Հանրապետության երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանը հուսահատ թակում է այն դուռը, որը տարիներ առաջ ինքն է ներսից հերմետիկ փակել

30 Ապրիլի 2019

Ցասումը ահա ալիք է տալիս,
Ժեռքարին անգամ պատել է հուզում,
Ոտքի է կանգնել նոր սերունդն հայոց,
Ճշմարտությունը ճաքել է ուզում:
(Ն. Պետրոսյան)

Կարդում եմ “Իրավունք”-ի 2019թ. արիլի 19-ի 43 համարը "Ես հայ եմ, ով կարող է պատասխանատվության ենթարկել Նիկոլ Պաշինյանին", միաժամանակ կոչ է անում Եվրախորհրդին և Եվրամիության ղեկավարներին՝ կանգնել իր կողքին: Եվ դա հնչեցնում է բանտախցից՝ Հայաստանի 2-րդ նախագահը, որն իր նախորդ և հաջորդող նախագահների պես երկիրը թալանելու մեծ փորձ է կատարել:
Հարգելի ընթերցող, դարերի ընթացքում հայ ժողովրդին թալանել են թուրքերը, արաբները, քրդերը, պարսիկները, իսկ հետխորհրդային վերջին 3 թալանչիները նրա ծոցից ելած անառակ զավակներն են, որոնք հիշեցնում են մեծ լոռեցու ՝ Հ. Թումանյանի թևավոր խոսքը. “Էլ ինչ թագավոր կամ էլ ինչ իշխան՝ մարդ չկոտորի, երկիր չավերի ու չթալանի”:
Հայաստանի միակ տղամարդը միաժամանակ նշում է, որ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար՝ Դունյա Միցրովիշը 2018թ. հիշատակում է, որ 2008թ. մարտի մեկյան գործընթացը պետք է իրականացվի՝ խստորեն պահպանելով օրենքի գերակայությունը: “Զարմանալի” անմիջականություն. Ողբերգությունից 10 տարի անց, որը բնորոշ է մեռնող աշխարհամասին, դասական օրինակ, աչքերը բաց՝ իր կողմից ձևավորած կենցաղավարական աղբով շաղախված, դանդաղորեն կործանվող Եվրոպայի համար:
Հետխորհրդային Հայաստանում մեկ քառորդ դարից ավել է լլկված ու բռնաբարված ճշմարտությունը ճաք է տվել: Ավելի քան 28 տարի է, որ Խորհրդային տարիներին կոմունիստների ներդրած և ավանդություն դարձրած պետությունը շարունակական պահելու, հավասարակշռելու իներցիան այլևս չի կարող անվերջ երկարաձգվել, համաժողովրդական ունեցվածքի թալանը անվերջանալի չի: Հայ ժողովրդի նոր սերունդը ոտքի է կանգնել և պահանջատիրոջ իրավունքով տեր է կանգնում իր պապերի և հայրերի ստեղծած ազգային և համաժողովրդական սեփականությանը, որը թալանել են 3 նախագահները՝ իրենց շրջապատի և բարեկամների հետ: Ժամանակն է ձերբազատվել նախկին արկածախնդիրներից և գողոնը վերադարձնել իսկական իրավահաջորդին՝ այսօրվա նոր Հայաստան կառուցողներին և երկիրը փրկելու հրամայական պահանջը դարձնել օրակարգի հարց:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: