Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Փաշինյանն առաջադրվել էր պատգամավորների թվի ավելի քան 1/3-ի՝ 41 պատգամավորի ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել էին «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով): Խորհրդարանական մեծամասնություն (58 պատգամավոր) ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի ընտրության առաջին…
Նոր կառավարությունը պետք է արմատախիլ անի երկրում եղած սոցիալ-տնտեսական անարդարությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զորւյցում։ Նրա խոսքով՝ արդեն ժամանակավոր կառավարությունը պետք է սկսի վերանայել արատավոր տնտեսական քաղաքականությունը, որի շրջանակներում մարդկանց մի խմբին էր բաժին հասնում հանրապետության սեփականության առյուծի բաժինը, իսկ մեծաքանակ զանգվածներ մնացել են գործազուրկ։ «Սոցիալական արդարությունը ենթադրում է աշխատանքի իրավունքի իրականացում, որը պետք է ամրագրվի սահմանադրությունում։ Ներկա սահմանադրությունն ընդամենը նախատեսում է աշխատանքի ազատ ընտրության իրավունք, կարծես ունենք աշխատանքի ընտրության լայն հնարավորություն։ Փաստացի այսօր անհնար է սահմանադրորեն ամրագրել մարդու աշխատանքի իրավունքը, բայց սոցիալական արդարության վերականգնման համար պետք է դրան ձգտել»,-նշել…
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ: Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ: Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր: Վարչապետի պաշտոնում նրա թեկնածության օգտին կողմ քվեարկեց 45, դեմ` 56 պատգամավոր: Առաջին փուլում վարչապետի ընտրությունը…

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։ Որպես երկրի ղեկավար դիմում…
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները: Երդման արարողությունից հետո նա հանդես եկավ ելույթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն ամբողջությամբ: «Վեհափառ Տեր, Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան, Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ և հարգելի պատգամավորներ, Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Թանկագին հայրենակիցներ և հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև: Այն ինձ մղում է լարել իմ…
 2018թ. մարտի 27-ին տեղի ունեցած Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 2-րդ համագումարում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ,ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ` Վ. Սաֆարյանը: Նա հաջողություն մաղթելով համագումարի աշխատանքներին կարևորեց արհմիությունների դերը աշխատավորության սոցիալ-տնտեսական խնդիրերի լուծման գործում: Նա նշեց, որ արդյունաբերությունը Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների մեջ 2017թ. ապահովել է 12,6% աճ` նախորդ տարվա համեմատ: Արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 1,661 տրլն դրամ: Արտահանման ծավալները գերազանցել են 2,242 մլրդ դոլարը, որը նախորդ տարվա համեմատ ավել է 25,2%-ով և զիջում է ներմուծմանը 1,8 անգամ: Սա դրական դինամիկա է, եթե հաշվի ենք առնում,…
Սույն թվի մարտի 23-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ: Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել…
«Հայրենական ապրանք արտադրողների միության» և Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած և սպասվող քաղաքական գործընթացներին նշեց, որ իր դիտարկմամբ այս ընթացքում ամեն ինչ տեղի է ունենում սահմանված գրաֆիկով: Անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի հետ հանդիպմանը նշեց, որ այն արդյունավետ է եղել, ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ժամանակը ցույց կտա որքանով էին հանդիպումներն օգտակար երկրում առկա խնդիրները լուծելու համար:«Մեր կողմից բարձրացված բոլոր հարցերը Արմեն Սարգսյանը գրում էր, մտապահելու է և հուսով եմ, որ քայլեր է ձեռնարկելու դրանց լուծման համար: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Հանրային խորհրդում կազմակերպված հանդիպման ժամանակ ես նրան հարցրել եմ, որ եթե Մեծ Բրիտանիան,…

«Երկիր Ծիրանի» Վարք ցոգոլաց տնկարանոյ

Հավանաբար Նուբարաշեն «ուխտագնացության» մեկնած «Երկիր Ծիրանին», այնտեղից իրենց հետ վերցրել էին դիտահորերի «օրհնված» ջրից։ Անսեռ զուգարանների այս «կենաց ջրի» մակարդակով էլ (քուքուրթաց ծիրանենիները) իրենց հայտնության ավազանը բխեցրին քաղաքապետարանի ավագանու ժողովում։ Ավա¢ղ նուբարաշենցիների խնդիրները բարձրաձայնելու համար «Երկիր Ծիրանին» սեղմեց ոչ թե «Ելքի» կոճակը, այլ կոյուղու մուտքի կափարիչը։ Խելքից պատուհասների (ելք ու ճարի հանճարով օծուն) դահլիճը վերածեցին լքված մշակույթով միզացայտի։ Բնականաբար այդ միջադեպից հետո «Երկիր Ծիրանին»՝ ծիրանի չհագավ, այլ մի կերպ ծածկվելով թզենու տերևեներով, դուրս եկան էտիչների «Եդեմապետարանից»։ Քանզի Սովետաշենում Նուբարի բոյը չինար էր՝ այս աննախադեպ բոստանփոզու համեմատ։ Զարթուցիչ լարողների զառիվերում և զառիթափում, ժողովրդի բոստանջրողները միայն ջուր ծեծեցին, այն էլ պղտոր ալաֆռանգի...…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: