Ուղղաթիռներն ու կործանիչները՝ Երևանի երկնքում. ցուցադրություն «Էրեբունի» օդանավակայանում

28 Օգոստոսի 2020

«Բանակ 2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում տեխնիկայի համեստ ցուցադրություն է կազմակերպվել նաև Երևանում: Բաց դռների օրն էլ հայտարարվել է հանրության անսահման հետաքրքրությունը որոշ չափով բավարարելու համար:  

Տիգրան Փարվանյան, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար - Թող մարդիկ գան, մտնեն, տեսնեն, ուրախանան, երեխաները տեսնեն: Սա նաև ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու, ոմանց համար դաստիարակելու միջոցառում է, ու ինձ թվում է՝ ոչ միայն տարին մեկ անգամ, այլև մի քանի անգամ տարբեր զորամասերում արժե շարունակել:

«Էրեբունի» ավիացիոն բազային հրամանատարի տեղակալ Դմիտրի Շարշովը կարևոր է համարում նման միջոցառումները: Ոչ միշտ է առիթ լինում կործանիչիների հետ դեմ դիմաց կանգնել:

Դմիտրի Շարշով, «Էրեբունի» ավիացիոն բազայի հրամանատարի տեղակալ - Մեզ մոտ այսօր ավիացիոն տեխնիկայի ստատիկ և դինամիկ ցուցադրություն է: Ստատիկ ցուցադրությունը ինքներդ եք տեսնում՝ այն նմուշներն են, որ մեր ռազմական շարքում են հիմա՝ բանակային ավիացիայի ուղղաթիռներն ու հարվածային ավիացիայի ինքնաթիռներ: Կլինի նաև դինամիկ ցուցադրություն՝ Հայաստանի երկնքում մեր օդաչուները կներկայացնեն խմբային և անհատական պիլոտաժ:

Սպասված պահը եկավ՝ ուղղաթիռներն արդեն օդում են, կործանիչներն էլ կողք կողքի շարված սպասում են օդ բարձրանալու հրամանին: Առաջիկա կես ժամը Երևանի երկինքը «ՄԻ»-երինն ու «ՄԻԳ»-երինն է:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: