Արխիվ Փետրվարի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Վենեսուելան մի դժվարություն ունի, որն Ամերիկան երբեք չի ունեցել և չի էլ ունենալու: Վենեսուելայի դժվարությունն այն է, որ մեծ կախվածություն ունի դոլարից, այսինքն մի փողի միավորից, որը ինքը չի տպում: Չնայած Վենեսուելան ձևականորեն պատերազմի մեջ չէ, սակայն Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի, 2002 թվականին, անհաջող հեղաշրջման փորձից հետո Վենեսուելայի նախագահ Հուգո Չավերզի դեմ, առանց պաշտոնական հայտարարության, պատերազմ է սկսել  Վենեսուելայի դեմ, և Վենեսուելայի բյուջեից մոտավորապես 7 միլիարդ դոլար զավթել է ու չի վերադարձնում:  

Երբ նավթի գինը իջավ, Վենեսուելան սկսեց իր փողը՝ «Բոլիվար»-ը տպել, որպեսզի կարողանա դրանով միջազգային շուկայում դոլար գնել: Երբ բրոքերները արհեստականորեն դոլարի արժեքը բարձրացրեցին, անհրաժեշտ եղավ ավելի շատ Բոլիվար տպել և այդ իսկ պատճառով ազգային փողը արժեզրկվեց:
Հուգո Չավերզը առաջնորդեց «Բուլիվարի Հեղափոխություն»-ը, որը մեծ տնտեսական ու հասարակական բարեփոխություններ առաջացրեց երկրում, լրջորեն նվազեց աղքատությունը և անգրագիտությունը, բարձրացավ քաղաքացիների առողջապահական ու կյանքի մակարդակը: 2013 թվականի Չավերզի մահից հետո, Մադուրան շարունակեց Բոլիվարի Հեղափոխությունը:
Վատ համբավ ունեցող Էլիոթ Էբրամզը վերջերս Ամերիկայի կողմից նշանակվել է Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ: Նա մասնակից է եղել Չավերզի դեմ անհաջող հեղաշրջման փորձին և ընդհանուր սպանությունների հեղինակ է համարվում, նրա ուժեղ կոմնակից կամ գործընկերներից է նաև Թրամփի խորհրդատու Ջոն Բոլթոնը: Նրանք 2019 թվականի, փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ պատրաստել են 5000 զինվոր ուղարկել Կոլումբիա՝ Վենեսուելայի սահմանակից երկրում, ուղղակի ռազմական միջամտության նպատակով: Նրանք հայտարարել են, որ իրենք «անավարտ» գործեր ունեն Վենեսուելայում: Սա իմպերիալիստական ձգտումներից է բխում, որը չի ցանկանում երկրները առանց իրենց ու անկախ ապրեն: Ամերիկան բացի նավթի պաշարների գրավելուց հետապնդում է ձեռք բերել Վենեսուելայի բանկային համակարգը:
2010 թվականին Չավերզը մի օրենք անցկացրեց, ըստ որի բանկային համակարգը համարվեց «Ընդհանուր ծառայություններ»-ի մի մասը: Ըստ այդ օրենքի, բանկերի շահույթի 5 % պետք է հատկացվի քաղաքային խորհուրդների ծրագրերի իրականացման համար: Վենեսուելայի իշխանությունը իր հսկողությունը տարածեց նաև մասնավոր ֆինանսական ինստիտուտների վրա: Ըստ այդ օրենքի, բանկերի վարկերի կեսը պետք է հատկացվեն փոքր միավորներին և գյուղատնտեսությանը: Երկրի սահմանադրության մեջ բնակարան ունենալը ճանաչվեց որպես իրավունք և բանկերը պարտավորվեցին, որ այս օրենքը իրականացնելու համար 15 % իրենց եկամուտներից հատկացնեն դրան: Նպատակը այն էր, որ նախքան 2019 թվականը 2.7 միլիոն բնակարան կառուցվի և հատկացվի քիչ եկամուտ ունեցող ընտանիքներին:

Աղբյուր՝ www.truthdig.com 

Բաժին՝ Աշխարհում

 Էվո Մորալեսը  շատ պարզ խոսել ինքնիշխանության և անկախության մասին: “Եկեք կառավարեք, այդ ժամանակ դուք կտեսնեք, թե  իրականում ինչ է նշանակում կառավարել պետությունը", - ասել Է Կառլոս Մեսան ՝ նախկին նախագահը եւ ընդդիմության ներկայիս թեկնածուն՝ 2005 թվականին պաշտոնաթողության մասին իր ելույթում:  Բոլիվիան ապրել է 13 տարի "փոփոխության գործընթաց" Էվո Մորալեսի ղեկավարության ներքո (շարժումը՝ սոցիալիզմ). Մորալեսն ու MAS-ը ստեղծվել են արմատական փողոցային շարժումների մթնոլորտում՝ բնական ռեսուրսների մասնավորեցման դեմ ։  Նրանք միասին են, ինչպես խմբավորված արմատական հասարակական շարժումները, ինչպես նաեւ ինքնակազմակերպված քաղաքային շարժումները  եւ այն, ինչպես արվում է ավանդական մարքսիստական ձախ  արհմիություններում  եւ ակադեմիաներում:

Մինչեւ 2005 թվականը այդ կոալիցիան սկսեց մարմնավորել խորապես արմատացած վրդովմունքի բյուրեղացումը ոչ միայն սեփականաշնորհման, այլեւ 500-ամյա գաղութատիրության, սոցիալական օտարման եւ նեոլիբերալ ժողովրդավարության հետ կապված, որը չէր կարող կամ չէր ցանկանում բավարարել մարդկանց հիմնական պահանջները:

Այս տնտեսական մոդելը, որը տվել է այդ արդյունքները, սահմանվում է որպես հրաժարում  ԱՄՀ-ի դեղատոմսերի: Դրա փոխարեն Մորալեսը ձեռնամուխ է եղել Բոլիվիայի խոշոր ռազմավարական ճյուղերի ազգայնացման գործին։  Այժմ, երբ այդ ոլորտների շահույթն ապահովել է պետության համար եկամուտ, այդ շահույթներն օգտագործվել են կապիտալ ծախսերի, առաջին հերթին ՝ զանգվածային համալիր ենթակառուցվածքային պլանի համար, որը որոշիչ գործոն էր՝ խթանիչ է ավելի լայն աճին։  Պետական տրանսպորտային և արտադրական նախաձեռնությունները նաև խթան են տվել տնտեսական զարգացմանը այն ոլորտներում, որտեղ ազատ շուկան երբեք չի հասել։

 

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք աղբյուրից անգլերեն լեզվով՝  https://www.telesurenglish.net/analysis/Bolivia-Under-Evo-Morales-13-Years-of-Reclaiming-Sovereignty-20190123-0017.html 

 

Շարմինի Փերիզը  լայն հարցազրույց է տեղադրել  Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձին ԱՄն-ի աջակցության վերաբերյալ:

 

Աղբյուր՝ https://therealnews.com 

Բաժին՝ Աշխարհում
Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019 14:22

Շնորհավոր տարեդարձդ Օդրի Լորդի

Օդրի Լորդը  բազմակողմանի պիոներ էր  եւ գրել է իր անհատականության տարբեր կողմերի մասին:  Նա մայր էր, լեսբուհի, սևամորթ կին, համալսարանի դասախոս, ակտիվիստ, բանաստեղծուհի և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ, ով հսկայական ներդրում է ունեցել ժամանակակից ֆեմինիստական տեսության մեջ։  Օդրին իր կյանքն ու ստեղծագործական տաղանդւ նվիրել է պայքարին եւ անարդարության վերացմանը, ռասիզմին, սեքսիզմին, դասական հոմոֆոբիային, եւ հետերոքսիզմին: 

Բաժին՝ Կանայք

-Պարոն Մանուկյան, ո՞ր գործոններն ու պայմաններն են ապահովում երկրի պաշտպանունակության մակարդակը, եւ այժմ դրանք որքանո՞վ են նպաստավոր Հայաստանում:

-Բանակների ուժը գնահատվում է, այսպես ասած, երկու բաղադրիչների արտադրյալով: Առաջին բաղադրիչը ներառում է երկրի նյութական կարողությունները՝ համախառն ներքին արդյունքը, բանակի սպառազինության մակարդակը եւ այլն: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է բնակչության բարոյահոգեբանական նկարագրին. որքանով է ժողովուրդը լավատես իր ապագայի հանդեպ, պետական ծրագրերն ու նպատակները որքանով են սրտամոտ ժողովրդին եւ հարիր նրա աշխարհընկալմանը, հոգեկերտվածքին ու գաղափարներին, որքանով է հասարակությունը պատրաստակամ պաշտպանելու երկրի սահմանները և այլն: Այս երկու բաղադրիչները կարող են տարբեր համամասնությամբ փոխլրացնել միմյանց: Օրինակ՝ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հայկական կողմին գերազանցում էր և՛բնակչության թվով, և՛ համախառն ներքին արդյունքով, և՛ սպառազինությամբ, այսինքն՝ առաջին բաղադրիչը անհամեմատ մեծ էր, բայց մենք կարողացանք հաղթել պատերազմում երկրորդ բաղադրիչի շնորհիվ, որովհետև մեծ էր մեր ժողովրդի՝ իր ազգային շահերը պաշտպանելու պատրաստակամությունը, Արցախի փրկության համար ամենաթանկ գինը վճարելու ներքին մղումը, հավատը սեփական ուժերի հանդեպ, միասնականությունը…

-Խաղաղության տարիներին ինչպե՞ս փոխվեցին երկրի պաշտպանունակությունը պայմանավորող բաղադրիչները Հայաստանում և Ադրբեջանում:

-Խաղաղության տարիներին Ալիևը և նրա վարչակազմը փորձում էին ամեն գնով իրենց երկրում բարձրացնել երկրորդ բաղադրիչը: Բայց ատելության, վրիժառության քարոզը, հետևողականորեն թշնամու կերպար ձևավորելը, որն իբր խլել է ադրբեջանցիների պատմական հայրենիքը, միջազգայնորեն անընդունելի էր:

-Եթե Արցախում ապրած, Արցախյան հողի վրա կենսագրություն ունեցող ավագ սերունդը իր ծննդավայրը պաշտպանելու մղում ու խթան չգտավ իր մեջ 90-ականների սկզբին, Արցախը չտեսած երիտասարդ սերնդի հոգում ատելության ու վրիժառության քարոզը հայրենասիրության ի՞նչ չափաբաժին պիտի ձևավորեր: Այն էլ այն դեպքում, երբ Ադրբեջանն ընկղմված է կոռուպցիայի մեջ, ու երկրի հարստությունը տնօրինում են մի քանի ընտանիքներ:

-Բնականաբար, անիմաստ էր մեծ արդյունք հուսալը: Ադրբեջանը զուգահեռաբար մեծացնում էր մյուս բաղադրիչները՝ սպառազինության մակարդակը, զարգացնում էր տնտեսությունը… Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը սպառազինությամբ 20 անգամ գերազանցում էր Հայաստանին: Խաղաղության տարիներին մենք կարողացանք էականորեն նվազեցնել այդ տարբերությունը և ստեղծել անհրաժեշտ հավասարակշռություն: Ինչ վերաբերում է Հայաստանի բնակչության բարոյահոգեբանական վիճակին, անկեղծ ասած, ես կարծում էի, որ խաղաղության տարիներին մենք էական կորուստ ենք ունեցել այդ դաշտում: Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, անօրինականությունները, կենսամակարդակի բևեռացումը, արտագաղթը կոտրում էին մարդկանց հավատը ապագայի հանդեպ, թուլացնում ոգին: Օբյեկտիվ պատճառներն՝ իրենց հերթին, մի կողմից էլ իր սև գործն էր անում երկրի վիճակը հնարավորինս մռայլ գույներով ներկայացնող ներքին քարոզչությունը:

-Եթե երկրի գույները մռայլ են, չի՞ կարելի խոսել այդ մասին: -Ես նկատի ունեմ չափազանցված բացասական գնահատականները, որոնք համահունչ չէին իրավիճակին: Եվ ես կարծում էի, որ երկրի պաշտպանունակության գնահատման երկրորդ բաղադրիչը՝ ժողովրդի ոգին, էապես թուլացել է: Սակայն ապրիլյան պատերազմը հակառակն ապացուցեց: Մենք տեսանք, որ հակառակ ներքին բոլոր խնդիրներին, մեր ժողովրդի, երիտասարդ սերնդի հոգում չի նվազում հայրենիքի սահմանները պաշտպանելու մղումը: Եթե մեր երկիրը հաղթահարի սոցիալական անարդարությունը, մեղմի կոռուպցիան և լուծի այն կենսական, կարևոր խնդիրները, որոնք չլուծվեցին նախկին իշխանությունների օրոք, ապա մեր ժողովրդի հոգեբանական պաշտպանունակությունն է՛լ ավելի կմեծանա: Եվ այս բաղադրիչը կարող է վճռորոշ լինել մեզ համար:

-Պարոն Մանուկյան, կոռուպցիան, սոցիալական անարդարությունը, կենսամակարդակի բևեռացումը բնորոշ են գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին, ինչո՞վ է սա պայմանավորված:

-Նախկին հետխորհրդային երկրները կամովին ընտրեցին կապիտալիզմի ուղին, որտեղ անկախ սոցիալական անարդարությունից և կոռուպցիայից, առաջանում է հասարակության շերտավորում: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ հարստանան խելացի ու հարուստ հոգեկան աշխարհով մարդիկ: Պարադոքսալ բան պիտի ասեմ. երբեմն խելքի ու զգացական աշխարհի մեծ չափաբաժինը կարող են խանգարել բիզնեսին ու դառնալ խոչընդոտ մեծ հարստություն կուտակելու ճանապարհին: Այսինքն՝ հավասարության ոգով դաստիարակված խորհրդային սերունդը պիտի ունենար անարդարության զգացողություն հասարակության շերտավորումից, և այն պիտի սրվեր, երբ օբյեկտիվ գործընթացներին միանային կոռուպցիան, անօրինականությունը, անիրավահավասարությունը և այլն:

-Այն, ինչ կատարվեց քառօրյա պատերազմի ժամանակ, ենթադրելի՞ էր մի մարդու համար, որը եղել է պաշտպանության նախարար և, վստահ եմ, ուշիուշով հետևել է բանակի զարգացման ընթացքին: Խոսքս հատկապես վերաբերում է բանակի մարտունակությանը, մասնագիտական որակին:

-Երբ զրուցում էի բանակի ղեկավարների հետ, նրանք ասում էին, որ երիտասարդ սերունդն ավելի քաջ է, ավելի պատրաստակամ է պաշտպանելու հայրենիքի սահմանները, քան 90-ականների երիտասարդները, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ անօրինակ սխրանքներ էին գործում: Անկեղծ ասած՝ սա ինձ համար անօրինաչափ, ֆենոմենալ երևույթ էր: Ինչ վերաբերում է բանակի մարտունակությանը, ապա, միանշանակ է, որ բանակի զարգացումը եղել է մշտապես ու շարունակական: Սակայն կա, այսպես կոչված, հաղթողի ախտանիշ, որը իր հետ բերում է հանգստություն, թմբիր: Այո, մեր բանակում կար թափթփվածություն, կային կոռուպցիայի տարբեր դրսևորումներ… Ապրիլյան պատերազմը յուրատեսակ ցնցում էր, որն զգաստացրեց մեզ: Եթե չլիներ այդ թափթփվածությունն ու անզգոն վիճակը, մենք ավելի արդյունավետ կդիմակայեինք Ադրբեջանի հարձակմանը և գուցե տարածքային կորուստ չէինք ունենա: Մյուս կողմից՝ Ադրբեջանն անակնկալի եկավ մեր տոկունությունից: Նրա ծրագրերը շատ հեռուն էին գնում և տապալվեցին: Մենք տեսանք, թե որքան խիզախ, անձնվեր ու արհեստավարժ կարող են լինել մեր 18-20 տարեկան տղաները հայրենի հողը պաշտպանելիս: Տեսանք մեր ժողովրդի միասնականությունն ու Արցախը պաշտպանելու պատրաստակամությունը: Արտերկրում մեր դեսպաններն ասում էին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայերի մեծ խմբեր են հավաքվում դեսպանատների մոտ. մարդիկ խնդրում էին ինքնաթիռ տալ՝ Հայաստան հասնելու և ճակատ մեկնելու համար:

-Քառօրյա պատերազմը լրատվամիջոցներում, ինչպես նաև քաղաքագետների գնահատականներում ունեցավ երբեմն տրամագծորեն հակառակ բնութագրումներ:

-Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը շատ ուժեղ է: Ադրբեջանն ահռելի կարողություններ էր հավաքել, լավ պատրաստվել էր այդ հարձակմանը, բայց մի քանի օր անց մեծ կորուստներ ունենալով՝ նահանջեց, ու մարտական գործողություններն ավարտվեցին: Իսկ մենք մեր հերթին տեսանք մեր բացերը: Հասկացանք, որ սահմանի առաջին գիծն այնքան ամուր ու անխոցելի չէ, որքան մենք էինք պատկերացնում: Այսինքն՝ մենք տեսանք մեր թերությունները: Ադրբեջանը տեսավ մեր ուժը:

-Ադրբեջանը, այդուամենայնիվ, պնդում է, որ ինքը հաղթել է ապրիլյան պատերազմում: -Իսկ Դուք կարդացեք ադրբեջանցի քաղաքագետների ու ռազմագետների վերլուծությունները, ընդդիմադիր մամուլը: Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանի բանակին ու ժողովրդին չես կարող հաղթել պատերազմով: Նույնիսկ՝ երբ անսպասելի հարված ես հասցնում, և ինքդ լավ նախապատրաստվել ես: Նման մի բան եղավ 1994թ.-ին: Պատերազմն արդեն ավարտվել էր, ադրբեջանցիները փորձեցին վերսկսել այն ու տեղը տեղին ջարդվեցին:

-Պարոն Մանուկյան, մեր ռազմական ղեկավարները միշտ հավաստիացրել են, որ եթե Ադրբեջանը վերսկսի լայնածավալ մարտական գործողությունները, մենք առանց վարանելու պատերազմը կտեղափոխենք հակառակորդի տարածք: Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ կանգ առանք:

-Մենք հաստատաբար կարող էինք կորցրած տարածքները հետ վերցնել: Նույնիսկ ավելին: Ես այդ ժամանակ Արցախում էի, և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ քննարկեցինք գրավված բարձունքները ազատագրելու գործողության ծրագիրը: Մանրակրկիտ մշակված և հաղթանակ երաշխավորող ծրագիր էր: Բայց երբ պետք էր ընտրություն անել գրավված տարածքը ազատագրելու և նոր զոհերի միջև, ընտրվեց այն, ինչ բոլորս տեսանք: Մենք այդ տարածքները մի օր հետ ենք վերցնելու, ես վստահ եմ:

-Հավանաբար, գործողությունը հետաձգվեց մինչ այն պահը, երբ կկարողանանք նվազագույն կորուստներով ազատագրել կորցրածը: Պարոն Մանուկյան, Ձեզ բավարարո՞ւմ է այն կերպարը, որը ձևավորեց զինվորական խավը բանակի կենսագրության 27 տարիների ընթացքում:

-Զինվորական խավը ձևավորվեց Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած ֆիդայիներից, խորհրդային կադրային զինվորականներից, զինծառայության անցած քաղաքացիներից, հետագայում՝ Հայաստանի և արտերկրի ռազմական օջախներում կրթություն ստացած սպաներից: Եվ այս շերտերի միացումն ու հավաքական նկարագրի ձևավորումը շատ բարդ ընթացք էր, բայց մենք կարողացանք հասնել դրական արդյունքի, և այսօր հայ հասարակությունը բավականին լավ է տրամադրված բանակի ու զինվորականության հանդեպ: Այս համատեքստում ես ուզում եմ խոսել մի խնդրի մասին: Բանակում կատարված անօրինականությունները պետք չէ թաքցնել, բայց որոշ դեպքերում այդքան մեծ հրապարակայնությունն, ըստ իս, կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ: Ասածս այն է, որ պետք է բանակի խնդիրներին գերագույն զգուշությամբ մոտենալ:

-Պարոն Մանուկյան, որքանո՞վ է հնարավոր Արցախի ներգրավումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես բանակցային կողմ, և այն ի՞նչ կտա մեզ:

-Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի Արցախի ներգրավումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում՝ որպես բանակցային կողմ, խափանելու համար: Արցախի մասնակցությունը, ինչ խոսք, միջազգային ընկալման տեսանկյունից մեզ համար նպաստավոր հանգամանք է, բայց չի կարող խնդրի լուծման բանալին համարվել:

-Բանակցային գործընթացը արդյոք դրական ուղիո՞վ է զարգացել մեզ համար այս տարիներին:

-Ո՛չ: Բանակցությունները շատ վաղուց փակուղու մեջ են: Եվ ես անկեղծ կլինեմ՝ փակուղուց դուրս գալու ճանապարհ չեմ տեսնում՝ առանց որևէ կողմի պարտության: -Այդ դեպքում՝ ո՞րն է մեր անելիքը:

-Ղարաբաղյան հարցը կլուծվի այն պետության օգտին, որը կզարգանա ավելի արագ և ուժերի հարաբերակցությունը մեծապես կփոխի իր օգտին: -Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը:

-Իր անկախությունը զենքով նվաճած ու 25 տարի պաշտպանած երկիրը չի կարող բանակցային սեղանի շուրջ կորցնել այդ անկախությունը: Այս առումով՝ ժամանակը աշխատում է մեր օգտին:

-Ադրբեջանի նյութական ռեսուրսները թո՞ւյլ են տալիս տնտեսությունը զարգացնել ավելի մեծ տեմպերով:

-Խաղաղության 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի տնտեսության զարգացումը էապես չի ազդում բնակչության կենսամակարդակի վրա, ու երկրի հարստությունը բաժանում են մի քանի ընտանիքներ: Ինչ վերաբերում է բանակի սպառազինությանը, մենք մինչ օրս պահպանել ենք անհրաժեշտ հավասարակշռությունը: Միանշանակ է, որ մենք ունենք ավելի մարտունակ բանակ, քան Ադրբեջանը՝ ի հեճուկս Ադրբեջանի նյութական ռեսուրսների, նավթի, եղբայր երկրի աջակցության և այլն…. Այս ամենը հասկանալով՝ Ալիևը կարող է խնդիրը պատերազմի ճանապարհով լուծելու նոր փորձ անել:

-Մոտ ապագայում պատերազմի վտանգ կա՞: -Ապրիլյան պատերազմում մեր բանակի կործանիչ հակահարվածը տևական ժամանակով հետաձգեց նոր, ավելի լայնածավալ պատերազմի վտանգը: Ադրբեջանը հասկացավ, որ ուժերի այսօրվա հարաբերակցությունը հաղթանակ չի խոստանում իրեն և լի է անկանխատեսելի վտանգներով:

-Պարոն Մանուկյան, ինչո՞վ է զբաղվում ՀՀ Հանրային խորհուրդը, ի՞նչ գործառույթներ, ի՞նչ դերակատարում ունի, և ինչո՞ւ նրա գործունեությունը, այսպես ասած, հրապարակային չէ:

-Հանրային խորհուրդը կամուրջ է իշխանությունների և հասարակության միջև: Հասարակության խնդիրները մոտեցնում է իշխանությանը և փորձում է գտնել դրանք լուծելու ուղիներ: Եվ պարտադիր չէ, որ իր կատարած աշխատանքի մասին պոպուլիստական ելույթներ ունենա: Տեսեք, երբ ընդդիմադիրները խոսում են երկրում առկա խնդիրների մասին, անկախ դրանց օբյեկտիվությունից, իշխանությունները հակված են դրանք համարելու ուռճացված: Իշխանավորները մտածում են, որ ընդդիմադիրները ժողովրդի շրջանում իշխանություններին վարկաբեկելու ու սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունեն: Ի տարբերություն ընդդիմության, Հանրային խորհուրդը իշխանության գալու նպատակ չունի: Այնտեղ հավաքված են տարբեր ոլորտների մասնագետներ և իշխանություններին խաբելու կամ իրավիճակը մռայլ գույներով ներկայացնելու ոչ մի պատճառ չունեն, ըստ այդմ՝ ավելի արժանահավատ են: Ու իշխանությունները հակված են լսելու Հանրային խորհրդի ձայնը:

-Պարոն Մանուկյան, քանի որ մեր այս զրույցը համընկավ Ձեր ծննդյան տարեդարձի հետ, պիտի խնդրեմ, որ պատասխանեք մի քանի անձնական հարցերի և պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:

-Հորական պապս արևմտահայ էր՝ Մոքսից, եղեռնի ժամանակ կորցրել էր ամբողջ ընտանիքը և նրա հինգ որդիներից ողջ էր մնացել միայն հայրս: Հայրս և մայրս մաթեմատիկոսներ էին… Ես ընտանիքիս միակ արու զավակն էի, երեք քրոջ միակ եղբայրը: Պապս երազել էր, որ հայրս շատ որդիներ ունենա, որոնց կկոչի իր չորս զոհված զավակների անունով: Եվ կարծես ամբողջ սերն ու սպասելիքները կենտրոնացրել էին ինձ վրա: Ես ընտանիքում յուրահատուկ դիրք ունեի: Ես և իմ քույրերը երջանիկ մանկություն ենք ունեցել: Առհասարակ, ես երջանիկ մարդ եմ, լավ ընտանիք ունեմ, թոռներ…

-Ինչպիսի՞ն եք Դուք ընտանիքում: Ձեր հանրային կերպարը՝ անհույզ, պրագմատիկ, համահո՞ւնչ է Ձեր իրական նկարագրին ու խառնվածքին:

-Կտխրեմ, եթե իմանամ, որ ես չոր մարդու համարում ունեմ հասարակության մեջ: Ընդհակառակը, ես շատ զգացմունքային եմ, ու ինձ հաճախ են մեղադրել դրա համար: -Մարդը, որ ղեկավարել է բանակ, կուսակցություն, Հանրային խորհուրդ…կարողանո՞ւմ է տանը ազատվել ղեկավարի կերպարից:

-Ընդհակառակը, երբ երկար տարիներ ղեկավար պաշտոն ես զբաղեցնում, հոգնում ես այդ կերպարից: Ես տանը բավականին փափուկ մարդ եմ:

-Եթե Դուք ազատ ժամանակ ունենայիք՝ բոլորովին զերծ հոգսերից, պարտականություններից ու մտածմունքներից, ինչպե՞ս կտնօրինեիք այն: -Կընթերցեի: Կնոջս հետ կգնայի հանգստանալու բնության մի գեղեցիկ անկյունում:

-Ձեզ չեմ պատկերացնում լիասիրտ, աղմկոտ քեֆ անելիս: -Ինչո՞ւ: Ես լավ թամադա եմ, գեղեցիկ կենացներ եմ ասում:

-Ո՞րն է տղամարդու երջանկության բանաձեւը:

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ երջանիկ է, եթե կարողանում է մինչև իր կյանքի վերջին օրն աշխատել:

-Պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը: Եվ շնորհակալություն շահեկան զրույցի համար:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Աղբյուր՝  Ankakh.com 

Բաժին՝ Հայաստանում

Ներքոնշյալ հարցերը իրականություն են, որոնք տեղ են գտել Անգլիայի «Ինդիպենդենտ» օրաթերթում: Այս նյութը վերաբերում է անցյալ տարվա Օգոստոս ամսին պաշտոնական զեկույցին, որը ուղարկվել է ՄԱԿ-ին և այն ժամանակվանից մինչ օրս չի բացահայտվել ու թույլ չեն տվել, որ աշխարհի ժողովրդները իմանան:

2018 թվականի Օգոստոս 3-ին, ՄԱԿ-ը իր ընդհանուր համագումարում իր մասնագետներից մեկի զեկույցը՝ Վենեսուելայի ու Էկվադորի մասին ստացավ և ընթերցվեց, ըստ որի այդ երկու երկրները իրենց երկրների բյուջեի 70 % հատկացրել են սոցիալական ծառայություններն:
Անցյալ վեց տարիների ընթացքում, անարդար տնտեսական պատերազմներ է հայտարարվել ու տարվել Կուբայի, Չիլիի, Նիկարագուայի, Սիրիայի և Վենեսուելայի Բուլիվական Հանրապետության դեմ: Նրանց նպատակն է եղել ոչնչացնել այդ երկրների տնտեսությունները, որպեսզի այդ երկրներում իշխանափոխություն առաջացնեն և պարտադրեն նեոլիբերալական հասարակական-տնտեսական մոդելը: Այդ երկրներին վատ համբավ փակցնելու համար օգտագործվել է, իբրև թէ այդ երկրների անհաջողությունները մարդու իրավունքի ոլորտում, որը չափից ավել մեծացվել է, որպեսզի արդարացվի իշխանափոխությունը և մարդու իրավունքը օգտագործվել է որպես զենք այդ երկրների դեմ: Մարդու իրավունքը մարդկային ժառանգություն է ու չպետք է որպես զենք օգտագործվի խառնաշփոթություն առաջացնելու համար:
Նախագահներ՝ Օբամայի և Թրամփի պարտադրած սանկցիաների ազդեցությունները և Կանադայի և Եվրոխորհրդի ուղղակի կամ անուղղակի միակողմանի գործողությունները պատճառ դարձան, որ ինսուլինի և հակավիրուսային դեղորայքի դեֆիցիտ առաջանա այդ երկրներում և սրա հետ զուգահեռ տնտեսական սանկցիաներ ու դեղորայքի բաժանման հետաձգումները մեծ քանակությամբ անմեղ մարդկանց մահվան պատճառ դարձան: Սանկցիաները հակասում են պարտադրող երկրների պարտականությունների հետ, որոնք ամրագրված են Հռոմի միջազգային քրեական դատարանի սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն:
21-րդ դարի տնտեսական սանկցիաները ջանում են ու նպատակ ունեն ազատ երկրներին ծնկի բերել և տապալել նրանց ազատ իշխանություններին: Գերիշխանությունները, հատկապես Ամերիկան այս անմարդկային արարքը կատարում է համապատասխան հանրային կարծիք ստեղծելով՝ այդ ազատ երկրների նկատմամբ: Նրանք օգտագործում են մարդու իրավունքները որպես զենք՝ իրենց քրեական գործողությունների համար:
Վենեսուելայի հասարակությունը մի քանի բևեռներից բաղկացած հասարակություն է ու ՄԱԿ-ի առաջնային պարտականությունը այդ բևեռների միջև երկխոսություն կազմակերպելն է ու ոչ թէ ընդիմադիրներին ու Ամերիկայի դրածոյին պաշտպանելը: Վենեսուելայի ներկայիս ճգնաժամը տնտեսական բնույթ ունի, որտեղ ԱՄՆ-ին չվճարելով իր պարտքը այդ երկրում խորացնում է ճգնաժամը: Այս ճգնաժամը մարդկային բնույթ չունի ինչպես Եմենում, Սիրիայում, Իրաքում և այլուր:
Հարկ է նշել, որ նախքան Չավերզը, 1993 թվականին 118 տեսակ կոռուպցիա գոյություն ուներ Վենեսուելայում՝ նախագահ Կարլոս Գիերզի ժամանակ: 1998 թվականին Չավերզի ընտրությունը ժողովրդի կողմից ժողովրդի զզվանքն էր նեոլիբերալական քաղաքականության նկատմամբ, որը մեծ ճեղք էր առաջացրել գերհարուստների ու աղքատների միջև:
ՄԱԿ-ին ներկայացված մասնագետ՝ Մայքել Զելբի զեկույցում նշված է, որ Ամերիկայի սանկցիաները Վենեզուելայի նկատմամբ այդ երկրի ժողովրդի մահվան պատճառ է դառնում: Նա ավելացնում է, որ այդ սանկցիաները անօրինական են և ըստ միջազգային օրենքների կարելի է մարդկության դեմ հանցագործություն համարել:

Աղբյուր: Information Clearing House
www.informationclearinghouse.info 
10/02/2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

Ինչպես տեղեկացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Նախաքննության ավարտի մասին հայտնվել է դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուր՝ "Արմենպրես" լրատվական

Բաժին՝ Հայաստանում

Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում որոշակի դադար է նկատվում, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ այդ դադարը պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով լրացվի, որովհետև հայ-իրանական հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է և օգտակար: «Այս իմաստով Հայաստանի երկրորդ հարևանը, որը մեզ հետ ունի նաև բարեկամական հարաբերություններ, մեր արտաքին քաղաքական  օրակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով հատկապես Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագիրը: Իրանագետի խոսքով՝ նման ազգակ Իրանի կողմից եղել է նաև Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում՝ ՄԱԿ-ի հարթակից: «Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն, դա մեր պետությանը ոչ միայն տնտեսական զարգացում կապահովի, այլև նոր տարածաշրջանում նոր հարթության մեջ հայտնվելու հնարավորություն կտա»,- ընդգծեց նա:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ կարևոր է նաև էներգետիկ ծրագրերի հատվածը, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի: «Այստեղ մենք պետք է լինենք շատ ստեղծագործ: Պետք է կարողանանք ստեղծել նոր ձևաչափեր, որտեղ Հայաստանը կունենա կրկին կապող օղակի դերակատարություն: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստան- Իրան-Վրաստան ձևաչափին, Թուրքմենստան-Իրան-Հայաստան հարաբերություններին: Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել նաև Եվրամիության և Իրանի հետ հարաբերություններում»,- նշեց նա՝ կարևորելով Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:

«Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, որքանով որ բխում է Հայաստանի շահերից, նույնքանով էլ բխում է Իրանի շահերից, հետևաբար Իրանում որոշում կայացնողները ևս շահագրգիռ են»,-հավելեց բանախոսը:

Բաժին՝ Աշխարհում

 Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չինաստանը նույնպես  աջակցում է  միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված   Վենեսուելայի հարցի խաղաղ կարգավորմանը:

Վենեսուելան պետք է ինքնուրույն լուծի իր հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով, եւ Չինաստանն աջակցում է այդ ուղղությամբ միջազգային հանրությանը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ.

"Վենեսուելայի հարցը  պետք է լուծվի նրա ժողովրդի հետ սահմանադրության եւ օրենքի խաղաղ երկխոսության միջոցով եւ քաղաքական կապերով", - նշել են նախարարությունում:

ՉԺՀ ԱԳՆ հայտարարել է, որ Չինաստանը սատարում է միջազգային հանրության ջանքերը ' հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Վենեսուելային եւ հուսով է, որ կողմերը շարունակելու են կառուցողական դեր խաղալ.

Վերջին տասնամյակում Չինաստանը տրամադրել է Վենեսուելային  ավելի քան 50 մլրդ դոլար վարկ: ԱՄՆ համաձայնագրերի շրջանակներում "նավթի վարկ", ապահովելով իր աճող տնտեսության  էներգամատակարարումը.

ճնշումն ուժեղացնելու համար, Միացյալ Նահանգները մտցրել է տնտեսական խիստ պատժամիջոցներ՝ Վենեսուելայի նավթային արդյունաբերությանը եւ ազգային նավթային ընկերությանը, ինչպես նաև արգելափակել Միացյալ Նահանգներում Վենեսուելայի պետության բանկային հաշիվները, խոստանալով վերացնել այդպիսի սահմանափակումները, միայն այն ժամանակ, երբ Խուան Գաիդոն (ԱՄն-ի կողմից  առաջարկված Վենեսուելայի ժամանակավոր նախագահ) կստանա պետական հիմնարկների վերահսկողությունը:

 

Աղբյուր՝ https://www.telesurenglish.net/news/China-Says-Only-Venezuelans-Can-Solve-Venezuelas-Issues-20190209-0008.html 

Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: