Միասնական պայքարով ամրապնդենք Հեղափոխությունը, Շնորհավոր ՀՀ քաղաքացու օրը

08 Մայիսի 2019

Հայ Ձախ Ֆորումը շնորհավորում է   Հայաստանի ժողովրդի քաղաքական հեղափոխության  առաջին տարեդարձը և սատարելու է  իշխանության  որդեգրած տնտեսական հեղափոխության իրականացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ :

 Հեղափոխության շնորհիվ Հայաստանն  ազատվեց  ՀՀԿ և ՀՅԴ  կուսակցությունների ոչ ազգանպաստ իշխանություններից   ու Հայաստանում նախադրյալներ ստեղծվեցին  տնտեսական  հեղափոխության համար:

 Հայ Ձախ Ֆորումը ողջունում է իշխանությունների մտադրությունը՝ շարունակելու հեղափոխությունը տնտեսական ոլորտում:

Հայաստանում  տնտեսական հեղափոխությունը  այն ժամանակ  կարող է ծառայել ժողովրդի շահերին, երբ ձերբազատված լինի Համաշխարհային Բանկի  ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի կախվածությունից: Սրա համար անհրաժեշտ է համայն հայության ֆինանսական ներուժը մոբիլիզացնել Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության զարգացման ու ինքնաբավ երկիր դառնալու ուղղությամբ:

Հեղափոխությունը ունեցել է իր ձեռքբերումները, որոնցից կարելի է հիշատակել, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունը բոլոր բնագավառներում, ջանքերը անկախ դատական մարմնի ձևավորման ուղղությամբ, քաղաքական դեմոկրատիայի հաստատումը և տարածումը, ջանքեր տնտեսական ու քաղաքական մենաշնորհների վերացման ուղղությամբ և այլն:

Հայ ժողովրդի տարբեր խավերին անհրաժեշտ է երկրի անվտանգությանը սպառնացող տարբեր պայմաններում համախմբվել պետության շուրջ:

Պետք է ամեն կերպ խորացնել ժողովրդի մեջ ինքնավստահությունն ու հույսը ապագայի հանդեպ ու տարբեր եղանակներով պայքարել չեզոքության դեմ:

Իշխանությունը պետք է կամք դրսևորի՝ շարունակելու քաղաքական ոլորտի էլ ավելի դեմոկրատացմանը և տնտեսական ռադիկալ փոփոխությունների առաջացմանը հանուն ինքնիշխան դառնալու ուղղությամբ: Հարկավոր է իշխանությանը զերծ մնալ նեոլիբերալիստական տնտեսական կոշտ խնայողական քաղաքականությունից և իր դերը բարձրացնել երկրի արդյունաբերության զարգացման գործում՝ հատկապես ստրատեգիական ոլորտներում, օրինակ ռազմաարդյունաբերության: Պետք է ազգայնացնել տնտեսական բազմաթիվ ոլորտներ, որոնք երկրի տնտեսական կյանքի կենսական ոլորտներն են համարվում:

Անհրաժեշտ է վերանայման ենթարկել հարկային օրենքները և բարձրացնել մեծահարուստների հարկերը: Բարձրացնել աշխատավարձերի նվազագույն չափը: Նպաստել աշխատավորների անկախ արհմիությունների վերաձևավորմանն ու օրենքներ հաստատել այդ ուղղությամբ:

Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում  աշխարհասփյուռ հայությանը նպաստել թավշյա հեղափոխության խորացմանը, հատկապես տնտեսական ոլորտում: 

Կոչ ենք անում բոլոր ձախակողմյան ուժերին՝  նպաստել բանվորական անկախ արհմիությունների կազմակերպչական աշխատանքներին:

 

Կեցցե՛ Հայաստանի Հեղափոխությունը:

Ո՛չ նեոլիբերալիզմի չարիքին:

Կեցցե՛ ազատ ու արդար  ինքնիշխան Հայաստանը:

ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ

Մայիս 8, 2019 թ. Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: