Հայ զինվորները գրավել են թշնամու երկու հենակետ

27 Սեպտեմբերի 2015

Այսօր առավոտյան հայկական մամուլում ուրախալի լուրեր են տարածվել այն մասին, որ այս գիշեր ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ մեր զինված ուժերը գրավել են թշնամու երկու  բարձրադիր հենակետ: Թեև չի նշվում աղբյուրը, սակայն հավատում ենք, որ իրականությունն է ասվում, քանի որ մենք ճանաչում ենք հայ արիի ոգին, բացի այդ  հեղինակը պնդում է տեղի ունեցածի հավաստիությունը։

Մեր պաշտպան-զինվորները գրավել են այն հենեկետերից երկուսը, որոնցից թշնամին պարբերաբար կրակում էր Տավուշի մարզի գյուղերի վրա: Աղբյուրը նշում է թշնամու առնվազն 5 զոհի մասին: Կան նաև վիրավորներ: Նշվում է նաև, որ հակառակորդը թողել է զենք-զինամթերք ու փախել իր տարածքի խորքը:

Այնուհետև հեղինակն ավելացնում է․ «Հավաստիությունը կասկածի ենթակա չէ: Կարծում եմ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի ուշանա»:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: