Մենք փաստորեն մի քանի օրվա պատերազմ տեսանք, ունեցանք կորուստներ, ավերածություններ, և 100 տոկոսով համոզված եմ, որ մենք նույն ազգն ենք, ինչ 25 տարի առաջ։ Մեր զինվորներն այսօր ավելի մեծ փորձ ունեն, մեր բանակն ավելի մեծ հնարավորություններ ունի ավելի կազմակերպվելու, ավելի ուժեղ լինելու, քան առաջ էր։ Հակառակորդը նույնն է, նա հասել է սպառազինության մի փոքր առավելության՝ շնորհիվ մեր թիվ մեկ դաշնակից Ռուսաստանի, բայց այստեղ խնդիրը հոգեբանությունն է։ Ես կարող եմ 100 տոկոսով ասել, որ մենք սահմանն անառիկ պահելու ենք։ Այստեղ հարցը ներքաղաքական դաշտում է, գլխավոր հրամանատարի ձեռքում է ամեն բան` որպես կազմակերպիչ։ Այսօր մեր անվտանգության երաշխավորը միայն բանակը չէ, անվտանգության երաշխիք…
Քառօրյա պատերազմի ընթացքում հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ հայ ժողովրդի հավաքական ուժը շատ ավելի բարձր է քաղաքական վերնախավի որակից: Սա մի կողմից հանգստացնում է, բայց մյուս կողմից՝ ցավ պատճառում, քանի որ էլիտան անարժան է , իսկ դա միշտ փորձություններ է բերում, ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Փորձագետն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում մասնագետները զգուշացրել են, որ տատանումների շրջան է սկսվել և հնարավոր են այնպիսի սցենարներ, ինչպիսին եղավ ապրիլի 2-ին։ «Սակայն ոչ ոքի չէին հետաքրքրում այդ զգուշացումները: Էլ ոչ մի բան հնարավոր չէ զգուշացնել, կանխագուշակել: Պետք է արձագանքման քաղաքականություն վարենք, քանի որ նախապատրաստման փուլն…
Ադբերջանցիների կողմից ԼՂՀ ՊԲ-ին վերադարձված 18 զինծառայողների դիերի վրա թեպետ կան խոշտանգման հետքեր, սակայն խնդրի վերաբերյալ վերջնական եզրակացություն կարելի է անել միայն փորձաքննության ավարտից հետո: Հայկական կողմը չի պատրաստվում եզրափակվել միայն փորձաքննությամբ, այլև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնամասշտաբ մարտական գործողության ժամանակ թույլ տված բոլոր վայրագությունների ու հանցագործությունների մասով սկսելու է համապատասխան իրավական գործընթաց՝ դիմելով նաև համապատասխան միջազգային կառույցներին՝ սկսած ՄԱԿ-ից մինչև ՄԻԵԴ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 13-ին կայացած «18 հայ զինծառայողների մարմինները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը: Նրա խոսքով, անգամ նախնական տվյալներով կարելի է ասել,…
 «Արծիվ Մահապարտներ»-ը ժամանակակից սպառազինությամբ զինվելու կոչ են արել աշխարհասփյուռ հայությանը: Կոչի մեջ նշվում է. «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական հրոսակախմբերի կողմից ձեռնարկած սանձարձակ եւ վայրիվերո գործողություններին անհաղորդ չմնալով՝ մենք՝ Արծիվ մահապարտներս, սպա, թե զինվոր Արցախում ենք, ամենաթեժ կետերում: 25 տարի անց մենք փաստում ենք, որ ոչինչ չի փոխվել թշնամու հոգեբանության ու գործելակերպի մեջ: Մարդկային ամենաբարձր քաղաքակրթության ճանապարհ բռնած՝ նրա փարոսն ու փրկիչ հանդիսացող հայ ազգը նորից բախվում է ահաբեկիչների հետ, որտեղ գլուխ կտրելը, եւ այն գյուղերով մեկ ցուցադրելը, ադրբեջանական «կրեդոյի» մեջ է գրված, ինչպես ԴԱԻՇ-ի զինյալների, որոնց մի մասը հայտնվել է ԼՂՀ-ի առաջնագծում: Ու, քանի որ աշխարհը կարծես չի…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և այլք: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ ներկայիս փոխգործակցությունը և նշել, որ այժմ էլ կառույցները համագործակցում են Մարդու իրավունքների ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի, ինչպես նաև նոր «Ընտրական օրենսգրքի» նախագծի համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՄԱԿ-ի գործընկերների հետ ստեղծած հանձնախմբի աշխատանքներին, ընտրական գործընթացն առավել վստահելի դարձնելուն ուղղված մի շարք…
ԼՂՀ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանը, հիմք ընդունելով 2016 թ. ապրիլի 5-ի գիտխորհրդի որոշումը (արձանագրություն հ.7), դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Որոշման կայացման հիմքում հետևյալ հիմնավորումներն են. ա) Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և որպես ինքնիշխան պետության հռչակման գործընթացն իրավական տեսակետից հիմնավորված է և միջազգային իրավունքի դիտակետից շահարկելի չէ: բ) Անկախության հռչակման պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրել է ժողովրդավարական պետության կերտման ուղին. Լեռնային Ղարաբաղի պետականաշինության գործընթացին հետևող օտարերկրյա դիտորդական առաքելությունները բազմիցս հաստատել են այս իրողությունը. գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը և դրանով ենթադրվող իրավունքներն ու պարտականությունները թույլ կտան նրան հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ: դ)…

Ինչ են գրում

Հաղորդում է «Արցախ TV»-ին․ «ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը բազմաթիվ կորուստներով հետ է մղվել ելման կետ շարքային Գևորգ Տիգրանյանի ուժերով: «Արցախ TV»-ի թղթակցի հետ զրույցում ՊԲ շարքայինը կատակել է, թե ձեռքբերված փորձի համար պարտական է հակառակորդին: «Արդեն սովորած ենք, բոլորս էլ կնքված ենք ռազմական գործում, կնքված ենք հենց պատերազմական իրավիճակում: Պատրաստ ենք մեր հայրենիքի համար մինչեւ մեր վերջին կաթիլ արյունը տալ: Բոլորս, բոլորս էլ դուխով ենք, համախմբված մի մարդու պես, մի բռունցք մասնակցում ենք գործողություններին»,-ասել է շարքայինը: ՊԲ գնդապետ Սամվել Գրիգորյանն էլ նշել է, որ վերջին օրերին 18-20 տարեկան հայ զինվորները պատվով են կատարել հայրենիքը անառիկ պահելու իրենց…

Սահմանին հարաբերական անդորր է հաստատվել

Սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասսիվ բնույթ են ստացել, տեղեկացնում է artsakhpress.am – ը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,– գրում է artsakhpress.am գործակալությունը ժամը 14․50-ին: Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյան

Գրում են թեժ կետերից

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է ֆեյսբուքի իր էջում․ «ՀՀ Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»։ Իսկ «Հետք» էլ․ թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է․ «Մեր նկարահանող խումբը դեռեւս հյուսիսում է, շարունակում է նկարահանումներ կատարել տարբեր հատվածներում։ Երեկ ադրբեջանական մեդիան գրեց, որ Մատաղիսը գրավել են։ Բնականաբար սուտ է, բայց փորձեմ բացատրել թե որտեղից է իրենց ստի հիմքը։ Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսակն…
Ինչո՞ւ խորհրդային զորքերը չբավարարվեցին գերմանացիներին երկրի սահմաններից հետ շպրտելով ու կանգ չառան պետական սահմանին, այլ` շարունակեցին հետապնդել ու մի շարք երկրներ կտրելով, հասան ու մտան Գերմանիայի տարածքը ու էլի չբավարարվելով, հասան մինչև թշնամի պետության մայրաքաղաքն ու պատերազմն ավարտեցին վարչակազմի նստավայր` Ռայխստագի գրավումով: Ի՞նչ տեղի կունենար, եթե խորհրդային պետությունը բավարարվեր թշնամուն սոսկ խորհրդային սահմաններից դուրս շպրտելով: Կարծում եմ պարզ է, գերմանացիները որոշ ժամանակ անց կվերադասավորվեին, մի լավ ուշքի կգային և պատեհ առիթով անվերապահորեն նորից կհարձակվեին: Հենց կանխատեսելի այս զարգացումները ի բնէ չեզոքացնելու համար էլ խորհրդային զորքերն առաջ շարժվեցին մինչև` Ռայխստագ: Ինչո՞ւ հրադադարից շուրջ 21 տարի անց Ադրբեջանը նորից նախահարձակ եղավ: Սրա…
Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմն այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացի նախօրեին գործածության մեջ դրված զինատեսակներից, սկսել է կիրառել նաեւ սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր: Փորձագետների կարծիքով, այս զինատեսակը շատ վտանգավոր եւ ծանր սպառազինություն է ե՛ւ օգտագործողի, ե՛ւ նրա համար, ով հայտնվում է դրա թիրախում: Հիշեցնենք, որ Ադրբեջանը «ТОС 1»-ը համակարգերը Ռուսաստանից ձեռք է բերել առանց նախապես վճարելու, այսպես ասած, բանավոր համաձայնեցմամբ: Մարտին ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան այս խնդրին. ռուսական «Կոմերսանտը» գրել էր, որ մարտի 3-ին Բաքվում կայացել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: