Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հյուրն է Ժորես Իվանի Ալֆյորովը (տեսանյութ)
Ժորես Իվանի Ալֆյորովի խոսքը (տեսանյութ)
Ներկայացվում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական /1989թ./ և ՌԴ Պետ Դումայի /199-2016թ./ պատգամավոր Ժորես Իվանի Ալֆյորովի խոսքը տեսանյութը (տեսանյութ)
Ծխելու արգելք և տուգանք, թութունբազության մաթեմատիկա
Ինչպես պահել ներկան, երբ մեր բևեռացված իրականության կիսաբևեռում գտնվողները մշտապես կիսալուսնի փուլերում են։ Կարճ ասաց՝ կիսատ-պռատ, կիսաքանդ, կիսավեր, կես դրույքև էլի ու էլի կեռիկանման կքված պայմաններում։
Մյուս բևեռում բազմածները լիալուսնի պես լրումն ավարտած ամենից-ամենա։ Ծխելու արգելքի և տուգանքի սահմանումներով այսօր չախմախչիները փորձում են առանց ծխի կրակ վառել, սակայն ժողովուրդն ասում է. «Առանց կրակ՝ ծուխ չի լինում»։
Այնքան բարձր են կեղծված տուգանքների հեռանկարները և արգելքների ոսկե սյուժեները, որ ժողովրդի մուխը քիչ է մնում մարի։
Կարծես այս օրենքի նախաձեռնողները «ասենթեզոլոգների» դասընթացներ են անցել կամ էլ օրենքի «րեանիմացիայում» նոպայակերտ ուղղումների սեմինարներ են անցել։
Այս գթասիրտ տուգանքների տեսլականի խորհրդանիշով արժեր վերհիշել սովետական ծխախոտներից՝ «Չիբուխը, Պրիման, Ավրորան...», որոնց ծուխը մուշտուկի տակ նոր հաշվեհամարներ չէր բացում և չէր տուգանվում և երբեք էլ չազդեց այն ժամանակվա ծխական հանրակրթության, ծխացուցակների առանձին ծուխ կազմելու գործընթացների վրա։ Ուստի կարծում եմ այս տուգանքներն ու արգելքները ևս մեկ թութունբազության վառ օրինակ են, ուրիշ ոչինչ...
Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան
Քարաձուլարան գործարանի կառուցման զրոյականով
ՀՀ Հանրային Խորհրդում հնչեցված առաջարկը քարաձուլարան գործարան վերաբացելու՝ շատ տեղին է և հրատապ։
Անգամ լեռնականի գաղթական մտքով մեր քարակերտ, քարաշեն շինությունները լեռների, բլուրների, սարերի պարեգոտը՝ քարերի անվերջ սինֆոնիան հուշում է, որ պետք չէ քար նետել ընդերքի էության վրա, կամ էլ քարկոծել ռեզինե խողովակների ներկրողներին։
Քարսրտության օրինակ թող չընկալվի այն ասացվածքը, թե կոշտը նստել քարի գլխին լաց է լինում անձրևից կախյալ։
Քարե դարից, քարե դարդից հետևակ հայ շինարար քարտաշների քարե թելերի մանրաթելերը ասես մեզ կապ են տալիս, որ քարկապ չդարձնենք քարաձուլարանի գործարան բացելու միտքը։
Հայաստան աշխարհի բազալտակուռ հիմքերը անշուշտ կցնծան և կժպտան վարդագույն տուֆի ֆասադով, որ այդքան էլ իրենց ռելիեֆին «շլանգի» տեղ չեն դրել «հորհորները»։ Քարե թթվակայուն խողովակների կիրառության դեպքում հայի ջուրը մեկ առվով կգնա, հետևաբար կկրճատվեն ավելորդ ծախսերը, ներկրումները կնվազեն և ամենակարևորը, որ հումքը տեղական կլինի, էժան և մատչելի։
Անշուշտ այս պատկերացումներով շատերի փեշի քարը կթափվի ու ժողովրդի սրտից մի քար էլ կընկնի. չմոռանանք, որ մենք հայերս երկու քարի արանքում ենք, որոշ առումներով անուններ ենք գրում քարին։
Որպեսզի լավագույն այս առաջարկը չգրվի քարին, այլ օրենքի վավերացումով ուժ ստանա, պետք չէ պատեպատ ընկնել կամ գլուխը քարով տալ։
Եկենք սկսենք մաքուր քարից... և հիշենք հետևյալը՝ կաթիլը քար է ծակում, ոչ թե ուժով այլ կաթիլով։ Միայն թե մեր համբերությունը կյանքից ավելի երկար լինի։
Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան
«Երկիր Ծիրանի» Վարք ցոգոլաց տնկարանոյ
Հավանաբար Նուբարաշեն «ուխտագնացության» մեկնած «Երկիր Ծիրանին», այնտեղից իրենց հետ վերցրել էին դիտահորերի «օրհնված» ջրից։
Անսեռ զուգարանների այս «կենաց ջրի» մակարդակով էլ (քուքուրթաց ծիրանենիները) իրենց հայտնության ավազանը բխեցրին քաղաքապետարանի ավագանու ժողովում։
Ավա¢ղ նուբարաշենցիների խնդիրները բարձրաձայնելու համար «Երկիր Ծիրանին» սեղմեց ոչ թե «Ելքի» կոճակը, այլ կոյուղու մուտքի կափարիչը։
Խելքից պատուհասների (ելք ու ճարի հանճարով օծուն) դահլիճը վերածեցին լքված մշակույթով միզացայտի։
Բնականաբար այդ միջադեպից հետո «Երկիր Ծիրանին»՝ ծիրանի չհագավ, այլ մի կերպ ծածկվելով թզենու տերևեներով, դուրս եկան էտիչների «Եդեմապետարանից»։
Քանզի Սովետաշենում Նուբարի բոյը չինար էր՝ այս աննախադեպ բոստանփոզու համեմատ։
Զարթուցիչ լարողների զառիվերում և զառիթափում, ժողովրդի բոստանջրողները միայն ջուր ծեծեցին, այն էլ պղտոր ալաֆռանգի...
Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան
Ավստրիայի աշխատանքային կուսակցության մասին
Աշխատանքային կուսակցությունը (գերմանական Partei ar Arbeit, PdA) հեղափոխական կուսակցություն է ավստրիական աշխատանքային խմբի եւ այլ ժողովրդական շերտերի, որոնք ճնշված են կապիտալիզմի եւ իմպերիալիզմի կողմից: Աշխատանքային կուսակցությունը պաշտպանում է տվյալ երկրում աշխատող բնակչության շահերը, անկախ նրանց ծագումից, լեզվից կամ քաղաքացիությունից:
Աշխատանքային կուսակցությունը ձգտում է կապիտալիզմի տապալմանը, սոցիալիզմի կառուցմանը եւ դասակարգային հասարակության իրականացմանը: Աշխատանքային կուսակցությունը կողմ է խաղաղության, ժողովրդավարության, սոցիալական առաջընթացի եւ ազգային ինքնորոշման իրավունքին:
Սա պետք է դառնա հայ աշխատավորի պահանջը
1. Սոցիալական արդարություն
2. Հավասար մեկնարկային պայմաններ
3. Արժանապատիվ ծերություն
4.Անվճար կրթություն
5. Ազգային հարստության վերադարձ Ազգին
6. Մատչելի և որակյալ առողջապահություն
Սա պետք է դառնա հայ աշխատավորի պահանջը: Սա է միակ ճանապարհը դասակարգային, շահագործող և շահագործվող երկիր չունենալու, ինչպես, որ է...
Աստված կամ բնությունը մեզ շռայլորեն տվել է այնպիսի հարստություն, որը չօգտագործելը և Հայաստանը ներկայիս վիճակից չհանելն, իրոք, հանցագործություն է
Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից: (Գ. Նժդեհ)
Հանրապետության առաջին նախագահը իր գահակալումից անմիջապես հետո, հողագնդի մակերևույթի Հայաստանյան հատվածում կատարեց տարանցիկ կնսաբանական փոփոխություններ, որ ազդեց Հայ մարդու մտածելակերպի վրա:
Հայաստան ներմուծվեց մի հարուցիչ, որը կոչվում է “Լիբերալ քաղցկեղային վիրուս”, երկիրը քայքայելու ու ավերելու համար: Խորհրդային միության փլուզումից հետո մենք տեսնում ենք Լիբերալ կոչվող այդ վիրուսի քայքայիչ գործունեությունը, որը ԼՏՊ-ի միջնորդությամբ ներծծվել է հայ ժողովրդի թմրած ուղեղներում, բայց մեր ժողովուրդը զուգահեռաբար հիվանդ է նաև աուստոիմունային սինդրումով, որ չեզոքացվում է քաղաքական հասարակության կողմից կազմակերպվող բոլոր նախաձեռնությունները: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը երկար ուսումնասիրությունից հետո քաղաքական դաշտի աղբանոցում “քյարթու” ՀՀՖ-ական Ալ. Արզումանյանին , որը նախկինում “փող լվանալու” համար դատվել էր, նշանակում է Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, որն էլ նախկինում հայցով դիմել էր եվրո դատարան, Հայաստանին դատի է տվել պահանջով, 81 հազար եվրո՝ իրեն հասցրած բարոյական վնասի փոխհատուցման համար: Եվրոդատարանը հայցը մերժելու փոխարեն, իր որոշմամբ պարտադրել է Հայաստանին փոխհատուցելու Ալ. Արզումանյանի բարոյական վնասը քիչ՝ 25 հազ. եվրո գումարով, որը նրա տարեկան խմիչքի հագուրդի պահանջի 3 % է կազմում: Այժմ Ալ. Արզումանյանը, ում շահերը պիտի ներկայացնի հայաստանը թե արևմուտքի և լպիրշորեն ասում է, որ եվրոդատարանի որոշումը, ոչ միայն ինձ համար, այլ մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ կարևոր նշանակություն կունենա: Ռուսաստանցի գործարար՝ Ռ. Թաթուլյանը բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում ներկայացել է որպես ՀՀ Արտգործնախարարի խորհրդական, իսկ փոխնախարար Շ. Քոչարյանը հերքում է ասելով “ինչ վերաբերվում է Ռ. Թաթուլյանի դիվանագիտական անձնագրին, չեմ կարող ասել՝ ինչու է այդ անձնագիրը ստացել, ահա և մեր դիվանագիտական պերճանքն ու թշվառությունը”: Ելք-ականները դուրս էին եկել փողոց երթի, մնացին մենակ: Նայում ես Նիկոլ Փաշինյանի ոչինչ չարտահայտող հայացքին և նրա ետևից գնացող երիտասարդների աչքերին, իմ մտապատկերում ուրվագծվում է մե վաղվա վտանգված գալիքը, որքան ընբոստություն ու կրակ կա նրանց աչքերում, ընբոստացում, որ իրենք էլ չգիտեն՝ ում է ուղղված և ինչի համար, այսօրվա երիտասարդների մի հսկայական հատված շղթայվել է “ազատություն” կոչվաղ կապանքներով և օրեցօր ավելի ու ավելի են մխրճվում այդ կապանք-շղթայի հորձանոտը, չգիտակցելով դրանց կործանիչ ու ավերիչ լինելը, իսկ մի զգալի մասն էլ ասում է “չգիտեմ երբ կամուսնանամ և իմ երեխաները որ պետության քաղաքացի կլինեն”: Ելք-ականների առաջնորդ, միթե քո էությունում հայակկան ոչինչ չկա, որտեղ էլ լինես, դու պետք ես միայն արևմուտքին, իսկ Հայաստանում քո օգտակար գործողության գործակիցը 0-ական է: Դու պիտի հասկանաս, որ եղնիկները և գայլերը տարբեր կերպ են հասկանում “ազատությունը” ,դա է մարդկաին հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը: Դե քո երիտասարդները մեղք չունեն, երբ առաջին բառերն էին թոթովում, տեսել են “Խավարի տիրակալին”, ապրել են խավարում և տեսել են ԼՏՊ-ի ձևավորած թալանչիական պետությունը, դպրոցական ուսանողական տարիներին տեսել են գողություն, կաշառակերություն, արտագաղթ, թալանով հարստացած հայկական բուրժուազիա, պետականորեն օրինականացված թալանը և արտասահմանում սեփական դղյակներ, երկրից հումքի արտահանում՝ շահ ստանալու նպատակով: Նրանց մտապատկերում ձևավորվել է, որ պետական չինովնիկը պետք է գողանա, թալանի և տիրանա չնովնոնիկական բարձր աթոռների, արտերկրում դղյակներ կառուցի, դա է պատճաը, որ նրանք միմյանց հրմշտելով ուզում են ներխուժել դեպի իշխանություն, չեն էլ պատկերացնում, որ թալանի գործընթացը ավարտվել է, մնացել է միայն աշխատելը և պետությունը զարգացնելն ու ժողովրդին ծառայելը , որը նրանց համար մութ անտառ է: Գերմանիայում կայացած քաղաքական 7-րդ ֆորումին մասնակցող Ստյոպիկ Սաֆարյաի ղեկավարած ինստիտուտը աշխատանքային եռուզեռ է, գրանտները եվրոպայից ուղարկել են, անցել են Հանձնարարականների կատարմանը, օրակարգի առաջին հարցը Լենինին դամբարանից հանել և վերաթաղելու կազմակերպել, մի հարցնող լինի, այ քաջ Նազար, Հայաստանը խարխափում է հարցերի բարդույթի մեջ և 1000-ավոր հարցեր են կուտակվել, իսկ Ստեփան Սաֆարյանը միջազգային կարևոր հարցեր է լուծում, այ սուտլիկ որսկան, մի կողմ նետիր քո անձի նկատմամբ փառասիրական և սեփական անձի նկատմամբ հորինված 21-րդ դարի մտքերի գագաթ լինելու քո սին պատկերացումը, ինչպես երջանկահիշատակ, աշխարհաճանաչ իրավաբան Վլադիմիր Նազարյանը կասեր. “կարդա-կարդա, թե վախենում ես բթությանդ կուսությունը անցնի” ուսման յուրաքանչյուր տարի 11% -ով նվազեցնում է ալյհեյմերի հիվանդության, թուլամտության, խելապակաս տկարամտության մյուս տարատեսակների զարգացման հավանականությունը:
Միջազգային Ֆրիդուս Հաուս կազմակերպությունը հրատարակել է հերթական ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանին հատկացվել է 45 միավոր և ճանաչել մասամբ ազատ ապշեցուցիչն այն է, որ ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության առումով և մասամբ ազատություն ինտերնետի համակարգում: Ապշելու չափ անհասկանալի վերլուծություն և գնահատական միավորների քանակով, Հայաստանում եթե մի լուրջ ձեռքբերում կա, դա մամուլի և ինտերնետի ազատությունն է:
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ
Իսպանիա. Կենսաթոշակառուները բողոքում են «թշվառ» հանրային քաղաքականության դեմ
Արհմիության անդամները պաշտպանելու են կենսաթոշակային համակարգը, որը հաստատել է կառավարությունը, որը նրանք համարում են "թշվառ"՝ 0,25 տոկոս թոշակների բարձրացոմը:
Իսպանական արհմիությունները փետրվարի 22-ին սկսում են համազգային բողոքի ակցիաներ `պահանջելով մեծ հարստության բաշխում եւ բարելավված հանրային քաղաքականություն:
2013 թվականին Իսպանիայի վարչապետ՝ Մարիանո Ռախոյը հայտարարեց դադարեցում՝ 2011 թ. բարեփոխումների եռամսյակային, որը հաստատվել է նախկին վարչապետ Ժոզե Լուիս Ռոդրիգես Զապորթոյի կողմից, ազդելով վաղաժամկետ եւ մասնակի կենսաթոշակին:
Բողոքի կազմակերպիչները պահանջում են Ռաջոյի կառավարությունից հրաժարվելը քաղաքականությունից եւ «երաշխավորել կենսաթոշակները ներկա եւ ապագա սերունդների համար»:
«Ինչպե՞ս կարող ենք խնդրել մեր ծնողներին վճարել անձնական կենսաթոշակից մեր կրթության եւ առողջապահության համար, և դրանով կարողանան մեզ կերակրել», - հարցրեց Հանրային կենսաթոշակային համակարգի պաշտպանության պետական համակարգող Վիկտորյա Պորտասը:
Պորտասը նշել է, որ իրենք պահանջում են «վերաբաշխող, աջակցող եւ կայուն սոցիալական ապահովության համակարգ` բոլորին համար »:
Անցյալ շաբաթ Իսպանիայի գավառական քաղաքներում արհմիությունները եւ թոշակառուները փողոցներ էին գրավել, բողոքելով անբարենպաստ կենսաթոշակային քաղաքականության դեմ:
Մադրիդում բողոքի ցույցի ժամանակ աշխատողների ընդհանուր միության առաջնորդ՝ Մարի Կապեն Բարերան ասել է, որ Ռաջոյը պետք է բացատրի, թե ինչու է Իսպանիայի տնտեսությունը աճում երեք տոկոսով, իսկ կենսաթոշակներն աճում են միայն 0.25 տոկոսով:
«Անցյալ շաբաթ, երբ կառավարության ղեկավարը իսպանացիներին խնդրեց պահպանել իրենց թոշակները, նա ենթադրում էր, որ ապագա թոշակները բավարար չեն ապրելու համար», - ասել է Բարրերը:
«Դա անհանդուրժելի իրավիճակ է»:
Աղբյուրը՝ TeleSur լրատվական