ԱՅՈ Ասելով հանրաքվեին, ամրապնդենք քաղաքական հեղափոխությունը

04 Մարտի 2020

Հեղափոխական ժողովրդի մանդատն վայելող իշխանությունների հանրաքվեի քայլն ուղղակի ժողովրդավարության դրսևորումն է Հայաստանում, և լավագույն զորակոչն է հակահեղափոխությանը Սահմանադրական Դատարանից դուրս վռնդելու համար:
Հայաստանի ժողովուրդի տասնյակ տարիների շարունակական պայքարի արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջապես տեղի ունեցավ քաղաքական հեղափոխություն և հեռացվեց նախկին ապազգային գործադիր և ժողովուրդի ճնշման ներքո օրենսդիր իշխանությունը, ըստ մեզ հենց այն ժամանակ պետք էր փոխվեր դատական համակարգը, սակայն թավշյա տրամաբանության բերումով դատական մարմինը մնաց անձեռնմխելի:
Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ փոխվում են որևէ երկրի իշխանության, խորհրդարանի, դատական մարմնի ու տնտեսական համակարգի բնույթը ու այդ բոլորը դառնում են ժողովրդական, այսինքն որպես ժողովրդի շահերը հետապնդող ինստիտուտներ:
Հայաստանի քաղաքական հեղափոխությունից հետո, աստիճանաբար Թավշյա հեղափոխականները նկատեցին ու շոշափեցին, որ ոչ ժողովրդական դատական համակարգը, հատկապես Սահմանադրական Դատարանը ենթարկվում է նախկին կոռուպացված ու ոչ ազգային իշխանություններին, որոնք արգելք են հանդիսանում հեղափոխության առաջ խաղացմանն ու ազգային բարեփոխումների իրականացմանը: Իշխանությունը փորձեց առանց հանրաքվեի փոխել այն, բայց նախկին թալանչիները դժվար թե խաղաղ ու կամովին հրաժարվեին իրենց դիրքերից: Սահմանադրական Դատարանի թիկունքում կանգնած արդեն բանկերի տերեր դարձած, և ժողովուրդից հարյուր միլիոնների գողացած նախկին իշխանավորներն, մեծահարուստներն ու կերակրատաշտից սնվող ուժայինները երբեք չէին ցանկանա կամովին կորցնել այդ շատ կարևոր հնարավորությունը, որպես հիմնաքար իրենց իշխանությունը վերադարձնելու ուղղությամբ:
Հայ Ձախ Ֆորումը ողջունում է իշխանության կողմից իրականացվող հանրաքվեն և կոչ է անում Հայաստանի ժողովուրդին մասնակցեն հանրաքվեին ու կատարելով իրենք քաղաքացիական պարտքը, ցուցաբերեն իրենց բարձր ազգային ու քաղաքական գիտակցությունը՝ «ԱՅՈ» քվեներով ամրապնդեն հեղափոխության շարունակությունը, հույս ունենալով, որ Հայաստանին կնդառաջի դեպի ինքնիշխան պետության կերտմանը:
Մենք խրախուսում ենք իշխանությանը ավելի շատ ամրագրել ու առաջ տանել իր ազգային տնտեսության քաղաքականությունը: Այս ճանապարհին նաև հանդիպում և կհանդիպի արտաքին և ներքին շատ խոչընդոտների, որտեղ հույսով ենք ճիշտ կողմնորոշվելով հետ չի նահանջելու իր ազգային տնտեսական քաղաքականությունից ու կհաղթահարի բոլոր դժվարությունները:
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ու հատկապես ձախ հակում ունեցող առաջադեմ հոսանքներին, իրենց «ԱՅՈ» քվեարկությամբ նպաստեն ազգային քաղաքականության առաջ խաղացմանը, որը այս փուլում նպաստավոր է Հայաստանի զարգացման համար:

Հայ Ձախ Ֆորում, Երևան 02/03/2020

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: