Ի՞նչ են գրում

19 Մայիսի 2016

Հետաքրքիր է, թե  ինչպե՞ս է այս վիրավորանքին արձագանքելու Մոսկվան

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի ելույթից հետո, որը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն ոչ մի պարտավորություն իր վրա չի վերցրել և թույլ չի տա ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունները, զառանցանքով հանդես եկավ նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն...

Հիշեցնեմ, որ Ն.Մամեդովը նաև ասել էր. «Այնտեղ արված հայտարարությունը՝ Մինսկի խմբի դիրքորոշումն է... Մենք ոչ մի պարտավորություններ մեզ վրա չենք վերցրել...»։  Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևն էլ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ նախարար Է.Նալբանդյանի Սոֆիայում արած հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի մի քանի նախաձեռնություններին, ասել է, որ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարով, որը կարող է ունենալ դրամատիկ հետևանքներ... Այսպիսով,ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է Վիեննայում ձեռք բերված համաձայնություններից, որոնց մասին առաջինը խոսել էին ոչ թե ՀՀ իշխանություններն, այլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը... Կարելի է ասել, որ Ն.Մամեդովի և Հ.Հաջիևի հայտարարություններն ուղղված են ոչ թե Երևանին և Ստեփանակերտին, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանին...

Պաշտոնական Բաքուն Լավրովին ստախոսության մեջ է մեղադրում... Հետաքրքիր է,թե ինչպե՞ս է այս վիրավորանքին արձագանքելու Մոսկվան... Համոզված եմ, որ ԿԼՌԻ... Զենքի բիզնեսը  շատ կարևոր է Վ.Պուտինի համար, քան սեփական ինքնասիրությունը, էլ չեմ ասում ռազմավարական գործընկերոջ կողքին կանգնելը... Իլհամ Ալիևը առաջնորդվում է՝ «վճարում եմ ու ի՛նչ ցանկանում՝ անում եմ» կարգախոսով... Ադրբեջանն ամեն ինչ անում է պատերազմի վերսկսման համար...

Ապրիլի սկզբին տեղի ունեցած կարճատև պատերազմի ժամանակ մի քանի հարյուր մետր տարածքի գրավումն Իլհամ Ալիևը և նրա վարչակազմն օգտագործում են պարտվածի բարդույթից սեփական հասարաությունը «ազատագրելու», ինչպես նաև բանակցություններում ուժեղի դիրքերից հանդես գալու համար...

Այսպիսով, ՀՀ-ին և Արցախին մնում է մեկ բան՝ արագորեն վերազինել մեր բանակները և անհրաժեշտության դեպքում ցույց տալ Ադրբեջանին իր տեղը, ինչպես դա եղավ 1994 թ․-ին... Եթե մենք պարտադրեցինք Հեյդար Ալիևին աղերսել զինադադար, ապա նրա լակոտին՝ Իլհամին, կպարտադրենք խաղաղություն աղերսել...

Գագիկ Համբարյան

Հայաստանը պատրաստ է վճռական քայլերի

 Հայաստանը պատրաստ է վճռական քայլերի, և գոնե ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հակառակորդի հերթական ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տրամադրված է ավարտին հասցնել պաշտոնական ճանաչման գործընթացը, ընդ որում, այս հարցում կա նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա: Հայկական կողմը ժամանակավորապես առկախեց ճանաչման հարցը, իսկ Ալիևը Վիեննայում պարտավորվեց շարունակել բանակցային գործընթացը. սրանք սերտ կապված և միմյանց փոխպայմանավորող գործընթացներ էին: Հարց է առաջանում, եթե Ալիևն  այդքան վստահ էր իր ռազմական ներուժի և հնարավորությունների վրա, ապա ինչո՞ւ  դադարեցրեց ակտիվ ռազմական գործողությունները, կամ ինչո՞ւ  հերթական լայնամասշտաբ սադրանքը չհրահրեց, որից հետո Հայաստանը կճանաչեր Արցախը , և բնական է, որ ՀՀ-ի մասնակցությունը հարցի լուծմանն  ուղղված բանակցություններին այլևս անիմաստ կդառնար, ընդ որում, այդ դեպքում ադրբեջանական կողմը կարող էր ապակողմնորոշել միջազգային հանրությանը և հայկական կողմին մեղադրել Արցախի ճանաչումով բանակցային գործընթացը տապալելու մեջ ` այդպիսով փորձելով արդարացնել իր կողմից սանձազերծվող պատերազմը:

Ինչպես տեսանք, տեղի ունեցավ ճիշտ հակառակը. պաշտոնական Բաքուն խորը անհանգստության նշաններ ցույց տվեց, որից կարող ենք որոշակի հետևություններ անել, և ենթադրել, որ Ալիևը գոնե այս պահին վստահ չէ ռազմական տարբերակի արդյունավետության վրա , պատրաստ չէ «այրել բոլոր կամուրջները», ամենևին ցանկություն չունի տեսնել Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից, և նպատակահարմար է գտնում այս փուլում շարունակել բանակցությունները: Քառօրյա պատերազմական գործողություններից հետո, իրադարձությունների ժամանակագրական դինամիկայի մեջ, կարծում եմ, մայիսի 16-ը հնարավոր հետևանքների առումով ամենապայթյունավտանգն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում քննարկվում էր Արցախի ճանաչումը օրակարգ մտցնելու հարցը, իսկ Վիեննայում` բանակցությունները շարունակելու հեռանկարը: Մայիսի 16-ից հետո մինչ օրս լարվածության համեմատական թուլացում է նկատվում, և այս թանկ ժամանակը պետք է ճիշտ օգտագործել և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատում:

Հայկ Արամյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: