Երկիրը ժապավենով փաթաթողն ու օտարին նվիրողը․ Ռոբերտ Քոչարյանն այլևս քաղաքական անցյալ է

02 Օգոստոսի 2020

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել երեք հեռուստաընկերությունների, որոնց հետ, այսպես ասած, ֆորմալ կամ ոչ ֆորմալ գործակցում է անցնող երկու հետհեղափոխական տարիների ընթացքում:

 
Մի քանի շաբաթ առաջ դուրս գալով իր գրասենյակից և պատասխանելով սպասող լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի իրավիճակը երկրում, Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր, թե չի ցանկանում ոտքի վրա խոսել լուրջ հարցերի մասին և պատրաստվում է առաջիկայում ներկայացնել համապարփակ, խորը գնահատական:
 
Եթե երեք հեռուստաընկերություններին հարցազրույցը այդ գնահատականն էր, ապա, խոշոր հաշվով, զուտ բովանդակության, ասելիքի իմաստով որևէ էական տարբերություն չկար գրասենյակի մուտքի դիմաց մի քանի բառի և երեք լրագրողների դիմաց մոտ մեկուկես ժամ զրույցի միջև, որովհետև Ռոբերտ Քոչարյանը գործնականում չներկայացրեց ոչ միայն որևէ նոր միտք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար  Սուրեն Սահակյանի հետ:
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: