Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (մաս 7). Վերադառնանք հիմնական հարցին՝ ինչո՞ւ բրիտանացիները ներխուժեցին Ավստրալիա այլ ոչ հակառակը

02 Հունիսի 2019

Հիմա հասել է վերադառնալ այն դժվար հարցին պատասխանելու ժամանակը, որով սկսեցի իմ գրությունը: Ի՞նչու բրիտանացիները ներխուժեցին Ավստրալիա, դրա փոխարեն բնիկները պետք է հարձակվեին Անգլիայի վրա: Ինչո՞ւ իմպերիալիստական ուժերը առաջացան Ասիայում և Եվրոպայում, նույնիսկ նման մի ուժ չառաջացավ Աֆրիկայում կամ Ավստրալիայում: Արդյո՞ք դա կապ ունի DNA-ի հետ, պարզ է, որ ոչ: Պատասխանը նրանում է, որ նոր քեզ ասացի:
Նկատեցինք, որ սկսզբում ավելցուկ կար, որից առաջացան գրավոր գյուղատնտեսություն, պարտք, փող և պետություն և այս տնտեսություններից տեխնոլոգիա և բանակ ծնվեցին: Հասարակ լեզվով, եվրասիայի աշխարհագրական պայմանները, հողը, բնությունը և կլիման նշանակում էր, որ գյուղատնտեսությունը և ավելցուկը և դրանց հետ ամեն ինչ կապված, ուժգին ձևով որոշեց նպաստավոր պայմաններ և առաջացրեց պետությունների իշխանություններ, որոնք սկսեցին հենվել նաև մարմիններում և թոքերում բիոքիմիական զենքերի, և հրացաններով զինված բանակների վրա:
Այդուհանդերձ, Ավստրալիայում պայմանները մի ուրիշ տեսակ էին, օրինակ, Ավստրալիայի բնիկները երբեք ուտելիքի պակաս չեն ունեցել, որովհետև 3-4 միլիոն հոգի հարաբերականորեն բնության հետ համակարգված ձևով ապրում էին և առանձնահատուկ ձեռնահասություն ունեին եվրոպայի հավասար տարածքի կենդանական ու բուսական ռեսուրսներին: Որևէ դրդապատճառ գոյություն չուներ գյուղատնտեսության տեխնոլոգիաների ստեղծագործման համար:
Այսօր իմանում ենք, որ դու առնվազն իմանում ես, որ Ավստրալիայի բնիկները ունեին մշակութային բարձր արժեք ներկայացնող երաժշտություն, բանաստեղծություններ և առասպելներ, սակայն չունեին ուրիշ մարդկանց վրա հարձակվելու կամ պաշտպանվելու միջոցներ ուրիշ բանակներից, զենքերից ու միկրոբներից, որոնք ստեղծում են գյուղատնտեսության տնտեսություններ, որոնք իրենց հերթին ավելցուկ են առաջացնում: Հակառակ կողմում, բրիտանացիները գալիս էին Եվրոպայից ու Ասիայից կլիմայի և հսկա ավելցուկ ստանալու պահանջով, նրանք իրենց հետ մեկտեղ բերում էին ծովագնաց նավեր, բիոքիմիական զենքեր և այլն: Ուզենք թէ չուզենք նրանք բարձր էին գերադասվում: Արդյունքում, երբ նրանք հասան Ավստրալիայի ափերը, Ավստրալիայի բնիկները պատերազմում հաղթանակ տանելու որևէ շանս չունեին:
Տրամաբանական է, որ եթե հարցնես «Աֆրիկացիները ինչպե՞ս, ինչո՞ւ Աֆրիկյան մի երկիր նույնիսկ այնքան չհզորացավ, որ կարողանար հարձակվել Եվրոպայի վրա: Ինչո՞ւ ստրուկների առևտուրը միակողմանի էր (այսինքն միայն Աֆրիկայից դեպի Եվրոպա կամ Ամերիկա և ոչ թէ հակառակն էր կատարվում), ամենայն դեպս մի գուցե աֆրիկացիները եվրոպացիների չափ հզոր չէին»: Դրանցից ոչ մեկը ճիշտ չեն, մի հայացք նետիր քարտեզին ու համեմատիր Աֆրիկայի ձևը և տեղը Եվրասիայի հետ: Առաջին բանը, որին ուշադրություն կդարձնես, այն է, որ Աֆրիկան ավելի շուտ տարածվում է դեպի հյուսիս և հարավ, քան թէ արևելք կամ արևմուտք, սկսվում է Միջերկրական ծովից և հասնում մինչև հարավ, մինչև հասարակած և հետո մինչև հարավային կիսագնդի մեղմ եղանակով կլիմայի: Հիմա մի հայացք նետենք Եվրասիային, ճիշտ հակառակ պատկերն է, սկսվում է Ատլանտյան օվկիանոսից և տարածվում մինչև Չինաստանի և Վիետնամի ափերը՝ Խաղաղ օվկիանոսում: Ի՞նչ է նշանակում սա. դա նշանակում է, որ եթե Եվրասիայում Ատլանտյան օվկիանոսից գնալ մինչև Խաղաղ օվկիանոս, կհանդիպես կլիմայական չնչին փոփոխությունների, մինչ դեռ Աֆրիկայում հենց որ հարավից՝ Ժուհանսբուրգից ճամբորդես դեպի հյուսիս՝ Ալեքսանդրիա, կանցնես տարբեր կլիմաներից, որտեղ որոշ տեղեր օրինակ՝ արևադարձային անտառները և Աֆրիկայի մեծ անապատը, շատ տարբեր են: Ի՞նչ նշանակություն ունի սա: Աֆրիկյան այն խմբի հասարակությունները, որոնք զարգացրեցին գյուղատնտեսությունը (այսօրվա Զիմբաբվե) իրենց աշխատանքի տարածմնան գործը շատ դժվարացավ, որովհետև չէին կարողանում իրենց արտադրությունը աճեցնել ավելի շատ հյուսիսային, հասարակածում կամ ավելի վատ Աֆրիկյան անապատի շրջաններում: Մյուս կողմից, երբ որ Եվրասիայի ժողովուրդը հայտնաբերեցին գյուղատնտեսությունը, տարածվեցին դեպի արևմուտք և արևելք կամ որ կողմ, որ ցանկանում էին: Նրանց արտադրությունը (հատկապես ցորենը) կարող էր ցանվել ավելի շատ դաշտերում, և գյուղատնտեսության սահմանները ավելացնում էր Լիսաբոնից մինչև Շանհայ: Նման պայմաններ հարթակ էին պատրաստում մեծ կայսրությունների առաջացմանը և նրանց հարձակումների համար, որոնք մի ցեղը մյուս ցեղի ավելցուկը հափշտակում էր և ընդօրինակում էին նրանց տեխնոլոգիաները ավելի մեծ կայսրություն ստեղծելու նպատակով:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: