Պաշտոնական Երևանի պահվածքը միտված է այն բանին, որպեսզի տարածքներ հանձնվեն հակառակորդին

14 Մայիսի 2016

Մայիսի 16-ին Վիեննայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:  Այդ հանդիպումը մեկնաբանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Հանդիպման արդյունքը, թերևս, այն պետք է լինի, որ ոչ միայն կամրագրվի ապրիլի սկզբին ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքը և հակառակորդի վերահսկողության տակ կշարունակեն մնալ քառօրյա պատերազմի ժամանակ գրավված հայկական դիրքերը, այլև կանխավ արդարացված կլինեն ալիևյան վարչախմբի բոլոր հաջորդ նմանատիպ նախաձեռնությունները: Իսկ դրանք շատ չեն ուշանա:

Հանդիպման պահը միանգամայն ճիշտ է ընտրված: Հատկապես պաշտոնական Բաքվի շահերի և իրեն սատարող ինչ-ինչ ուժերի հաշվարկների համատեքստում՝ այն կոչված է պարզապես ջնջել անգամ, քաղաքական և իրավական տեսանկյունից առանց այդ էլ հեղհեղուկ փաստարկումները, որոնց միջոցով հայաստանյան իշխանությունները ճգնում էին առաջ մղել իրենց՝ գոնե նվազագույնից կառչելու նպատակադրմամբ վարվող «քաղաքականությունը»:

Իսկ Ալիևի կողմից հանդիպում չեղարկել-չչեղարկելը պարզապես վկայությունն է այն բանի, որ մարդը հստակ գիտի, թե ինչ է իր ուզածը և անհամեմատ ավելի ազատ է և նախաձեռնող՝ այդ խղճուկ երկկողմ հանդիպումներն անգամ տեղի են ունենում կամ չեղարկվում են հենց իր կամքով: Պաշտոնական Երևանի ներկայիս պահվածքը միտված է այն բանին, որպեսզի տարածքներ հանձնվեն հակառակորդին և, եթե դա տեղի չունենա բանակցային կապիտուլյացիայի արդյունքում, ապա հող կնախապատրաստվի, որպեսզի դա հնարավոր և ընդունելի դառնա ուժի կիրառման միջոցով:

Պաշտոնական Երևանի պահվածքն այժմ, լավագույն դեպքում, ընդամենը մոտեցնում է պատերազմի վերսկսման պահը մեզ համար շատ ավելի անբարենպաստ իրավիճակում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: