Քաղաքական վեկտորը թեքվել է դեպի Հյուսիս: Ճակատագրական պահին ճիշտ կողմնորոշվելու բնազդը հայի հարատևման կենսակերպն է:

31 Օգոստոսի 2017

Լցված տերերի շառաչյուն կարգին,                                               

Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ,                                            

Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած`                                                                                            

Անկում եք կարդում իմ նոր աշխարհին: (Ե. Չարենց)

                                          

Ինձ ցնցում է ոչ թե այն, որ դու ինձ խաբում ես

Այլ այն, որ ես քեզ այլևս չեմ հավատում: (Ֆ. Նիցշե)

 

Ժամանակները առաջ են թռչում աննախադեպ արագությամբ, հողագնդի բնակչոււթյունը հատել է 20-րդ դարի վերջնագիծը և մոտենում է 3-րդ հազարամյակի 2-րդ տասնամյակին: Չնայած էթնիկական ընդհարում, կռիվ, պատերազմների, այնուամենայնիվ` 3-րդ հազարամյակի շունչը համակել է ողջ հողագունդը: Մեր աչքի առչև նոր տեխնոլոգիաների ասպարեզում, մարդկային բանականությունը ձեռք է բերում աներևակայելի նվաճումներ, ամենուրեք տիրում է համընդհանուր զարգացման ոգևորությունը, իսկ Հայաստանը մնացել է փնտրտուքի և վշտի բարիկադների տակ: Արևմուտքի աջակցությամբ` անկախ պետականության իմաստը իր բովանդակությունը դեռևս սաղմնային վիճակում ոչնչացվեց, զրկեցին ազգին սեփական կենսունակությունը ապահովելու գաղափարախոսությունից: Անմիջապես ձևավորվեց Արևմուտքի գործակալ, ընչաքաղցների մի խումբ, որոնց գլխավոր նպատակը ստեղծված ազգային արժեքների թալանն էր և ժողովրդին բթացնելը, որպեսզի մոռացվի հարազատ անցյալը: Սովետական ամեն ինչ մերժելու նպատակով` ապամոնտաժվեցին և ոչնչացվեցին տասնյակ արձաններ, այդ գործընթացը շարունակվում է: Այսօր քաղաքական աբսուրդի հասնող  ամերիկյան սանձարձակությունը հատել է հնարարվորինի սահմանագիծը: Հունիսի 14-ին “Լուսավոր Հայաստան” կուսակցության գրասենյակի հյուրն էր ԱՄՆ-ի դեսպան միստր Ռիչարդ Միլսը, որը հանդիպեզ “Ելքի” դաշինքի առաջնորդների հետ` Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկելու: Ոչ միայն քննարկվեց, այլ ԱՄն-ի դեսպանը իր աջակցությունը խոստացավ, մեջբերեմ. ”Լինել կառուցողական ընդիմություն, մեծ պատասխանատվություն է, վախեցնող մարտահրավերներից, սակայն, ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու նեգրավվածությունը` ի շահ Հայաստանի ժողովրդի և  Երևան քաղաքի բնակչության: Տկարամիտ “Ելքի” ղեկավարները ապշած` 20-րդ դարի գավառեցու անասնական հայացքով լսում էին Դեսպանի հանձնարարականներն ու առաջադրանքները:

Մի առիթով դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց,- մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ` շարունակելու ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի: Թե ինչու հանկարծ դեսպանը մտահոգվեց մեր ինքնիշխանությամբ, այն պարզ է ու հասկանալի: Մեկ այլ առիթով Արցախյան հարցի լուծումը տեսնում է միստր դիվանագետը` հայ-ռուսական հարաբերություններին հարվածելով:

Նման երևույթներ բնորոշ է Արևմտյան դիվանագիտությանը, այն կոչվում է անգլերեն Humbug, որը բացատրվում է սուտը և կեղծիքը ճարպկորեն քողարկված ճշմարտությամբ:

Աշխարհի պատմության մեջ դա առաջին դեպքը չէր, որ օտարերկրյա դեսպանը հրապարակավ իր զորակցությունն է հայտնում և աջակցություն է խոստանում, ոչ թե որևէ ծրագրի իրականացման, այլ կոնկրետ “Ելք” քաղաքական ուժին, որը Ազգային Ժողովում ունի իր ֆրակցիան:

Դեսպանի հետ հանդիպումը “Քեռիսեմի” հերթական հանձնարարությունն էր, այն սրբորեն կատարելու նպատակով` մանկապարտեզի երեխաներին յուրահատուկ ոգևորությամբ, “Ելքականները” կատարեցին առաջին քայլը, հանդես եկավ հայտարաւոթյամբ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: Իսկ Երևանի ավագանու իրենց ֆրակցիան առաջարկեց` փոխել փոխոցների անունները, որը առնչվում է Սովետական տարիների հետ: Միկոյանի անվան փողոցի անվանափոխումը “Ելքականները” առաջին հերթին հայտարարեցին, որ նա պատերազմական հանցագործ է:

Զարմանալի չի, դա ստանդարտ է, ամերիկյան Լիբերալիստական և “համամարդկային” դրույթ է, որը հնչեցվում է ամերիկյան ծրագրի բոլոր տեղերում: Երիտասարդ “ելքականները”, եթե մի քանի գիրք ավել կարդացած լինեին, իրենց հայրերի կյանքի պատմությունը իրական արժեքները մոռացած չլինեին, պիտի հասկանային, որ աշխարհի ամենահզոր պետությունը կերազեր Միկոյան եղբայրներ ունենալ, իսկ մեր հարևան թուրք ադրբեջանցիները աշխարհի բոլոր պետություններում կկանգնեցնեին նրանց արձանները: Աշխարհաճանաչ Շառլ Դգոլը ասել է. “Միկոյանը համաշխարհային մասշտաբի պատմական դեմք է”, իսկ սերմացու գողացող մուկ Նիկոլի կատվաբուծական կառույցի նորելուկ, դեևս աչքերը փակ, դեղնակտուց ծտի ձագերը հայտնում են, որ Միկոյանը հանցագործ է:

 Նիկոլ, նայելով քո դաստիարակած “ելքական” երիտասարդների աչքերին, իմ մտապատկերում ուրվագծվում է, որ մեր պետության “վաղը” վտանգված է: Որքան ըմբոստություն ու կրակ կա նրանց աչքերում: Ընբոստությունը, իրենք այդ երիտասարդներն էլ չգիտեն`  ում է ուղղված և ինչի համար: Այսօր նրանց շղթայել ես քո դիսիդենտի գիտակցությամբ, ազատություն կոչվող Արևմտյան կապանքներով և օրեցօր ավելի են մխրճվում այդ շղթաների հորձանուտը` չգիտակցելով դրանց կործանիչ և ավերիչ լինելը: Նիկոլ, մի պղտորիր հասարակական կարծիքը, քաղաքական քո կույր վրեժխնդրության, հայրենադարձության դրսևորումներով: Արևմուտքի դուդուկի տակ պարելով, գալիք սերունդներից խլել հայրենիքի իրական արժեքների հարազատ անցյալի ճշմարիտ ընկալումները: Մի փորձիր պղծել հայրենիքի նվիրյալների բարիկադների ու կռվի դաշտում զոհվածների խաչքարերի վրա լերթացած արյունը: Ես չեմ զարմանում, քանի որ իր գոյության ընթացքում ամերիկացիների աշխատաոճը դա է, նրանք Եվրոպայից փախած անգլո-սաքսերի այսօրվա հետնորդներն են, աշխարհին իրենց քաղաքակրթությունը սովորեցնելու ծրագրով, որպեսզի մեր խելապակաս “ելքականները” հասկական, թե ում  և ինչ ուժի են ծառայում, նրանց հիշողությունը թարմացնեմ. Միստր Ռիռարչ Միլս, 1919 թվականի հունիսի 27-ին, երբ մեր առաջին պետությունը  մեկ տարեկան էր և նոր էին հեռացել անգլիացիները, Հայաստան մտան ամերիկացիները: Պրեզիդենտ Բ. Վիլսոնը գեներալ Հարբուրդին նշանակեց Հայաստանում Անտանտի երկրների վերահսկող ներկայացուցիչ, և ստեղծեց հանձնաժողով ու հանձնարարեց նրանց` ուսումնասիրել Հայաստանի քաղաքական, զինվորական, տնտեսական, վարչական բոլոր հարցերը, որը շահավետ է Ամերիկայի համար: Հանձնաժողովը գործում էր “Ամերիկյան զինվորական միսիան Հայաստանում” անվանումով: 1919 հուլիսի 5-ին Հայաստանում գերագույն կոմիսար նշանակվեց գնդապես Հասկերը, որը չորս ամիս հետո պարտադրեց Հայաստանի կառավարությանը կնքել համաձայնագիր` Ղարաբաղը ժամանակավոր թողնել Ադրբեջանի կազմում: Նրան միացրեց Շուշին և Ջիբրայիլը ու ազգությամբ քուրդ Հասանովին նշանակեց Ղարաբաղի գեներալ գուբերնատոր, իսկ Նախիջևանը, Զանգեզուրը, Դարալագյազը, Շարհուրը դարձնել դաշնակիցների միացյալ գոտի, դրան ավելացվեց Վեդիբասարը, Երևան Ջուլֆա երկաթ-գիծը,  իսկ հայկական բանակը տեղափոխել Արտաշատի Յուվա գյուղի մոտ:

Պարոնայք “Ելքականներ”, ամերիկյան այդ դիվանագիտությամբ` Հայաստանը կորցրեց իր 70 տոկոսը:

Ժամանակների հետ գալիս են նոր քաղաքական գործիչներ, որոնք նորովի են տեսնում աշխարհը: ԱՄՆ և աշխարհի  բոլոր պետությունները պետք է ձեռնամուխ լինեն աշխարհի նոր, արդարացի կարգ ստեղծելու համար: Շուրջ մեկ քառորդ դար, ԱՄՆ-ի միաբևեռ լինելու փաստը ապացուցեց աշխարհին, որ մարդկությունը պետք է սովորի սանձահարել աշխարհի հզոր և գերհզոր գիշատիչներին: Ամերիկացիները սիրում են թմբկահարել, որ իրենք Աստծու ընտրյալ ազգ են և պետք է աշխարհի վրա գերիշխեն, դա իհարկե հորինված հեքիաթ է: Իրականում այսօր Ամերիկան երիտասարդ, գիշատիչ պետություն է, նա գործում է ուժի և սպառազինության միջոցով և ոչ թե բանականության և օրինականության սկզբունքներով: Դա ցայտուն երևաց վերջին 25 տարիների ընթացքում, մեծապես վարկաբեկվեց այդ երբեմնի օրինավոր երկրիը: Ժամանակն է, որ բոլոր հզորները հասկանան, որ հողագնդին գերհզոր գիշատիչ պետք չի:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: