Նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկվելու  է

28 Սեպտեմբերի 2015

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար:

ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով՝

- 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գին է սահմանվել առավելագույնը՝ 150.000 դրամ,

- 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գին է սահմանվել առավելագույնը՝ 120.000 դրամ,

- 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գին է սահմանվել առավելագույնը՝ 80.000 դրամ,

- մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գին է սահմանվել առավելագույնը՝ 60.000 դրամ:

Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար, հաղորդում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հասարակության հետ կապերի վարչությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: