Երևանի ակտիվիստների կոչը ոստիկանությանը

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը դատապարտել է ոստիկանության գործողությունները, որը խոչընդոտում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին նստացույց անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Ակտիվիստները ոստիկանությանը կոչ արեցին աջակցել խաղաղ ցույցին։Հուլիսի 27-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Հանրապետության հրապարակում ցույց էին սկսել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Ակցիայի մասնակիցները փորձեր էին անում ճեղքել ոստիկանական շղթան և հրապարակի կենտրոնում տեղ գրավել, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց դուրս հանեցին։ Հուլիսի 29-ին ոստիկանության հետ հերթական հակամարտության ժամանակ շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանը վնասվածք էր ստացել։
Հայաստանի կառավարության շենքի մոտ իրենց արդար բողոքի գործողությունն են շարունակում «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները։ Ցուցարարները պահանջում են անհապաղ վճարել աշխատավարձի պարտքերը և սկսում են նստացույց։ Այսօր առավոտյան մի խումբ ցուցարարներ փակել էին կառավարության շենք տանող ճանապարհներից մեկը, սակայն մի քանի րոպե անց ոստիկանությունը նրանց մայթ փոխադրեց և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։ Ցուցարարները վանկարկում էին «ամոթ» և «աշխատավարձ»։ Նրանք ասում էին, որ չեն հավատում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերին, ով կառավարության այսօրվա նիստում հավաստիացրել է, որ․ «մոտակա երկու օրվա ընթացքում գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն»։ «Երկու օր առաջ Զախարյանը կրկին նույնն էր խոստանում, սակայն ոչ ոք դեռ…
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջնորդել է հունիսի 23-ին Բաղրամյանի նստացույցը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին և ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին։ Ավելի վաղ ՀՔԾ-֊ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն չարաշահելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով:
ԼՂՀ ՊՆ այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ադրբեջանական ուժերը ոչնչացրել են ՀՀ ԶՈՒ անօդաչու DJI Inspire1 (Quadcopter) ինքնաթիռը, երբ այն իբր փորձ է արել թռիչք իրականացնելու ադրբեջանական դիրքերի վրայով։ «Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը խփել են հայկական անօդաչու թռչող սարքը, իրականությանը չի համապատասխանում», ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն անօդաչու թռչող սարքերին հարվածելու մասին հայտարարել էր հուլիսի 4-ին և 7-ին, ընդ որում և՛ Հայաստանը, և՛ ԼՂՀ-ն հերքել էին այդ լուրերը։
Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում: «Երևան Ջուր» ընկերությանը հանձնարարվել է խստորեն հետևել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որևէ շեղում: Հանձնարարվել է նաև ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը: «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ ևս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը: Աղբահանության և սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից և փողոցներում տեղադրված…

Համահայկական խաղերի ջահն օրհնվել է Իրանում

Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցում եռօրյա ուխտագնացության ավարտին հազարավոր ուխտավորների մասնակցությամբ օրհնվել է Հայաստանում օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերի ջահը: Ինչպես հաղորդում է «Ալիք» թերթը, ջահը վառելու եւ օրհնելու արարողությանը մասնակցել են Հայաստանի եւ Իրանի պետական այրեր, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանությունների ներկայացուցիչներ: Իրանահայերն ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցի՝ ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի: Այս տարվա ուխտագնացությունն իրանահայերը նվիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եռօրյա ուխտագնացության ժամանակ եկեղեցում ցուցադրվել է «Սասունցի Դավիթ» երաժշտական թատերական ներկայացումը: Ուխտագնացության շրջանակում հուլիսի 24-ին մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն:

Երկրաշարժ Վրաստանում և Հայաստանում

Այսօր՝ հուլիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով` 06.58-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ռուսթավի), օջախի 10 կմ խորությամբ և 4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:
2015 թվականից ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ մասնավորապես Միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռքբերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ»,- տեղեկացնում է մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը: ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո հարկային մարմնում պետք է վճարեն ԱԱՀ-ն, ինչը նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար պետք է տարբեր գերատեսչություններ այցելեր: Այսօր արդեն ավտոմաքսատան նախաձեռնությամբ ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի…

Նստացույց Հանրապետության հրապարակում

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը հուլիսի 27-ին Հանրապետության հրապարակում սկսում է 72-ժամյա նստացույց` էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ՀԾԿ որոշման դեմ: Նախաձեռնությունն այդ մասին տարածել է հայտարարություն: «Նստացույցի նպատակը Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես. 1. Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել: 2. Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն առ այսօր չի ընտրվել: Միայն այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն…

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Հաշվի առնելով քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունը` քննության…
Էջ 13, 13-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: