ՆԱԽԿԻՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱԶԱՆ: ՕԳՆԵՆՔ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ:

12 Սեպտեմբերի 2020

Նախկին օլիգարխները չեն հրաժարվել իշխանությունը ետ բերելու ծրագրից և այդ կապակցությամբ մշակել են ստրատեգիա ու տակտիկա: Նրանք իրենց նպատակին հասնելու համար հող են պատրաստում: Այս փուլում նրանց համար առաջնային խնդիրներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիկունքը դատարկելն է՝ ժողովրդից ու նրան հովանավորողներից: Այս կատարվում է տարբեր միջոցներով՝ տնտեսական դժվարությունները մեծացնելով ու դժգոհությունները զարգացնելով ու ինտենիսիվացնելով, հակասություններ ստեղծելով հասարակական ու քաղաքական տարբեր ուժերի, անհատների և Փաշինյանի միջև:
Նախկին ռեժիմի ղեկավարները փաշինյանի իշխանությանը ներկայացնում են որպես հակառուսական, իսկ իրենց որպես Ռուսամերտ, որը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Նրանք գիտակցում են, որ հայ ժողովրդի մեծ մասը Ռուսական կողմնորոշում ունի Հայաստանի կարգավիճակին ու պատմական դասերը նկատի ունենալով: Նախկինները Փաշինյանին հակառուսական ներկայացնելով նպատակ են հետապնդում հեղինակազրկել նրան, ու մեր ժողովուրդը պետք է լավ գիտակցի այս իրականությունը:
Փաշինյանը իր ազգային լիբերալ քաղաքականությամբ, որն ուղղված է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին ու ազգային արտադրանքի խրախուսմանը, իր էությամբ չի կարող հակառուսական լինել, քանի որ նույն պայքարն է ընթանում է նաև Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից՝ ընդդեմ իմպերիալիստական ու արտաքին ֆինանսական կապիտալիզմի:
Վերջերս նկատելի է, որ հատուկ ծրագրված ու նախատեսված ձևով նախկին կոռուպացված ռեակցիոն ուժերը ամեն կերպ աշխատում են «Սասնա Ծռեր»-ին դուրս բերել Փաշինյանի դեմ: Նրանց տակտիկան «Սասնա Ծռեր»-ի հայտնի անդամներից մի քանիսին բանդարկելն է՝ «Գունդի գրավման» դատավարության շրջանակներում: Այդտեղ նախկիները հնարավորություն ունեն մանեվրելու, որովհետև դեռ իրենց ազդեցության ներքո են գտնվում որոշ դատավորներ և համակարգեր: Նախկին իշխանավորները լավ գիտեն, որ բանդարկելով մի խումբ «Սասնա Ծռեր»-ի անդամներին, կարող են սրել հակասությունները նրանց և Փաշինյանի, իսկ արդյունքում մի ակտիվ մասսա դուրս բերել Փաշինյանի դեմ: Մենք գտնում ենք, որ նրանց մասին վերջնական վճիռները պետք է կայացվեն դատական համակարգի առողջացումից ու բարեփոխումներից հետո: Այստեղ Փաշինյանի անտարբերությունը կվնասի իր ժողովրդավարության համակրությանը և գտնում ենք, որ նա պետք է միջամտի ու հետաձգի այդ դատը, որովհետև սա դավադրություն է նախկիների կողմից իր դեմ և ունի քաղաքական ենթատեքստ:
«Սասնա Ծռեր»-ի սկզբնական շրջանի աշխատանքները բխում էին իրենց գաղափարախոսությունից, նրանք ազնիվ էին իրենց գաղափարախոսության մոտիվներում: «Սասնա Ծռեր»-ը ապստամբել էին չարիքի դեմ և հանրության զգալի զանգված ողջունեց այդ: Այս երևույթը ինչ որ չափով հիմք հանդիսացավ թավշյա հեղափոխության համար: Սերժի ռեժիմը գիտակցեց, որ, եթե ուժ կիրառի, կան խմբեր, որոնք զենք են վերցնելու: Այս երևույթը իր դատական գնահատականը պետք է ստանա և ունի քաղաքական նշանակություն:
Ընդհանրապես դատապարտելի է ներկա պայմաններում հակառուսական որևէ աշխատանք Հայաստանում: Ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում Ռուսաստանի զինբազայի ներկայությանը դեմ չէր ու թշնամաբար չէր պայքարում այդ ուղղությամբ, ինչքան որ «Սասնա Ծռերն» էին այդ անում: ԵՎ սա միշտ դատապարտելի է եղել: Այդ աշխատանքների հեղինակների մեծ մասը ուղղակի կամ անուղղակի ԱՄՆ-ի գործակալներ են ու ինչպես Փաշինյանն է ասում նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի քաղաքական կյանքում ու նրանց աշխատանքների հիմնական առանցքը հայ ժողովրդի մեջ հակառուսական տրամադրություն ստեղծելն է: Կարծում ենք նման գործակալների նկատմամաբ Փաշինյանը շատ թույլ կողմնորոշում ունի կամ չի կարողանում նրանց չեզոքացնել, կամ էլ՝ չի ուզում: Երկու դեպքում էլ, եթե Փաշինյանը չփոխի իր պահպանողական դիրքորոշումը այս ուղղությամբ, կարող է իր իշխանության տապալման պատճառ դառնալ: Ինչպես Փաշինյանը ինքն էլ ընդունում, որ հայ ժողովրդի մեծ մասը գիտակցում է, որ Ռուսաստանի հետ բարեկամությունն ու ռազմավարական դաշնակից լինելն է Հայաստանի միակ անվտանգության երաշխիքը՝ Հայաստանի բանակի հետ համատեղ, ուստի նույն հայ ժողովուրդը չի հանդուրժելու որևէ հակառուսական իշխանություն Հայաստանում՝ գոնե ներկա պայմաններում:
Եթե «Սասնա Ծռեր»-ի որոշ անդամներ բանդարկվեն, հնարավոր է նրանք հերոսացվեն, ու իրենց հակառուսական գաղափարները մեծարվի: Իսկ եթե ազատության մեջ գտնվեն՝ կմերկացվի այդ հակառուսական անիմաստ ու սխալ լինելը: Դժբախտաբար, «Սասնա Ծռեր»-ի ղեկավարության ազդեցիկ դեմքերը ընկել են նաև Ամերիկայի ու Եվրոպական երկրների գաղտի կազմակերպությունների ծուղակը և ֆինանսավորվելով նրանց կողմից դարձել են հակառուսական գործակալներ: Պետք է նշել, որ հենց իրենց՝ «Սասնա Ծռեր»-ի, գաղափարախոսության մաս էր կազմում հակառուսական լինելը, որն էլ գրավիչ է եղել Արևմտյան ու ԱՄՆ-ի գաղտնի կազմակերպությունների համար: Այստեղ մեծ անելիք ունի ԱԱԾ-ն, որը կարծես դեռ որևէ կամք չի դրսևորել այդ ուղղությամբ ու դեռ չի գիտակցել, որ նման անտարբերության վերջը կարող է լինել ժողովրդի կողմից ներկա իշխանության տապալումը:
Փաշինյանի շրջապատում են գտնվում շատ պաշտոնյաններ ու խորհրդատուներ, որոնք, ի սկզբանե կամ ըստ իրենց համոզմունքների, հակառուս են եղել կամ էլ տարբեր եղանակներով սկսել են ծառայել հակառուսական ագենտներին: Եթե նրանք չչեզոքացվեն՝ Փաշինյանի վարկանիշը ընկնելու է ու շատ երկար չի տևի, իսկ ժողովուրդը երես կթեքի կառավարությունից:
Մենք ներկայիս իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնահատում ենք առաջադեմ, որը ձգտում է հեռու մնալ կոռուպցիայից ու պայքարում է դրա դեմ, որը մեծ անհրաժեշտություն է Հայաստանի համար և գիտենք, որ նախկինների վերադարձը մի հետադիմական քայլ կլինի Հայաստանի զարգացման գործում: Այս պատճառով մտածում ենք՝ Հայաստանի բոլոր առաջադիմական ուժերը պետք է օգնեն Փաշինյանի իշխանությանը մաքրազերծելու հակառուսական ուժերին ու ԱՄՆ-ին և Եվրոպական պետություններին ծախված անհատներին ու քաղաքական ուժերին: Այդ հետադիմական ուժերը ու նախկին կոռուպացված իշխանավորները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի զարգացմանը և անհրաժեշտություն ենք համարում, որ Փաշինյանը պահպանողական իր դիրքորոշումը փոխի ու ռադիկալ քայլեր վերցնի:
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 19/08/2020

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: