Բակային “Ծովից-ծով” , թե “չփչփոց” , “Գասպարալող”

24 Հուլիսի 2017

   Պարզից էլ պարզ է, որ հնարամիտ ազգ ենք, տաղանդավոր, առաքինի ու հանդուրժող, “մազալու” ենք սոցիալական խնդիրներում և դրսևորումներում:

   Ինչպես երգում է ասվում (Լացս ծիծաղ եմ արել…) Վու~յ, աման. երկիր ջան… “ Ծովից-ծով´Հայաստանի “օժիտից” մնացել է Սևանա լիճը, գեղամա գեղեցկուհին: Սևանն էլ կարծես հոգնել է նույն մարդկանց երեսները տեսնելուց, սակայն Արփա քրոջ հետ զրույցներում երբեմն հանդարտվում է:

   Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, որ կարծես մյուսներին էլ հասու լինի և իր հյուրընկալ ափերը չտրտմեն մայր Արաքսին նայելիս, թե չէ շրջակա “գյոլերը” երազում են “քչքչան եղբայր և քույր” ունենալ,  սակայն “Թողմախյան” գյոլի, Երևանյան լճի, ջրաշխարհի “փառքը” իր տեղն է նստեցրել գետերին ու առուներին “հավուզ-բասեիններին” : Դե պարզից էլ պարզ է, որ “դզող-փչող” երկրում ամառային հանգիստն էլ “գասպարալողի” պես փչովի կլինի:

   Հեյ գիտի սովետական ճամբարներ և հանգստի գոտիներ, դուք ձեզ հետ  տարաք մարդավայել ապրելու և հանգստի ուրույն, մատչելի որակները, թողնելով միայն այս “քառակուսի” հանգստի տեսակը` “գասպարալող” շենքի բակում:

  Իրոք “մազալու” ազգ ենք և դեռ շարունակում ենք ասել . –Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր, իմ բասեինը` քո Անթալիայի հանգստի կամ օվկիանոսի ափերի հանգստի հետ չեմ փոխի: Վնաս չէ, վնաս չէ…, բայց քո աչքերով նայիր այս ամենին:

Մշակութաբան, ազատ լրագրող` Նաիրա Հայրապետյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: