Մենք ենք մեր անվտանգության երաշխավորը…

13 Մայիսի 2016

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կարող է տեղի ունենալ Սարգսյան-Ալիև հանդիպում:
Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած ապակառուցողական քաղաքականությունը և նեկրոֆիլ գործողությունները ապացուցում են, որ նրանք չեն պատրաստվում «պատերազմի հարացույցը» փոխարինել «խաղաղության հարացույցով»:

Դա հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), և որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն:
Ապակառուցողական քաղաքականության, նեկրոֆիլիայի և զավթողական ամբիցիաների վառ օրնակ է ադրբեջանցի դեպուտատի կոչը՝ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին:
Ստեղծված պայմաններում հայ կառավարող էլիտայի և ամբողջ Հայության առջև կանգնած են հետևյալ խնդիրները.

1․չհամաձայնվել բանակցություններ վերսկսել առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի, ով կունենա մասնակից կողմերի հետ հավասար իրավունքներ․

2․չգնալ որևէ տարածքային զիջումների, քանի որ այդ քայլը միայն կբացի թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը՝ ստեղծելով անվտանգության նոր խնդիրներ Հայության համար: Բացի դրանից, ինչ փոխզիջման մասին է խոսքը, երբ մենք արդեն զիջել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և Դաշտային Ղարաբաղը․

3․շարունակել ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Դաշտային Ղարաբաղի ազատագրման խնդիրը․

4․տարածված հայտարարության մեջ խոսվում է «վստահության վերականգնման» մասին: Սակայն վստահությունը չի կարող վերականգնվել, քանի դեռ միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջև, իսկ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը․

5․նշված պայմանները պետք է հանգեցնեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը:

Ամբողջ աշխարհի Հայությունը չպետք է մոռանա իր պատմական դառը փորձը և գիտակցի, որ ՄԵՆՔ ենք մեր անվտանգության երաշխավորը…

 

Մարիամ Մարգարյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: