Արխիվ Հուլիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերն արդեն մի քանի շաբաթ է մեծ դժգոհությունների տեղիք են տվել` թե՛ հասարակական, քաղաքական շրջանակներում, եւ թե՛ շարքային քաղաքացիների շրջանում: Բայց ո՞վ է խոչընդոտելու դրա վավերացմանը, եթե իշխող խմբակցության 88 պատգամավորներից միայն մեկ-երկուսն ունեն վերապահումներ դրա վերաբերյալ, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտարարում են, որ դեռ վարանում են դրական արտահայտվել: Եվ միայն ԲՀԿ-ից են հստակ արտահայտվում, որ դեմ են կոնվենցիային: Ըստ «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ` կոնվենցիայի վավերացմանը խանգարելու է այն գործիքը, որով Փաշինյան Նիկոլին բերեցին իշխանության, այսինքն` փողոցը:

- Փողոց ասելով` նկատի ունեմ այն, որ ՀՀ քաղաքացիներն իրենց անհամաձայնությամբ կեցվածք են դրսեւորելու այդ կոնվենցիայի եւ նմանաատիպ իրավական ակտերի ընդունման վերաբերյալ: Եվ այդ ժամանակ տասնյակ եւ հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց են իջնելու: Պատկերացրեք, որ տեսականորեն մի 20 հազար մարդ գնա Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ լսումներ են ընթանում այդ կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Օրինակ, եթ եմի 10-20 հազար մարդ ԱԺ-ի մոտ հավաքվի, ի՞նչ եքկարծում` նույն Փաշինյան Նիկոլն ինչ զգացումներ կունենա:

– Իսկ եթե այդ 10-20 հազարի ականջին շշնջան, թե կոնվենցիան վավերացնում ենք, որ վիզաների ազատականացում լինի ու Եվրոպան «ջրի ճամփա» դառնա՞:

– Կարծում եմ` ցանկացած հայ մարդ մինչեւ Եվրոպայում, այսպես ասած, երջանիկ ափ հասնելը, բարեկեցիկ կյանքով ապրելը, առաջին հերթին մտածում էիր ընտանիքի մասին եւ այդ առումով շատ պատասխանատու է: Ի դեպ, Եվրոպան, մեր նման երկրներից մարդկանց ընդամենը ամենաստորին մասնագիտություններում աշխատելու համար են տանում: Լիտվացիները, որոնք դեռ խորհրդային տարիներին եվրոպական համարվող երկրի ներկայացուցիչներ էին համարվում, այնտեղ արտաքնոցներ են մաքրում, տարիքով կանանց եւ տղամարդկանց են խնամում: Այնպես որ, այս հարցում անգամ լիտվացիների հետ պետք է մրցել: Այսինքն` այնպես չէ, որ այնտեղ աշխատանքը թափված է: Իսկ լավագույններին իրենք առանց վիզայի ազատականացման, կրթական ինչ-որ ծրագրով տանում են: Կան տարատեսակ դպրոցներ, որտեղ լավագույններին հավաքում են, գնահատում եւ տանում: Այսինքն` սերուցքը քաշում են իրենց, իսկ նրանք, ովքեր մտածում են, որ վիզաների ազատականացում եղավ, կգնան Եվրոպա, պետք է հիասթափեցնեմ: Նախ դրա համար բավականին գումար է պետք ունենալ, որ հնարավորություն ունենաս գնալու: Ուկրաինայում էլ վերջերս վիզաների ազատականացում եղավ, բայց դրանից հետո` ամեն մեկը չի կարողանում Եվրոպա գնալ: Մարդիկ այսօր գիտակցում են այս ամենի վտանգը, գիտեն նաեւ, որ նժարի մի կողմում իրենց ընտանիքիների նորմալ, առողջ հարաբերությունների պահպանումն է, մյուս կողմում` վիզաների ազատականացումը, որը դեռեւս օդում կախված բլիթ է:

– Կարծում եք, որ անգամ կոնվենցիան վավերացնելուց հետո՞ էլ վիզաների ազատականացում չի լինի:

– Վիզաների ազատականացումն իրականում մեր ժողովրդի համար շատ վտանգավոր է, որովհետեւ պատերազմող երկրում բնակչության քանակի պակասումն ինքնին այդ երկրի պաշտպանողների քանակն է պակասեցնում: Բայց Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Աղբյուր՝ www.iravunk.com

Բաժին՝ Հայաստանում

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտներից մեկի համար զեկույցի հեղինակները պատահաբար դրա մեջ են ներառել Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման գաղտնիացված վայրերի ցանկը: Հուլիսի 16-ին այդ մասին հաղորդել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով այն փաստաթուղթը, որը հայտնվել Է Բելգիայի զանգվածային լրատվամիջոցների մոտ։

 

Վերջերս թողարկված, իսկ հետագայում հեռացված փաստաթուղթը, որը հրապարակել Էր ՆԱՏՕ-ի հետ կապված կառույցը, «աղմուկ Է առաջացրել Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներում՝ հաստատելով գաղտնիքը, որի մասին այնպես Էլ բոլորը վաղուց գիտերին. ԱՄՆ-ի միջուկային զենքը պահվում Է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ Թուրքիայում», գրում Է ամերիկյան հրատարակությունը:

Փաստաթուղթը, որը բովանդակել Է այդ տեղեկատվությունը, պատրաստվել Է ապրիլին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողվի գարնանային նստաշրջանի համար: Այն հատվածի համաձայն, որը բերում Է բելգիական De Morgen թերթը, տեքստում հիշատակվել Է Եվրոպայում ծավալված 150 միջուկային մարտագլխիկների մասին: Այդ ռումբերը «պահվում են վեց եվրոպական եւ ամերիկյան ռազմակայաններում. Բելգիայի Կլյայն Բրոգելում, Գերմանիայի Բյուխելում, Իտալիայի Ավիանոյում եւ Գեդի Տորրեում, Նիդեռլանդների Վոլկելում եւ Թուրքիայի Ինջիռլիքում», նշված Է տեքստում։

Աղբյուր՝ 1in.am

 

Բաժին՝ Աշխարհում

Թուրքիայում Ժողովրդական Հանրապետական Կուսակցությունը 2019 թվականի, մարտի 31-ին և 23 հունիսին, կարողացավ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել և միաժամանակ այս եզրակացությանը եկավ, որ «Ազգերի Դեմոկրատիկ Կուսակցության» (Քուրդերի և փոքրամասնությունների կուսակցության, որոնց շարքում են նաև հայերը և Կարո Փայլանը) հետ համագործակցությունը որքան կարևոր է քաղաքական ուժի ձևավորման հարցում: Չպետք է այս կետը անտեսել, որ Ազգերի Դեմոկրատական Կուսակցության աջակցությունը որոշիչ դեր խաղաց Ժողովրդական Հանրապետական Կուսակցության հաղթանակի հարցում: Առաջին հերթին նրանց աջակցությունը հնարավոր դարձրեց Ժողովրդական Հանրապետական Կուսակցության հաղթանակը, որովհետև Ազգերի Դեմոկրատիկ Կուսակցությունը Ժողովրդական Հանրապետական Կուսակցության հաղթությանը օգնելու նպատակով Թուրքիայի արևմտյան քաղաքներում ոչ մի թեկնածու չներկայացրեց: Կուսակցության ղեկավարը ցանկանում էր, որպեսզի Ժողովրդական Հանրապետական Կուսակցությունը հաղթեր: Այս մոտեցումը Ստամբուլի քրդերի մեծամասնությունը ապահովեց Աքրամ Էմամ Օղլուին քվե տալուն: Էմամ Օղլուի ստացած չորս միլիոն 600 հազար քվներից, 911 հազար քվեն ապահովել էին Ազգերի Դեմոկրատական Կուսակցության ընտրության շտապները:
Ընտրությունների երկրորդ փուլում թուրքական երկու կուսակցությունները (Ժողովրդական Հանրապետական և Զարգացում և Արդարություն) աշխատում էին գրավել քրդերի քվեները: Ստամբուլում քրդերի քվեները հաշվարկում են մոտ մեկ միլիոն ու 500 հազար: Էրդողանի իշխանությունը միանգամից ՊԿԿ-ի Քուրդստանի Բանվորական Կուսակցության ղեկավար Աբդոլահ Օջալանի փաստաբանների բանտում այցելության արգելքը նրա հետ վերացրեց և տուն առ տուն դիմում էր քրդերին: Այդուհանդերձ Զարգացում և Արդարություն կուսակցությունը չկարողացավ հաղթել ընտրություններին:
Հարկ է նշել, որ Թուրքիայում մեր հայ հայրենակիցները, որոնք մեծ մասամբ ձախակողմյան հակումներ ունեն, անդամ կամ համակիր են Ազգերի Դեմոկրատիկ Կուսակցությանը: Կարո Փայլանը նաև այս կուսակցության ղեկավարներից ու ակտիվիստներից է համարվում և նրանց ցանկում գտնվելով կարողացավ ընտրվել որպես Թուրքիայի խորհրդարանի անդամ:
Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը այժմ կանգնած է երկընտրանքի առջև՝ Քամալական տոտալիտարիզմի և դեմոկրատիայի միջև: Այս հարցն է հիմա առաջ քաշվում, որ արդյո՞ք Ժողորդի Հանրապետական Կուսակցությունը այն եզրակացության կհասնի, որ Ազգերի Ժողովրդների կուսակցության աջակցությամբ ձեռք բերված հաջողությունը առիթ կդարձնի հրաժարվելու իր գերիշխանության հայացքներից քրդերի հանդեպ թէ ոչ: Մինչ այժմ խուսափել է որևէ համագործակցության կարծիք հայտնելուց՝ Ազգերի Դեմոկրատիկ Կուսակցության հանդեպ: Նրանց լռության մի մասն էլ գաղափարական բնույթ ունի, Ժողովրդական Հանրապետական Կուսակցությունը հիմնականում պատմականորեն դաստիարակվել է Քամալ Աթաթուրքի գաղափարներով: Դա խիստ ու ծայրահեղ թուրքական ազգայնականությունն է, այդ գաղափարախոսությունը քրդերի հարցը մի վտանգ է համարում՝ Թուրքիայի տարածքային ու ազգային միասնականության համար և գերադասում է հակաքրդական մոտեցումը:


Աղբյուր՝ Open Democracy

 

Հայաստանի Հանրապետության զարգացումը միտված է նաեւ դեպի արեւելք: Մայիսին ՀՀ կառավարության պատվիրակության՝ Չինաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում ձեռք բերված իրական պայմանավորվածություններից հետո պարզ էր, որ Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին չի բացառում ոչ միայն եվրոպական, այլեւ ասիական ուղղությամբ կապերի զարգացմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցերը Վիետնամ եւ Սինգապուր դրա հերթական ապացույցն են:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն կատարած այցն աչքի էր ընկնում բարձր մակարդակի ջերմ ընդունելությամբ: Հանոյում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վիետնամի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի, Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի, ինչպես նաեւ Վիետնամի առեւտրի պալատի ղեկավարության եւ վիետնամցի խոշոր գործարարների հետ:

 

Նգույեն Սուան Ֆուքի հետ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել կրթության ոլորտին. բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Վիետնամի կառավարությունների միջեւ ստորագրվել է Կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Առեւտրատնտեսական կապերի առումով հետաքրքրական է մասնավորապես աշնանը Երեւանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ դրան զուգահեռ անցկացնել նաեւ գործարար համաժողով: Վիետնամցի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի շուկայով փաստել է նաեւ Վիետնամի առեւտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը: Հանդիպումներ են եղել նաեւ վիետնամական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են ինչպես հայկական շուկա մուտք գործելու, այնպես էլ հայկական արտադրանքը Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Պակաս կարեւոր չէ նաեւ կողմերի անդրադարձը միջազգային կազմակերպությունների, շրջանակում հետագա համագործակցությանը: Ընդ որում՝ խոսքը նաեւ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մասին է. կողմերը պայմանավորվել են նպաստել Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի արդյունավետ իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Սինգապուր կատարած այցին ընթառաջ՝ հուլիսի 4-ին ՀՀ կառավարությունն արդեն հավանություն էր տվել «ՀՀ կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այցի ընթացքում Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվել են այդ, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի այլ փաստաթղթեր:

Հետաքրքրական է մասնավորպաես ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի եւ Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջեւ ստորագրված զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիրը: Զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման տեսանկյունից կարեւոր է նաեւ Սինգապուրում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ պայմամավորվածությունը:

Նիկոլ Փաշինյանի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Սինգապուրը եւս հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ: Անդրադառնալով ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը՝ Փաշինյանն ու Լուն համոզմունք են հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Առեւտրատնտեսական կապերի առումով պակաս կարեւոր չէր նաեւ Փաշինյանի հանդիպումը Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նրանց հետ վարչապետը քննարկել է համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման եւ տեխնիկական համագործակցության հեռանկարները: Հիմնադրամի ներկայացուցիչները նաեւ հրավեր են ստացել մասնակցելու այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Ամփոփելով ՀՀ պատվիրակության այցերը ասիական այս երկրներ, հարկ է նշել, որ դրանք արդյունավետ էին ձեռքբերված պայմանավորվածությունների առումով, թեեւ այդ պայմանավորվածությունների զգալի մասը կհստակեցվի աշնանը՝ հայ-վիետնամական գործարար համաժողովի եւ Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի աշխատանքների ընթացքում։

Թե՛ Վիետնամը, թե՛ Սինգապուրը Հայաստանի համար հետաքրքիր են նախեւառաջ տնտեսական առումով: Իհարկե, Սինգապուրի «տնտեսական հրաշքի» կայացման գործում կարեւոր դեր է խաղացել նաեւ կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը, սակայն, չնայած զուգահեռներ տանելու մեծ գաղթակղությանը՝ սինգապուրյան փորձի ընդօրինակումը քիչ հավանական է՝ ելնելով կես դար առաջվա Սինգապուրի եւ ներկայիս Հայաստանի քաղաքական համակարգերի ու հասարակությունների արժեհամակարգային տարբերություններից: Ուստի, ինչպես եւ Չինաստանում, այնպես էլ Սինգապուրում, Վիետնամում եւ, ինչու ոչ՝ ողջ Ասիայում Հայաստանը միտված է նախեւառաջ հենց տնտեսական կապերի խորացմանը՝ զուգահեռաբար պահպանելով ու ամրապնդելով մշակութային կապերը:

Աղբյուրը՝ armtimes.com

Հայաստանի Հանրապետության զարգացումը միտված է նաեւ դեպի արեւելք: Մայիսին ՀՀ կառավարության պատվիրակության՝ Չինաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում ձեռք բերված իրական պայմանավորվածություններից հետո պարզ էր, որ Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին չի բացառում ոչ միայն եվրոպական, այլեւ ասիական ուղղությամբ կապերի զարգացմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցերը Վիետնամ եւ Սինգապուր դրա հերթական ապացույցն են:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն կատարած այցն աչքի էր ընկնում բարձր մակարդակի ջերմ ընդունելությամբ: Հանոյում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վիետնամի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի, Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի, ինչպես նաեւ Վիետնամի առեւտրի պալատի ղեկավարության եւ վիետնամցի խոշոր գործարարների հետ:

 

Նգույեն Սուան Ֆուքի հետ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել կրթության ոլորտին. բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Վիետնամի կառավարությունների միջեւ ստորագրվել է Կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Առեւտրատնտեսական կապերի առումով հետաքրքրական է մասնավորապես աշնանը Երեւանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ դրան զուգահեռ անցկացնել նաեւ գործարար համաժողով: Վիետնամցի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի շուկայով փաստել է նաեւ Վիետնամի առեւտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը: Հանդիպումներ են եղել նաեւ վիետնամական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են ինչպես հայկական շուկա մուտք գործելու, այնպես էլ հայկական արտադրանքը Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Պակաս կարեւոր չէ նաեւ կողմերի անդրադարձը միջազգային կազմակերպությունների, շրջանակում հետագա համագործակցությանը: Ընդ որում՝ խոսքը նաեւ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մասին է. կողմերը պայմանավորվել են նպաստել Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի արդյունավետ իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Սինգապուր կատարած այցին ընթառաջ՝ հուլիսի 4-ին ՀՀ կառավարությունն արդեն հավանություն էր տվել «ՀՀ կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այցի ընթացքում Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվել են այդ, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի այլ փաստաթղթեր:

Հետաքրքրական է մասնավորպաես ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի եւ Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջեւ ստորագրված զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիրը: Զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման տեսանկյունից կարեւոր է նաեւ Սինգապուրում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ պայմամավորվածությունը:

Նիկոլ Փաշինյանի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Սինգապուրը եւս հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ: Անդրադառնալով ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը՝ Փաշինյանն ու Լուն համոզմունք են հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Առեւտրատնտեսական կապերի առումով պակաս կարեւոր չէր նաեւ Փաշինյանի հանդիպումը Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նրանց հետ վարչապետը քննարկել է համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման եւ տեխնիկական համագործակցության հեռանկարները: Հիմնադրամի ներկայացուցիչները նաեւ հրավեր են ստացել մասնակցելու այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Ամփոփելով ՀՀ պատվիրակության այցերը ասիական այս երկրներ, հարկ է նշել, որ դրանք արդյունավետ էին ձեռքբերված պայմանավորվածությունների առումով, թեեւ այդ պայմանավորվածությունների զգալի մասը կհստակեցվի աշնանը՝ հայ-վիետնամական գործարար համաժողովի եւ Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի աշխատանքների ընթացքում։

Թե՛ Վիետնամը, թե՛ Սինգապուրը Հայաստանի համար հետաքրքիր են նախեւառաջ տնտեսական առումով: Իհարկե, Սինգապուրի «տնտեսական հրաշքի» կայացման գործում կարեւոր դեր է խաղացել նաեւ կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը, սակայն, չնայած զուգահեռներ տանելու մեծ գաղթակղությանը՝ սինգապուրյան փորձի ընդօրինակումը քիչ հավանական է՝ ելնելով կես դար առաջվա Սինգապուրի եւ ներկայիս Հայաստանի քաղաքական համակարգերի ու հասարակությունների արժեհամակարգային տարբերություններից: Ուստի, ինչպես եւ Չինաստանում, այնպես էլ Սինգապուրում, Վիետնամում եւ, ինչու ոչ՝ ողջ Ասիայում Հայաստանը միտված է նախեւառաջ հենց տնտեսական կապերի խորացմանը՝ զուգահեռաբար պահպանելով ու ամրապնդելով մշակութային կապերը:

Կարող ես պատկերացնել, որ այս պատմությունը շատ երկար է, և եթե ցանկանանք մանրամասության մեջ մտնել, վստահ եմ` դու չես լսի  այն մինչև վերջ: Ուրեմն, մի ընդհանուր հայացքով եթե նայենք, իրականությունն այնպիսին է, որ ամեն ինչ սկսվեց Եվրոպայում նավաշինության զարգացմամբ, օգտվելով կողմնացույցից (որը սկզբից չինացիներն են հայտնաբերել) և ծովային նավագնացության ձևերի ընդհանուր զարգացումից: Այս բոլորը Եվրոպացի ծովագնացներին օգնեց, որ հայտնաբերեն ծովային նոր ուղիներ, որը իր հերթին առաջացրեց համաշխարհային առևտուրը:
Անգլիայից, Հոլանդիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից առևտրականները՝ Անգլիայից ու Շոտլանդիայից իրենց նավերը լցնում էին բրդով և Շանհայում փոխարինում էին չինական մետաքսով, և նախքան նավերի շարժումը՝ դեպի Եվրոպա մետաքսները Յոկոհամայում փոխարինում էին ժապոնական սուրերով, հետո շարժվում էին դեպի Հնդկաստան՝ Բոմբեյ նավահանգիստ ու սուրերը փոխարինում էին համեմունքով, նորից վերադառնում էին Անգլիա, որպեսզի այս անգամ ավելի շատ քանակի բրդով լցնեն նավերը և կրկին նույն ճանապարհով շարունակեն այդ առևտուրը:
Այս ընթացքում որոշ ապրանքներ, օրինակ՝ բուրդ, համեմունք, պողպատե սուր վերածվեցին միջազգային արժեքի: Համաշխարհային ապրանքները, որոնց փոխանակման արժեքը միջազգայնորեն էր որոշվում և այն արտադրողները կամ վաճառականները, որոնք նման ապրանքներ էին վաճառում նոր շուկայում ավելի շատ էին հարստանում: Հողատերերը՝ օրինակ Անգլիայում և Շոտլանդիայում, երբ նկատեցին, որ հասարակական տեսակետից իրենցից ավելի ցածր մակարդակի մարդիկ, այսինքն առևտրականները և օպորտունիստ ծովագնացները, մեծ հարստություն են կուտակում, որոնց մոտ նրանց հարստությունը չնչին է երևում, վախեցան և նույն ժամանակ սկսեցին մտածել ու անհավանական մի բան որոշեցին՝ «Եթե չենք կարողանում այս ստոր առևտրականների հաղից գալ, ինչո՞ւ չմիանանք նրանց» և երբ իրենց պալատների պատուհաններից դուրս էին նայում այն հողագործներին, որոնք իրենց հողի վրա աշխատում են իրենք իրենց ասացին՝ «այս հողագործները, որոնք սոխ ու բազուկ են ցանում ի՞նչ օգուտ ունեն, իրոք բազուկը ի՞նչ արժեք ունի միջազգային շուկայում, ոչ մի արժեք»:
Այսպիսով, ագրեսիվ մի որոշում կայացրեցին՝ փչացող գյուղատնտեսական ապրանքների չարիքից ազատվելու համար, օրինակ սոխ և բազուկ, որոնք ոչ մի ձևով չէին կարող ներմուծվել նորաստեղծ համաշխարհային շուկա, ցանկապատեցին իրենց բոլոր հողերը, բոլոր խեղճ հողագործներին հեռացրին աշխատանքից և նրանց փոխարեն իրենց ցանկապատված հողերում ցրին ոչխարների հոտեր, որոնք ավելի հնազանդ էին քան հողագործները և հնարավորություն էին ունենում աչքի մի ակնթարթով ոչխարների բրդերը միջազգային շուկայում վաճառել: Այսպիսով Անգլիան մարդու պատմության մեջ կոշտ փոփոխությունը փորձեց, որին անվանում էին՝ ցանկապատում (Enclosure):
Մի քանի դար անց, ոչ մի բան անցյալի նման չէր: Անգլիայի գյուղերի տեսքը ամբողջովին փոխվեց: Շարունակականության կամ միասնականության զգացմունքը, որը տիրում էր հողագործների մոտ, որոնք սերունդ առ սերունդ նույն հողերում և նույն տերերի հետ ապրել էին և կրում էին իրենց պապերի ավանդույթներն ու աշխատանքը, մի անգամից ավարտվեց: Գյուղացիների ավելի քան 70 տոկոսը իրենց պապենական հողերից ու տներից դուրս շպրտվեցին: Այս արարքը քայքայիչ, վայրի, դաժան և արդյունավետ՝ շահավետ էր հողատերերի համար:
Այսպիսով Անգլիայի փոփոխության ընթացքը սկսվեց շուկա ունեցող հասարակությունից դեպի շուկայական հասարակություն, որովհետև հողագործներին դուրս հանելը՝ և աշխատանքը, և հողը վերածեց ապրանքի: Ինչպե՞ս, լավ, դուք ինձ հետ ի՞նչ կանեինք եթե մենք հանկարծակիորեն հայտնվեինք Անգլիայի գյուղական շրջանի ցեխոտ փողոցներում: Անպայման կգնայինք մի ուրիշ գյուղ, առաջին տանը, որ հասնեինք «կխնդրեինք ու կասեինք ամեն ձևի աշխատանք կկատարենք մի կտոր հացի ու ապաստարանի համար»:
Այսպիսով հասանք իսկական պատմությանը՝ Աշխատանքի շուկայի ծնունդ՝ այնպիսի մի շուկա, որտեղ մարդը, որը չունի հող և գործիքներ, պետք է իր կյանքն անցկացնի՝ աճուրդի դնելով իր աշխատանքը և չարչարանքը՝ այն ապրանքի վերածելով:
Սա հենց այն էր, որ պատահեց: Նախկին հողագործները հազար-հազար թվերով ու անհարմար ճանապարհներով ման էին գալիս ու միակ բանը, որ ունեին իրենց աշխատուժն էր վաճառելու համար: Հակառակ իրենց ծնողների կամ պապերի, որոնք առանց իրենց աշխատանքը վաճառելու զբաղվում էին, նախկին հողագործերը ստիպված էին վերածվելու աշխատանք վաճառողների: Ամենայն դեպս, ցավոտ ձևով, նոր շուկայի ստեղծումը, որը ջանում էին ստեղծել՝ տասնամյակներ տևեց: Սկզբում հազարավոր նախկին հողագործ կամ գյուղացի իրենց աշխատանքը վաճառում էին քիչ թվով գնորդների: Պարզապես, մի քանի տասնյակ տարի հետո, առաջին գործարանների ստեղծմամբ, աշխատանքի պահանջը բարձրացավ: Մինչ այդ ժամանակ բավարար գործատուներ չկային՝ նախկին անգործ գյուղացիների բանակը գրավելու համար, այդ իսկ պատճառով տարածվեց սովը, հիվանդությունները և ընդհանուր չարչարանքը, որոնք աննախադեպ էին խաղաղության ժամանակ:
Նույն դեպքը պատահեց նաև գետնի հետ: Երբ գետնատերերը հողագործներին փոխեցին ոչխարների հետ, հասկացան, որ բուրդ արտադրելու իրնեց հսկողության փոխարեն կարող են այդ գետիները ուրիշներին վարձու տալ և վարձի գինն էլ կը որոշվի բրդի միջազգային շուկայական արժեքի հիման վրա: Ինչքան խոտը կամ անասնակերը հողատարածքներում շատ և հարուստ լիներ, ավելի շատ թվով ոչխարներ կարող էին ուտել ու ավելի շատ քանակությամբ բուրդ արտադրվել, և գետնատերը կարող էին ավելի շատ վարձ ստանալ մի հեկտարի դիմաց: Վերջապես, երբ բուրդը միջազգային արժեք ստացավ, միակ բանը, որ Անգլիայի հաճելի ու կանաչ հողերը կարիք ունեին գյուղացիների վտարման, դուրս հանման ու նրանց տեղը գեր ու գեղեցիկ ոչխարներով փոխարինումն էր:
Սակայն ո՞վ էր հողը վարձելու և ոչխար բուծելու: Նախկին որոշ գյուղացիներ, որոնք կամ պետք է այդ գործը անեին կամ էլ ենթարկվեին դաժան աղքատության: Նրանք պայմանագրեր էին կնքում տեղային գետնատերերի հետ այն հույսով, որ երբ բուրդը շուկայում վաճառեն այնքան գումար կլինի, որ վարձը մուծեն, եկամուտի մի մասն էլ մյուս աշխատողներին տան ու վերջում էլ, եթե չնչին մի բան էլ վերջում մնա, դրանով իրենց ընտանիքին կկշտացնեն:
Ուշադրություն դարձրու, թէ ինչպես բոլոր հողագործները նույն ժամանակ վերածվեցին մի տեսակ բիզնեսմենի և իրենց պապենական հողերը վերածվեց ապրանքի: Նախկինում, ֆեոդալական համակարգի իշխանության ներքո, գյուղացիները պետք է հողի վրա աշխատեին, որպեսզի փորները կշտացնեն և տերը, որ այդ հողերի տերն էր, իր բաժինը վերցներ: Շուկան ամբողջովին բացակայում էր արտադրության ու բաշխման գործընթացից: Սակայն, երբ գյուղացիները վտարվեցին հողերից, բնակչության մեծ մասը ստիպված եղավ մի տեսակ շուկայում մասնակից դառնալ: Գյուղացիների մեծ մասը միացավ աշխատանքային շուկային, որտեղ ջանում էին քրտինքով աշխատանքը վաճառել ու մտահոգված էին իրենց աշխատանքի ու չարչարանքի փոխանակման արժեքի գնահատմամբ: Նրանցից շատ քչերը շարունակում էին աշխատել իրենց տերերի հողերի վրա, բայց ամբողջովին տարբեր պայմաններում, որպես վարձողներ, որի վարձի չափը որոշվում էր բրդի գնի հիման վրա, և որպես գործատուներ, որոնք շուկայում բրդի գնի տատանման հարցից միշտ վախի մեջ էին գտնվում: Մինչդեռ նրանց հայրերն ու մայրերը այն վախով էին ապրել, որ հանկարծ չպատահի այնպես, որ իրենց տերերը իրենց արտադրության մի մասը՝ սովի դեմն առնելու նպատակով իրենց համար մի կողմ չդնեն, հիմա նրանք մի ուրիշ բանով էին մտահոգված, թե արդյո՞ք կկարողանան շուկայում բուրդը ծախել ու փող ունենալ, որպեսզի դրանով և վարձը մուծեն և բավարար չափով սնունդ գնեն, որ երեխաներին կշտացնեն:
(Շարունակելի)

 

 

 

   Արտադրության ընթացքը կարիք ունի երեք հիմնական տարրերի՝

1-Առաջնային հումք, (օրինակ երկաթի հանքաքար), որը արտահանվում է բնությունից՝ մեքենաներն ու գործիքները, որոնցով մշակվում են այդ հումքերը, շենքեր ու ցանկապատներ, որտեղ տեղադրվում են հումքերն ու գործիքները: Այս բոլորը ընկալվում են որպես արտադրամիջոցներ կամ այն ինչ տնտեսագետներն են անվանում՝ կապիտալական ապրանքներ:
2-Տեղ կամ տարածք՝ օրինակ ֆերմա, հանք, գործարան կամ արտադրամաս, արհեստանոց, գրասենյակ, որտեղ կատարվում է արտադրությունը:
3-Աշխատուժ, որը կյանք է տալիս ապրանքներին:


   Նախկին հասարակարգերում գոյություն չունեին ապրանք արտադրելու այս գործոններից որևէ մեկը: Նրանք անշարժ գույք էին, բայց ապրանք չէին: Օրինակ՝ նկատի առ մարդու աշխատանքը, մարդիկ միշտ աշխատել են, անցյալում մի գուցե ավելի շատ, քան թէ այսօր: Մարդու աշխատանքը և տանջանքը ամեն տեղ եղել է, իսկ այն ինչին, որ այսօր մատնացույց ենք անում որպես «աշխատանքի շուկա» (մտածիր օրաթերթերի վերջին էջի մասին, որտեղ գործատուները հրատարակում են աշխատանքի առաջարկներ) անծանոթ և նույնիսկ անպատկերացնելի էր հին ժամանակ: Ստրկատիրական կամ ֆեոդալիզմի ժամանակ ստրուկները կամ հողագործները խիստ աշխատում էին, սակայն իրենց աշխատանքը չէին վաճառում իրենց տերերին: Տերերը հասարակ ձևով և ուժով արտադրության հսկալի մասը վերցնում էին իրենց, որը հաճախ սպառնալիքներով էին կատարում դա: Արտադրամիջոցները սարքվում էին կամ հողագործների միջոցով կամ էլ արհեստավորների, որոնք աշխատում էին տերերի ֆերմաներում կամ տարածքներում և իրենց աշխատանքի դիմաց ուտելիք էին ստանում: Սա նմանվում է նույն դեպքին, երբ պատահում է ընտանեական ընթրիքի ժամանակ, որտեղ բոլորը մասնակից են լինում որևէ գործ կատարելու մեջ: Ի վերջո հողն էլ ապրանք չէր: Դու կամ հողատեր էիր ծնվում, որ բոլոր դեպքերում երբեք չէիր մտածի քո պապերի հողի վաճառքի մասին, որովհետև այդ արարքը սարսափելի կհամարվեր, կամ հողագործ էիր ծնվում, որի արդյունքում երբեք չէիր կարող հողատեր դառնալ:
   Շուկայական հասարակությունները այն ժամանակ առաջացան, երբ ամենաարդյունավետ աշխատանքները առաջարկվեցին շուկայի կողմից, և արտադրության այն երեք գործոները վերածվեցին ապրանքի և այդ ընթացքում փոխանակման արժեք ձեռք բերեցին: Աշխատավորները եղան «ազատ» որպեսզի կարողանան իրենց աշխատուժը փողի դիմաց «աշխատանքի շուկայում», որը նոր էր ձևավորվել՝ վաճառել: Մասնագետ արհեսավորները հիմնականում սկսեցին գործիքներ սարքել ու վաճառել: Եվ իհարկե, հողերն էլ էլ առք ու վաճառքի և վարձով տալու արդյունքում՝ նորաստեղծ անշարժ գույքի ընկերություններում փոխանակման արժեք ձեռք բերեցին:
Շատ լավ, այս մեծ փոփոխությունը ինչպե՞ս պատահեց, ինչո՞ւ միանգամից արտադրության այդ երեք գործոնները վերածվեցին ապրանքի:


(Շարունակելի)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: 

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացվող նոր ներկայացուցչական հարցումը ցույց է տալիս, որ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Միջազգային հանրապետական ինստիտուտից, բնակչության մեծամասնությունը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ` չնայած հանրության շրջանում շարունակվող տնտեսական մտահոգություններին։

 

Ըստ հարցման արդյունքների, կառավարությունը շարունակում է վայելել հասարակական լայն շրջանակների դրական տրամադրվածությունը շարունակելու երկրում իրականացվող արմատական բարեփոխումները։ Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։

«Հայ մարդկանց արտահայտած բարի կամքը և տրամադրվածությունը կառավարությանն ընձեռում են արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու աննախադեպ հնարավորություն», ասել է Սթիվեն Նիքսը, ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը։

«Կառավարության բարեփոխումների իրականացումը շրջադարձային նշանակություն ունի հասարակական աջակցության պահպանման և կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման համար»,-հավելել է Նիքսը։

Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտի նկատմամբ, 60 տոկոսն էլ կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղով։ Չնայած այս վերջին ցուցանիշն անկում է ապրել 12 կետով, ի համեմատ անցած տարվա հոկտեմբեր ամսի, այնուամենայնիվ, այս ցուցանիշը կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի արտահայտություն է։ Վստահության այս բարձր մակարդակի մեկ այլ վկայություն է հարցվածների աջակցությունը բարեփոխումների իրականացմանը․ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում։

Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ։ Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշում են վատ կառավարումը (22 տոկոս): Անցած վեց ամիսների ընթացքում այն մարդկանց տոկոսն, ովքեր հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա նվազել է 72 տոկոսից հասնելով 53 տոկոսի։ Այն հարցին, թե որոնք են այն երեք խնդիրները, որոնց կառավարությունը պետք է լուծում տա առաջիկա վեց ամիսների ընթացքում, հարցվածները, ՄՀԻ նախորդ հարցման արդյունքերին համահունչ, նշում են աշխատատեղերը (30 տոկոս), սոցիալ-տնտեսական խնդիրները (18 տոկոս), աշխատավարձերը (14 տոկոս) և թոշակները (12 տոկոս)։

Չնայած հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, նույն ժամանակաշրջանում հարցվածների միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական տնտեսական վիճակի մեջ։

 

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

Միացյալ Նահանգները երկար ժամանակ է, որ պատերազմի մեջ է: Նույնիսկ այսօր թվում է, որ մենք մի նոր պատերազմի ենք պատրաստվում Իրանի դեմ, որը ամենավտանգավորը կլինի: Մոտ մեկ ամիս առաջ, նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգեց հավելյալ հազար զինվորներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Թեհրանին դիմակայելու համար: Վերջերս իմացանք, որ Պենտագոնը տասնյակ հազարավոր զինվոր ուղարկելու ծրագիր է մշակել՝ Մերձավոր Արևելք ուղարկելու համար:
Ես խիստ անհագստացած եմ, որ հանկարծ չլինի կամա թէ ակամա, Թրամփի կառավարության գործողությունները Իրանի դեմ մի կողմից և մյուս կողմից Իրանի պատասխանը Ամերիկային պատճառ դառնան, որ մենք հայտնվենք ուղղակի դեմ առ դեմ պատերազմի մեջ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ Իրանի հետ կռիվը Իրաքի հետ կռվից մի քանի անգամ ավելի վատ է լինելու: Ամերիկայի ռազմական ու անվտանգության մասնագետները բազմիցս այս կապակցությամբ մեզ զգուշացրել են: Եթե Ամերիկան հարձակվի Իրանի վրա, Թեհրանը մեծ հավանականությամբ՝ օգտվելով իր դաշնակից ուժերից, վրեժ է լուծելու Ամերիկյան ուժերից ու հարձակվելու է Ամերիկյան ուժերի վրա՝ Իրաքում, Սիրիայում, Պարսից Ծոցում և Իսրայելի վրա: Նման վիճակի արդյունքը, բացի անկայունությունը Մերձավոր Արևելքում, անընդհատ կռիվներ ու տրիլիոն դոլարների ծախսեր, ուրիշ ոչ մի արդյունք չի ունենալու:
Մենք պետք է վերադառնանք անցյալին ու վերանայենք մեր գործողությունները Իրանի և Մերձավոր Արևելքի նկատմամբ: 11 Սեպտեմբերի ահաբեկչական հարձակումից հետո, Միացյալ Նահանգները մի շարք սխալ և ծախսատար գործողություններ է ծավալել, որը ոչ միայն դեմոկրատիա չի բերել, այլ նաև թուլացրել է մեր ղեկավարությունը: Մենք այնպիսի արտաքին քաղաքականության կարիքն ունենք, որն կենտրոնացված լինի Ամերիկայի հիմնական շահերի վրա, պարզաբանի մեր պարտավորությունները՝ ներքին և արտաքին դեմոկրատիկ արժեքների կապակցությամբ:
Միացյալ Նահանգները ի պատասխան 11 Սեպտեմբերի ահաբեկչության, հարձակվեց Աֆղանստանի վրա: ԱՄՆ-ի նպատակը ահաբեկիչներին պատժելն էր, սակայն արդեն 18 տարի է, որ մեր ուժերը Աֆղանստանում են ու պատերազմական վիճակում: Դաբելիու Բուշի կառավարությունը՝ փոխարեն կենտրոնանար այն մարդկանց վրա, ովքեր մեզ վրա հարձակվել էին, որոշում կայացրեց 2003 թվականին հարձակվել Իրաքի վրա, մի երկրի, որ ոչ մի կապ չուներ 11 Սեպտեմբերի ահաբեկչության հետ: Այն ժամանակվանից, իբրև թէ պատերազմ ահաբեկչության դեմ, մենք հայտնվեցինք անվերջ պատերազմների իրավիճակում: Մենք շուտով ականատեսն ենք լինելու մի շարք ամերիկացի զինվորների ներկայությանը Աֆղանստանում, որոնք Սեպտեմբեր 11-ին նույնիսկ դեռ ծնված չէին: Աֆղանեստանից դուրս գալը մեզ համար հրատապ հարց է:
Անվերջ պատերազմները ուժայիններին օգնում են, որպեսզի ուշադրությունը շեղեն երկրում տիրող տնտեսական կոռուպցիայից: Այսօրվա աշխարհի տնտեսությունում, հարստության ու եկամուտների անհավասարությունը իր գագաթնակետին է հասել: Մեկ տոկոս մարդկանց հարստությունը և ունեցվածքը ավելի շատ է, քան ժողովրդի 99 տոկոսինը: Ամերիկայում վերազգային ընկերություններն ու հարուստները մոտ 21 տրիլիոն դոլար խնայելով ու պահելով երկրից դուրս իրենց բանկային հաշիվներում, խուսափում են վարկերի մուծումից: Սակայն հենց նույն մարդիկ իրենց կառավարությունից պահանջում են, որ բանվորներին պարտադրեն կոշտ տնտեսական խնայողություն: Արդյունաբերական շատ երկրներում, մարդիկ դեմոկրատիայի ազդեցությունը հարցականի տակ են դրել: Նրանց աշխատաժամերը՝ համեմատած անցյալին ավելի են շատացել, իսկ ստացվող աշխատավարձն էլ ավելի է նվազել:
Քաղաքական ղեկավարությունը հաճախ իր շահերը պաշտպանելու վախից գռգռում է, ներազգային ու կրոնական հակասություններ ու բախումներ է առաջացնում նրանց միջև: Օրինակ դա լավ զգացվում է, երբ նրանք տարածում են «մուսուլման ահաբեկիչների» վախի մասին լուրերը ու պրոպագանդայի տարածումը, ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ կարող են Թրամփի նման մարդիկ ի հայտ գալ ու աճել:
Մեր գիտական հասարակությունը մեզ ասում է, որ կլիմայական վտանգները իրական են և վտանգավոր և այդ վտանգները առաջանում են մարդկանց ձեռքով, ուշադրություն պետք է դարձնել, սակայն, որ Միացյալ Նահանգները լուրջ ուշադրություն չի դարձնում այդ հարցին ու ոտի տակ է դնում համաշխարհային նման համաձայնագրերը:


Աղբյուր՝ www.vox.com 

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: