ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐՈՆԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԵՏՈ

12 Ապրիլի 2020

Այսօր կորոնան տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը խլել է ու միլիոնավոր մարդկանց կյանքին սպառնալիք է ներկայացնում և վտանգել է նրանց տնտեսական ու հասարակական կյանքը: Դադարեցրել է մարդկանց առօրյա կյանքը:
Բոլորը մտածում են թե ինչպիսի աշխարհ ենք ունենալու կորոնայից հետո: Այս հարցին պատասխանելը քանի առումով դժվար է, լավ տեղեկություն ու մասնագիտական մոտեցում է պահանջում, պատմությունը ցույց է տվել, որ մարդը մոռացկան է, որը ազդելու է այդ մոռացությունը կորոնայից ճգնաժամից հետո աշխարհի վրա: Մի գուցե ճիշտ լինի հարցը այսպես ձևակերպել, որ ինչ դասեր ենք կարող քաղել կորոնայի ճգնաժամից ու ինչպիսի աշխարհ ենք ցանկանում ունենալ: Կորոնայի վիրուսը նմանվում է մի վիրահատության ենթակա հիվանդի, որի որովայնը բացել ենք և բացահայտվել է նրա հիվանդության պատճառներն ու օրգանիզմի թերի կողմերը:
Ո՞րոնք են այս աշխարհի հիվանդության կողմերը: Կորոնավիրուսի համաշխարհային տարածումը բացահայտեց նեոլիբերալիզմի շուկայակենտրոն տնտեսության ու արտադրության անկայունությունն: Հարց է առաջանում, որ արդյոք աշխարհի հիվանդ տնտեսությունը տարեց հիվանդների նման կարող է ոտքի կանգնել թե ոչնչանալու է: Այսօր կապիտալիստական երկրները միլիարդավոր դոլարներ են պատրաստել, որպեսզի կարողանան այս անգամ էլ տնտեսական ճգնաժամը հաղթահարել: Միջազգային արժույթի հիմնադրամը և Եվրոխորհրդի կենտրոնական բանկը միլիարդներով դոլար են նախատեսել նաև այս հիվանդությունը բուժելու համար: Խոսվում է այն մասին, որ հնարավոր է աշխարհի տնտեսական աճը կեսի չափով իջնի: Մեծ կապիտալիստական երկրները 2008 թվականի ճգնաժամից ու եվրոյի 2009 թվականի ու կենսամթնոլորտային ճգնաժամերից հետո դաս չառան ու չլսեցին քաղաքական, հասարակական, բնապահպանության ու տնտեսական մասնագետներին, որոնք առաջարկում էին փոխել նեոլիբերալական ու շուկայակենտրոն քաղաքականությունը: Նրանք ինչքանով որ հնարավոր էր արտադրության տարբեր սեկտորները հանձնեցին մասնավոր բաժնին:
Այսօր կորոնայի ճգնաժամը աշխարհի տնտեսությանը ծունկի է բերել: 2009 թվականից եվրոյի ճգնաժամը պատճառ է դարձել շատ դժվարություններ առաջանան Եվրոխորհրդի համար հատկապես Իռլանդիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի ու հատկապես Հունաստանի համար, որոնց հասցրեց մինչև սնանկացման աստիճանի և դեռ մինչև այսօր Իտալիան, Իսպանիան և Հունաստանը դեռ բռնկված են այդ ճգնաժամով:
Եվրոխորհրդի կողմից թելադրված կոշտ խնայողական քաղաքականությունը, որը նեոլիբերալիզմի կողմից ծրագրված մի տնտեսական դեղատոմս էր, առաջացրեց մեծ մասշտաբի մասնավորեցումներ և աշխատանքի օրենքների թուլացում, որոնք ոչնչացրին «Բարօրության պետության» հիմքերը:
Եվրոխորհրդի կողմից գործադրված կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությունը եվրոպական բոլոր երկրներում ու հատկապես Իտալիայում, Իսպանիայում և Հունաստանում պատճառ դարձավ, որ այդ երկրների աջակողմյա պետությունները մեծ մասշտաբով նվազեցնեն հասարակական ծառակությունների ու առողջապահության բյուդջեները: Այսօր լավ ձևով տեսանելի են կորոնայի ճգնաժամային պայմաններում առողջապահության համակարգի բյուդջեի նվազեցման հետևանքները: Իտալիայում պակասում է 5200 ICU-ի մախճակալներ ու Գերմանիայում 28000, որը պատճառ է դարձել մահացության թիվը շատ բարձրանա: Ֆրանսիայում 17000 նման մախճակալներ կրճատել են առողջապահության համակարգից: Ֆրանսիան բժիշկների կադրերի ու հնարավորությունների պակաս ունի, որը իրենց նեոլիբերալական քաղաքականության հետևանքով:
Երկար տարիներ է, որ բոլոր Եվրոպական երկրները աշխատում են պետական հիվանդանոցները հանձնեն մասնավոր սեկտորներին: Այդ երկրների բոլոր բժիշկներն ու առողջապահության համակարգի աշխատողները ցույցեր են կազմակերպում իրենց պետությունների այդ սխալ քաղաքականության դեմ: Ֆրանսիայի նախպագահ Էմանուել Մակրոնը նման քաղաքականության ջատագովներից է, սակայն կորոնայի ճգնաժամից հետո երբ էպիդեմիկ վիճակ առաջացավ, նա հեռուստատեսությամբ նման հայտարարություն արեց . «Այս էպիդեմիան ցույց տվեց, որ չպետք է արտադրության ու բաշխման և «բարօրության» բոլոր բաժինները թողնել շուկային: Խելարություն կլինի եթե ընդհանուր հասարակական ծառայությունը, սնունդը, առողջապահությունը ու բուժումն ու անվտանգության հարցերը հանձնել մասնավոր սեփականատերերին»:
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան, 10/04/2020

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: