Արխիվ Նոյեմբերի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ամերիկայում հակակումունիստական մի միության տվյալները արտացոլում են նոր քաղաքական գաղափարախոսության ներթափանցումը և տարածումը Ամերիկյան հասարակության մեջ, որն անցյալում՝ «թագավորական» կապիտալիստական աշխարհում ատելի էր համարվում: Այս միության ղեկավարությունը մտադիր էր Բեռլինի պատի փլուզման 30-ամյակի առթիվ՝տոնակատարության ժամանակ մի լավ ակտ կազմակերպել: Սակայն հակառակ իրենց ակընկալիքի, կրկին անգամ իրենց հավաքաց փաստաթղթերում հակառակ արդյունքի հասան: Հակակումունիստական միությունը, որը կոչվում է «հակակոմունիստ զոհվածների հիշատակի հիմնադրամ», հրապարակեց իր տարեկան հարցումների արդյունքը, որը ավելի անհուսադրելի էր այդ միության համար: Թվում է, թէ երկու տարի առաջ 1981 և 1996 թվականների ծնվածները ԱՄՆ-ում «Սոցիալիզմ» բառից ավելի դրական տպավորություն ունեին քան թէ «Կապիտալիզմ» բառից: Անցյալ տարվա հարցումը ցույց է տալիս, որ հենց այս սերնդի 46 տոկոսը գերադասում են ապրել սոցիալիստական հասարակարգում, 40 տոկոսը կապիտալիստական և 6 տոկոսը կոմունիստական հասարակարգում: Հիմա տեսնենք 2019 թվականի հարցման պատասխանները ինպիսի՞ն է: Վերջին տասնամյակների ծնվածների 70 տոկոսը պատրաստ է քվեարկել սոցիալիստ թեկնածուի օգտին: Այսինքն մեկ տարվա ընթացքում 10 տոկոս ավելացում է գրանցվել սոցիալիստական համակիրների շրջանում, դա նշանակում է 50 միլիոն քվե Ամերիկայում: Սա լավ հիմք է Բերնի Սանդերզի համար, որ իր հիմնական պրոպագանդան սկսել է «Դեմոկրատիկ Սոցիալիզմ»-ով: Օրինակ 45 տարեկանից ցածր մարդկանց կեսը մտածում է, որ համալսարանական կրթությունը պետք է անվճար լինի: Այդ հարցման արդյունքում ամերիկացիների 27 տոկոսը գտնում է, որ Դոնալտ Թրամփը առաջին սպառնալիքն է աշխարհի խաղաղության համար, 22 տոկոսը հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջունգը և 15 տոկոսը Պուտինը: Այդ միության ղեկավար Մարիոն Էսմիտը նշում է, որ «բացահայտվել է պատմական մոռացությունը կոմունիզմի ու սոցիալիզմի վտանգների մասին» սակայն եզրակացնում է, որ սառը պատերազմը հատկապես նոր սերնդի մտքերում ամբողջովին անհետացել է:
Պետք է եզրակացնել, որ Ամերիկայում աստիճանաբար վախը կոմունիզմից ու սոցիալիզմից նվազում է և սառը պատերազմը անցյալի սերնդին է պատկանում և նոր սերունդը նոր բան է բացահայտում, նրանք բացահայտում են, որ ուրիշ տեղեր սոցիալական ապահովություն գոյություն ունի: Ֆրանիսայում կրթությունը անվճար է մինչ դեռ իրենք ստիպված են իրենց կրթության համար մեծ պարտքեր վերցնել և համարյա թէ ամբողջ կյանքի ընթացքում իրենց պարտքերը մարել:


Աղբյուր՝ Ումանիտե թերթ, 06/11/2019

 

Բաժին՝ Աշխարհում

Հայաստանում անկախության տարիներին, մանավանդ Հոկտեմբերի 27-ից հետո երկրի զարգացման հիմնական խոչընդոտները և արգելքներն են եղել երկու հանգամանքներ՝ Առաջինը Հայաստանում քրեաօլիգարխիկ իշխանությունները և երկրորդը վերջինիս արևմուտքի կողմից ֆինանսական հովանավորությունը և սորոսականների միջամտությունը՝ Հայաստանին Նեոլիբերալ տնտեսական մոդելի թելադրանքը:
Հայաստանում ժողովրդի պայքարի շնորհիվ և Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ քաղաքական հեղափոխական քայլերի արդյունքում, ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սկսվեց վերանալ Հայաստանի ժողովրդի ներքին չարիքը և Հայաստանի զարգացման ներքին արգելքը:
Անկախությունից հետո և քաղաքական հեղափոխությունից դեռ շատ տարիներ առաջ արևմուտքը թե՛ իշխանությունում և թե՛ տարբեր ընդդիմության շարքերում տեղադրեց իր և սորոսի «բաց» հասարակարգի գործակալներին կամ համախոհներին:
Քաղաքական հեղափոխության ընթացքում ակնհայտ էր սորոսակաների դերը, որոնք ակնկալում էին, որ «ռուսամետ» Ռոբերտա-Սերժական իշխանության կործանումով իրենց կհաջողվի Հայաստանին ավելի հեռացնել Ռուսաստանից, մի երկրից, որը հանուն իր անկախության՝ դիմադրում է Ամերիկյան իմպերյալիստական միահեծան գիշատիչ քաղաքականությանը: Այստեղ պիտի շեշտել, որ չարեչար սխալ կլինի Հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական դաշինքներին Ռուսամետ համարել:
Քրեաօլիգարխիկ իշխանությանը առաջին հերթին հետաքրքրում էր իր անձնական ու խմբային շահը և այդ իսկ պատճառով պատրաստ են եղել բոլորի հետ ստորագրել ազգակործան այն պայմանագրերը, որը ապահովելու էր նրանց իշխանությունը և թալանի շարունակությունը:
Անմիջապես հեղափոխությունից հետո սորոսականներին հաջողվեց որոշ քայլերով վնասել Հայ Ռուսական հարաբերություններին, այսպիսի օրինակներ ցավոք քիչ չեղան: Բայց իրականություններն Փաշինյանին աստիճանաբար իրատես դարձրին, որի արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը չփոխվեց, որի արդյունքներից մեկը կարելի է համարել Հայաստանի միջոցով Իրանի ներգրավելը և Իրանի նախագահ՝ Ռուհանու մասնակցությունը Երևանում կայացած ԵԱՏՄ-ի ժողովում: Մի բան, որ արևմուտքի և սորոսակաների վրդովմունքի պատճառ դարձան և սկսեցին հակակառավարական, հակա Փաշինյան քայլերի դիմել ու մտածեցին Փաշինյանին փոխարինող մի այլ ալտերնատիվի մասին: Մենք այս իրողությունը լավ պետք է հասկանանք ու մեր բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի սորոսականների ու արևմուտքի ծրագրերը, որոնց մեջ են մտնում հիմնականում նախին իշխանավորների մի մասը՝ չիրականանան:
Այսպիսով նախկին իշխանությունները և արևմտամետ սորոսականները համատեղ քարոզարշավ են սկսել հեղափոխական քայլեր վերցնող ներկայիս իշխանության դեմ, որտեղ նախկին իշխանավորները հույսեր են փայփայում հետ բերել կորցրածը, իսկ սորոսակաները կարող են արգելք լինել ազգային ինքնուրույն պետություն դառնալու ճանապարհին:
Բազմաթիվ լրատվամիջոցներ տարբեր աշխատաձևերով պայքարում են ներկայիս առաջադիմական պետության դեմ, որպես օրինակ կարելի է նշել վերջերս News.am -ում բեմադրված ներկայացումը, որը ուներ հակապետական ու ոչ առաջադիմական բնույթ, որտեղ մակերեսային մոտեցումներով ու քննադատություններով չէին անդրադառնում սորոսականների և արևմուտքի հիմնական նպատակներին ու նեոլիբերալիստական քաղաքականությանը, որտեղ կեղծ արցունք թափելով Հայ-Ռուսական հարաբերությունների վրա, վտանգված էին համարում այն:
Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար՝ Շոյգունի այցը Հայաստան և Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ռազմաբազայի և կրկնապատիկ ընդլայման պայմանգրի ստորագրումը լավագույն ապացույցն է Հայ-Ռուսական հարաբերությունների կայուն և նորմալ վիճակի և այն արտահայտությունը, որ ռուս պաշտոնյանների կողմից եղավ, որ Ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում գեղեցկության համար չէ, այլ Հայաստանի ֆիզիկական անվտանգության երաշխիքն է դա, ապացույցն է այդ հարաբերությունների:
Հույս ունենք, որ առաջադեմ ուժերն ու անձիք իրատես լինելով ճիշտ կգնահատեն ներկայիս իրավիճակը և պաշտպանելով պետությանը կնպաստեն՝ մեր երկիրը դառնա անկախ ու ձերբազատված միջազգային չարաշահող ուժերից ու կառույցներից:


Հայ Ձախ Ֆորում, Երևան 09/11/2019

Հայ մարտիկ Թամարա Սարգիսը կոչ է անում աշխարհի ժողովուրդներին և հատկապես հայ կանանց` դիմակայել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օկուպացիոն հարձակումներին և կանգնել Սիրիայի ժողովրդի կողքին:

Թամարա Գարաբեթ Սարգիսը Սիրիայում առաջին հայկական գումարտակի անդամ է ։  33-ամյա կինը ութ երեխաների մայր է ։  2011 - ին նա միացել է Ռոհավայում հիմնադրված պաշտպանության ուժերին ։  Սկզբում այն yxk-ի, ապա YPG/YPJ/SDF-ի հետ էր, և այժմ նա  գտնվում է  "Շահիդ Նուբար Օզանյան" գումարտակում, որը հիմնադրվել է 2019 թվականի ապրիլին ։

Երբ 2012 - ին" Ջաբհաթ ան Նուսրան " ու "Իսլամական պետությունը" հատեցին սահմանն ու հարձակվեցին Սերեկանիայի (Ռաս ալ Այն) վրա, Թամարան ակտիվ մասնակցություն էր ունենում քաղաքի պաշտպանությանը ՝ որպես YPG-ի անդամ ։  YPJ-ի շարքերում նա մշտապես մասնակցել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին ։  Նա մասնակցել է նաեւ հոկտեմբերի 9-ին Սերյոկայում Թուրքական պետության կողմից սկսված օկուպացիոն ագրեսիայի դիմադրությանը: Նա ստիպված է եղել ռազմաճակատից հեռանալ վիրավոր ընկերոջ հետ ։  Այժմ նա օգնում է այն մարդկանց, ովքեր փախել են Սերյոկանիայից թուրքական ներխուժման պատճառով ։  Նա աշխարհի ժողովուրդներին, հատկապես հայ կանանց՝ կոչ է անում դեմ դուրս գալ թուրքական հարձակումների դեմ՝  հանուն Սիրիայի ժողովրդի։

 

Հոդվածն ամբողջության կարող եք ընթերցել, ինչպես նաև տեսանյութը դիտել աղբյուրից՝ https://anfenglish.com/news/armenian-fighter-don-t-be-a-party-to-the-turkish-aggression-38878 

 

Բաժին՝ Կանայք

ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում օրերս կայացած քվեարկության արդյունքում 

ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից

 կողմ քվեարկեց 405-ը, դեմ`10-ը, ձեռնպահ` 3-ը, իսկ 14 կոնգրեսական չքվեարկեց: Բանաձեւի ընդունումը բուռն 

արձագանք գտավ ինչպես Հայաստանում,  այնպես էլ Սփյուռքում, ինչի մասին «Իրավունք 

TV»-ի տաղավարում զրուցեցինք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

«ԱՄՆ-Ն ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ԻՐ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ ԵՂԱԾ ԶԵՆՔԵՐԻՑ ՄԵԿԸ»

– Պարոն Մելքոնյան, չե՞ք կարծում, որ ցնծությունը` ընդունված բանաձեւի վերաբերյալ, առնվազն 

չափազանցված էր:

– Նախ նկատենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը երկար ժամանակ տարբեր մակարդակներով եղել է ամերիկյան 

քաղաքական օրակարգում, նույնիսկ նախորդ նախագահ Օբաման խոստացել էր «ցեղասպանություն» տերմինը կիրառել:

 Բայց ամեն անգամ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով` հետաձգվել է կամ չեղարկվել: Անգամ կային

 ԱՄՆ պետքարտուղարության, նախագահական ապարատի կողմից տարբեր հորդորներ` ուղղված ներկայացուցչական պալատին

 չեղարկել, չընդունել կամ չքննարկել այդ թեման: Եվ հիմա այս հարցի նման միասնական քվեարկությունը` ե՛ւ հանրապետականների, 

ե՛ւ դեմոկրատների կողմից, խոսում է այն մասին, որ խնդիրն ամենեւին էլ ԱՄՆ-ի հումանիստական, հայասիրական, հայամետ 

հայացքները չեն, այլ շատ ռեալ քաղաքական շահն է` կապված Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես` Թուրքիայի հետ

 ինչպես երկկողմ, այնպես էլ Սիրիայի կոնֆլիկտի համապատկերում: Եվ բնական է, որ այս համատեքստում ԱՄՆ-ն օգտագործել 

է իր զինանոցում եղած զենքերից մեկը: Ես ամենեւին չեմ ուզում ստվերել այն հայամետ սենատորների գործունեությունը, 

որոնք տարիներ շարունակ պայքարել են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, բայց կարծում եմ` սա 

ակնհայտ ամերկյան քաղաքական շահից բխող քայլ էր` արված հենց իրենց համար: Եթե մենք նայում ենք ընդունված

 բանաձեւի տեքստը, ապա այնտեղ առնվազն երկու-երեք կետեր կան, որոնք կարելի է մի քիչ ուշադիր նայել,

 հետո` մտածել` ոգեւորվե՞լ կամ ձեր ասած` շատ բուռն արձագանքել, թե` ոչ:

– Ի՞նչ կետեր նկատի ունեք:

– Առաջինն այն, որ եթե կարդում ենք տեքստը, ավելի շատ գովում են իրենք իրենց, այսինքն`

 ԱՄՆ-ին  պատմության ընթացքում ցուցաբերած 

հումանիստական մոտեցման համար: Հիշատակում են Վիլսոնին, Մորգենթաուին եւ այլն: Նշում են ոչ միայն

 Հայոց ցեղասպանության, այլեւ սիրիացիների, ասորիների, այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում բնակված այլ

 ժողովուրդների կոտորածների մասին: Բայց, իհարկե, գովելի է, որ կիրառվում է «գենոցիդ», այսինքն` «ցեղասպանություն» տերմինը: Սակայն չի խոսվում երեւույթի ծավալների, հայրենազրկման մասին, չի նշվում, 

որ այն տեղի է ունեցել մեր բնօրրանում: Եթե այն տեքստաբանական առումով համեմատենք ընդհանրապես

 ցեղասպանությունը ճանաչած տարբեր երկրների ընդունած բանաձեւերի հետ, 

ապա դրանց մեջ միակ առանձնացողն իր պատմական փաստերի ավելի գերխտացմամբ ՌԴ Պետդումայի կողմից

 Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է, որտեղ ուղղակի սեւով սպիտակի վրա գրված է` «Արեւմտյան Հայաստանի հայերի ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից»: Այսինքն`

 նշվում է «Արեւմտյան Հայաստան» տերմինը, որով փաստվում է, որ սա ցեղասպանություն էր մեր բնօրրանում: 

Այդ բանաձեւում նշված էր նաեւ, որ ցեղասպանությունը ոչ միայն Արեւմտյան Հայաստանում է եղել, 

այլ նաեւ Օսմանյան կայսրության այլ տարածքներում, որն ուղղված էր ոչ միայն հայերի, 

այլեւ ընդհանրապես` հայ-ռուսական հարաբերությունների դեմ, 

որովհետեւ հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոտորվում էին նաեւ` 

որպես ռուսների դաշնակիցներ:

«ՈԳԵՎՈՐՎԵԼ ՊԵՏՔ ՉԷ, ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

– Սկզբում ոգեւորվում էինք, երբ ամերկյան նահանգ առ նահանգ  ճանաչում էին ցեղասպանությունը, 

հիմա հասանք բանաձեւերին, ընդ որում` թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է, բայց արձագանքներն 

այլ բան են հուշում: Մի մասն ասում էր, թե ԱՄՆ-ն ճանչեց Ցեղասպանությունը « մյուսները բանաձեւը 

վերագրում էին ԱՄՆ Կոնգրեսին: Անգամ վարչապետ Փաշինյանի արձագանքից պարզ դարձավ, 

որ նա էլ չի տարբերում Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսից: Վերջիվերջո, 

Ցեղասպանության ճանաչման հարցում ամերիկյան ո՞ր կառույցի խոսքն է լինելու վերջնական:

– Ըստ էության, սա, կարելի է ասել, խորհրդատվական փաստաթուղթ է, որն իրավական մեծ 

նշանակություն չունի, բայց ունի քաղաքական եւ քարոզչական նշանակություն: Այնպես որ,  կարծում եմ` 

ոգեւորվել պետք չէ, այլ պետք է ընդունել ի գիտություն: 

Պետք է շատ ավելի սառը մոտենալ այս հարցին, որովհետեւ սա մեր ազգի ողբերգությունն է,

 որը այլ պետությունների միջազգային հարաբերություններում դարձել է զենք: Նույնիսկ մի փոքր

 հնացած զենք է, որովհետեւ այս զենքով ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում էր վաղուց: Եվ այս իրավիճակում բանաձեւ ընդունելը Թուրքիայի վրա ուղղակի 

սպառնալիք կամ

 ինչ-որ ազդեցություն գործելու նպատակ ունի: Ասեմ, որ իրավական առումով`

 բացի ներկայացուցչական պալատից, կա նաեւ մյուս մարմինը, այսինքն`

 այս բանաձեւն ընթացք պետք է ունենա, թեպետ հասկանալի էլ չէ` ընթացք կլինի, թե դրանից հետո` այս

 բանաձեւը կտեղափոխվի օրենսդիր հաջորդ պալատ: Կամ արդյո՞ք այն կհասնի նախագահական,

 եւ Թրամփը դրա վրա հղում կանի: Հետեւաբար, ուղղակի պետք է ընդունել, որ 

ներկայացուցիչների պալատը, փաստորեն, գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց ցեղասպանության փաստը: 

Միեւնույն ժամանակ, հարցականներ են առաջանում, թե ինչու այդ նույնը տեղի չէր 

ունենում երկու-երեք տարի առաջ, երբ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի լավ էին,

 երբ Բարակ Օբաման խոստացել էր ընդունել եւ արտաբերել «ցեղասպանություն» բառը: 

Մենք պետք է գիտակցենք, որ մեր ողբերգությունը դարձել է միջազգային քաղաքական առեւտրի մաս: 

Պետք է հարցին մոտենանք այդ կոնտեքստում եւ ոգեւորվելու փոխարեն`

 կառաջարկեի գիտակցել կամ քննարկել, թե ինչ կարող ենք անել ստեղծված

 վիճակում: Կարծում եմ` կա բավական դրական քարոզչական ֆոն. միջազգային մամուլում, 

միջազգային քաղաքական օրակարգում թեման ակտիվացել է, ուստի` այս ակտիվացման 

շրջանակներում կարող ենք հրապարակ նետել մեզ` Հայաստանի,

 հայության համար ավելի կարեւոր  ցեղասպանությանն առնչվող, փաստարկված, քարոզչական տեսակետներ:

 Պետք է այս ֆոնն օգտագործենք մեր խաղը տանելու համար, այլ ոչ թե զուտ ուրախանանք,

 որ բանաձեւ է ընդունվել եւ այդքանով վերջ, այսինքն` հերթական մեր բարոյական հաղթանակը համարենք: 

Ըստ իս, հարցն առաջին հերթին պատված է զգացմունքայնությամբ, բայց երբ տակը նայում ենք,

 պետք է տեսնենք հարցի իրավական, փաստաթղթի պատմագիտական կողմը, թե ինչ շեշտադրումներ են արված, 

ինչ տերմիններ են կիրառված, որ կետերի վրա է ավելի շեշտված, եւ արդյոք սա բխում է միայն հայության,

 թե առավելապես բխում է ԱՄՆ շահերից: Արդյոք սա նրա քննությունն է ժողովրդավարության առջեւ, 

թե ուղղակի իր քայլն էր մերձավոր արեւելյան իր քաղաքականության մեջ:

– Մի տեսակ պարադոքս է ստացվում. 104 տարի սպասում ենք Ցեղասպանության ճանաչմանը, 

երբ ճանաչում են, հասկանում ենք, որ ոչինչ չշահեցինք դրանից: Չե՞ք կարծում,

 որ շեշտը մի քիչ շատ ենք դրել ճանաչման վրա,  մինչդեռ պետք էր խոսել փոխհատուցման մասին:

– Միանշանակ: Կարծում եմ` սա վաղուց ինքնանպատակ քայլ է, մենք վաղուց պետք է թեւակոխած լինեինք այլ հարթություն`

 փոխհատուցման կամ գոնե փաստի ճանաչման այլ մակարդակների փորձեինք հասնել եւ տեսնել, 

թե ինչ կարելի է անել ճանաչմանը զուգահեռ: Մինչդեռ որեւէ մի պետության, որեւէ նահանգի օրենսդիր մարմնի ճանաչումից հետո`

 որեւէ լուրջ ձեռքբերում մեր քաղաքական կապիտալում չունենք այս ուղղությամբ: 

Ունենք ուղղակի պահի ազդեցությամբ ոգեւորվածություն եւ վերջ: ԱՄՆ-ն ու Թուրքիան ունեն իրենց շահերը, եւ մենք այս խաղում

 սուբյեկտ չենք, այլ օբյեկտ ենք: Եվ մենք չենք խաղը տանում, այս խաղի մասնակիցը չենք, ողբերգությունն է մերը« խաղը մերը չէ: 

Դրա համար պետք է փորձենք հարցին այլ դիտանկյունից նայել, ընդ որում` կան հաջողված նախադեպեր,

 եւ պետք է նաեւ տեսնել, թե օրինակ, հրեական փորձն ինչ է ասում,

  Իսրայելն այդ պարագայում ինչ է արել, եւ դուրս գանք այդ պարզունակության ծիրից: Այս օրերին տեսնում եմ,

 որ մարդիկ անգամ շնորհավորում են իրար, միգուցե կա դրա մեջ բարոյական հաղթանակի կամ բավարարվածության ասպեկտ, 

բայց ի՞նչ դրանից, հետո ի՞նչ է լինելու: Էլի եմ ասում` երբ տեքստը նայեք, կտեսնենք, որ ընդունված բանաձեւն 

ամերիկյան պետության գովերգման մի ամբողջ փաստաթուղթ է, որտեղ նշված չէ ո՛չ Ցեղասպանության հետեւանքների,

 ո՛չ շարժառիթների մասին: Եթե չեմ սխալվում, տեքստը սկսում է մոտավորապես այսպես` մենք հպարտ ենք, 

որ երբ 1,5 մլն հայերը կոտորվում էին, ԱՄՆ-ն հանդես եկավ ինչ-որ հայտարարությամբ, հպարտ ենք

 Մորգենթաուի քայլերով, Վիլսոնի ինչ-որ առաջարկով ու գալիս-հասնում են մինչեւ Ռեյգանին, որը ճանաչել է ցեղասպանությունը,

 բայց դրա իրավական եւ հետեւանքային կողմն, ըստ էության, չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

 

 

Աշխարհում ականատեսն ենք լինում բողոքների՝ ներկա իրավիճակի դեմ և տարբեր ուժերը՝ ձախից մինչև աջ, պահանջում են փոփոխությունների կատարում: Առաջ են եկել դասակարգային պայքարներ՝ տարբեր երանգներով: Սկզբնական շրջանում այս պայքարը տարբեր երկրներում տարբեր պատրվակներով էին արտահայտվում, օրինակ Հնդկաստանում սոխի թանգացման դեմ, Չիլիում մետրոյի տոմսի գնի բարձրացման դեմ, Լիբանանում՝ վաթստապի վրա հարկերի սահմանման դեմ, Իրաքում իշխանավորների կոռուպցիայի դեմ և այլն: Սակայն, այս բոլոր բողոքների միջև մի տեսակ օրգանիկ և դիալեկտիկական կապ գոյություն ունի: Թվում է թէ երիտասարդությունը լավ հասկանում է բոլոր այն խաղերի մասին, որ իշխանավորները՝ ըստ իրենց շահերի, խաղում են իրենց ու երկրի հետ և նրանք ստիպված են մի ալտերնատիվ է փնտրել: Բոլորն զգում են տնտեսական քաղաքականության ազդեցություններն իրենց կյանքի մակարդակի վրա, հատկապես աշխատավորների, աշխատավարձ ստացողների ու միջին դասակարգի կյանք վրա, այդ իսկ պատճառով նրանց լոզունգների մեծ մասը վերաբերում է՝ «Աշխատանք, հաց և ազատություն» լոզունգին: Աշխարհի տարբեր երկրներում ականատեսն ենք լինում այն բանի, որ մարդիկ դուրս են եկել և փողոցներում, գործարաններում, և վիրտուալ ցանցերում բողոքում են անհավասարության ու նեոլիբերալական տնտեսական անարդարության դեմ: Բողոքողների մեծ մասը պատկանում են աշխատող դասակարգին, երիտասարդությանը ու միջին խավին, որոնք ամենամեծ վնասն են ստանում նեոլիբերալական քաղաքականությունից: Նեոլիբերալական քաղաքականությունը տարածված է մարդկանց կյանքի բոլոր ասպարեզների վրա: Մարդկանց 99 տոկոսի գրպաները դատարկվում են ու մեկ տոկոսի գրպաները լցվում գումարներով:
Մի տեսանկյունից թվում է թէ այս շարժումները ինքնաբուխ են, սակայն դրանց արմատները գալիս են տնտեսական շահագործումից ու ոչ դեմոկրատիկ հարաբերություններից: Այս շարժումները հնարավոր է ժամանակավոր ձևով դադարեցվեն, սակայն կրկին գլուխ են բարձրացնելու և շարունակվելու են այնքան ժամանակ միչև այդ երկրներում չստեղծվեն արդար տնտեսական ու քաղաքական հարաբերություններ:
Նման պայմաններում առաջանում են նաև կրոնական ֆանատիզմներ, իսլամական ահաբեկչություններ, նացիոնալիզմի և ծայրահեղ աջի ուժեղացում, ռացիզմ ու ազգայնամոլություն, ցեղային ու կրոնական բախումներ, կենսամթնոլորոտային քայքայում, սառը պատերազմ ու առևտրական պատերազմներ, որոնք կրում են ազգային, միջազգային ու տարածաշրջանային բնույթ:
Սակայն մյուս կողմում գոյություն ունի առողջ պայքար, որը հետապնդում է արդարություն բոլոր բնագավառներում՝ անկախ սեռից, կրոնից ու ազգային պատկանելիությունից ու հենվում են քաղաքացիական հասարակարգի նորմերի վրա:
ՄԱԿ-ի առաջին քարտուղար Անտոնտո Գուտրեշը հոկտեմբերի 25-ին հրատարակված մի հռչակագրում՝ աշխարհի ղեկավարներին զգուշացրել է նոր տեխնոլոգիաների բացասական ազդեցության, հասարակություններում անհավասարության խորացման, կոռուպցիայի ու խտրականությունների մասին և ավելացրել է, որ այս բոլորը պատճառ են դառնում, որ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս գան ու ցույցեր կազմակերպեն:

«Բռնության ձայն» հեշթեգը սոցցանցերում ակտիվորեն տարածող, Հանրայինի եթերում եւ սոցցանցերում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզով զբաղվող եւ կանանց նկատմամբ բռնությունների մասին ամենատարբեր պատմություններ պատմելով հայտնի դարձած Լյուսի Քոչարյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել, թե կուսության թեմայից վերջնականապես «պրծնելու» համար առաջարկում է` «18-ը լրանալուն պես անխտիր բոլոր աղջիկների կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ հեռացվի»: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց բժիշկ-սեքսոպաթոլոգ ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

«ԿՈՒՅՍԻ ՄՏՔՈՎ ԵՐԲԵՎԷ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՑՆԵԼ»

– Տիկին Ներսիսյան, որպես սեքսոպաթոլոգ, ինչպե՞ս կգնահատեք վերոնշյալ առաջարկի թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ բարոյահոգեբանական հետեւանքները:

– Կուսության հետ կապված մեր հասարակությունն այսօր, իրոք, խնդիր ունի: Բավական է նշել, որ մինչ օրս կան հարսնացուներ, ովքեր ամուսնությունից առաջ դիմում են բժիշկներին` կուսաթաղանթը վերականգնելու պահանջով, ու կան բժիշկներ, ովքեր այդ գործով «տուն են պահում»: Կան կուսությունը կորցրած աղջիկներ, ովքեր այլեւս իրենց անարժան են համարում ունենալու արժանապատիվ ընտանիք, քանի որ համոզված են, որ իրենց ոչ մի «նորմալ» տղա այլեւս չի ուզի, այդպիսի աղջիկները հուսահատությունից ու մեղավորությունից բռնում են ինքնապատժման ուղին` ամուսնանալով չսիրած տղայի հետ կամ ոչ ամուսնական սեռական կապերի տրվելով: Կան տղաներ, ովքեր իմանում են իրենց նախընտրած աղջկա կուսազրկման մասին ու երբեմն անգամ առանց որեւէ խոսք ասելու, հեռանում ու անհետ կորչում են այդ աղջկա կյանքից` կոտրելով վերջինիս սիրահարված սիրտը: 

Սակայն, խնդիրն այստեղ շատ ավելի խորն է, քան պատկերացնում ենք: Այս մասին բազմիցս խոսել եմ ու սուր քննադատության արժանացել հենց նույն Լյուսի Քոչարյանի կողմից, բայց եկեք ընդունենք, որ «կուսաթաղանթը» զուտ բժշկական հասկացություն է, իսկ կուսությունը` ինչ-որ տեղ նաեւ էթիկական, ուստի` այս մասին լավ կլիներ խոսեին բժիշկներն ու էթիկայի մասնագետները, այլ ոչ` տնտեսագետ-լրագրողները: Եվ ուրեմն, նախ եւ առաջ` էթիկապես անընդունելի է կուսության վերացման մասին խոսելը, առավել եւս մարմնի ֆիզիկական խեղաթյուրման միջոցով: Ու եկեք չմոռանանք, որ կուսությունը վերանում է միայն այն պահին, երբ հակառակ սեռերը հանդիպում եւ ճանաչում են միմյանց, ուստի` եթե կուսաթաղանթը վնասվել է, բայց միջսեռային հանդիպում չի եղել, կուսության կորուստ, ըստ էության, տեղի չի ունեցել: Սեռերի հանդիպում ասելով` այստեղ նկատի չունեմ իրար հետ ծանոթանալը, մարմնական արտաքին շփումը, այլ միմյանց սեռերի խորքային էություններին հաղորդակցվելը, որովհետեւ հնարավոր է ամուսնական զույգն ապրի միասին երկար տարիներ, բայց այդպես էլ միջսեռային հաղորդություն չլինի: Լավագույն դեպքում այսպիսի զույգերն ապրում են կողք կողքի` իբրեւ նույն հարկի տակ բնակվող լավ բարեկամներ, անգիտակցաբար կիսում են անկողինը, ինչ-որ ինտիմ զգացողություններ ունենում, բայց այդպես էլ սեռային արթնության չեն հասնում եւ չեն զգում հակառակ սեռային բեւեռի ամբողջացնող ուժը: Այսպիսի դեպքերում մենք գործ ունենք «կուսական ամուսնության» հետ, թեեւ կուսազրկում կոչված երեւույթը փաստացի տեղի է ունեցել: 

Երբ Լ. Քոչարյանը կարծիք է հայտնում, որ կուսաթաղանթի վերացմամբ կարելի կլիներ վերացնել կուսության հետ կապված խնդիրները, ապա դա ոչ թե խնդրի լուծման աբսուրդ տարբերակ է, այլ այլասերված տրամադրության տարածում: Կույսի մտքով երբեւէ նման բան չի կարող անցնել, իսկ ոչ կույսի կողմից նմանատիպ կարծիքի բարձրաձայնումը կուսազրկում է ինքնին: Ոչ, կույսը նմանատիպ փորձ է ձեռնարկում էթիկական ինքնաքննադատումից շեղվելու համար, քանի որ չի ուզում ընդունել, որ հենց ինքն է կուսազրկել բազմաթիվ աղջիկների: Չէ՞ որ կուսություն կորցնել նշանակում է սկսել տեսնել, հասկանալ, ճանաչել, այլ ոչ թե ինչ-որ բան կորցնել: Կորստի փոխարեն նոր բացահայտումներ են տեղի ունենում, տեսանելի են դառնում բաներ, որոնք նախկինում չէին գիտակցվում, այսինքն` սեռային ինքնագիտակցությունը թռիչքաձեւ անցում է կատարում դեպի նոր` ավելի հասուն մի փուլ: Կուսաթաղանթի վերացումը չի փոխում կուսության էությունը, եթե չկա այդ հասունությունը եւ գիտակցումը: Շատ ավելի լուրջ խնդիր է ոչ թե կուսաթաղանթի պատճառով սրտերի կոտրումը, այլ կուսության հավասարեցումը ու նույնականացումը կուսաթաղանթի հետ, ինչը սեռերի փոխհարաբերման մասին ստեղծում է մակերեսային ու տափակ պատկերացումներ:   

- Ի դեպ, սա կարծես թե, այն նույն տրամաբանության մեջ է, ինչ իր ասուլիսի ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ՝ «իմպոտենցիայի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից»: Նա նաեւ հավելել էր, թե կա նման վիճակագրություն: Որքանո՞վ է սա իրական եւ, իսկապես, իմպոտենցիայի պատճա՞ռ է:

- Վարչապետի խոսքը սեռական գրագիտության պակասի մասին վերաբերում է հենց այն խորքային գիտելիքի պակասին, որի ճանաչմանը զույգերը գալիս են, երբ  հանդիպում են իրար, այսինքն՝ վարչապետը նկատի ունի, որ իմպոտենցիայի պատճառը հենց այդ կուրությունն է, երբ սեռերի փոխհարաբերման մեջ այդպես էլ կուսազրկում տեղի չի ունենում։ Խոսքն այստեղ չի գնում փաստացի կուսաթաղանթի վնասման, այլ սեռային կուրության մասին է։

«ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ` ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼ ՄԵՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ»

– Վերջերս մամուլում տարածվեցին լուրեր, որ Կուբայից Հայաստան են ժամանել 19 ԼԳԲՏ-ական, եւ նրանք ՁԻԱՀ վարակակիրներ են: Միգրացիոն ծառայությունը հաստատեց կուբացիների Հայաստան ժամանելու մասին տեղեկությունը, իսկ վարակակիր լինել-չլինելու մասին միայն ասացին, որ այն գաղտնի տեղեկություն է: Նրանց «ծառայություններից» օգտվելու վտանգներից զատ, որպես բժիշկ, Ձեր գնահատմամբ` հանրության վրա այլ վտանգավոր հետեւանքներ կարո՞ղ է ունենալ նման մարդկանց հայտնվելը երեւանյան փողոցներում:

– Նախ նշեմ, որ ՁԻԱՀ-ը եւ ՄԻԱՎ-ը վարակակրությունը խարան չէ: ՄԻԱՎ վարակակիր կարող են լինել բոլորովին այլ սեռական մշակույթի կրողներ, քանի որ վիրուսի փոխանցման ուղիները տարբեր են: Բացի սեռականից, վիրուսը կարող է փոխանցվել վարակակիր արյան հետ անմիջական շփումից, օրինակ` ստոմատոլոգի կամ մատնահարդարի ոչ պատշաճորեն ախտահանված գործիքներից, վիրուսի փոխանցում հնարավոր է նաեւ մորից պտղին, ներարգանդային զարգացման ժամանակ: Այնուհետեւ պետք է արձանագրել, որ ԼԳԲՏ անձինք կան նաեւ Հայաստանում, ու նրանք բնակչության շատ փոքր թվաքանակ են կազմում, մոտավորապես` 5%: Այդ թիվը դարեր ի վեր չի փոխվում, մենք այսօր չգիտենք, թե որն է հոմոսեքսուալության, տրանսգենդերության առաջացման բժշկական պատճառը, գիտության կողմից այս երեւույթները դեռեւս լիովին բացահայտված չեն, կան իրարամերժ կարծիքներ, բազմաթիվ վարկածներ, բայց վերջնական պատասխան չկա: Վերջերս, օրինակ, մի ականավոր բժիշկ-սեքսոլոգի հոդվածներից էի կարդում, որտեղ մանրակրկիտ նկարագրված էին հոմոսեքսուալությունից դժգոհ պացիենտների սեռային կողմնորոշման փոխակերպման հաջողությունները, մինչդեռ շատ հոդվածներ կարելի է գտնել, որտեղ նշվում է, թե դա միանգամայն անհնարին է: Փաստորեն` հնարավոր է: Գոյապահպանության բնազդը` ի հակընդդեմ գիտության նման զարգացումների, փոքրամասնություններին ստիպում է առավել ագրեսիվ դառնալ, որով կարող ենք բացատրել վերջերս ՀՀ-ում տեղ գտած ԼԳԲՏ կատաղի ակտիվությունները: Սա խոսում է միայն մի բանի մասին` Հայաստանն այն քիչ տեղերից է աշխարհում, որտեղ պահպանվել է իրական առողջացման գալու հնարավորությունը` ամբողջանալու, ողջանալու ուղիով: Իզուր չէ, որ հայերս ասում ենք` ողջ եւ առողջ, քանի որ մեր հիշողության մեջ պահպանվել է լրիվության-ամբողջության գալու հիրավի տրանսֆորմատիվ բուժական փորձառությունը: Կուբացիների ժամանումը Հայաստան կարող է դառնալ տրանսգենդերների սեռային առողջ-ողջացման նախադեպը: Հայաստանն իր քրիստոնեական արժեհամակարգով ու ամուր ընտանեկան ավանդույթներով միշտ կարող է դիմազերծել կեղծ երեւույթներն ու բովանդակային դատարկությունները: Երկսեռ ամբողջացման չեն գալիս մարմնական խեղաթյուրումներով, այլ ներքին տրանսֆորմատիվ համալրմամբ: 

Աշխարհն այսօր բաց է, ու մեր երեխաները հաճախ են ճամփորդում արտերկրներ, այսօր շատ ավելի ժամանակ ենք անցկացնում վիրտուալ տիրույթում, մենք չենք կարող լիովին վերահսկել ինտերնետի այն բովանդակությունը, որը կարող է հանկարծակի հայտնվել մեր երեխաների ուշադրության դաշտում: Սակայն աշխարհը բաց է նաեւ հակառակ կողմի համար, բազմաթիվ արտերկրացի երեխաներ տեսնում են մեզ` մեր ընտանիքները, մեր ավանդույթներն ու արժեքները, աշխարհն այսօր թախանձում է ունենալ այն հարստությունը, որ ունի մեր տարածաշրջանը ու մենք` այս հողից սնվող հայերս: Ուստի` մեզ մնում է միայն մի բան` ամուր պահել մեր ընտանեկան ավանդական արժեհամակարգը, հավատարիմ մնալ ինքներս մեզ ու սիրով պարուրել մեր երեխաներին ու սիրեցյալ մերձավորին: Միայն այս դեպքում ոչ մի ժամանած ԼԳԲՏ չի կարողանա վտանգ ներկայացնել:   

- «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ են ուզում անել, որով ընտանիքում բռնություն համարվելու է նաև բռնությունը զուգընկերների միջև։ Զուգընկեր հասկացությունը սահմանված է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ։ Նախագծում չի նշվում զուգընկերների սեռը, հետևաբար դրանք կարող են լինել նաև նույն սեռի անձիք։ Այսինքն` միասեռական զույգերին տրվում է ընտանիքի կարգավիճակ։ Եթե նույնիսկ հեռանանք մեր ավանդական պատկերացումներից ընտանիքի մասին, հետաքրքիր է՝ Ձեր դիտարկումները, որպես սեքսոլոգ:

- Աճառյանի Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան-ում զուգընկերը սահմանված է իբրև զույգ կազմող ընկերներից յուրաքանչյուրը, ընկերակից։ Իմ դիտարկմամբ այս բառը բոլորովին չի համապատասխանում մտերիմ հարաբերությունների մեջ (այդ թվում՝ ինտիմ), գտնվող անձնանց։ Ամուսինները պարզապես զույգ չեն, այլ համագործակցող զույգ են։ Իսկ համագործակցությունը ոչ թե նոր կրքեր հարուցող, այլ մարդուն իր անձնային կրքերից ազատագրող նպատակ ունի, առանց որի հնարավոր չէ գործի հաջողություն։ Ամուսնական համագործակցությունն առաջին հերթին հնարավոր է սեռական կրքից ազատագրման միջոցով։ Ամունսինները սեռական կյանք են ունենում ոչ թե կրքից , այլ սիրուց դրդված, իսկ գործը, որին նրանք կցված են՝ սիրել սովորելն է, ներել ու վստահել կարողանալն է։  Նույն սեռի անձնավորություններին կապող օղակը ոչ թե անձնական կրքերից մաքրազերծող սերն է, այլ տրփանքը՝ կրքերից գերագույնը։ Ուստի՝ չի կարող ամուսնական կարգավիճակ ստանալ մի զույգ, ովքեր համագործակիցներ չեն այն իմաստով, որով շարադրեցի, գուցե նրանք կլինեն ընտանիքի անդամներ, այսինքն՝  ընդհանուր տանիքի տակ բնակվողներ, բայց չեն լինի ամուսիններ, ում գերագույն նպատակը բարձրագույն Սիրո գաղափարին գալն է։

– Մասնագիտության բերումով գուցե Դուք առավել քաջատեղյակ եք, իրականում հայկական ընտանիքներում կա՞ն կանանց նկատմամբ, օրինակ, սեքսուալ բռնությունների այնպիսի մասշտաբներ, որ այսօր այդ միտումների դեմ պայքարելու անվան տակ ժողովրդի վզին են փորձում փաթաթել Ստամբուլյան կոնվենցիան:

– Այո, մասնագիտության բերումով ամեն օր շփվում եմ ինտիմ կյանքի մանրամասներն ինձ պատմող անձանց հետ ու վստահաբար կարող եմ ասել, որ բռնությունը փոխադարձ է, կանայք ու տղամարդիկ հավասարապես բռնանում են իրար: Ես նկատի ունեմ ոչ միայն սեքսուալ, այլ նաեւ հոգեբանական, էմոցիոնալ, ֆիզիկական բռնությունը: Կան դեպքեր, որոնք քրեորեն պատժելի են, եւ այդ դեպքերի համար մեր օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ: ՀՀ-ում ծավալած իմ 20-ամյա աշխատանքային փորձից ելնելով` կարող եմ ասել, որ մեր երկրում կանայք ու աղջիկները պաշտպանված են սեքսուալ բռնություններից օրենքի համապատասխան հոդվածներով, խնդիրը միայն այն է, որ ամոթը եւ այդ օրենքների մասին անտեղյակությունը թույլ չեն տալիս դիմելու համապատասխան կառույցներ` բռնարարներին պատժելու համար:   

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

Բաժին՝ Կանայք

Ողջունում ենք ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Հուսով ենք, որ բոլոր երկրները կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանության հարցը հաճախ խաղաքարտ է դառնում տարբեր երկրների համար՝ Թուրիքայի դեմ օգտագործոլու նպատակով: Հայ Ձախ Ֆորումը գտնում է որ կարևորը՝ ավելի շուտ թուրք ժողովրդի կողմից ճանաչումն է: Սա մի գործընթաց է, որ Հայկական Պետությունը և աշխարհասփյուռ հայության պայքարի շնորհիվ միայն կարելի է իրականացնել: Այս կապակցությամբ հայազգի զավակ հանգուցյալ Հրանտ Դինքը և ներկայիս Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն տարբեր առիթներով առաջնահերթյուն են համարել Թուրքիայի ժողովրդի և պետության ճանաչումը: Այս առանցքային հարցի շուրջ կարող ենք մտքերի փոխանակում անցկացնել և միասնական ծրագիր մշակելով իրականացման մեխանիզմներ ճշտել: Միասնական պայքարով անշուշտ հաջողություններ կարձանագրենք այս ուղղությամբ:


Հայ Ձած Ֆորում – Երևան, 4/11/2019

Այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են արտաքին և ներքին մարտահրավերների առաջ։ Եթե՞ Հայաստանն ուղղորդվում է արտաքին կենտրոնների կողմից և եթե՞ նրանց նպատակն է Հայաստանում անկարգություններ կամ քաղաքացիական պատերազմ հրահրելը, ապա Ադրբեջանը, թիկունքում ունենալով Թուրքիայի օժանդակությունը, կարող է լայնածավալ պատերազմ սկսել։ Գուցե հենց դա՞ է պատճառը, որ Հայաստանի քաղաքական դաշտում փորձ է արվում վարկաբեկել ազդեցություն ունեցող քաղաքական ուժերին, հեղինակություն վայելող անձանց, բանակը, նրա հրամանատարական կազմը և ընդհանրապես ուժային կառույցները, ինչպես նաև սեպ խրել Հայաստանի ու նրա ռազմավարական գործընկերների հարաբերություններում։ Ահա այս և նմանատիպ հարցերի շուրջ այսօր LIVEnews.am կայքի տաղավարում քննարկում են ծավալել Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդիա Հովհաննիսյանը Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Հայաստանի առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը

ՓԱՐԻԶ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ: Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը:

«Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը վճռականորեն կոչ է անում հանրապետության նախագահին հաշվի առնել այն ժողովրդավարական գործընթացը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է հանրապետությունը: ՖԿԿ-ն նաև հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ գործել որքան հնարավոր է արագ, որպեսզի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ճանաչման հարցը բարձրացնի միջազգային հանրության առջև՝ հասնելու բազմակողմ ճանաչման: Նա պետք է կարողանա միջազգային պաշտպանություն ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որին ցեղասպանության վտանգ է սպառնում»,-նշում են քաղաքական ուժի կայքում:

Կոմկուսն իր հաղորդագրությունը վերնագրել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության ապահովումը Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հիմքն է» և դրանում խոսել նաև ադրբեջանական ագրեսիայի, 2016թ. ապրիլյան պատերազմի ու հարձակման մասին՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ էլ հավակնություն է ունեցել մի տարածքի նկատմամբ, որում ապրում ու իրենց ապագան կերտում են հայերը: «Հայ ժողովուրդը հսկայական զոհողությունների գնով ցույց է տվել ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Ֆրանսիացիներն ու հայերը ունեն բարեկամության և համերաշխության երկար ավանդույթ»,-նշում են Կոմկուսում:

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը երկրի Ազգային ժողովում և Սենատում 12-ական տեղ ունի: 

 

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: