Համագործակցություն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

20 Հոկտեմբերի 2015

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցել են քսանից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարը ողջունել է հանրային խորհրդի անդամներին և նշել, որ պատրաստակամ է բաց և թափանցիկ կառավարմանն ուղղված համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդել՝ հաշվի առնելով նմանօրինակ ձևաչափերով ունեցած հաջող փորձը: Արփինե Հովհաննիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդգծել, որ նրանց ունեցած դերով է պայմանավորված նաև տարբեր ծրագրերի հաջող ընթացքը:

Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նախարարը նշել է, որ լրամշակումներից հետո առաջիկա օրերին այն արդեն կուղարկվի ՀՀ կառավարություն:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալներ Արսեն Մկրտչյանը և Սուրեն Քրմոյանը ներկայացրել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծն ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագիծը, դրանցով նախատեսվող նոր կարգավորումներն ու հիմնավորումները:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել նախագծերի որոշ դրույթների վերաբերյալ. դրանք նաև գրավոր տեսքով ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: