Հայաստանի հարգարժան մարդիկ, Երբ հինգ տարի առաջ ստանձնում էի երբևէ ցանկացածս միակ պետական պաշտոնը, փորձեցի հանրությանը ներկայացնել իմ սպասելիքներն ու մղումներն այս տողերով. «Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք: Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ‚ որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես` չեմ կասկածում‚ որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ‚ քան արժանանում հիացմունքի: Բայց որպես լավատես` ես հավատում եմ‚ որ «կաթիլը քար է ծակում»: Իմ բարդ ճանապարհի այս փուլն ավարտելիս ցանկանում եմ հենց այս տրամաբանության մեջ ամփոփել ասելիքս։ Որպես իդեալիստ. այս տարիներին շատ է մաշվել իդեալիզմս, բայց և…

2016-ի դեռ մեկ ամիսը չի լրացել, բայց․․․

2015 թ․ պատմության գիրկն ուղարկեցինք առանց մեծ նվաճումների (բացառությամբ մարզական մի քանի հաղթանակների)՝ չունենալով վառ ու պայծառ հիշողություններ, հակառակը՝ այդ տարեթիվը մուտք գործելուն պես ցեղասպանական գործողության ականատեսը եղանք։ Ամբողջ տարին ամոթով ու վշտով ապրեցինք բոլորս․ ամոթով, քանի որ անզոր էինք մեր խաղաղ ու անկախ երկրում անվտանգ պահել հայ ընտանիքին, դեռ ավելին՝ հասկացանք, որ ով ասես կարող է մտնել հայի տուն, քնած հային սպանել ու անպատիժ հեռանալ։ Ամբողջ մեկ տարվա ընթացքում ո՛չ իրական հանցագործները «հայտնաբերվեցին», ո՛չ էլ սպանության իրական «պատճառները» պարզաբանվեցին։ Դրա փոխարեն հազար ու մի ցնդաբանություններով փորձում էին էլ սատանիզմին որդեգրված զինվորի, էլ հոգեկան անհավասարակշռությամբ տառապող սահմանապահ զինվորի, էլ աղանդավոր…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու կառույցների առկա փոխգործակցությունը և այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն հայտնել: Արարատ Դանիելյանը ՀՀ արդարադատության նախարարի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակներն ու հետագա անելիքները, հաղորդում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի կարևոր փոփոխությունները՝ կապված Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատների բովանդակության և այդ գանգատները դատարան ներկայացնելու ընթացակարգի հետ: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքը ներկայացնում է անհրաժեշտ պարզաբանումներ Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների և նրանց փաստաբանների համար: Պարզաբանումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով http://agent.echr.am/events/rule-47-amended.html։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչություն
ՀՀ արդարադատության նախարարությունում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի վերստուգող կոմիտեի հերթական նիստը: Նիստին մասնակցել են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը, ինչպես նաև՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, դատական դեպարտամենտի, Փաստաբանների պալատի, Գլխավոր դատախազության և քաղացիական հասարակության ներկայացուցիչներ և այլք: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ արդարադատության նախարարությունը հետևողական է ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների կատարմանը թե՛ օրենսդրական, թե՛ անհրաժեշտ գործողությունների ու ծրագրերի իրականացման առումով և հորդորել փորձագետներին ինտենսիվ աշխատել ծրագրի ընթացիկ փուլի համար նախատեսված միջոցառումների ամփոփման…

Արդարադատության նախարարի այցը՝ Արագածոտնի մարզ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ առանձնազրույցից հետո աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել` մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց հետ քննարկվել են մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ բարձրացված խնդիրները խորքային են, բոլոր մարզերին բնորոշ և հանձնարարել է հանդիպմանը մասնակցող նախարարության պաշտոնատար անձանց՝ քննարկել օրենսդրական ճանապարհով խնդիրներին լուծում տալու հնարավորությունները: Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ նախարարին ներկայացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին: Նախարարը, մարզային այցի շրջանակում,…

Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի առաջին նիստին: Խորհուրդը ստեղծվել է արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Նախարարը կարևորել է խորհրդի ստեղծումը և գործունեությունը՝ նշելով, որ այն կլուծի երեխաների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, կսահմանի և առաջ կտանի համալիր միասնական մոտեցումներ, ռազմավարություն և դրանցից բխող քայլեր։ «Այսօրվա հանդիպման նպատակը և արդյունքը երեխաների բարօրությունն է: Այն հարթակը, որի ստեղծման շուրջ մենք հավաքվել ենք, մի հիմնական նպատակ ունի՝ ավելի խթանել, միավորել և համատեղ ջանքերով ստեղծել անչափահասների արդարադատության արդյունավետ համակարգ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մաթիաս Քիսլերին: Նախարարը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա է փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր մակարդակներում և հույս հայտնել, որ դեսպանի այցը խթան կլինի առկա հարաբերությունների զարգացման և խորացման համար: Բեռնարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը կլինի շարունակական: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն…
Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքին ու արդյունքներին անդրադառնալով BBC-ն նշել է, որ ընդդիմությունն ու անկախ եվրոպական դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել: «Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորներ նշել են, որ ընտրացուցակները ճշգրիտ չէին, եւ չափազանց շատ քաղաքացիներ են սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար գործիք», - գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ Սարգսյանը կարող է 2018-ին դառնալ լայն լիազորություններով վարչապետ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ մտահոգություն է հայտնել քվեարկության վերաբերյալ՝ ասելով, որ հանրաքվեի ողջ գործընթացի վրա ստվեր է գցել հանրային բանավեճի պակասը: Ըստ ԵԽԽՎ գնահատականի, ցածր մասնակցությունը բացատրվում է նրանով, որ (սահմանադրության փոփոխությունների) շարժառիթը քաղաքական նպատակահարմարությունն է,…

Հայաստանը խռովված է դարձյալ

Շուրջ մեկ տարի ծավալված ՀՀ սահմանադրական փոփոխությունների միտված աշխատանքները, քննարկումները, այդ փոփոխություններից առաջացող ռիսկերի և այդ փոփոխություններում «առաջադիմական» տարրերի մասին հայտարարությունները, «այո»-ի և «ոչ»-ի երկփեղկման, ընդդիմության և դիմության ավելի խորացող պայքարի վերջնակետում երեկ մեկնարկեց սահմանադրական չարաբաստիկ փոփոխությունների հանրաքվեն։ Առավոտյան ժամը 8․00-ին հանրապետության բոլոր տեղամասերում դռները բացվել էին։ Չգիտեմ, թե ինչ սպասելիքներ ունեն հանրապետությունում այս ամբողջ խառնաշփոթը ստեղծող պետական այրերը, սակայն հանրապետության հուսալքված ժողովուրդը մերժում է իրեն պարտադրված և՛ համապետական հանրաքվեն, և՛ երկրի կառավարման համակարգային փոփոխությունը, որից ոչ մի դրական սպասելիք չունի։ Ժողովուրդը երբեք չի սխալվում։ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, ով երկար տարիներ օրեցօր հեղինակազրկվում է ժողովրդի մոտ՝ պետական…
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ դարձավ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ: Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային՝ հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ, Արաբական և Եվրասիական սալերի տեղաշարժերի պատճառով: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: