Արխիվ Մայիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է մի պարզ պատճառով, որ շատ հայ ընկերներ ունի, և նրանցից մեկը ինքն է:

«Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, այլև մեծ մտավորական, ով շատ է կարդում  ու լավ գիտի Հայաստանի պատմությունը: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ մահացավ Գարեգին Առաջին վեհափառը, Էլթոնն ինձ նամակ գրեց, և մենք հանդիպեցինք ու քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը»,- պատմեց նախագահը:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ, հանրահայտ երգիչ լինելուց բացի, Էլթոն Ջոնը հսկայական բարեգործական աշխատանք է իրականացնում՝ փորձելով օգնել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց բուժմանը և դրա կանխարգելմանը:

Նրա խոսքով՝ և՛ Էլթոն Ջոնը, և՛ «Երևան, իմ սեր» ծրագիրը ցանկանում են աջակցել ինչպես լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

«Մարդն այդ գործիքն առաջին անգամ  դնում է ականջին ու լսում է. այդ տեսարանից  ցանկացածը կարող է հուզվել: Երեխաների առջև նոր կյանք է բացվում»,- իր ուրախությունը փոխանցեց ՀՀ նախագահը:

Նա հավաստիացրեց, որ Էլթոն Ջոնը մարդ է, որի օգնությամբ կարող է մեծանալ Հայաստանի մասին իմացությունը, քանի որ երգիչն ունի իր թիմը, որը նկարահանում է  բարեգործական ծրագրի գործունեությունը, և այդ կադրերը ցուցադրվելու են նրա վերջին շրջագայության ընթացքում տեղի ունենալիք համերգային ծրագրերի ընթացքում:րագրողի այն հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է հեղափոխությունից հետո, Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը հազարավոր տարիներ գոյություն ունի, և մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը խորն է: «Դուք չեք փոխվել հեղափոխությունից առաջ և հետոպարզապես այսօր ավելի ազատ եքավելի եռանդուն եք:  Իմ երդմնակալության ժամանակ ասացիոր երազում եմ երիտասարդ Հայաստանի մասինպարզվեց՝ երազել պետք  չէ.  երիտասարդ Հայաստանը դուք եք,  և դա ակնհայտ էԷլթոնն էլ իր խոսքում ասացոր այնեռանդըորը կա քաղաքում տեսանելի է՝ չնայած ընդամենը մի քանի ժամ է այստեղ»,- նշեց նախագահը:

«Երևանիմ սեր» հիմնադրամըորի  բարեգործական ծրագրի շրջանակում մայիսի 26-ինՀայաստան է ժամանել Էլթոն Ջոնըստեղծել է  Արմեն Սարգսյանը 2010 թվականին:

Այն իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրերդրանցից մեկը  «Save the children» կազմակերպության հետ է կյանքի կոչվումՇենքի առաջին հարկը տրամադրված է անդամալույծկամ դժվարություններ ունեցող երեխաներինորոնք հարյուրից ավել են և շատանում ենՇաբաթվա ընթացքում նրանք մի քանի անգամ այցելում են հիմնադրամ թերապիաներ անցնումորոնք երեխաներին  վերադարձնում են կյանք:

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի՝ 2017-ին, անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ 43 մլն դրամով, եւ բացի այդ, օտարել է իրեն պատկանող հողամասերից մեկը 102 հազար 445 դրամով: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա 2017 թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրից:

Գլխավոր դատախազի դրամական միջոցները հարկային տարեսկզբին եւ տարեվերջին կազմել են 8 մլն դրամ եւ, փաստորեն, նկատելիորեն նվազել են նախորդ տարիներին ունեցած դրամական միջոցների համեմատ: Դավթյանը, որպես եկամուտ, 2017-ին հայտարարագրել է նաեւ երկու տարբեր տեղերից ստացված աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարը, որոնցից մեկը կազմում է 13 մլն 773 հազար 883, մյուսը՝ 285 հազար 130 դրամ:

Գլխավոր դատախազն այսօրվա դրությամբ երկու անհատական բնակելի տուն ունի, երկու հողամաս, սակայն եւ ոչ մի տրանսպորտային միջոց:

Նշենք, որ անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան, թե Դավթյանն Աջափնյակում (17-րդ թաղամաս) շքեղ առանձնատուն է կառուցում»:

«Ժամանակ» թերթը գրում է, «Երկու օր առաջ Արմավիրի մարզ էր այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին դիմավորեցին մեծ շուքով: Բայց ամենատարօրինակն այն էր, որ դիմավորողների թվում էր նաեւ Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով ոչ միայն ողջագուրվեց Ծառուկյանի հետ այլ նաեւ նրան դիմում էր մեծ բարերար եւ բարեգործ տիտղոսներով:

Ընդամենը մեկ տարի առաջ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումը արմավիրցի ընտրողների հետ:

ՀՀԿ-ական գյուղապետերի ու քաղաքապետերի պահվածքը, լավագույնս է ցույց տալիս, որ ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի, այլ մնացել են իրականությունից կտրված մի խումբ մարդիկ»:

Եգիպտոսի հայտնի լրագրող Հասան Հեյքալը երկու տարի առաջ Եգիպտոսի հայտնի օրաթերթ «Ալհարամ»-ում մի նյութ էր հրապարակել, որտեղ զգուշացրել էր Ռուսաստանի ու Եվրոպայի կողմից Պարսից Ծոցի երրորդ պատերազմի հրահրումը Իրանի ու Սաուդիան Արաբիայի միջև:
Նա անդրադառնում է Եվրոպայի ու հատկապես Ամերիկայի տխրալի տնտեսական վիճակին ու ասում է. "այս տնտեսական փլուզումին կփրկի միայն մի մեծ պատերազմի առաջացումը, որը երկու տրիլիոն դոլար կարող է օգուտ բերել Եվրոպայի տնտեսությանը, որովհետև այլևս Ամերիկայի ու Եվրոպայի բանկերը անկարող են Սաուդիան Արաբիայի, Քաթարի ու Արաբական Էմիրատների պահ դրված գումարների օգուտը վճարելուց: Նրանք կարիք ունեն Պարսից Ծոցի երրորդ պատերազմի սկսմանը":
Ո՞րոնք են այս պատերազմի նպատակները: Առաջին նպատակն այն է, որ նավթի գնի իջեցումից՝ 130-ից մեկ երրորդի, մյուս կողմից Ամերիկայի և Եվրոպայի սանկցիաները Ղրիմի կղզի միացումից Ռուսաստանին և Ռուսաստանի զարգացող տնտեսության կացնահարումը, պատճառ են դառնում, որ միակ փրկման ելքը  լայնածավալ պատերազմի առաջացումը լինի երկու մեծ նավթային պաշար ունեցող երկրների՝ Իրանի ու Սաուդիան Արաբիայի միջև: Նման պատերազմի դեպքում նավթի գինը ահռելի ձևով կբարձրանա ու կհասնի 200 և նույնիսկ 400 դոլարի: Ամերիկան իր նավթից կօգտվի երկրի ներսում և մեծ գնով կվաճառի Իրանի և Սաուդիան Արաբիայի նավթի հաճախորդներին:
Երկրորդ նպատակն այն է, որ մեծ օգուտներ ձեռք կբերվի տարբեր ու զարգացած զենքերի վաճառքից:
Երրորդ նպատակը Չինաստանի ու Հնդկաստանի տնտեսական աճի արգելափակումն է, որը վերջին տաս տարիների ընթացքում Ամերիկային ու Եվրոպային իրենց ետևում են թողնել:
Չինաստանն ու Հնդկաստանը միայնակ Պարսից Ծոցի 50 տոկոս նավթը իրենք են գնում: Նավթի գնի բարձրացման դեպքում ոչ ՕՊԵԿ-ին պատկանող երկու ամենամեծ նավթ արտարող երկրները, այսինքն՝ Ամերիկան ու Ռուսաստանը կկարողանան նավթը վաճառել, յուրաքանչյուր տակառը մի  քանի հարյուր դոլարով: Այսպիսով կնվազի նաև Չինաստանի ու Հնդկաստանի տնտեսական աճը:
Այնուհետև լրագրողը անդրադառնում է Իրանի ու Սաուդիան Արաբիայի մոտեցումներին ու այն օրինակներին կամ երևույթներին, որոնք պատերազմի հավանականությունը շատացնում են: Ճիշտ է, որ անցել է ավելի քան երկու տարի, սակայն վերոհիշյալ իրականությունները դեռ արդիական են ու պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել:


Վարդան Ղազարյան

   2018 թվականի մայիսի 5-ին, Լոնդոնի արևելյան ու աֆրիկյան ուսումնասիրությունների համալսարանում տեղի ունեցավ համագումար, որը նվիրված էր Մարքսի 200-ամյակին: Ուսումնասիրվում էր Մարքսիզմի կարևորությունը և արդիականությունը այսօրվա աշխարհում: Համագումարի տոմսերը մեկ ամիս առաջ ամբողջովին վաճառվել էին: Միջոցառմանը մասնակցում էին, ավելի քան 300 հոգի ակտիվիստներ, հետազոտողներ, հասարակական ակտիվիստներ: Ներկա էին նաև չորս պատվիրակություն Չինաստանից, Կուբայից, Հնդկաստանից և հարավային Աֆրիկայից: Ժամանակակից օգտավետ ելույթներով հանդես եկան Գերմանիայի, Չինաստանի, Անգլիայի, հարավային Աֆրիկայի ու Կուբայի ներկայացուցիչները: Ուսումնասիրվեցին թէ ինչպես Մարքսի ուսմունքները կապ ունեն այսօրվա հասարակությունների հիմնական փոփոխությունների հետ:

Բաժին՝ Գիտություն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 6 տարի ժամկետով վերընտրվեց որպես երկրի ղեկավար: Ընտրությունների արդյունքները հրապարակել է Վենեսուելայի ԿԸՀ նախագահ Տիբիսա Լուչենան:

«Նիկոլաս Մադուրո Մորոսը ձեռք է բերել 5 միլիոն 823728 քվե, Անրի Խոսե Ֆալկոն Ֆուենտեսը՝ 1 միլիոն 820552 քվե, Խավիեր Բերտուչի Կառերոն՝ 92542 քվե»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը:

  Ըստ «Էլ Ունիվերսալ» օրաթերթի, Մադուրոն իր համակիրներին այսպես է ասել.- «Մենք հաղթեցինք, շնորհակալ եմ ձեր ժողովրդական զգուշության համար, որովհետև պայքարի բոլոր փուլերում ինձ հետ եք եղել»:

Մադուրոն պաշտպանում է անկախ քաղաքականությունը ու  չի ենթարկվում իմպերիալիստական ուժերին,  հատկապես Ամերիկայի իմպերիալիզմին, այդ իսկ պատճառով Թրամփը  սանկցիաներով ու տարբեր պատժամիջոցներով աշխատում է թուլացնել Վենեսուելային, հատկապես տնտեսական առումով ու իր գործակալների միջոցով շատ է աշխատել հեղաշրջում կատարել, բայց Վենեսուելայի կոմկուսը զգուշ է, ու ժողովուրդը նկատել է, որ կոմկուսը պաշտպանում է սովորական ժողովրդի շահերը:

Հայ կոմունիստները, սոցիալիստները և առաջադեմ խավը շնորհավորում է Վենեսուելայի ժողովրդին ճիշտ ընտրություն կատարելու կապակցությամբ և հույսով է, որ կշարունակի դիմադրել Ամերիկայի դավադրական ու հակաժողովրդական քաղաքականությանը` կյանքի բոլոր ասպարեզներում: 
.

Բաժին՝ Աշխարհում
Երեքշաբթի, 22 Մայիսի 2018 14:54

Կոմունիստական մանիֆեստը 21-րդ դարում

Կոմունիստական մանիֆեստի 150-ամյակի կապակցությամբ Մ.Մ.-ի հիմնադիր եւ երկարամյա խմբագիր Փոլ Մ. Սուեզին (1910-2004) գրել է «Կոմունիստական մանիֆեստը այսօր» հոդվածը, որը հրապարակվել է 1998 թ. Վերջերս հատուկ դիմում է արվել Վիետնամում մեր ընկերների կողմից `« Մանիֆեստի »170-ամյակի կապակցությամբ հայտարարության համար: Ի պատասխան, Ջոն Մաժը եւ Ջոն Բելլամին Ֆոստերը վերանայել են Sweezy- ի օրիգինալ ակնարկը `պահպանելով գրեթե բոլորը անձեռնմխելի, բայց մեր նորացված բացման եւ եզրակացության համար: Հոդվածին տրվել է նաեւ նոր վերնագիր եւ վերագրվում է բոլոր երեք հեղինակներին: Հետաքրքրված ընթերցողները խրախուսվում են համեմատել այս տարբերակը Sweezy- ի ինքնատիպ ակնարկին, որը հասանելի է ամսագրի առցանց արխիվում գտնվող բաժանորդների համար http://archive.monthlyreview.org :

Նյութն ամբողջությամբ անգլերեն https://monthlyreview.org/2018/05/01/the-communist-manifesto-in-the-twenty-first-century/

Բաժին՝ Գրադարան

Քաղաքական բարեփոխությունները կամ քաղաքական հեղափոխությունը անհրաժեշտություն էր դարձել Հայաստանում: Այս փաստը զգում էին բոլորը՝ հատկապես երիտասարդությունը և մտավորականները, սակայն դժբախտաբար չէին զգում կուսակցությունների մեծ մասը, կամ, եթե զգում էին, իրենց բնույթից ու գործելաոճից ելնելով՝ անկարող էին քաղաքական բարեփոխություն կամ հեղափոխություն կատարել:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երիտասարդների ու ընդհանրապես միջին խավից ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցավ քաղաքական հեղփոխություն, որտեղ պետք է վերանան կաշառակերությունը, բարեկամությունների հիման վրա պաշտոնների բաշխումը, դատարանի կախվածությունը իշխանավորներից և քաղաքական մենաշնորհները: Բարեբախտաբար ներկա երիտասարդ իշխանությունը ունակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման փոփոխություններ կատարելու, երիտասարդ իշխանավորները լի են էներգիայով ու բարեփոխություններ իրականացնելու դրդապատճառներով և մաքուր ու ոչ պահպանողական աշխատաոճով: Բոլորս պետք է նրանց թև և թիկունք կանգնենք քաղաքական բարեփոխությունները իրականացնելու գործում, որովհետև դա կխորացնի քաղաքական դեմոկրատիան մեր երկրում ու բարենպաստ հող կպատրաստի քաղաքական զարգացումների համար:
Երկրների ճակատագրերը ու ժողովրդի կողմնորոշումները ավելի շուտ որոշվում են ոչ թէ քաղաքական գործոններով ու բնույթով, այլ տնտեսական գործոններով: Երկրի իշխանությունը տապալելու նպատակով իմպերիալիստական ու մեծ կապիտալիստական երկրները աշխատում են թուլացնել այդ երկիրը տնտեսապես: Օրինակ Ամերիկան իրեն չենթարկվող երկրներին տապալելու կամ իրեն ենթարկելու համար սկսում է տնտեսական սանկցիաներ կիրառել ու շրջափակման մեջ պահել այդ երկրին մինչև տնտեսապես այդ երկրի ժողովուրդը վատ ապրելով տապալեն իրենց իշխանությանը: Ամերիկայի դիրքորոշումը Իրանի, հյուսիսային Կորեայի, Վենեզուելայի և իրեն հակառակ այլ երկրների հանդեպ՝ դրա վառ օրինակներից են:
Հաճախ առանց արտաքին միջամտությունների, ու միայն իշխանության սխալ տնտեսական համակարգ ունենալով, ու սովորական և աշխատավոր մասսաների տնտեսական շահերի հակառակ քաղաքականություն վարելով, որևէ իշխանություն, այդ թվում նաև մեր երկրի երիտասարդ ու դեմոկրատիկ իշխանությունը, որոնք, եթե սխալ տնտեսական համակարգ կիրառեն երկրում, կարող են իրենց տապալման պատճառ դառնալ: Հարստությունը անարդար ձևով երկրում բաժանելը պատճառ է դառնում, որ ժողովրդի տնտեսական վիճակը վատանա ու ոտքի է հանվում ժողովուրդին՝ այդ ռեժիմին տապալելու համար, կամ էլ խաղաղ ձևով փորձում է իշխանափոխություն անել:
Վերոհիշյալ իրականությունը՝ նկատի ունենալով, որ շատ կարևոր է, թէ մեր երիտասարդ նոր պետությունը ինչպիսի տնտեսական բարեփոխություններ կամ հեղափոխություն է անելու: Արդյոք այդ բարեփոխությունները բարձրացնելու են ժողովրդի կենսամակարդակը, վերացնելու են գործազրկությունը և բարելավելու են մարդկանց կենսամակարդակը թէ ոչ: Այստեղ մեծ վտանգ գոյություն ունի մեր երիտասարդ իշխանավորների համար և դա տնտեսական հարցերով ուղղորդվելն է նեոլիբերալական ուղղություններով, որոնք ավելի կխորացնեն տնտեսական անհավասարության վիճակը և տեղիք կտան մեծ դժգոհությունների և մեծ ալիք կարող է բարձրանալ նրանց դեմ, որտեղ պղտոր ջրից անպայման կօգտվեն նաև իրենց հակառակորդները:
Կարծում եմ, պետք է մեծացնել պետության դերակատարությունը տնտեսական աշխատանքներում, պետք է մեծ տեղ տալ սոցիալական ծառայություններին, պետք է տարբեր միջոցներով ու միջամտություններով բարձրացնել արդյունաբերությունը և ստեղծել աշխատատեղեր, իրականում վերջ տալ մոնոպոլիաներին, մեծ ու հարմար շուկաներ գտնել Եվրասիայում, տարածաշրջանում և տարբեր երկրներում՝ ստեղծելով մասնագիտական մարմին՝ օգնություն ցուցաբերել արդյունաբերողներին ու արտահանողներին: Չենթարկվել միայն ազատ շուկայական ջատագովների ցուցմունքներին, ու ըստ սովորական ժողովրդի շահերի, կիրառել մեր ժողովրդի տնտեսական շահերի ու զարգացմանը համապատասխանող տնտեսական քաղաքականություն: Պետք է իմանանք, որ մեր երկիրը հարուստ կապիտալիստական երկիր չէ և չենք կարող համեմատվել զարգացած կապիտալիստական երկրների հետ, որովհետև չունենք այդքան հավելյալ կապիտալ և միջոցներ:

Ռուբիկ Սարդարյան

Թեհրան, մայիս 2018թ.

Յուրաքանչյուր ոլորտի ակնառու եւ փորձառու մասնագետները պետք է կառավարության կողքին լինեն եւ ոչ թե երկիրը լքեն: Տնտեսությունից մինչեվ մշակույթ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչեր հավաքվել են ներկայացնելու իրենց դիտարկումները նոր կառավարությանն աջակցելու համար: Քննարկումներից հետո դրանք կամփոփվեն ու կներկայացվեն վարչապետին

Բաժին՝ Հայաստանում

Հանրային խորհուրդը ս.թ. մայիսի 16-ին գումարել է խորհրդի նիստ, որի օրակարգի միակ հարցը վերաբերել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքին ու արդյունքներին, հնարավոր զարգացումներին, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին: Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցած իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ՝ արձանագրելով փոփոխությունների դրական և մտահոգիչ կողմերը, միաժամանակ ընդգծելով կուտակված լիցքերը ճիշտ օգտագործելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու և երկիրը ճիշտ ուղով առաջ տանելու անհրաժեշտությունը։Հանրային խորհուրդը գլխավոր ձեռքբերում է համարել հատկապես այն, որ ժողովրդի մոտ վերականգնվել է հույսը ապագայի նկատմամբ: Հանրային խորհրդի անդամները միաժամանակ կարծիք են հայտնել, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում չափազանց կարևոր էհասարակության մեջ այլակարծության ապահովումը, ամենատարբեր տեսակետներ ունեցող շերտերի նկատմամբ հարգանքը և ատելության ու անհանդուրժողականության դրսևորումների բացառումը։ Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել դիմել նոր կառավարությանը, որպեսզի կառավարության ծրագիրը կազմելիս հաշվի առնվեն Հանրային խորհրդի կողմից այս տարիների ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացված բազմաթիվ ծրագրերն ու առաջարկները, որոնց մի մասը ժամանակին ընդունվել է, մի մասը՝ ոչ:

 Աղբյուրը՝ Ankakh.com

Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: