Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին, ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողություններ վարել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,-հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Մի՞թե այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը: Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին: Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր…

Իրավիճակը ԼՂՀ սահմանին

Ժամը 13-00-ի տվյալներով, Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 2 անօդաչու թռչող սարք, 2 ռազմական ուղղաթիռ:

Ազերիները պատերազմ են ուզում

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Նշենք, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ է արձակում, թե՛ գյուղերի եւ թե՛ մարտական դիրքերի ուղղությամբ:…
«Երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները և լրատվամիջոցները, անձնական տվյալները պետք է հրապարակայնացնեն միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով»,- այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մարտի 21-ին հրապարակած խորհրդատվական որոշման մեջ (http://moj.am/storage/uploads/Save-the-Children-FINAL-1.pdf ): Վերջինի համար հիմք է հանդիսացել Save the Children միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից գործակալությանն ուղղված գրությունը՝ վերջերս մամուլում հայտնված հրապարակումներից մեկի՝ Երևանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետևանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման վերաբերյալ: ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին և լրատվամիջոցներին երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել…
Այսօր՝ մարտի 22-ին, Փաստաբանական դպրոցի շրջանավարտները որակավորման քննություն են հանձնել փաստաբանի վարքագծի կանոնագրքի (դեոնթոլոգիա) մոդուլից: Քննությունն անց է կացրել ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Դեոնթոլոգիա մոդուլի գրավոր առաջադրանքը կատարելու համար ունկնդիրներին տրամադրվել է 3 (երեք) ժամ: Քննության մասնակիցները պատահականության սկզբունքով ընտրել են իրենց աշխատասեղանները, որից հետո պատահականության սկզբունքով մի շարք խնդիրներից ընտրվել է 4-ական խնդիր։ Խնդիրների միջոցով հավակնորդներին հանձնարարվել է որոշել վարքագծի կանոնագրքի խախտումների առկայությունը կամ բացակայությունը՝ յուրաքանչյուր դեպքում հիմնավորելով պատասխանը։ Քննության մասնակիցների աշխատանքները նրանց հետ նույնացնելը բացառելու նպատակով աշխատանքն ավարտելուց հետո հավակնորդն այն տպել է երկու օրինակից, որոնց վրա փակցվել են շտրիխ կոդերը։ Երկու աշխատանքներից մեկի վրա հավակնորդը ստորագրել…
2016 թվականի մարտի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: ՔԿԱԳ գործակալությունը և ՔԿԱԳ տարածքային բաժիններն Ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ: Հաշվետվությունը ներառում է նաև վերը նշված քաղաքացիական կացության ակտերի մեկ ամբողջական օրինակը: Այսուհետև քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված տեղեկությունները իրական ռեժիմով կտրամադրվեն Ազգային վիճակագրական ծառայությանը՝ վիճակագրության մշակման աշխատանքներն էլեկտրոնային եղանակով և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկու կառույցների միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի ինչպես քաղաքացիական կացության ոլորտի գրանցումների…

Անդրանիկ զորավար

«Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»: Անդրանիկ ***** «…Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»: Զորավար Անդրանիկի կտակը ****** «...Հա՛յ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովըրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն ու հակակոռուպցիոն քաղաքականությանը: Նախարարը բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վերահաստատել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ…
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և Եվրոպայի խորհուրդը 2016 թվականի հունվարի 29-ին կազմակերպել էին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ պետական տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արփինե Հովհաննիսյանը, շնորհավորելով մասնակիցներին անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվա 10-ամյակի կապակցությամբ, նշել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են այնպիսի կարգավորումներ, որոնք պետությանը հնարավորություն կտան ավելի արդյունավետ կերպով իրականացնել աշխատանքներն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր…

Շնորհավոր տոնդ, հա'յ արի այր

Այսօր Հայոց բանակի տոնն է․․․ Բանակ՝ նշանակում է կայուն պետություն, բանակ՝ նշանակում է ապահով հայրենիք, բանակ՝ նշանակում է հերոս այրերի հպարտ գոյություն, բանակ՝ նշանակում է ապագայի հանդեպ հավատ ու ապահովության զգացում, բանակ՝ նշանակում է ամենօրյա տոն՝ ազգի համար։ Սիրելի հայ այրեր, շնորհավորում ենք բոլորիդ՝ այս հիանալի տոնի առթիվ։ Եղեք անպարտելի, ինչպես որ կա՛ք, եղե՛լ եք։ Միայն հիշե՛ք, որ բանակում ծառայում են ամենա-ամենաուժեղ, ամենա-ամենանվիրյալ, ամենա-ամենանախանձելի ու հոգով արի այրերը։ Վախկոտն ու թույլը բանակում չի հայտնվում։ Մենք հպարտ ենք մեր զինվորներով։ Հա՛յ զինվոր, եղի՛ր արժանի մեր նախնիներին, ովքեր միայն հաղթել են, երբ կռվել են, մերժել են թալանն ու բռնությունը նույնիսկ պարտված թշնամու…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: