«Ամեն ինչ մեզանից կախված չէ». ՌԴ դեսպան.

13 Հունիսի 2019

Արդեն ավանդույթ ձեւավորվող կիսամյակային մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ: Նա չխուսափեց պատասխանել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող անգամ ամենասուր հարցադրումներին` սկսած  ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի գրառման շուրջ աղմուկից մինչեւ նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի տնային կալանքի մասին լուրերին: Դեսպանի ուշագրավ պատասխաններն առանձնացրել է «Իրավունքը»:

«ՄԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ՆՄԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԵՆ»

- Պարոն դեսպան, վերջերս Ոստիկանության, անվտանգության դաշնային ծառայության եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները նախկին հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակում ձերբակալել են երեք հայի: Միեւնույն ժամանակ, Գյումրիում մի քանի ամիս առաջ կին էր սպանվել, որում մեղադրվում էր ռուս զինծառայող: Որքանո՞վ է այսօր մեր երկու երկրների ղեկավարությանը հաջողվում նման միջադեպերի բացասական հետեւանքները չեզոքացնել, որպեսզի այն չվերածվի երկու երկրների հասարակություններում որոշակի նեգատիվ տրամադրությունների ստեղծմանը:

-Ինչ վերաբերում է ողբերգական դեպքին Գյումրիում, հետաքննությունը շարունակվում է, ուստի` եկեք սպասենք դրանց արդյունքներին: Իսկ ընդհանուր առմամբ` նման միջադեպերի հարցում, կարծում եմ, կա երկկողմ փոխըմբռնում, որ մեր հարաբերություներում կարող է շատ բաներ տեղի ունենան, բոլորս էլ ողջ մարդիկ ենք, բայց կամի բան, որը մեզ միավորում է` այն սերտ հարաբերությունները, որոնք եղել են դարերով եւ կանայսօր: Իհարկե, այսօր մեր առաջադրանքն է, որպեսզի նման ողբերգական միջադեպերը չքաղաքականացվեն: Ինչպես տեսնում եք, իրենց մեկնաբանություններում Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարությունները շատ զգույշ են: Ամեն ինչ անում ենք, որ քաղաքական լարված մեկնաբանություններ, հայտարարություններ չլինեն: Այս հարցերով աշխատում են իրավապահ մարմինները, եւ սաբավական է: Այլ հարց է, որ մեր հարաբերություններն այնքան սերտ են, որ որոշ ուժեր փորձում են նման միջադեպերին տալ քաղաքական ֆոն: Կրկնում եմ` մեր ղեկավարության տեսակետը հստակ է` դրանք ողբերգական միջադեպեր են, որոնցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, մեղավորները պետք է կրեն պատիժ, իսկ դրանից մեր երկու պետությունների, երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունները չպետք է տուժեն:

– Ի՞նչ կարող եք ասել գազի գնի վերաբերյալ առկա հայ-ռուսական բանակցությունների մասին: Հայ հանրությանմոտ այնպիսի տպավորություն է, որ այն թանկանալու է, բայց միանգամից չեն ցանկանում հայտնել այդ մասին:

– Բանակցություններն ընթանում են մասնակցությամբ` «Գազպրոմի», ՀՀ կառավարության համապատասխան նախարարության ներկայացուցիչների: Բայց այս պահինկարող եմ միայն ասել, որ բանակցություններն ընթանումեն, հավելյալ տեղեկություն չունեմ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԷՍԿԱԼԱՑԻԱ ՉԼԻՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ»

-Ապրիլյան պատերազմից երկուտարի անց` այսօր սահմանում կրկին որոշակի լարվածություն է նկատվում: Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ունի՞ այսօր որոշակի մեխանիզմներ` թույլ չտալու, որ սահմանում իրավիճակը լարվի:

-Իհարկե, Ռուսաստանը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով եւ Ադրբեջանի հետ սերտ գործընկերային կապեր ունենալով, նշանակալի դեր է խաղում միջնորդական առաքելությունում, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որտեղ բոլոր գործողությունները համակարգվում են մյուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան չի կարող որեւէ կողմի դիրքորոշումը պաշտպանել: Բայց Ռուսաստանը հանդես է գալիս էսկալացիա չլինելու օգտին,ինչպես նաեւ կողմ է ինտենսիվ բանակցային քայլերով հիմնախնդրի կարգավորմանը: Դրա դրսեւորումներից է նաեւ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բաքվից եւ Երեւանից գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարբերականայցերը տարածաշրջան: Մենք մեր կողմից օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, սակայն ամեն ինչ մեզանից կախված չէ: Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ միշտ դեմ է այնպիսի իրավիճակների ստեղծման, որոնք էսկալացիայի ուղիով գնալու ցանկություն կառաջացնեն:

-Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` սահմանում պետք է ներդրվեին մշտադիտարկման մեխանիզմներ: Դրան կողմ էր Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Ըստ էության, միայն անհրաժեշտէր, որ Ադրբեջանն էլ կատարի այդ պարտավորությունները, որպեսզի կանխվեն սահմանում զոհերը: Այս առումով հնարավո՞ր է որոշակի ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա:

-Այս հարցերը շատ ակտիվ քննարկվում են` այն մեխանիզմներով, որոնք կան ԵԱՀԿ Մինսկի խմբում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում: Ես չէիցանկանա խորանալ այդ հարցերի մեջ, որովհետեւ ուղիղ կասեմ` այդ քննարկումներին ներսից տեղյակ չեմ:

«ՉԱՐԺԵ ԶԲԱՂՎԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»

– Մամուլում կա տեղեկատվություն, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանում տնային կալանքի տակ է: Կհաստատե՞ք այս լուրը:

– Դեսպանատունը պաշտոնական տեղեկություն չի ստացել Միհրան Պողոսյանի տնային կալանքի վերաբերյալ  Ես, ինչպես դուք, կարող եմ հիմնվել լրատվամիջոցների հաղոդումների վրա, սակայն կարծում եմ` ինձանից դա չէ,որ սպասում եք£ Այնպես որ, կարծում եմ` հավանաբար չարժե զբաղվել ԶԼՄ-ների հաղորդումների մեկնաբանությամբ:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան,որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի սոցցանցային գրառումը լայն քննադատության արժանացավ հայկական որոշ շրջանակների կողմից, մինչդեռ նա ընդամենը մեջբերել էր տեղի ունեցած ֆորումի ժանանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններից մեկը:

– Մարիա Զախարովան այս առումով ամեն ինչ բացատրել է, նա նաեւ հետո խոսքերն ամբողջությամբ մեջբերեց: Մինչդեռ մտածել էին, թե հումոր էլ կա այդտեղ: Իրականում ասվել էր հետեւյալը` որ հարցերը պետք է լուծել փոխադարձ հարգանքով եւ գտնել բոլորի կողմից ընդունելի լուծումներ: Դրա համար, կարծում եմ, կտրուկ մեկնաբանությունները կանցնեն, եւ այս առումով մեր հարաբերություններում օբյեկտիվորեն այլեւս հարց չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: