Հակոբյան Վասիլը ունի քիչ կով, շատ խոտ. ի՞նչ պետք է անի կառավարությունը (տեսանյութ)

19 Հոկտեմբերի 2017

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից Հակոբյան Վասիլը, որը ժամանակին 350 կով է ունեցել և հիմա 30 կով ունի, այս տարի խոտ շատ է կուտակել և ցանկություն ունի ավելացնել կովերի գլխաքանակը։ Հայրենական ապրանք արտադրողների միությունը Հակոբյան Վասիլի հետ համատեղ դիմել է կառավարություն՝ էժան վարկեր տրամադրելու խնդրով, սակայն մինչ այժմ հարցը քննարկման փուլում է. «Կարծումե մ, որ այսօր էլ շատերը կան, որ կցանկանան մսամթերքի ու կաթնամթերքի արտադրություն կազմակերպել»,- ասում է միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ու մի քանի տվյալ բերում։ Ըստ այդմ՝ 1989 թ.-ին Հայաստանում արտադրվել է 76,8 հազար տոննա միս, ներմուծվել է 73,3 հազար տ։ Իսկ այսօր միայն 4800 տ խոզի միս ենք ներմուծում, հիմնականում՝ բրազիլիայից։ Կարագը հիմնականում դրսից է բերվում, մեծ մասը՝ Նոր Զելանդիայից՝ 5,9 դոլարով, վաճառվում՝ 6,3-ով, ու ըստ լուրերի՝ կարող է նորից գները բարձրանան։

«Խնդիրն այն է, որ կառավարությունը պետք է օգնի գյուղացիական տնտեսություններին, պետք է փոխի իր մոտեցումները, կազմակերպի տեղական արտադրության խթանում,- ասում է Վազգեն Սաֆարյանը։- Խոյեցյան ազգանունով մի մասնագետ առաջարկում է տուրիզմը զարգացնելուն զուգահեռ մշակել նաև քաղաքականություն, որպեսզի համայնքներում կովերին հավաքեն մի տեղ, միասնական ֆերմերային տնտեսություն կազմակերպեն` զբաղվեն գյուղ մթերքի արտադրությամբ։ Այսպիսով՝ կովերին կհավաքեն մի տեղ, ու արտաթորանքն էլ կմշակեն  որպես պարարտանյութ օգտագործելու համար»։

Մի խոսքով՝ առաջարկներ ու ելքեր կան, մնում է, որ կառավարությունն օգնի գյուղացիական տնտեսություններին, լուծումներ առաջարկի ու օգնի իրագործել։ 

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: