Ինչ են գրում

Հաղորդում է «Արցախ TV»-ին․ «ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը բազմաթիվ կորուստներով հետ է մղվել ելման կետ շարքային Գևորգ Տիգրանյանի ուժերով: «Արցախ TV»-ի թղթակցի հետ զրույցում ՊԲ շարքայինը կատակել է, թե ձեռքբերված փորձի համար պարտական է հակառակորդին: «Արդեն սովորած ենք, բոլորս էլ կնքված ենք ռազմական գործում, կնքված ենք հենց պատերազմական իրավիճակում: Պատրաստ ենք մեր հայրենիքի համար մինչեւ մեր վերջին կաթիլ արյունը տալ: Բոլորս, բոլորս էլ դուխով ենք, համախմբված մի մարդու պես, մի բռունցք մասնակցում ենք գործողություններին»,-ասել է շարքայինը: ՊԲ գնդապետ Սամվել Գրիգորյանն էլ նշել է, որ վերջին օրերին 18-20 տարեկան հայ զինվորները պատվով են կատարել հայրենիքը անառիկ պահելու իրենց…

Սահմանին հարաբերական անդորր է հաստատվել

Սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասսիվ բնույթ են ստացել, տեղեկացնում է artsakhpress.am – ը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,– գրում է artsakhpress.am գործակալությունը ժամը 14․50-ին: Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյան

Գրում են թեժ կետերից

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է ֆեյսբուքի իր էջում․ «ՀՀ Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»։ Իսկ «Հետք» էլ․ թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է․ «Մեր նկարահանող խումբը դեռեւս հյուսիսում է, շարունակում է նկարահանումներ կատարել տարբեր հատվածներում։ Երեկ ադրբեջանական մեդիան գրեց, որ Մատաղիսը գրավել են։ Բնականաբար սուտ է, բայց փորձեմ բացատրել թե որտեղից է իրենց ստի հիմքը։ Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսակն…
Ինչո՞ւ խորհրդային զորքերը չբավարարվեցին գերմանացիներին երկրի սահմաններից հետ շպրտելով ու կանգ չառան պետական սահմանին, այլ` շարունակեցին հետապնդել ու մի շարք երկրներ կտրելով, հասան ու մտան Գերմանիայի տարածքը ու էլի չբավարարվելով, հասան մինչև թշնամի պետության մայրաքաղաքն ու պատերազմն ավարտեցին վարչակազմի նստավայր` Ռայխստագի գրավումով: Ի՞նչ տեղի կունենար, եթե խորհրդային պետությունը բավարարվեր թշնամուն սոսկ խորհրդային սահմաններից դուրս շպրտելով: Կարծում եմ պարզ է, գերմանացիները որոշ ժամանակ անց կվերադասավորվեին, մի լավ ուշքի կգային և պատեհ առիթով անվերապահորեն նորից կհարձակվեին: Հենց կանխատեսելի այս զարգացումները ի բնէ չեզոքացնելու համար էլ խորհրդային զորքերն առաջ շարժվեցին մինչև` Ռայխստագ: Ինչո՞ւ հրադադարից շուրջ 21 տարի անց Ադրբեջանը նորից նախահարձակ եղավ: Սրա…
Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմն այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացի նախօրեին գործածության մեջ դրված զինատեսակներից, սկսել է կիրառել նաեւ սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր: Փորձագետների կարծիքով, այս զինատեսակը շատ վտանգավոր եւ ծանր սպառազինություն է ե՛ւ օգտագործողի, ե՛ւ նրա համար, ով հայտնվում է դրա թիրախում: Հիշեցնենք, որ Ադրբեջանը «ТОС 1»-ը համակարգերը Ռուսաստանից ձեռք է բերել առանց նախապես վճարելու, այսպես ասած, բանավոր համաձայնեցմամբ: Մարտին ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան այս խնդրին. ռուսական «Կոմերսանտը» գրել էր, որ մարտի 3-ին Բաքվում կայացել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի…

Ինչ են գրում․․․

Հայ մտավորական, բանասիրական գիտությունների դոկտոր, հայագիտական բազում գրքերի հեղինակ Արթուր Արմին․ «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ Արդյո՞ք գերտերություններն իսկապես շահագրգիռ են Արցախյան ճակատում խաղաղություն հաստատելու առումով: 1․ ԱՄՆ-ի պետ դեպարտամենտի քարտուղարի մակարդակով միայն մեկ բանավոր զգուշացումը՝ նախադասությունը Ալիևին․ «Դադարեցրեք, այլապես ԱՄՆ-ն կճանաչի Արցախի անկախությունը», լիովին բավարար կլիներ Ալիև կոչված համբակին անմիջապես հետ քաշվելու համար: 2․ Ռուսաստանի Կրեմլից մեկ հեռախոսազանգը Ալիևին հետևյալ նախադասությամբ․ «24 ժամ ձեզ մտորելու համար, այլապես գործ կունենաք ռուսական ուժի հետ», նույնպես հերիք էր Կիլդիմ Ալիևին խելքի գալու համար: Սակայն, հավանաբար, գերտերությունների ադմինիստրացիաների կողմից նման մոտեցումներ չեն եղել: Ավելին, վերջին մեկ տարվա ընթացքում գերտերությունների կողմից եթե նման տրամադրություններ-դիրքորոշում լիներ, ապա…

Ոչնչացվել են ադրբեջանական ստորաբաժանումներ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»: Փաստորեն, այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ինչպես տեղեկացնում է ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ: Առավոտյան շուտ Ա․ Հովհաննիսյանը ի լուր բոլորիս հայտնել էր․ «Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»։ 
Ադրբեջանական կողմը որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով դադարեցնել ռազմական գործողությունները: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վահիֆ Դյարգահլի հայտարարության համաձայն, Ադրբեջանը, հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների խաղաղասիրական կոչերը, որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները։ Ժամեր առաջ այս մասին գրել էր ria.ru գործակալությունը։ Սակայն ինչպես միշտ, նույնիսկ այսօրվա ճակատագրական իրավիճակում ազերիները ստում և կեղծում են։ Ադրբեջանական կողմի հայտարարությանը որոշ ժամանակ անց հետևեց ԼՂՀ ՊՆ հայտարարությունը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե…
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան՝ ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի գրաված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին, զգալի կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող: Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին՝ հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին, ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողություններ վարել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,-հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Մի՞թե այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը: Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին: Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: