժողովնեչում: Ես հայտ էի ներկայացրել ապրանք արտադրողների միության կողմից մասնակցելու հանրային խորհրդի աշխատանքներին և առաջին նիստում 7 թեկնածուների առկայության պայմաններում ընտրել Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուդջետային հանձնաժողովի նախագահ: Ընտրված 12 հանձնաժողովների նախագահներին նույնպես Հանրապետության նախագահի հրամանագրով դարձել են Հանրայի Խորհրդի անդամներ: Այսպիսով Հանրային Խորհրդի անդամների թիվը դարձավ 24, նրանք էլ մեկական թեկնածու են առաջադրում, որպեսզի դրանց 50 տոկոսը կամ կեսը նույնպես դառնան հանրային խորհրդի անդամներ: Այսպիսով Հանրային Խորհուրդը եռաստիճան ընտրովի համակարգով դարձել է մի միավորում 36 անդամներով: Հանրային Խորհուրդը աշխատում է համաձայն իր կանոնադրության: Քանի որ Հայաստանը անցում է կատարում կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգի, և ըստ նոր սահմանադրության,  նորընտիր Ազգային Ժողովում հանրային խորհրդի մասին կա նախագիծ, որը պատգամավորներից որևէ մեկը կներկայացնի որպեսզ իր նախաձեռնություն, և եկող տարվա ապրիլին երբ կդադարի նախագահի լիազորությունները նախկին սահմանադրությամբ վերապահված և սահմանադրությունը ուժի մեջ կմտնի նաև նախագահի մասով և այդ դեպքում իշխանության կենտրոնը տեղափոխվում է դեպի կառավարություն և Հանրային Խորհուրդը ըստ սահմանադրության լինելու է արդեն կառավարությանը կից խորհրդատու մարմին և կը գործի օրենքով:

Հարց.- Քանի որ մենք սփյուռքյան մամուլ ենք, մեզ հետաքրքրում է իմանալ, որ արդյոք Հանրային Խորհրդում կա որևէ հանձնախումբ կամ մտայնություն, որ զբաղվեն նաև սփյուռքի հարցերով:  

Պատ.- Այո, Հանրային Խորհուրդը ունի մի հանձնաժողով, որը զբաղվում է միջազգային և սփյուռքի հարցերով: Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս, պատմաբան և թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հարց.- Ի՞նչ առաքելությամբ եք գտնվում Իրանում և ինչ նպատակով:   

Պատ.- Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրին, որ հնարավորություն ընձեռեցին ինձ այցելելու Իրան, սա իմ առաջին այցն է և այն կլինի ճանաչողական, բայց քանի որ մեր հանրության մեջ շատ է խոսվում մի շարք ծրագրերի մասին, որոնք որ մեր հանրության ուշադրության կենտրոնում են ես ցանկանում եմ այս այցի ընթացքում ուսումնասիրել Իրանում մեր կողմից հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ Իրանական կողմի մոտեցումները, դրանք են՝ Հայաստան Իրան երկաթգծի շինարարությունը, որի 70 կիլոմետր հատվածը Իրանի տարածքում է լինելու և ըստ մեր ունեցած տվյալների պետք է դա Իրանական կողմը կառուցի, երկրորդը Մեղրիում համաձայն կնքված պայմանագրի պետք է կառուցվեր ՀԵԿ, որը երկար տարիներ չի կառուցվում և ես փորձելու եմ այստեղ ուսումնասիրել թէ ինչն է պատճառը, որ այդ ՀԵԿ-ի աշխատանքները չեն կատարվում, պայմանավորվածությունը այնպիսին է, որ Իրանական կողմը պետք է կառուցի այդ ՀԵԿ-ը և 15 տարի շահագործի և հետո հանձնի հայկական կողմին: Երրորդ հարցը, որ նույնպես ունի հնչեղություն դա Քլորոպրոնային կաուչուկ արտադրող Նաիրիտ գործորանի հարցն է: Մենք մեր մասնագետների հետ եկել ենք այն համոզման, որ այդ գործարանը կարելի է աշխատեցնել Իրանական գազով որպես հումք կաուչիկի արտադրության համար: Մենք ուսումնասիրելու ենք նաև որ Իրանում ինչպիսի մոտեցումներ կան գազի քանակների ավելացման և դրա փոխարել էլեկտրաէներգիայի մատակարարումը ավելացնելու ուղղությամբ: Նայիրիտի հարցով մենք գտնում ենք, որ Իրանական գազը տեխնոլոգիապես շատ ավելի արդյունավետ է կաուչիկի արտադրության համար: Սրանք են այն հարցերը որ պետք է բարձրաձայնել ու դարձնել քննարկումների առարկա և հանրային կարծիք ձևավորել, որպեսզի մենք կարողանանք ընթացք տալ այս հարցադրումներին:

Հարց.- Քանի որ դուք հանդիսանում ենք որպես վերջին խորհրդարանական ընտրությունների թեկնածու, ինչպես կը գնահատեք այդ ընտրությունները, բոլոր դաշինքների և կուսակցությունների աշխատանքները և նրանց ծրագրերի մասին ի՞նչ կասեիք: 

Պատ.- Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն, որոնք մասնակցում էին ընտրություններին համամիտ էին այն հարցում, որ երկրում ընթացող բարեփոխությունները դանդաղ են ընթանում և սոցիալական արդարության դեֆիցիտ, կա անարդարություն, կան մոնոպոլիաներ, կարիք կա փոխելու տնտեսական քաղաքականությունը և ավելի արդյունավետ դարձնելու տնտեսությունը: Մենք կոմունիստներով միավորված մասնակցում էինք ընտրություններին և մեր խնդիրն էր փոխել տնտեսական քաղաքականությունը, հասնել նրան, որ տնտեսությունը լինի առավել արդյունավետ, որ լինի բազմակասուցաձև տնտեսություն՝ ինչպես պետական պլանավորման համակարգ լինի, այնպես էլ շուկայական, սոցիալապես ուղղորդված տնտեսություն և այս երկու համակարգերի արդյունավետ համադրումը պետք է, որ տնտեսությանը տա առավել զարգացում: 1997 թվականին արժույթի միջազգային հիմնադրամը և համաշխարհային բանկը Հոնկ Կոնգում համատեղ նիստ են գումարել և ետխորհրդային երկրներին իրենց կողմից առաջարկած մոդելը, որ ազատ շուկան առանց սահմանների պետք է ընթանան առաջ, իրեն չի արդարացրել և այդ մոդելը սնանկ է ճանաչվել: Առաջարկվել է նոր մոդել՝ արդյունավետ կառավարում և ուժեղ տնտեսություն և հենց այստեղ էլ մեր մոտեցումների հիմնական թիրախը, որ պետք է պետությունը մասնավոր գործընկերության գործառույթը դարձնել ավելի արդյունավետ և պետությունը պետք է մասնավորի հետ համագորխակցի և միջոցներ տրամադրի տնտեսավարող սուբեյկտներին, գնի նրանցից արժետոմսեր և պետությունը մեծացնի իր և դրանով ինքը ներազդի տնտեսական գործառույթների վրա, տնտեսվարող ձեռնարկություններին պետական պատվերներ իջեցնի, գտնի շուկաներ նրանց պատրաստի արտադրած ապրանքների իրացման համար, և տնտեսական արդյունավետությունը պայման դառնա սոցիալական արդարության համար, այսինքն հանրային արդյունքը սոցիալապես արդար բախշելու, այս խնդիրները մեր ծրագրային գլխավոր ուղղություններն են եղել:Միջազգային հարաբերություններում մենք գտնում ենք և պետք է Եվրասիական տնտեսական միության մեջ խորացնենք մեր կապերը և առաջի հերթին նաև Իրանի և Վրաստանի հետ, որոնք մեր բնական դաշնակիցներն են համարվում, նրանց հետ տնտեսական հարաբերությունները ավելի զարգացնել և հասնել նրան, որ այդ երկու ճանապարհները դառնան ավելի արդյունավետ և մատչելի, դրանք եղել են մեր մոտեցումները և հիմա ուրախ ենք որ Իրանը ցանկություն է հայտնել անդամագրվելու Եվրասիական տնտեսական միությանը և Մեղրին համարվելու է ազատ առևտրի ազատ տնտեսական գոտի, որտեղ հարկային արտոնություններ կըտրվեն Իրանի գործարար շրջաններին նաև Հայաստանի համատեղ ձեռնարկություններ ստեղծելու և թողարկվելիք արտադրանքը Եվրասիական տիրույթում, որը 170 միլիոնանոց շուկա է իրացնելու համար: Գյուղատնտեսության մասին ունենք մեր մոտեցումները, այն որ մենք 330000-ից ավելի գյուղացիական տնտեսություններ ունենք, դրանք արդյունավետ չեն կարողանում գործել, որովհետև նախ հողակտորներն են քիչ, երկրոդը տեխնիկա չկա, որ գյուղացիները կարողանան, որ իրենց հողակտորները, որ 0.8-ից 1.2 հեկտար են: Գյուղացիների ցանկությամբ պետք է այդ հողակտորները միացնել, ստեղծել մեքենաէլեկրոնային կայաններ, որոնք մեխանիզացիայի միջոցով կը օգնեն գյուղացուն հողը մշակելու և բացի դա վերականգնել «Հայ Կոպ» կազմակերպությունը՝ սպառողական կոպերացիայի, որը կը կազմակերպեր գյուղացիների արտադրած մթերքների գնումը և դրա իրացումը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանելու և դրսի շուկաներում իրացնելու համար: Սրանք մեր հիմնական մոտեցումներն էին, բայց շեշտադրումները մենք դրել ենք Հայաստանի արդյունաբերության զարգացման վրա, որովհետև Հայաստանը ոչ հեռու անցյալում՝ Խորհրդային Ժամանակաշրջանում եղել է հզոր արդյունաբերական երկիր և Խորհրդային Միության չորս հանրապետություններից մեկն է եղել, որ ավելի շատ արտահանել է իր ապրանքները քան ներ է մուծել շնորհիվ իր մեքենաշինության արտադրանքի, դրա համար մեր համախառը ներքին արդյունքի մեջ այն ժամանակ, որը 13.5 միլիարդ ռուբլի էր 1980 թվականին, դրա 67.5 տոկոսը եղել է արդյունաբերության մասնաբաժինը, որը կազմել է մոտ 9 միլիարդ ռուբլի, որը այսօրվա դոլարային արժեքով 15 միլիարդ դոլարին համարժեք է: Այսօրվա մեր արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալը 1.4 տրիլիոն դրամ է, որը համարժեք է 2.9 միլիարդ դոլարի, այսինքն մենք առնվազն 5 անգամ կորցրել ենք մեր արդյունաբերական ծավալները և դրա համար էլ Հայաստանում առկա է գործազրկություն, արտագաղթ և նման բացասական երևույթներ: Մենք խնդիր էինք դնում ներքին և արտաքին տնտեսական կապերը վերականգնել և Հայաստանը նորից աստիճանաբար դարձնել արդյունաբերական երկիր և ավելի շատ ապրանք արտահանել քան ներմուծել: Այսօր մեր բացասական հաշվեկշիռը անցյալ տարվա տվյալներով 1.5 միլիարդ դոլար է, այսինքն մենք 3.1 միլիարդ դոլարի ապրանքներ ենք ներմուծում և 1.8 միլիարդ դոլարի ապրանքներ արտահանել ենք: Բայց եղել են տարիներ երբ մենք ունեցել ենք համարյա 3 միլիարդ դոլարի հասնող բացասական հաշվեկշիռ, այսինքն 4.4 միլիարդ դոլարի ապրանքներ ենք ներմուծել, իսկ 1.4 միլիարդի արտահանել ենք: Կամաց կամաց մենք ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման ծրագիր ենք առաջարկում, իշխանություններն էլ այդ ծրագիրը իրատեսական համարելով իրենք էլ են այդ ուղղությամբ քայլեր կատարում: Մի օրինակ բերեմ, պարարտանյութի բնագավառում մենք 32000 տոնա ազոտային պարարտանյութ մենք Վրաստանից բերում ենք մեր գյուղացիներին վաճառելու համար, այն դեպքում երբ որ Վանաձորում ունեցել ենք կիմկոմբինատ, որը կարող էր արտադրել, արդեն կառավարությունը վերջին նիստերից մեկում ասաց, որ մենք պետք է տեղում պարարտանյութ արտադրենք: Ուշ, բայց երբեմն մեր առաջարկությունները լսում են և փորձում են իրականացնել:

Հարց.-Կուսակցությունների կամ դաշինքների ծրագրերում չէր նկատվում հստակ գաղափարախոսություն կամ տնտեսական ու քաղական համակարգի փոփոխություններ: Անհատների շուրջ էին ավելի շուտ ձևավորված այդ ուժերի մեծ մասը: Այդ 9 ուժերից որոնք ունեին հստակ գաղափարախոսություն և քաղաքական ու տնտեսական ծրագրեր:

Պատ.- Պետք է ասեմ, որ առաջինը, որ գաղափարական ընդիմություն էր և գաղափարական ծրագրեր էր ներկայացնում, դա Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն էր, որովհետև մենք խոսում ենք սոցիալիզմի գաղափարները նորովի ներկայացնելու մասին և փորձում ենք դառնալ կամուրջ Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի և ապագայի միջև` հենվելով նաև այսօրվա իրողության վրա: Այսինքն մեր կամուրջը առնվազն պետք է ունենար երեք հենարան, որից մեկը Սոցիալիստական Հայաստանն էր իր սոցիալական երաշխիքներով՝ անվճար կրթություն, անվճար բուժական և առողջապահական սպասարկում, բնակարան ստանալու, մարդուն սահմանադրորեն աշխատանքով ապահովելու, մյուս հենարանը` այսօրվա Հայաստանն է, որը ազատ շուկայական տնտեսություն է որդեգրել, և երրորդ հենարանը այն ապագա Հայաստանն էր լինելու, որ ձևավորվելու էր ապագա ապրիլի 2-ի ընտրություններից հետո: Մենք բնականաբար մասնակցում էինք ընտրություններին հասկանալով, որ ժողովուրդը արդեն այս վերջին 27 տարիների ընթացքում ազատ շուկայական հարաբերություններում տեսավ, որ հասարակությունը բևեռացվել է, մի խումբ հարուստների և հսկա զանգված աղքատների, դրա համար մենք վստահ էինք, որ ժողովուրդը տեսնելով կամ հիշելով Խորհրդային Հայաստանի սոցիալիստական նվաճումները, որը համարում էինք որպես ոսկե դար մեր ժողովրդի պատմության մեջ, մենք կարծում էինք, որ այդ ամենը մեր ժողովուրդը իր կյանքի վրա զգալով` նա կփորձի դրանց հիմնադրույթները բերել ապագա հասարակարգ և դրա համար մենք ասում էինք, որ երրորդ հենարանը կլինի ապագա Հայաստանը` ապրիլի 2-ից հետո, սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ ռետինգային համակարգը, որը գործում էր այս ընտրություններում ցույց տվեց իր ձևախեղումները ավելի շատ քան առավելությունները, որովհետև մարդիկ ամեն կերպ ձգտում էին անառողջ մրցակցության մեջ մտնել և շատ ձայներ կոռզել: Իրենց համար ձայն բերելով նրանք ձայն էին բերում նաև տվյալ կուսակցության համար, իսկ այն կուսակցությունները, որոնք ունեին ադմինիստրատիվ լծակներ, բնականաբար ժողովրդի վրա ազդելու շատ հնարներ ունեին և նրանք կարողանում էին ժողովրդին ապակողմնորոշել, ինչու չէ նաև կողմնորոշել տարբեր տեսակի հրապուրիչ առաջարկություններով և ձայներ էին կոռզում, դրա համար էլ մեր Կոմունսիտական Կուսակցությունը, որը թվում էր, որ շատ ձայներ կստանա, նույնիսկ «Էքզիտպոլի» տվյալներով երբ 30000 մարդու հետ անց էին կացրել հարցումներ ընտրություններից հետո, երկու տոկոս էին նախատեսել մեզ համար, բայց մենք ստացանք 0.75 տոկոս, որը մեզ համար անընդունելի է և անհասկանալի:

Հարց.- Բացի ձեր կուսակցությունից, ուրիշ որ մի կուսակցությունն է ունեցել հստակ գաղափարախոսություն կամ հստակ տնտեսական կամ քաղաքական ծրագիր:

Պատ.- Բոլոր կուսակցությունները, իհարկե մի փոքր առանձնանում էր Դաշնակցական կուսակցությունը, որոնք իրենց պահանջատիրական խնդիրներն էին առաջ բերում: Լևոն Պետրոսյանի գլխավորած ՀԱԿԺԿ դաշինքը նույնպես, որոնք Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ունեին հստակ մոտեցում, որ պետք է գնալ միակողմանի զիջումների և հասնել կայուն խաղաղության: Մյուս կուսակցությունները, ըստ էության, նույն դաշտում էին աշխատում՝ նույն լիբերալ տնտեսական ազատական և միխոսքով ասած կապիտալիստական մոդելի կողմնակիցներ լինելով և կոսմետիկ փոփոխություններ անելով և ավելի շատ այն համոզմունքով, որ եթե մենք գանք իշխանության ավելի լավ կը կառավարենք: Բայց ընդգծված աշխարհաքաղաքական ուղղություններով մենք ունեինք մեր տրադիցիոն կապերը պահպանելու ցանկություն՝ դա Եվրասիական տնտեսության խորացումն էր, կային ազատ դեմոկրատներ, որոնք արևմտյան արժեքներն են դավանում և ավելի շուտ կարելի է ասել, որ այդ կուսակցությունները ոչ այնքան գաղափարական, որքան որ ասենք աշխարհաքաղաքական կողմնորոշումներով էին առանձնանում՝ դեպի արևմուտք թէ դեպի Եվրասիական տնտեսական միություն: Ժողովուրդը այս ընտրություններով ամեն մեկին ինչպես ասում են իր ձայների տալու չափաբաժինով իր տեղը դրեց և եթե ընտրություններից հետո ժողովուրդը չդժգոհեց ու մասսայական ընդվզումներ չեղան, ուրեմն ընդունված է ասել, որ այն ինչ կատարվել է ժողովրդի արտահայտությամբ է եղել, դրա համար մենք մտածում ենք, որ հաջորդ ընտրություններում պետք է փոխենք մեր տակտիկան և ավելի արդյունավետ լինել և պայքարելու ենք այսօրվանից, որ ռետինգային համակարգը չգործի և ժողովրդի հետ ուղղակի հանդիպումները, որոնք արդյունք չեն տալիս և պետք է հեռուստատեսային բանավեճեր կազմակերպվեն, ամեն մի կուսակցություն ունենա իր 5-6 առաջատար դեմքերին, մեկը լինելու է օրինակ վարչապետի թեկնածու, մյուսը ազգային ժողովի նախագահի թեկնածու, մեկը արտաքին գործերի նախարարի, մյուսը տնտեսության զարգացման նախարարի, սրանք պիտի հավաքվեն հեռուստալսարաններում և պատասխանեն լրագրողների հարցերին և դրանով ժողովուրդը կկողմնորոշվի: 25 օրվա ընթացքում հնարավոր չի Հայաստանի 48 քաղաքներում և 970 գյուղերում լինել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: