Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։ Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես արդյունաբերության ոլորտի խնդիրներին, էներգետիկ ոլորտին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղավիացիայի խնդիրներին, հարկային համակարգին, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման անհրաժեշտությանը և այլն։ Սաֆարյանը կարևորել է ՀՀ կառավարության և պետական կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակները և…
ՀՀ կառավարությունը թույլատրելի սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի ընտրական նոր օրենսգիրքն ընդունվի: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հեղափոխությունից հետո կատարած պարտավորությունների մասին: «Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել, թե արտահերթ ընտրություններն ինչ տարբերակով պետք է տեղի ունենան: Եթե նույնիսկ քննարկած լինեինք, միևնույն է, խորհրդարանական ուժերի քվեարկությամբ պետք է որևէ օրենք անցնի կամ չանցնի: Ամեն դեպքում, ամեն ինչ տեղի է ունեցել հանրության աչքի առաջ: Կառավարությունը, թույլատրելիի սահմաններում ամեն ինչ արել է, որ օրենսգիրքն ընդունվի: Հույս ունեմ՝ որևէ մեկը մեզնից չէր ակնկալում, որ անթույլատրելի բան անեինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով սոցիալական հարցերին՝ նա…
Հայաստանում ժողովրդի ուժով բռնատիրական վարչակարգի տապալումից հետո կարծես համընդհանուր համաձայնություն կա այն մասին, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Ներկայիս քաղաքական դաշտում գերիշխող են Հայաստանում օրինականության և ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված բարեփոխումների առաջարկներն ու խոստումները։ Խոսվում է ընտրական նոր օրենսգրքի որդեգրման, կուսակցությունների մասին օրենքի վերանայման, դատական համակարգի բարեփոխման, կոռուպցիայի բացառման, պետական կառավարման ոլորտ բիզնեսի ներթափանցումն արգելելու և նմանատիպ գործողությունների մասին, որոնք մենք համարում ենք անհրաժեշտ, անհետաձգելի, բայց ոչ բավարար։ Համակարգային փոփոխությունները ենթադրում են ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլև տնտեսական կարգի և հարաբերությունների վերանայում։ Ռեսուրսների անարդար բաշխման արդյունքում առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրներն առավելագույնս են ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա, ուստի այս…
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երեւան եւարված հայտարարությունները մի շարք հարցեր առաջացրեցին: Այս եւ առաջիկա ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՌԴ Պետդումայի ԱՊՀգործերով« եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: «ԲՈԼԹՈՆԻ ԿՈՉԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՐ» – Պարոն Զատուլին, Բոլթոնն իր երեւանյան այցի ժամանակ հայտարարեց, թե ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը: Ըստ էության, առաջարկելով Հայաստանին ամերիկյան սպառազինություն: Ի՞նչ կասեք այս մասին: –Ջ. Բոլթոնի այցն Անդրկովկաս` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, անխոս ուղեկցվում էր գովազդով տարածաշրջանում ամերիկյան կառավարության ադիմինիստրացայի ուժեղացմամբ եւ իրենց հնարավորություններով` որպես գերտերություն: Տարօրինակ…
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։ Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ՝ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։ Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում ստեղծված նոր հանգամանքների հետ եւ հստակեցնում, որ դա պիտի դառնա բանալի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման: Այս հարցով օրինաչափ էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը` կարեւոր հավելումով։ Նա վերստին բանաձեւեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` լուծման որեւէ տարբերակ բացառելով առանց ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդների համաձայնության (նաեւ` Արցախի իշխանությունների):…
«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվեց 1968 թվականին՝ Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: 1965-ի ազգային զարթոնցիք հետո՝ այն առանց չափազանցնելու վերածվեց մի մեծ համազգային տոնախմբության: Նախապատրաստական աշխատանքներին ներգրավված էին բնակչության բոլոր շերտերը, սկսած մեզանից՝ Երևանի կենտրոնի մի քանի դպրոցների աշակերտներից: Մոտ մեկ ամիս մեզ տանում էին «Դինամո» («Հանրապետական») մարզադաշտ՝ որտեղ կրկին ու կրկին փորձարկում էինք հանդիսություններին մասնակցության մեր անելիքը: Ողջ քաղաքը ողողված էր հոբելյանական պաստառներով, ամենատարբեր գունազարդ հուշանվերներով, բուկլետներով ու բացիկներով: Բոլորի ոգևորությունն իրոք աննախադեպ էր: Այդ օրերին բացվեց «Էրեբունի» թանգարանը, իսկ կից փողոցն անվանվեց էրեբունի: Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն ու բանաստեղծ Պարույր Սևակը հատուկ այդ հոբելյանի համար գրեցին «Էրեբունի-Երևան» երգը, որը…
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ «Իրատեսի» հետ զրույցում նկատեց, որ քաղաքացիների կամքն ու շահերն արտահայտող խորհրդարան ունենալը դասագրքային ճշմարտություն է, իսկ ընտրությունների միջոցով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներն իրենց ընտրյալներին պատվիրակում են, որպեսզի վերջիններս որոշումներ կայացնեն իրենց փոխարեն: Հեղափոխությունից հետո, ըստ Մխիթարյանի, ակնհայտ է՝ Հայաստանի խորհրդարանը չի արտահայտում քաղաքացիների տրամադրությունները, ինչը պարզ դարձավ նաև անցած ամիս կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո: -Երկրում այժմ առաջացել է ոչ նորմալ իրավիճակ. բոլորը գիտեն, որ ժողովրդի, քաղաքացիների տրամադրությունները նույն համամասնությամբ արտահայտված չեն երկրի խորհրդարանում,- ասում է պարոն Մխիթարյանը:- Հասարակական տրամադրություններն ու քաղաքական կողմնորոշումները խորհրդարանում ներկայացնելն օրախնդիր է, իսկ լուծումը միայն խորհրդարանական ընտրություններն են: Մյուս…
Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկա, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել․ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: «ՀՅԴ-ն հավատարիմ է մնում իր դիրքորոշումներին և մոտեցումներին, պետք չէ հասարակությանը քաղաքական ուժերի մոտեցումները ձևախեղված ներկայացնել, մենք դեմ չենք արտահայտվել, արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված որևէ հարց չենք ունեցել, մենք դեմ ենք ժամկետներին: Մեր մոտեցումները պայմանավորել ենք անհրաժեշտ քայլերով և գործողություններով, և այդ հաստատումներն արված են կառավարության ծրագրում քաղաքական ուժերի համաձայնությամբ: Մինչ արտահերթ ընտրությունները պետք է հարգել պայմանավորվածությունը և կատարել ծրագրում ամրագրվածը: Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացույց, թե ինչ ժամանակացույցով…
Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի: 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով Հայ ժողովուրդը ամրագրեց ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՈՒՆ ձևավորելու իր կամքն ու ցանկությունը: Երկու տասնամյակների դառը պայքարից հետո թավշյա հեղափոխության հաղթանակով այսօր ժողովուրդը վերագտնում է իր կորցրած ինքնիշխանությունը: Քրեաօլիգարխիկ համակարգը սակայն դեռ իսպառ վերացած չէ եւ ժողովրդին թալանած ու երկիրը կործանման եզրին հասցրած հին իշխանության թափթփուկները այժմ էլ փորձում են դավադիր քայլերով հեղափոխության ընթացքը կասեցնել եւ իրենց սեւ գործը շարունակել: Ապրիլյան ժողովրդական շարժումը, որը մայիսի 8-ին հասավ իր առաջին փուլի նպատակին, անհրաժեշտ է հասցնել տրամաբանական ավարտին: Ժողովուրդը պայքարի…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմին հրահանգել է պատրաստել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղում ստորագրելով այդ կուսակցությունները ներկայացնող նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման որոշումները: «Այսօր մենք պետք է խոսենք Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի և դրա լուծումների մասին: Երեկ և այսօր, հապճեպ կերպով ՀՀԿ-ական Ծառուկյան դաշինք և ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ, այո, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության,…
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած սպառողական շուկայում գրանցված թանկացումները, ներդրումների բացակայությունը և տնտեսության հետընթացը բնորոշ է բոլոր այն երկրներին, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նրա կարծիքով՝ պետք է հուսալ, որ այդ բնականոն հետընթացը կարող է դառնալ ազդակ հետագա առաջընթացի համար։ «Կարծում եմ՝ դրսից շատ տնտեսվարողներ դեռ ուսումնասիրում են, թե Հայաստանում ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է տարվի, որպեսզի կարողանան հաշվարկել իրենց հնարավոր ռիսկերը և մտածեն ներդրումներ անելու մասին։ Նոր իշխանությունները դեռևս չեն հստակեցրել իրենց տնտեսական քաղաքականությունը, բայց արդեն ժամանակն է՝ որոշակիացնել տնտեսական ուղենիշերը և դրանով վստահություն առաջացնել բոլոր…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: