ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը: Այն միաձայն հաստատվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում: «Առավոտյան ժամը 08:00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ավարտվել էին քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, որի հիման վրա էլ ԿԸՀ-ն նախնական արդյունքների վերաբերյալ կազմել է արձանագրություն»,- ասաց Մուկուչյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ…
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար կուսակցություններն ու դաշինքներն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Դրանցում ներառված են նաև Հայաստանի տնտեսության զարգացման իրենց մոդելներն ու առաջարկները: «Արմենպրես»-ն առանձնացրել է նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները: Ներառական տնտեսություն Խորհրդարանական ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր մեծ կարևորություն են տվել ներառական տնտեսության ապահովմանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարևորում է ոչ միայն տնտեսական թվային աճը, այլ իրական տնտեսական զարգացումն ապահովելը` աճի որակական և ներառական մասով: Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ ապահովելով, որ այդ աճից օգտվեն հանրության բոլոր հատվածները: Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս կարևորել է, որ տնտեսական աճը լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով…
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արմեն Հարությունյաը նշել է, որ պատմական և մշակութային բազմադարյա խորը կապեր ունեցող բարեկամ երկու երկրների միջև վերջին շրջանում, ի թիվս այլ ոլորտների, դինամիկ զարգանում է նաև փոխգործակցությունն իրավական ոլորտում, որին նոր խթան հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազի՝ օրեր առաջ ԻԻՀ կատարած աշխատանքային այցը, դրա շրջանակներում ստորագրված երկու երկրներ դատախազությունների միջև համագործակցության 2019-2020թթ. ծրագիրը և գլխավոր դատախազների միջև մի քանի ակտուալ…
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը: Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին…
Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել: Հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով: Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման…
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։ Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես արդյունաբերության ոլորտի խնդիրներին, էներգետիկ ոլորտին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղավիացիայի խնդիրներին, հարկային համակարգին, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման անհրաժեշտությանը և այլն։ Սաֆարյանը կարևորել է ՀՀ կառավարության և պետական կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակները և…
ՀՀ կառավարությունը թույլատրելի սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի ընտրական նոր օրենսգիրքն ընդունվի: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հեղափոխությունից հետո կատարած պարտավորությունների մասին: «Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել, թե արտահերթ ընտրություններն ինչ տարբերակով պետք է տեղի ունենան: Եթե նույնիսկ քննարկած լինեինք, միևնույն է, խորհրդարանական ուժերի քվեարկությամբ պետք է որևէ օրենք անցնի կամ չանցնի: Ամեն դեպքում, ամեն ինչ տեղի է ունեցել հանրության աչքի առաջ: Կառավարությունը, թույլատրելիի սահմաններում ամեն ինչ արել է, որ օրենսգիրքն ընդունվի: Հույս ունեմ՝ որևէ մեկը մեզնից չէր ակնկալում, որ անթույլատրելի բան անեինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով սոցիալական հարցերին՝ նա…
Հայաստանում ժողովրդի ուժով բռնատիրական վարչակարգի տապալումից հետո կարծես համընդհանուր համաձայնություն կա այն մասին, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Ներկայիս քաղաքական դաշտում գերիշխող են Հայաստանում օրինականության և ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված բարեփոխումների առաջարկներն ու խոստումները։ Խոսվում է ընտրական նոր օրենսգրքի որդեգրման, կուսակցությունների մասին օրենքի վերանայման, դատական համակարգի բարեփոխման, կոռուպցիայի բացառման, պետական կառավարման ոլորտ բիզնեսի ներթափանցումն արգելելու և նմանատիպ գործողությունների մասին, որոնք մենք համարում ենք անհրաժեշտ, անհետաձգելի, բայց ոչ բավարար։ Համակարգային փոփոխությունները ենթադրում են ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլև տնտեսական կարգի և հարաբերությունների վերանայում։ Ռեսուրսների անարդար բաշխման արդյունքում առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրներն առավելագույնս են ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա, ուստի այս…
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երեւան եւարված հայտարարությունները մի շարք հարցեր առաջացրեցին: Այս եւ առաջիկա ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՌԴ Պետդումայի ԱՊՀգործերով« եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: «ԲՈԼԹՈՆԻ ԿՈՉԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՐ» – Պարոն Զատուլին, Բոլթոնն իր երեւանյան այցի ժամանակ հայտարարեց, թե ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը: Ըստ էության, առաջարկելով Հայաստանին ամերիկյան սպառազինություն: Ի՞նչ կասեք այս մասին: –Ջ. Բոլթոնի այցն Անդրկովկաս` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, անխոս ուղեկցվում էր գովազդով տարածաշրջանում ամերիկյան կառավարության ադիմինիստրացայի ուժեղացմամբ եւ իրենց հնարավորություններով` որպես գերտերություն: Տարօրինակ…
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։ Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ՝ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։ Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում ստեղծված նոր հանգամանքների հետ եւ հստակեցնում, որ դա պիտի դառնա բանալի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման: Այս հարցով օրինաչափ էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը` կարեւոր հավելումով։ Նա վերստին բանաձեւեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` լուծման որեւէ տարբերակ բացառելով առանց ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդների համաձայնության (նաեւ` Արցախի իշխանությունների):…
«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվեց 1968 թվականին՝ Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: 1965-ի ազգային զարթոնցիք հետո՝ այն առանց չափազանցնելու վերածվեց մի մեծ համազգային տոնախմբության: Նախապատրաստական աշխատանքներին ներգրավված էին բնակչության բոլոր շերտերը, սկսած մեզանից՝ Երևանի կենտրոնի մի քանի դպրոցների աշակերտներից: Մոտ մեկ ամիս մեզ տանում էին «Դինամո» («Հանրապետական») մարզադաշտ՝ որտեղ կրկին ու կրկին փորձարկում էինք հանդիսություններին մասնակցության մեր անելիքը: Ողջ քաղաքը ողողված էր հոբելյանական պաստառներով, ամենատարբեր գունազարդ հուշանվերներով, բուկլետներով ու բացիկներով: Բոլորի ոգևորությունն իրոք աննախադեպ էր: Այդ օրերին բացվեց «Էրեբունի» թանգարանը, իսկ կից փողոցն անվանվեց էրեբունի: Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն ու բանաստեղծ Պարույր Սևակը հատուկ այդ հոբելյանի համար գրեցին «Էրեբունի-Երևան» երգը, որը…
Էջ 1, 14-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: