«Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի» (Տեսանյութ)

18 Հուլիսի 2019

Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերն արդեն մի քանի շաբաթ է մեծ դժգոհությունների տեղիք են տվել` թե՛ հասարակական, քաղաքական շրջանակներում, եւ թե՛ շարքային քաղաքացիների շրջանում: Բայց ո՞վ է խոչընդոտելու դրա վավերացմանը, եթե իշխող խմբակցության 88 պատգամավորներից միայն մեկ-երկուսն ունեն վերապահումներ դրա վերաբերյալ, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտարարում են, որ դեռ վարանում են դրական արտահայտվել: Եվ միայն ԲՀԿ-ից են հստակ արտահայտվում, որ դեմ են կոնվենցիային: Ըստ «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ` կոնվենցիայի վավերացմանը խանգարելու է այն գործիքը, որով Փաշինյան Նիկոլին բերեցին իշխանության, այսինքն` փողոցը:

- Փողոց ասելով` նկատի ունեմ այն, որ ՀՀ քաղաքացիներն իրենց անհամաձայնությամբ կեցվածք են դրսեւորելու այդ կոնվենցիայի եւ նմանաատիպ իրավական ակտերի ընդունման վերաբերյալ: Եվ այդ ժամանակ տասնյակ եւ հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց են իջնելու: Պատկերացրեք, որ տեսականորեն մի 20 հազար մարդ գնա Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ լսումներ են ընթանում այդ կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Օրինակ, եթ եմի 10-20 հազար մարդ ԱԺ-ի մոտ հավաքվի, ի՞նչ եքկարծում` նույն Փաշինյան Նիկոլն ինչ զգացումներ կունենա:

– Իսկ եթե այդ 10-20 հազարի ականջին շշնջան, թե կոնվենցիան վավերացնում ենք, որ վիզաների ազատականացում լինի ու Եվրոպան «ջրի ճամփա» դառնա՞:

– Կարծում եմ` ցանկացած հայ մարդ մինչեւ Եվրոպայում, այսպես ասած, երջանիկ ափ հասնելը, բարեկեցիկ կյանքով ապրելը, առաջին հերթին մտածում էիր ընտանիքի մասին եւ այդ առումով շատ պատասխանատու է: Ի դեպ, Եվրոպան, մեր նման երկրներից մարդկանց ընդամենը ամենաստորին մասնագիտություններում աշխատելու համար են տանում: Լիտվացիները, որոնք դեռ խորհրդային տարիներին եվրոպական համարվող երկրի ներկայացուցիչներ էին համարվում, այնտեղ արտաքնոցներ են մաքրում, տարիքով կանանց եւ տղամարդկանց են խնամում: Այնպես որ, այս հարցում անգամ լիտվացիների հետ պետք է մրցել: Այսինքն` այնպես չէ, որ այնտեղ աշխատանքը թափված է: Իսկ լավագույններին իրենք առանց վիզայի ազատականացման, կրթական ինչ-որ ծրագրով տանում են: Կան տարատեսակ դպրոցներ, որտեղ լավագույններին հավաքում են, գնահատում եւ տանում: Այսինքն` սերուցքը քաշում են իրենց, իսկ նրանք, ովքեր մտածում են, որ վիզաների ազատականացում եղավ, կգնան Եվրոպա, պետք է հիասթափեցնեմ: Նախ դրա համար բավականին գումար է պետք ունենալ, որ հնարավորություն ունենաս գնալու: Ուկրաինայում էլ վերջերս վիզաների ազատականացում եղավ, բայց դրանից հետո` ամեն մեկը չի կարողանում Եվրոպա գնալ: Մարդիկ այսօր գիտակցում են այս ամենի վտանգը, գիտեն նաեւ, որ նժարի մի կողմում իրենց ընտանիքիների նորմալ, առողջ հարաբերությունների պահպանումն է, մյուս կողմում` վիզաների ազատականացումը, որը դեռեւս օդում կախված բլիթ է:

– Կարծում եք, որ անգամ կոնվենցիան վավերացնելուց հետո՞ էլ վիզաների ազատականացում չի լինի:

– Վիզաների ազատականացումն իրականում մեր ժողովրդի համար շատ վտանգավոր է, որովհետեւ պատերազմող երկրում բնակչության քանակի պակասումն ինքնին այդ երկրի պաշտպանողների քանակն է պակասեցնում: Բայց Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Աղբյուր՝ www.iravunk.com

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: