Երբ իշխանությունը պատկանում էր ժողովրդին, բանվորին եւ գյուղացուն

10 Նոյեմբերի 2017

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունն այսօր համագումար էր  հրավիրել: Օրը պատահական չի ընտրվել: Ուղիղ 100 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ  սոցիալիստական մեծ հեղափոխությունը:  Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշում է՝ հենց այդ հեղափոխությամբ էլ ազդարարվեց նոր ժամանակների սկիզբը:

«Աշխարհի տարբեր ծագերում մարդիկ զգացին այս համամարդկային հեղափոխության ազդեցությունը իրենց կյանքի վրա: ԽՍՀՄ-ն գործնականում սկիզբ դրեց սոցիալիզմի, քաղաքակրթության հիմքը: Երկիր մոլորակի վրա ստեղծվեց որակապես նոր պետություն, որտեղ քաղաքական իշխանությունը պատկանում էր ժողովրդին, բանվորներին եւ գյուղացիներին»,- ասում է  Վազգեն Սաֆարյանը:

1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով` նոյեմբերի 7-ին) «Ավրորա» հածանավի հրանոթների որոտն ազդարարեց մարդկության պատմության նոր դարաշրջանի սկիզբը: Ռուսաստանում հաղթանակեց բոլշեւիկյան հեղափոխությունը: Անդրկովկասը զերծ մնաց բոլշեւիկյան իշխանությունից, 1918-ի մայիսին Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը հռչակվեցին անկախ եւ այն պահեցին գրեթե երեք տարի: 1920-ի ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը, դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանը, իսկ 1921-ի փետրվարի վերջերին՝ Վրաստանը:

 

Աղբյուրը` Ա1+ լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: