ԵՀՄՖ-ի կոչը միջազգային կազմակերպություններին

28 Սեպտեմբերի 2015

Սահմանային վերջին դեպքերի առնչությամբ ԵՀՄՖ նախագահությունը կոչ է ուղղել միջազգային կազմակերպություններին: Կոչում մասնավորապես ասվում է. «Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը, Ադրբեջանի հանցագործ ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ներկայումս իրականացվող ագրեսիայի խնդրով դիմում է ԵՄ Խորհրդի ղեկավարությանը, ԵԱՀԿ գործող նախագահին, ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch կազմակերպությանը և բազմաթիվ այլ միջազգային իրավունքի հարցերով զբաղվող կառույցներին:

Մեծարգո տիկնայք և պարոնայք ԵՀՄՖ նախագահությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը այն աղաղակող փաստի վրա, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով իր կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաներ՝ ուղղված խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենք չկիրառելուն և հակառակ իր կողմից վավերացված նմանատիպ միջազգային իրավունքի նորմերին, վերջին օրերին կատարել է հանցագործություն՝ մասսայական ոչնչացման զինատեսակներից ռմբակոծելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, դաժանաբար սպանել է ՀՀ քաղաքացիների՝ իրենց իսկ բնակատեղիում: Սպանվածները և վիրավորները հիմնականում տարեց կանայք և աղջիկներն են:

Ըստ մեր աշխարհասփյուռ բազմաթիվ հայրենակիցների, ադրբեջանական նմանատիպ լկտիությունը և սանձարձակությունը «ծնունդ է» տարիներ տևող պաշտոնական ադրբեջանական բացահայտ հայատյացության դրսևորման և միջազգային կազմակերպությունների կողմից արժանավույն գնահատականի բացակայության, հետևաբար, եթե այսօր էլ Ձեր բարձր ամբիոններից չդատապարտվեն Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարության իրականացրած հանցագործությունները, ապա ԵՀՄՖ նախագահությունը ստիպված է լինելու իրեն իրավունք վերապահելով հանդես գալ եվրոպահայությանն ուղղված կոչով և պատրաստակամություն հայտնել պաշտպանիչ ջոկատներ կազմել և Հայրենիք ուղարկել երկրի պաշտպանությանը մասնակցելու համար:

Միաժամանակ քաջ գիտակցելով, որ նմանատիպ գործողությունը որակվելու է որպես ծայրահեղություն, սակայն այս պահին ԵՀՄՖ նախագահությունն այլ ելք չի տեսնում, քան բոլոր հնարավոր միջոցներով ինքնապաշտպանության դիմելը: 


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: